Վահե Զիրոյանը ցույց է տվել իր հայրիկին. ԼՈւՍԱՆԿԱՐ

  • Apr 16, 2024

Դերասան Վահե Զիրոյաննայն հայտնիներից է, ում էջում ընտանեկան հրապարակումներ այնքան էլ հաճախ չեք կարող տեսնել: Դերասանը, սակայն, երեկ իր հայրիկի մասնակցությամբ ինստագրամում սթորի էր արել, որտեղից երևում էր, թե որքան մեծ է դերասանի և հոր նմանությունը:

Նշենք, որ վերջին շրջանում համացանցում ակտիվորեն քննարկվում է դերասանի անձնական կյանքը:

StarNews-ը առաջինն է հայտնել , որ դերասան Վահե Զիրոյանը  նոր սիրելի ունի։ Նրա ընտրյալը Քրիստինա Առաքելյանն է։

Զիրոյանը սկզբնական շրջանում պարբերաբար  միասին հրապարակումներ էր անում,  թեև ոչ շատ հաճախ, բայց համատեղ լուսանկարներ կային:

Այժմ նա որոշել է թաքցնել սիրելիի դեմքը իր հետևորդներից, սակայն ոչ մեր աչքից:

StarNews-ը ներկայացնում է դերասանի սիրելիի հրապարակած լուսանկարները`ինստագրամում:

Նշենք, որ վերջերս StarNews-ի աչքից չէր վրիպել, որ դերասանի սիրելիի ձեռքին կա նշանադրության մատանու հիշեցնող զարդ: Նա սթորի էր արել, որտեղ ցույց էր տվել իր ձեռքը`մատնեմատին մատանի:

Նշենք նաև, որ Վահե Զիրոյանը վերջին մի քանի տարիների ընթացքում կարողացավ լայն ճանաչում ձեռք բերել հանրության կողմից՝ հատկապես իր երգիծական դերերի շնորհիվ՝ չնայած նրան, որ դերասանը հանդես է եկել նաև այլ ժանրի նախագծերում, զբաղվածություն ունի նաև թատրոնում:

Զիրոյանի կերպարը բավականին սիրվեց նաև «Երկուսով» հեռուստասերիալում, որտեղ նրա խաղընկերուհին դերասանուհի Իննա Խոջամիրյանն էր ու հենց այս նախագծի նկարահանումների ընթացքում էլ խոսակցություններ սկսվեցին, թե Իննան և Զիրոյանը իրականում էլ միասին են։ Խոսակցություններն էլ ավելի թեժացան, երբ համացանցում հայտնվեցին նրանց համատեղ լուսանկարները՝ արված ԱՄՆ-ում՝ ձեռք ձեռքի բռնած։

Ավեի ուշ դերասանուհին հաստատեց, որ տարածված լուսանկարում ինքն ու Զիրոյանն են, սակայն իրենց վերագրվող սիրավեպը նրանք նախընտրեցին չմեկնաբանել։ Այդ շրջանում անգամ լուրեր սկսեցին պտտվել, որ զույգն անգամ նշանադրվել է, քանի որ ինստագրամյան ուղիղ եթերներից մեկի ընթացքում Իննայի ձախ ձեռքի մատնեմատին նկատելի էր մատանին։

Մեկնաբանություն

Որոնում