Միայն տեսեք՝ որքան է մեծացել Նժդեհը․ նա արդեն երգչուհու խմբում դհոլ է նվագում․ ջերմ հոլովակ

Երգչուհի Տաթև Ասատրյանը, ով ժողովրդի ամենասիրելի արտիստներից է, շարունակում է իր համերգային շրջագայությունները աշխարհի տարբեր երկրներում։ Նա մեծ սեր ու համակրանք է վայելում ոչ միայն իր երգարվեստի, այլև մարդկային վերաբերմունքի շնորհիվ։ Մասնավորապես, «Ես կամ» հաղորդումից հետո Տաթևը շարունակեց խնամքով զբաղվել Նժդեհի կյանքով՝ նրան ներառելով նաև իր երաժշտական գործունեության մեջ։

Այսօր Նժդեհը արդեն Տաթև Ասատրյանի երաժշտական խմբի լիիրավ անդամն է և հանդես է գալիս որպես դհոլահար։

Ժամեր առաջ երգչուհին իր ինստագրամյան էջում նոր սթորիներ է հրապարակել Նժդեհի մասնակցությամբ, ինչից պարզ է դառնում, որ առաջիկա համերգներին նա ևս լինելու է Տաթևի կողքին՝ բեմում։