Աստղային օրվա ամփոփում․ Էմմա Մանուկյանի և Մաշա Մնջոյանի տարեդարձերը, Ռուբեն Եսայանը՝ Սևանում, Հասմիկ Խոջյանի սայթաքումը

Star News-ը ներկայացնում է հայկական շոու-բիզնեսի ամենաքննարկված իրադարձություններն ու աստղային օրվա գլխավոր անցուդարձը։ Սիրված դերասանուհիների նոր կերպարներից մինչև երաժշտական նախագծերի հաղթողների ներկայիս գործունեությունը։
Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը քաղաքային զբոսանքի ընթացքում արված նոր լուսանկարներով կիսվելիս հանդես է եկել ինքնատիպ խոստովանությամբ՝ նշելով, որ երբեմն ամենաուժեղ քայլն ընդունելն է։

Մերի Երեմյանը հանգստից թարմ կադրեր է հրապարակել։

Մարիամ Ադամյանը ներկայացել է «Another Mariam» խորագրով՝ ընդգծելով իր դասական ու նրբագեղ ոճը։

Այսօր երկու սիրված արտիստներ տոնում են իրենց ծննդյան օրը. Էմմա Մանուկյան. Դերասանուհին նշում է իր 37-ամյակը՝ կատակելով, որ իր սիրելի 3-ն ու 7-ն այսօր կողք կողքի են։
Մաշա Մնջոյան. Երգչուհին հուզիչ գրառմամբ շնորհակալություն է հայտնել իր կյանքի ու իր շուրջը հավաքված մարդկանց համար։

Հիշելով անցյալի նախագծերը՝ անդրադարձ է կատարվել Նարե Գևորգյանին, ով «Հայ սուպերսթար 2»-ից հետո իր աշխատասիրությամբ դարձավ ամենապահանջված ձայներից մեկը։

Աղաս Մանուկյանը հետևորդներին դրական լիցքեր է փոխանցել ճանապարհային մի զվարճալի հոլովակով։
Ռուբեն Եսայանը կադրեր է հրապարակել ձմեռային Սևանից։
Հասմիկ Խոջյանը, ով զբաղված է իր նոր տան վերանորոգմամբ, փոքրիկ միջադեպի է հանդիպել. հոլովակ նկարելիս դերասանուհին սայթաքել է, ինչը մեծ հետաքրքրություն է առաջացրել երկրպագուների շրջանում։


















