Իմ կյանքի և կարիերայի ողջ պատասխանատուն՝ իմ Նարեկը…Տաթև Ասատրյանի հուզիչ  խոստովանությունը.Տեսանյութ 

Սիրված երգչուհի Տաթև Ասատրյանը օրերս կայացած համերգի ընթացքում հանդես է եկել ոչ միայն գեղեցիկ կատարումներով, այլև՝ անկեղծ ու հուզիչ խոստովանությամբ։ 

Երգչուհին բեմից խոսել է ամուսնու՝ Նարեկի մասին՝ նրան անվանելով իր կյանքի և կարիերայի ամենամեծ պատասխանատուն ու հենարանը․ «Իմ կյանքի և կարիերայի ողջ պատասխանատուն՝ իմ Նարեկը»,– ասել է նա՝ ժպիտով ու երջանիկ աչքերի  փայլով։

Այդ խոսքերից հետո Տաթև Ասատրյանը իր կատարումներից մեկը նվիրել է սիրելիին՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ սերն իր համար ոչ միայն զգացում է, այլ նաև ուժ, վստահություն և առաջ շարժվելու ամենամեծ մոտիվացիան։

Սերը՝ որպես հաջողության սկզբնաղբյուր, այդ երեկո զգացվում էր ամեն նոտայի, յուրաքանչյուր բառի մեջ՝ դարձնելով համերգը առավել ջերմ, անկեղծ ու հիշվող։