«Ողբերգություն է, երեխաները որտեղով անցել են, անցման համար չէր». Փաշինյանը՝ գետն ընկած քույրերի մասին

Ես, ինչքան հասկանում եմ, այնտեղով, որտեղով անցել են երեխաները, նախատեսված չի եղել անցման համար, մարդիկ ինքնաշխատ եղանակով ուղղակի օգտագործել են։ Այս մասին, այսօր՝ հունիսի 18–ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հունիսի 15–ի ողբերգական դեպքին, երբ երկու քույրերն ընկել էին գետը։
«Դա մեծ ողբերգություն է, մենք ցավոք դեպք ենք ունեցել, երբ որ երեխան ափից է ընկել ջրի մեջ կամ տարբեր տեղերից։ Մենք պետք է ավելի մանրամասն նայենք, թե այդտեղ կա՞ր մի բան, որ պետք էր անել և չի արվել։ Եթե այս դեպքը չլիներ, գնային այդ խողովակը կտրելու, ժողովուրդը դիմադրելու էր, ասելու էին՝ այդ տեղով անցնում, դառնում ենք, ինչի եք մոնտաժում»,–ասաց Փաշինյանը։

















