Վերшկենդանացման բաժանմունքում էր, 5-րդ կшթվածն էր տարել. Արամ Մելիքյանի մայրիկի հուզիչ հրապարակումը

Արամ Մելիքյանի մայրը՝ տիկին Մանւոշակը, բավականին հաճախ է ինստագրամյան իր էջում հանդես գալիս նոր գրառումներով։ Նրա հերթական հրապարակումը հետևյալն էր․
«2007 թվականի օգոստոսի 17-ն էր, Սուրբ Աստվածածնի վերափոխման օրն էր։ Մայրս հիվանդանոցում էր, վերակենդանացման բաժանմունքում, յոթ ամսվա մեջ 5֊րդ կաթվածն էր տարել։ Գնացի եկեղեցի, աղոթեցի, բայց շատ տխուր ու հուսահատ գնացի հիվանդանոց։ Գուրգուրեցի մորս, չնայաց ինձ չէր լսում, բայց խոսեցի հետը, գրկեցի, հետ եկա տուն։ Տեսակցությունը մեկ ժամով էր, պետք է դուրս գայի։ Հասա տուն բժիշկը զանգեց. ասաց, ցավում եմ…
Այո, 18 տարի առաջ էր, հենց այս օրը, կորցրեցի աշխարհում ամենա բարի, լավատես, հոգատար, ազնիվ, բոլորի մեջ միայն լավը տեսնող մարդուն, մայրիկին, տատիկին, ընկերոջը։ Աչքիս առաջ նրա բարի, տանջված դեմքն է, ականջիս` զրնգուն ծիծաղն ու անուշ ձայնը։ Տղաներս մի ուրիշ սիրով էին մորս սիրում, երևի, որ իմ ու մորս սերն էլ էր միմյանց հանդեպ մի ուրիշ ձև։ Տիգրանս ասում էր, մամ, գիտես քեզ ինչու՞ եմ շատ սիրում, որովհետև տատիկիս աղջիկն ես։ Երբ տատիկն էլ մեր հետ չէր, հաճախ գնում էր տատիկի շիրիմին, ժամերով կմնար այնտեղ, կկիսվեր հետը, կգար տուն։
Արամն ասում է ես տատիկիս հետ զրուցում եմ, իր հոգին երկնքում է, իսկ Դավոս էլ, կգնա, կմաքրի, տատիկի սիրած ծաղիկները կխոնարի, կասի, բա տատ ջան, կգնա իր գործին։ Որ մի հաջողության են հասնում, առաջինը հենց տատիկի հետ են կիսվում, միանգամից ասում են, մամ նենց կուզեինք տատիկը լիներ , ուրախանար։ Ախր նրանք տատիկի պահած, սիրո ու ջերմության մեջ մեծացած երեխեքն են։ Այնքան բարիք է սերմանել նրանց արյան մեջ, որ այն տարածվել հասել է նաև իրենց զավակներին։ Այո, այսօր մորս դեպի հավիտենականություն գնալու օրն է, նա դարձավ մեր պահապան հրեշտակը, թիկունքիս միշտ զգում եմ նրա տաք շունչը։
Լույսերի մեջ լինես բարիս»։

















