Դատարկ տուփ և մեղադրանքներ․ Onex-ի շուրջ սկանդալը թեժանում է

Շարունակվում են ակտիվ քննարկումները այն հարցի շուրջ, թե ինչ է պատահել այն iPhone-ին, որը Onex-ի միջոցով պետք է փոխանցվեր բլոգեր Սոֆի Էլիզբարյանին։
Բլոգերի բարձրաձայնած խնդրին արձագանքել է լրագրող Արուսիկ Տիգրանյանը, ով նաև Onex-ի համահիմադիրի կինն է։ Նա նշել է, որ ծանրոցը ընկերություն հասնելիս տեղեկացվել է տուփի քաշի մասին և ընդգծել, որ Onex-ը ևս ներգրավված է սարքը գտնելու գործընթացում։
Միջադեպին սկսել են անդրադառնալ նաև այլ բլոգերներ։ Մասնավորապես, Լյով Բադալյանը իր հրապարակմամբ սուր կերպով քննադատել է իրավիճակը՝ նշելով․
«Փաստորեն Onex-ից iPhone պատվիրելու փոխարեն դատարկ տուփ ստանալուց բացի, որպես “բոնուս” ստանում եք նաև ձեր խնդրի վրա բոցվող վիդեո, իսկ հետո ձեզ ներկայացնում են որպես անշնորհակալ մարդ, քանի որ ձեզ տեղեկացրել են, որ տուփի քաշը թեթև ա»։
Ավելի վաղ, ինչպես նշել էինք Արուսիկ Տիգրանյանի արձագանքին, կարև և կտրուկ արձագանքել էր Սոֆի Էլիզբարյանը։

















