Ամիսներ առաջ ամերիկաբնակ դերասան Արմեն Պետրոսյանի` Մենչի դուստր Էլինան հայտարարեց, որ հայրիկն իրեն ավտոմեքենա է նվիրել, այն էլ գերշքեղ ավտոմեքենա:
Պրոդյուսերի դուստրն այդ ժամանակ հիացած էր իր հայրիկի նվերով և միևնույն ժամանակ շատ երջանիկ:
Սակայն երեկ Էլինան հրապարակել է կադրեր, որում երևում է իր վթարված ավտոմեքենան, արյունոտ ձեռքը:
Էլինան տեսանյութին կից գրել է.
«Շնորհակալ եմ Տեր Աստված, ինձ հետ ամեն բան նորմալ է: Շնորհակալ եմ բոլոր հետաքրքրվողներին»:
Էլինան նշել է, որ տևական ժամանակ իր էջում լռություն կլինի: