Օրվա ամենաքննարկվող լուրերը․ Սոֆի Դևոյանն բաժանման լուրերի մասին, Ռաֆայել Երանոսյանի ուղերձը, Անի Խաչիկյանի ճանապարհորդությունը

Այսօր համացանցում քննարկվող թեմաները բազմազան էին՝ անձնական կյանքից մինչև հուզիչ ու ոգեշնչող պատմություններ։
Պարուհի Սոֆի Դևոյանը հերքել է ամուսնու հետ բաժանման մասին լուրերը՝ կիսակատակ գրառմամբ, իսկ նոր տեսանյութով ցույց տվել, որ իրենց հարաբերություններում ամեն ինչ կարգին է։
Հուզիչ թեմաներից էր 44-օրյա պատերազմի մասնակից Արմանի պատմությունը։ Ռաֆայել Երանոսյանը կոչ է արել աջակցել նրան՝ անհրաժեշտ բուժումը ստանալու համար Ավստրիա մեկնելու նպատակով։
Բարի քայլով է աչքի ընկել նաև Ներսես Ավետիսյանը՝ աջակցելով քայլելու երազանք ունեցող փոքրիկին, ում խոսքերը՝ «Ես ուզում եմ, որ իմ ոտքերը լավանան», հուզել են շատերին։
Մոտիվացիոն գրառմամբ է հանդես եկել Անի Խաչիկյանը։
Ուրախ լուր է գրանցվել Սամվել Ալեքսանյանի ընտանիքում՝ նա դարձել է պապիկ, և թոռնիկը կրում է նրա անունը։
Միևնույն ժամանակ, Արտաշ Ասատրյանի ընտանիքը մասնակցել է Կրասնոդարում կայացած շքեղ հարսանիքի։
Էլեն Գասպարյանը հուզիչ կերպով շնորհավորել է իր նշանածի ծննդյան օրը։

















