Սիրուշոն հրապարակել է դստեր զգեստապահարանը. ԼՈւՍԱՆԿԱՐ

Uncategorized Comments Off on Սիրուշոն հրապարակել է դստեր զգեստապահարանը. ԼՈւՍԱՆԿԱՐ

Երգչուհի Սիրուշոն երկարատև դադարից հետո կրկին սկսել է իր ինստագրամյան էջում և´ աշխատանքային, և´ անձնական հրապարակումներ անել:

Այս անգամ նա հրապարակել է դստեր`Զաբելի զգեստապահարանի լուսանկարը:

Հավելենք, որ Զաբելը լույս աշխարհ է եկել ԱՄՆ-ում: Փոքրիկի անունը դրված է ի պատիվ 2 տատիկների:

Հիշեցնենք, որ նախքան ծննդաբերելը Սիրուշոն տեսանյութ էր հրապարակել, որում ցուցադրել էի իր փորը՝ այդ ձևով հերքելով այն բոլոր խոսակցությունները, որոնց համաձայն՝ իր երեխաներին ունենում է մեկ ուրիշ կին: Նա հրապարակած տեսանյութին կից գրել էր հետևյալը.

«Արդեն երրորդ անգամ եմ լսում իմ մասին ամենամեծ անհեթեթություններից մեկը, որ երեխաներիս իրականում ինքս չեմ ունենում, իմ փոխարեն ուրիշն է դա անում: Առաջին երկու անգամը լուրջ չընդունեցի ու մտածեցի, եթե ուշադրություն չդարձնեմ, անիմաստ խոսակցությունը կմարի: Նաև փորձեցի այս անգամ ավելի շատ կիսվել այս շրջանի տեսանյութերով, բայց, փաստորեն, թեման դեռ կա, ընդ որում պատճառաբանությունն էլ այն է, որ նախընտրել եմ խնայել կազմվածքս:

Շատ ուրախ եմ, որ փոխնակ մայրերի հնարավորություն է ստեղծել բժշկությունը բոլոր կանանց համար, ովքեր խնդիր ունեն, բայց ինձ մոտ նման միտք երբեք չի եղել ու դրա կարիքն էլ չի եղել:Որքան էլ սովոր եմ, որ իմ տարբեր «ձեռքբերումներ» վերագրվում են բոլորին բացի ինձնից, այս մեկը, գոնե, թող մնա ինձ:)) Ոչ կազմվածքիս մասին եմ մտածել, ոչ ժամանակիս, ոչ էլ աշխատանքիս: Արդեն երրորդ անգամ գնացել եմ այս քայլին` գիտակցելով բոլոր դժվարությունները ու շնորհակալ եմ եղել, որ բնությունն ինձ նման հնարավորություն է տվել ու դա համարել եմ իմ առաքելությունը»։

Վատ էի զգում, ինձ թվում էր լավ մամա չեմ. Գարիկի կնոջ`Մարիաննայի անկեղծ խոստովանությունը

Շոուբիզնես Comments Off on Վատ էի զգում, ինձ թվում էր լավ մամա չեմ. Գարիկի կնոջ`Մարիաննայի անկեղծ խոստովանությունը

Ամալյա Հովհաննիսյանի Look and Face հաղորդման հյուրը հումորիստ, դերասան Գարիկի կինն է` Մարիաննա Վարդանյանը:

Starnews.am-ը հետևել և առանձնացրել է Մարիաննայի անկեղծ խոստովանությունները:

Մարիաննան խոսել է տղա երեխա ունենալու մադին` նշելով, որ 3-րդ հղիության ժամանակ է ցանկացել տղա ունենալ, բայց չի տխրել, որովհետև հետո ցանկացել է ունենալ այնպիսի երեխա, ինչպիսին իր 3-րդ աղջիկն է:

«Սեռային տարբերության ցանկություն կար, բայց այս փուլում դեռ չեմ ուզում էլի երեխա ունենալ»,- ասել է Մարիաննան:

«Երեխաների ծնվելուց հետո հոգեկան վիճակը կայուն չի լինում: Լինում էին մարդիկ, որ ասում էին`ինչի՞ ես լացում, ախր սենց հրաշք ունես: Նման արտահայտությունները մարդուն հինից հանում են, իրականում ասողները ցանկանում են, որ քեզ մոտ լավ լինի, բայց քդ խոսքերը, այդ դիսոնանսից սկսում ես մտածել` ոնց անես, որ լավ լինի»:

Մարիաննան նաև խոսել է գերհոգնածության, սթրեսային օրերի և դրանց հաղթահարման մասին.

«Երբ ես սովորում էի, անքուն գիշերներ էի ունենում և անընդհատ կարդում էի, որպեսզի հասցնեմ, սթրեսի մեջ էի ընկնում, ինձ թվում էր կյանքն ավարտվում է, բայց տարիներ անց, երբ չէի քնում, ոչ թե կարդալու և սովորելու, այլ երեխաներիս համար, այլ զգացողություն է: Ամեն դժվար իրավիճակում փորձում եմ գտնել դրականը:

Starnews.am-ի աչքից չվրիպեց, որ խոսելով հետծննդաբերական դեպրեսիայի մասին` Մարիաննան նշեց, որ 3 անգամ զգացել է դա, 1-ին երեխայից հետո ապրել է հետծննդաբերական դեպրեսիա, բայց չի հասկացել ինչ է, քանի որ չի եղել իր առջև օրինակ, որ հասկանա: Մարիաննայի խոսքով` դու չես ընտրում հետծննդաբերական սթրեսը, դա կենսաբանական վիճակ է,  և դու պետք է դա ընդունես:

«Ինձ թվում էր, որ պետք է ինձ հավաքեմ, բայց պիտի թողնես, որ էդ զգացողությունն էլ քո մեջ լինի, ապրես ու անցնի»:

«Շատ վատ էի զգում, եղել է, որ մտածել եմ, որ վատ մամա եմ, որ կարողացել եմ իրեն թողնել ու գնալ ժամանակ անցկացնելու»:

Ամբողջական հաղորդումը`ստորև

 

Տնից դուրս ա հանելու… Տաթևիկ Ադումյանը` ամուսնու մասին

Շոուբիզնես Comments Off on Տնից դուրս ա հանելու… Տաթևիկ Ադումյանը` ամուսնու մասին

Դերասանուհի Տաթևիկ Ադումյանը բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նա հաճախ է հրապարակումներ անում իր առօրյայից և աշխատանքային ընթացքից: Այս անգամ Տաթևիկն ամուսնու հետ տեսանյութ է տարածել սթորի բաժնում, որտեղ նա կատակում է ամուսնու հետ: Կից նա գրել է.«Տնից դուրսա հանելու»:

Նշենք, որ դերասանուհի Տաթևիկ Ադումյանն այն հայտնիներից է, ում արտաքինը տարիների ընթացքում շատ է փոխվել:

Դերասանուհին դիմել է որոշակի էսթետիկ միջամտությունների:

Վերջին տարիներին Տաթևիկը շատ է գեղեցկացել:

Դերասանուհին նաև զբաղվում է սպորտով, պարբերաբար հաճախում է մարզասրահ, որի շնորհիվ նրա կազմվածքը գնալով գեղեցկանում է:

Տաթևիկը ինստագրամյան իր էջում նոր, գեղեցիկ լուսանկարներ է հրապարակել, որում շքեղ տեսք ունի:

Սթրեսի մեջ էի, ինձ թվում էր կյանքն ավարտվել ա. Գարիկի կինը`Մարիաննան անկեղծանում է

Շոուբիզնես Comments Off on Սթրեսի մեջ էի, ինձ թվում էր կյանքն ավարտվել ա. Գարիկի կինը`Մարիաննան անկեղծանում է

Ամալյա Հովհաննիսյանի Look and Face հաղորդման հյուրը հումորիստ, դերասան Գարիկի կինն է` Մարիաննա Վարդանյանը:

Starnews.am-ը հետևել և առանձնացրել է Մարիաննայի անկեղծ խոստովանությունները:

Մարիաննան խոսել է գերհոգնածության, սթրեսային օրերի և դրանց հաղթահարման մասին.

«Երբ ես սովորում էի, անքուն գիշերներ էի ունենում և անընդհատ կարդում էի, որպեսզի հասցնեմ, սթրեսի մեջ էի ընկնում, ինձ թվում էր կյանքն ավարտվում է, բայց տարիներ անց, երբ չէի քնում, ոչ թե կարդալու և սովորելու, այլ երեխաներիս համար, այլ զգացողություն է: Ամեն դժվար իրավիճակում փորձում եմ գտնել դրականը:

Starnews.am-ի աչքից չվրիպեց, որ խոսելով հետծննդաբերական դեպրեսիայի մասին` Մարիաննան նշեց, որ 3 անգամ զգացել է դա, 1-ին երեխայից հետո ապրել է հետծննդաբերական դեպրեսիա, բայց չի հասկացել ինչ է, քանի որ չի եղել իր առջև օրինակ, որ հասկանա: Մարիաննայի խոսքով` դու չես ընտրում հետծննդաբերական սթրեսը, դա կենսաբանական վիճակ է,  և դու պետք է դա ընդունես:

«Ինձ թվում էր, որ պետք է ինձ հավաքեմ, բայց պիտի թողնես, որ էդ զգացողությունն էլ քո մեջ լինի, ապրես ու անցնի»:

Ամբողջական հաղորդումը`ստորև

20 հազար վարդով առաջարկություն. «Դվին»-ի տիրոջ քրոջ որդու շքեղ առաջարկությունը սիրելիին. ՏԵՍԱՆՅՈւԹ

Նորություններ Comments Off on 20 հազար վարդով առաջարկություն. «Դվին»-ի տիրոջ քրոջ որդու շքեղ առաջարկությունը սիրելիին. ՏԵՍԱՆՅՈւԹ

Քիչ առաջ Դվինում հերթական շքեղ ծննդյան արարողությունն է եղել:

Այսօր ծննդյան օրն է նշում համալիրի սեփականատեր Արտակ Թովմասյանի քույրը:

 

Մայրիկի ծննդյան օրը որդին՝ Գրիշա-Էրիկը առաջարկություն է արել իր սիրելիին: Գրիշա-Էրիկը ինստագրամում միլիոնավոր հետևորդներ ունեցող երիտասարդ է:

Հենց այդ առիթով Հայաստան է ժամանել Վալերի Մելաձեն, երգել են հայկական շոուբիզնեսի աստղեր, վարողը եղել է Ավետ Բարսեղյանը:
Անակնկալ կերպով հանկարծ դահլիճ ներս են բերել 20.000 վարդ, իսկ դռոնը՝ մատանին:

hraparak.am

Ո՞վ է Աշոտ Ղազարյանի նոր փեսան․ ԲԱՑԱՌԻԿ

Շոուբիզնես Comments Off on Ո՞վ է Աշոտ Ղազարյանի նոր փեսան․ ԲԱՑԱՌԻԿ

Բոլորը գիտեն, որ ճանաչված հայ դերասան Աշոտ Ղազարյանի թոռնուհին Անահիտ Ադամյանը հիանալի երգում է: Սակայն քչերը գիտեն, որ Անահիտի կյանքում սիրելի կա: Նա հրապարակել է լուսանկար, որով ակնարկել է, որ սիրելի ունի: Սակայն երգչուհին չի հրապարակել սիրելիի ամբողջական դեմքը և պարզ չէ, թե ով է երգչուհու ընտրյալը:

Հավելենք, որ Անահիտը Աշոտ Ղազարյանի ավագ թոռնուհին է, սիրված հումորիստի դստեր` Մարգարիտայի աղջիկն է: Անահիտը 17 տարեկան է, ծնվել է Սոչիում, մանկուց երգել է, երգ-երաժշտության դասերի է հաճախել Ռուսաստանում և Հայաստանում, 2013-ից սկսել է ելույթ ունենալ մեծ բեմերում, մասնակցել Ռուսաստանի «Голос. Дети», մանկական «Եվրատեսիլ» և «Նոր ալիք» մրցույթներին։ Նրա եղբայրը՝ Բորիսըմ երաժշտական կրթություն չունի, փոխարենը քրոջ օրինակով սկսել է երգել։ Նրան հաճախ են միասին երգում:

Վերջերս անծալք ուղեղներից բամբասանք հասավ ինձ․․․ Նազենի Հովհաննիսյանի սկանդալային հրապարակումը

Շոուբիզնես Comments Off on Վերջերս անծալք ուղեղներից բամբասանք հասավ ինձ․․․ Նազենի Հովհաննիսյանի սկանդալային հրապարակումը

Հաղորդավարուհի և դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը հրապարակել է լուսանկար և հոլովակ՝դրանց կից ավելացնելով խորհրդավոր գրառում․

«Չկա «հանգստություն»: Մարդու գոյության ամեն օրն է պայքար. երևի հենց մարդն է այն «հավերժական շարժիչը», որն այդքան փնտրում են: Պայքար՝ ալարկոտությանդ դեմ, տխրության կամ հուսահատության, պայքար ավելորդ բաներ չանելու և վատ սովորությունների դեմ, պայքար հանուն սիրո կամ կյանքի, հանուն միջավայրիդ առողջության կամ պարզապես տանիք ունենալու), պայքար «ծերության» կամ գուցե մահվան վախը հաղթահարելու համար, պայքար՝ ինքդ դու դառնալու, հետո էլ ինքդ դու՝ մնալու:Պայքար հոսանքին հակառակ մնալով անգամ հաստատուն լինելու և վերջապես այս լղոզվող աշխարհում՝ կին մնալով: Իմ կյանքի իմաստությունը՝ էդ պայքարից ոչ թե հոգնելն է, այլ նոր ուժ ստանալը, այդքան բան:

Հ.Գ. վերջերս անծալք ուղեղներից բամբասանք հասավ ինձ, թե «մտքերս» իմը չեն: Հմմմմմ… հարթ ուղեղին ո՞նց բացատրես, որ ծալքերում են առաջանում մտքեր, ու, որ էդ ակոսներիս մեջ ծնվող Անսպառ մտքերը ընկալելու համար էլ՝ ծալքեր են պետք: Անխելք ու դատարկ, անծալք կինը առնվազն ձանձրալի է, երևի դրա պատճառով են միայն բամբասում, այլ կարողություն չկա»:

«Ամենամոտն իմ սրտին դու էիր. վերջին խոսքերը, որ կասեի Հայկոյին». Անահիտ Սիմոնյան

Շոուբիզնես Comments Off on «Ամենամոտն իմ սրտին դու էիր. վերջին խոսքերը, որ կասեի Հայկոյին». Անահիտ Սիմոնյան

Երգչուհի և դիզայներ Անահիտ Սիմոնյանը Ինստագրամի իր էջում հարցուպատասխան է կազմակերպել։

Starnews.am-ը ներկայացնում է մանրամասները:

Հետևորդները հետաքրքրվել են, թե ինչ կասեր Անահիտը, եթե հնարավորություն լիներ վերջին անգամ հանդիպել Հայկոյին:

«Ամենամոտն իմ սրտին դու էիր…»,- պատասխանել է նա՝ հրապարակելով լուսանկար Հայկոյի երգի ներքո:

Հարցուպատասխանի շրջանակներում հետևորդները նաև հետաքրքրվել են՝ ինչ կարծիք ունի երգչուհին դաջվածքների մասին:

«Ես ունեմ դաջվածքներ, հետևաբար շատ լավ եմ վերաբերմում»,- ասաց նա:

Խոսելով որդու մասին՝ նա հրապարակել է Արմանի հետ լուսանկար, որին կից գրել է. «Գժվում եմ իր համար»:

Հետևորդների հարցին, թե արդյո՞ք Անահիտը պատրաստվում է նորից երգել նա դրական պատասխան է տվել:

Անչափ հուզիչ… Սոնա Ռուբենյանը հրապարակել է ամուսնու և դստեր լուսանկարը

Շոուբիզնես Comments Off on Անչափ հուզիչ… Սոնա Ռուբենյանը հրապարակել է ամուսնու և դստեր լուսանկարը

Starnews.am-ն առաջինն էր տեղեկացրել, որ ծնվել է երգչուհի Սոնա Ռուբենյանի և նրա ամուսնու՝Էմիլի առաջնեկը: Զույգը դուստր է ունեցել, ում անվանել են Մարի:

Սոնան հրապարակել է լուսանկար, որում ամուսինը՝Էմիլն ու դուստրն են։ Սոնան նկարին կից ավելացրել է սիրտ էմոջին։

Հավելենք, որ երեխայի ծնվելուց հետո Սոնան ինքը հրապարակեց փոքրիկի լուսանկարը։

Նշենք, որ Սոնային իրենց շնորհավորանքներն էին գրել մի շարք հայտնիներ:

«Մեր Մարին ծնվեց: Օրհնյալ ու երջանիկ լինի իր լույս աշխարհ գալը, միայն սեր ու ժպիտ տեսնի ձագուկը»,- գրել է Նազենի Հովհաննիսյանը:

«Ինչ գծած մռութիկ ունես դու՛: Բարի գալուստ այ սիրուն»,- շնորհավորել է Իննա Խոջամիրյանը:

«Մեր թիմն ավելացավ ևս մեկով»,- գրել է Գարիկ Պապոյանը:

Իմ սեր. Մաշ Իսրայելյանը հրապարակել է նորածին դստեր լուսանկարը

Շոուբիզնես Comments Off on Իմ սեր. Մաշ Իսրայելյանը հրապարակել է նորածին դստեր լուսանկարը

Starnews.am-ը օրերս տեղեկացրել է, որ ծնվել է երգչուհի Մաշ Իսրայելյանի առաջնեկը: Մաշը ամուսնուն դուստր է պարգևել, ում անվանակոչել են ի պատիվ Մաշի սկեսուրի`Աննա:

Երեկ նորաթուխ մայրիկն ու դուստրը դուրս գրվեցին հիվանդանոցից և ուղևորվեցին դեպի տուն:

Այսօր Մաշը հրապարակել է նորածին դստեր լուսանկարն ու գրել հետևյալը.«Իմ սեր»:

Նշենք, որ Մաշն ավելի վաղ հարցազորւյցներից մեկում անկեղծացել էր հղիության մասին իմանալու մասին․

«Անակնկալ կերպով եմ իմացել հղիության մասին և չի եղել պլանավորված, իսկ ամուսնությունից հետո մտածել ենք, որ թող լինի այնպես, ինչպես Աստված կկամենա»,- ասել է նա։

«Մտածել եմ՝  գուցե կազմվածքս ենթարկվի փոփոխության, կամ հղիությունս ծանր լինի և չկարողանամ աշխատել, իսկ դա ինձ համար բարդ էր լինելու, քանի որ ինքս իմ էությամբ շատ աշխույժ եմ, հագեցած գրաֆիկով, բայց սռհասարակ առաջնային միշտ եղել է երեխան»,- նշել է Մաշ Իսրայելյանը:

Հավելենք, որ զույգն ամուսնացել է 2021 թվականին: Նրանց ամուսնության տեսանյութերը տարածվել էին ողջ համացանցով մեկ:

Որոնում