Դիանա Շատվերյանի ծննդյան շքեղ խնջույքը․ հայտնի հյուրեր և բարձր տրամադրություն…բացառիկ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օրերս՝ փետրվարի 17-ին հայտնի դիզայներ Դիանա  Շատվերյանի ծննդյան տարեդարձն էր, որը վերածվել էր իսկական աստղային ու շքեղ երեկոյի։ Տոնական խնջույքին ներկա էին հայկական շոուբիզնեսի մի շարք սիրված ու ճանաչված դեմքեր։

Հյուրերի թվում էին Ավետ Բարսեղյանը, Լուիզա Ներսիսյանը, նրա դուստրը՝ Լիլիթ Թոխատյանը, Վաչե Թովմասյանը, Գարիկ Պապոյանը կնոջ՝ Մարիաննա Վարդանյանի հետ, Ռաֆայել Երանոսյանը, Արամ MP3-ին և այլ հայտնի անձինք։

Երեկոն անցել է ջերմ, ուրախ ու բարձր տրամադրությամբ։ Սոցցանցերում հյուրերը կիսվել են գեղեցիկ կադրերով, շնորհավորանքներով և տպավորություններով, ինչից ակնհայտ է դարձել, որ միջոցառումը կազմակերպված էր ճաշակով ու շքեղությամբ։ Լուսանկարներն ու տեսանյութերը փոխանցում էին ոչ միայն տոնական մթնոլորտը, այլև ընկերական ջերմությունն ու անկեղծ ուրախությունը, որը միավորել էր ներկաներին։

Առաջարկում էնք դիտել գեղեցիկ օրվանից բացառիկ հոլովակներ.