«Մինչև վերջ սպասում էի նրա զանգին…»․ Ռոբերտ Աբաջյանի մայրիկի սրտակեղեք խոսքերը․ ցավն անասելի է

Ծանր լուր է հասել․ կյանքից հեռացել է Ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը՝ Աննա Աբաջյանը։
Մայրիկի խոսքերով՝ նա մինչև վերջ սպասում էր որդու զանգին՝ հավատալով, որ մի օր Ռոբերտը նորից կապ կհաստատի իր հետ։ Նա այդպես էլ ամբողջությամբ չէր համակերպվել որդու անմահացման մտքի հետ։ Այսօր, սակայն, արդեն ինքն է միանում որդուն՝ երկնային կյանքում։
Աննա Աբաջյանի մասին բոլորը խոսում էին մեծ ջերմությամբ։ Նրան հիշում են որպես հոգատար և նվիրված մայր, ով մեծ ուշադրությամբ էր վերաբերվում իր հարազատներին ու շրջապատին։
Մի առիթով նա պատմել էր որդու մասին՝ առանձնացնելով նրա ուշադրությունն ու հոգատարությունը․
«Բոլորի ծնունդները ինքը 12-ին 5 պակաս պետք է զանգեր, խոսեր, որ առաջինը ինքը շնորհավորեր»։
Այս խոսքերը ևս մեկ անգամ վկայում են Ռոբերտ Աբաջյանի մարդ տեսակն ու ընտանեկան արժեքները։
Հերոսի մայրիկի մահը ևս մեկ ծանր կորուստ է՝ ոչ միայն ընտանիքի, այլև բոլոր նրանց համար, ովքեր ճանաչում և գնահատում էին այս ընտանիքի պատմությունը։

















