Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է 6 զոհի պատճառ դարձած ողբերգությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է 6 կյանք խլած ողբերգական ավտովթարին՝ ընդգծելով ճանապարհային անվտանգության կարևորությունը։

Վարչապետը նշել է, որ նման ցավալի դեպքերը հաճախ պայմանավորված են նաև արագության գերազանցմամբ՝ հատկապես այն պայմաններում, երբ ճանապարհների բարելավված վիճակը որոշ վարորդների դրդում է ավելի արագ վարելու։

«Իհարկե շատ էլի տխուր իրադարձություններ են տեղի ունեցել, խնդրում ենք ճանապարհներին լինել հնարավորինս զգույշ և պահել հնարավորինս երթևեկության կանոնները, որովհետև նաև հիմա ճանապարհների լավ վիճակը լրացուցիչ գայթակղություն է վարորդների համար ավելի արագ վարել մեքենաները, ինչը բերում է շատ ցավալի դեպքերի»,– նշել է վարչապետը։

Նա կոչ է արել բոլոր վարորդներին լինել առավել զգոն և պատասխանատու՝ նման ողբերգություններից խուսափելու համար։