Էս ինչ արեցիր… Անի Երանյանի հուզիչ գրառումը՝ Խաչատուր Հունանյանի մшհվան լուրից հետո

Դերասանուհի Անի Երանյանն իր ինստագրամյան էջի Story բաժնում հրապարակել է դերասան Խաչատուր Հունանյանի լուսանկարը և ցավով արձագանքել նրա անժամանակ մահվան լուրին։
«Խաչ ջան, էս ինչ արեցիր…»․ լուսանկարին կից գրել է դերասանուհին՝ արտահայտելով իր ցավն ու հուզմունքը գործընկերոջ կորստի կապակցությամբ։
Հիշեցնենք, որ Անի Երանյանն ու Խաչատուր Հունանյանը միասին աշխատել են Քեզնից հետո հեռուստասերիալում, որտեղ նրանց համագործակցությունը սիրվել էր նաև հանդիսատեսի կողմից։
Խաչատուր Հունանյանի մահվան լուրը մեծ ցավ է պատճառել ոչ միայն նրա հարազատներին և ընկերներին, այլև արվեստի ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչների, որոնք սոցիալական հարթակներում շարունակում են կիսվել դերասանի մասին հուշերով և ցավակցական խոսքերով։

















