«Միայն առողջ եղիր, Պա»․ Հմայակ Հակոբյան-ի դստեր հուզիչ շնորհավորանքը հայրիկի ծննդյան օրը

Հայկական բեմի ու հեռուստատեսության սիրված արտիստ Հմայակ Հակոբյանը ծննդյան առթիվ ստացել է ամենահուզիչ շնորհավորանքներից մեկը՝ իր դստերից։
Նա սոցիալական հարթակում կիսվել է ջերմ ու անկեղծ խոսքերով՝ ուղղված հայրիկին.
«Երանի ինձ, որ քեզ ունեմ։
Պատրաստ եմ ամբողջ կյանքում պատասխանել քո «բարի լույս, աղջիկս»–ին։
Պատրաստ եմ ամբողջ կյանքս քեզ հետ անցկացնել թատրոնում։
Պատրաստ եմ ամբողջ կյանք պարզապես լռել քեզ հետ։
Պատրաստ եմ իրականացնել քո բոլոր գաղափարները։
Միայն առողջ եղիր։
Շնորհավոր, Պա»։
Հուզիչ ու սիրառատ այս տողերը վկայում են հայր ու դստեր առանձնահատուկ կապի մասին, որտեղ ամենակարևորը ոչ թե խոստումներն են, այլ միասին անցկացրած պահերն ու առողջ լինելու մաղթանքը։



















