Մահացել է սիրված երգիչը. Աստղային օրվա ամփոփում

  • Mar 15, 2024

StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։

Դերասանուհի Վիկտորյա Սահակյանը ինստագրամյան իր էջի story բաժնում նոր հոլովակ էր հրապարակել խաղընկերոջ հետ համատեղ՝ ցույց տալով, թե ինչպես են անցկացնում ժամանակը նկարահանման կադրից դուրս։

Նկարահանման կադրից դուրս արված հոլովակով էր կիսվել նաև դերասան Ալեքսանդր Բաբասյանը և ցույց տվել, թե ինչպես է պատրաստվում նկարահանման։

Հաղորդավար Հրաչ Մուրադյանն էլ դստեր՝ Միայի մասնակցությամբ էր տեսանյութ հրապարակել, որտեղ փոքրիկը փորձում էր ափսեները լվանալ։

Գրիգոր Դանիելյանի և Հռիփսիմե Ելինյանի կրտսեր որդին էլ նշում է ծննդյան տարեդարձը։ Օրվա առթիվ Գրիգորը ջերմ ընտանեկան հոլովակ էր հրապարակել։

Լուսինե Թովմասյանն էլ հետևորդներին հայտնել էր, որ խցանման մեջ է հարտնվել ու կադրեր էր հրապարակել։

Հրանտ Թոխատյանի որդին էլ հերքել էր հայրիկի մահվան մասին կեղծ լուրերը, որոնք վաղ առավոտից տարածվում էին տիկտոկյան մի շարք կեղծ էջերի և օգտատերերի կողմից։

74 տարեկանում մահացել է ամերիկացի երգիչ, երգահան Էրիկ Կարմենը, հայտնում է փոփ արտիստի կայքը։ Կարմենն առավել հայտնի է որպես 1970-ականների All By Myself հիթի հեղինակ, որն առավել հայտնի է կանադացի երգչուհի Սելին Դիոնի կատարմամբ:

Մեկնաբանություն

Որոնում