Մգեր Արմենիան «խլե՞լ է» Էմմիից «Դո Ռե ՄԻ» քոլեջը. մեկնաբանում է երգիչը

Շոուբիզնես Comments Off on Մգեր Արմենիան «խլե՞լ է» Էմմիից «Դո Ռե ՄԻ» քոլեջը. մեկնաբանում է երգիչը

Մգեր Արմենիան «TET A TET» հաղորդման հյուրկ է եղել: Վերջինս հաղորդման շրջանակներում պատասխանելով Մհեր Բաղդասարյանի այն հարցին, թե իրականում ինքը թույլ չի տվել, որ Նադեժդա Սարգսյանի ժառանգները շարունակեն Դո Ռե Մի քոլեջի գործունեությունը, ավելին, նա ցանկացել է փոխել քոլեջի անունը, երգիչը մասնավորապես ասել է.

«Ես լսել եմ Ձեր հաղորդման շրջանակում Էմմի մեկնաբանությունները այս հարցի շուրջ, իրականում շատ կցանկանայի, որ այդ հարցերը Էմմին բարձրաձայնի ինձ զանգելով, բայց ինչևէ, ես էլ շատ հարցեր ունեմ: Նադեժդա Սարգսյանը իր առողջական վատ դրության ժամանակ իր քոլեջը փոխանցել է մեզ՝ ինձ ու Վրեժ Կիրակոսյանին, մեր տիրապետմանը: Նա դա արել է իր կենդանության օրոք: Նա մեզ ասել է` պահեք այս քոլեջը ու դա մի կորցրեք:

Այդ քոլեջը ուներ բազմաթիվ խնդիրներ, Էմմին դրանց մասին գիտեր: Ոչ մեկ ոչ մեկից ոչինչ չի խլել, դա պետական քոլեջ էր, Էմմին նույնպես կարող էր մասնակցել ընտրություններին ու ինքը դառնար տնօրեն: Այլ հարց է, թե ինչու Էմմին վերցրեց Դո Ռե Մի-ն , դուռը շրխկացրեց ու տարավ այլ տարածք: Իրեն ոչ մեկ չի ասել՝ գնա: Էմմիին ոչ մեկ չի նեղացրել ու ես չեմ հասկանում, թե ինչի է նա այդ կարծիքին:

Հարցին, թե նա չի ամաչում, որ քոլեջի անունը դրել է Շառլ Ազնավուրի անվան, այլ ոչ թե Նադեժդա Սարգսյանի, նա պատասխանեց, որ ոչ չի ամաչում, քանի որ դա արել է, որպեսզի բախումներ չլինեն:

Նշենք, որ 2018 թվականին Էմմին գրառում էր կատարել իր սոցիալական ցանցի էջում՝ասելով, որ «ԴՈ ՌԵ ՄԻ»- ն կգործի նոր հասցեում:

«Ես երբեք չեմ դադարել երազել, քանի որ ծնողներս միշտ իրականացրել են երազանքներս։ Հիմա իմ հերթն է իրականացնել նրանց երազանքները, և պահպանել արդեն իսկ ստեղծված գործերը։

Այսուհետ «ԴՈ ՌԵ ՄԻ»- ն կգործի նոր հասցեում: Նադեժդա Սարգսյանի հիմնած պրոֆեսիոնալ դպրոցը, տարիների ապացուցված աշխատանքը, ուսուցիչները կշարունակեն մեր սաներին ճանապարհ հարթել միջազգային մրցույթներում և աշխարհի տարբեր բեմերում»,- գրել էր երգչուհին:

«Ռիտա Սարգսյանի պես Առաջին տիկին մենք չենք ունենա». Մգեր Արմենիան՝ Ռիտա Սարգսյանի մասին

Շոուբիզնես Comments Off on «Ռիտա Սարգսյանի պես Առաջին տիկին մենք չենք ունենա». Մգեր Արմենիան՝ Ռիտա Սարգսյանի մասին

Մգեր Արմենիան «TET A TET» հաղորդման հյուրն էր: Վերջինս հաղորդման ըմթացքում` խոսելով է իր և տիկին Ռիտա Սարգսյանի հարաբերությունների մասին նշել է, որ տիկին Ռիտան շատ լավ մարդ էր, նա բազմիցս է տիկին Ռիտային դիմել տարբեր հարցերով և միշտ ստացել է օգնություն:

«Նրա պես առաջին տիկին մենք չենք ունենա, նա շատ լավ մարդ էր, շատ բարի մարդ էր: Ես շատ կուզեի, որ իր անվան շուրջ տարածվող հիմար բամբասանքները լինեին իրականություն, որ ինքը ողջ լիներ, բայց իրականում չկա Ռիտա Ալեքսանդրևնան: Ես ներկա եմ եղել այդ արարողությանը: Մենք պետք է հիշենք միայն լավ բաները: Նա ինձնից երբեք նեղացած չի եղել, մինչև վերջ մենք շատ լավ հարավերություններ ունեինք Ռիտա Սարգսյանի հետ»,- ասաց նա:

Մհեր Բաղդասարյանի հարցին, թե ինքը ինչպես է կարողացել շփվել Ռիտա Սարգսյանի հետ այն պահից հետո, երբ փոխեց իր նավը, Մգեր Արմենիան պատասխանեց.

«Շատ հանգիստ: Նա ուշադրություն չէր դարձնում այդ բաներին: Ես մաքուր եմ եղել, մինչև վերջ շարունակել եմ նրան հարգել ու սիրել»:

Սուպեր Սաքոն և սիրելին բաժանվել են.ԲԱՑԱՌԻԿ

Շոուբիզնես Comments Off on Սուպեր Սաքոն և սիրելին բաժանվել են.ԲԱՑԱՌԻԿ

Վերջին ամիսներին համացանցում ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը ԱՄՆ-ում բնակություն հաստատած ռեփեր Սուպեր Սաքոյի և նրա նոր սիրելիի՝ Լոլայի անձնական կյանքն է։ Նրանք հաճախ էին միմյանց հետ ճամփորդում, ջերմ ու սիրառատ լուսանկարներ և տեսանյութեր տարածում։ Սակայն մեր աչքից չի վրիպել այն, որ զույգը ինստագրամյան էջից ջնջել է համատեղ լուսանկարները։ Սա տպավորություն է ստեղծում, որ նրանք բաժանվել են ։

Նշենք, որ սեպտեմբեր ամսին զույգը նշանադրվեց։ Սուպեր Սաքոն սիրելիի մատին գերշքեղ մատանի դրեց։

Նշենք, որ նախքան Լոլան Սուպեր Սաքոն ամուսնացած էր։ Նա մեկ անգամ խոսել է իր և կնոջ բաժանման մասին։

Սուպեր Սաքոն չի թաքցրել, որ բաժանումը ծանր է տարել, մասնավորապես՝ շատ դժվար է համակարպվել այն մտքի հետ, որ երեխաներին չի կարող ցանկացած պահի տեսնել։ Չնայած դրան՝ ռեփերի կարծիքով ճիշտ որոշում են կայացրել, որը լավ կլինի նաև երեխաների համար։ Ըստ Սաքոյի՝ նախկին կինն իրեն այսօր էլ աջակցում է երեխաների հարցում.

«Նոր տուն էի գնել, գիշերն արթնացա ու ուզում էի էրեխեքիս գրկեի ու տանը չէին։ Հենց էդ պահից հասկացա, որ մի բան հարվածեց։ Կարծես ինսուլտ ու ինֆարկտ լիներ, շունչս կտրվում էր, պանիկայի մեջ ընկա, սկսեցի լացել»։

Ուշագրավն այն է, որ Սուպեր Սաքոն խոստովանել է, որ բաժանումից հետո տարբեր ձևերով է փորձել հաղթահարել դեպրեսիան, այդ թվում՝ խմիչքների, ակումբներ հաճախելու միջոցով։ Մհերի դիտարկմանը՝ արդյո՞ք այլ բաներ էլ է օգտագործել, Սաքոն ասել է, որ ամեն բան էլ եղել է։

«Ես էլ տենց բաների միջով անցա, որ խմես, գնաս ակումբներ, որ ցրվես, բայց ինչքա՞ն կարող ես։ Ամեն ինչ էլ եղել է, ես չեմ թաքցնում։  Ինչքան անես, էդքան խրվելու ես։ Սկսեցի բնությանը մոտ լինել։ Շեղվել էր կապս Աստծո հետ»,-անկեղծացել է ռեփերը:

Ըստ նրա՝ ավելի ուշ հասկացել է, որ այս ձևով այլևս չի կարող շարունակել, նա վերջ է դրել ադ ապրելակերպին։

«Այլևս չեմ զբաղվում քաղաքականությամբ, ես ինձ տվել եմ ստեղծագործական աշխատանքներին». Մգեր Արմենիան երկար դադարից հետո խոսել է

Շոուբիզնես Comments Off on «Այլևս չեմ զբաղվում քաղաքականությամբ, ես ինձ տվել եմ ստեղծագործական աշխատանքներին». Մգեր Արմենիան երկար դադարից հետո խոսել է

ՀՀ վաստակավոր արտիստ Մգեր Արմենիան TET A TET հաղորդման շրջանակներում` խոսելով իր քաղաքական կարիերայի մասին, նշել է, որ այլևս չի զբաղվում քաղաքականությամբ: Թեև նա նշել է, որ իր կուսակցության խորհուրդը այժմ շարունակում է իր գործունեությունը, բայց նա այլևս չի զբաղվում քաղաքականությամբ ու 5 տարվա դադարից հետո որոշել է նորից զբաղվել արվեստով ու իրեն նվիրել արվեստին:

Անդրադառնալով հարցին, թե ժամանակին զբաղվելով քաղաքականությամբ ինչի դեմ էր պայքարում, նա պատասխանել է, որ պայքարում էր այդ պահին երկրում տեղի ունեցող իրավիճակներին:

 

Հիշեցնենք, որ Մգեր Արմենիան 2021 թվականին հայտարարեց կուսակցություն հիմնելու որոշման մասին և տեղեկացրեց,որ պատրաստվում է մասնակցել առաջիկայում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին, իսկ կուսակցությունը կոչեց  «Ազգի ձայնը»:

Նախնական շրջանում Մգերը նշում էր, որ գնում են դեպի հաղթանակ:

Այդ աղջիկները… Սևակ Ամրոյանի կինը կասկածու՞մ է ամուսնուն. միայն տեսնեք`ինչ է ասել նա

Շոուբիզնես Comments Off on Այդ աղջիկները… Սևակ Ամրոյանի կինը կասկածու՞մ է ամուսնուն. միայն տեսնեք`ինչ է ասել նա

Հայկական երգարվեստի բավական սիրված երգիչներինց մեկը՝ Սևակ Ամրոյանն ասես իր կնոջ հետ միասին մինչ այժմ չի դադարում հայտնվել իր հետևորդների ուշադրության կենտրոնում։ Սևակի կինը նոր լուսանկար է հրապարակել, որում ամուսինն է՝ձեռքին հեռախոս։ Նա գրել է հետևյալը․<<Ախ այդ աղջիկները>>։ Այստեղից հարց է առաջանում՝ արդյո՞ք Սևակի կինը չի վստահում և կասկածում է ամուսնուն։

Հավելենք, որ ավելի վաղ Քրիստինան ինստագրամյան սթորիներ հրապարակելով՝ ակնարկել էր, որ ամուսնու հետ բնակվում է Երեւանի սրտում՝ ամենաէլիտար համարվող շենքերից մեկում: Ի դեպ, Քրիստինան սեփական գեղեցկության սրահ ունի: Ըստ մեր տեղեկությունների՝ նրա ծնողները բավական մեծ կարողություն ունեն:

Նշենք, որ Քրիստինան բավական ակտիվ է համացանցում: Նա հաճախ է հարց ու պատասխաններ անցկացնում: Ինչպես եւ սպասելի է, հարցերի մեծ մասը Սեւակի մասին են լինում: Վերջերս հետեւորդները  հետաքրքրվում էին, թե ինչպիսի տպավորություն էր թողել Սեւակն իր վրա, երբ հանդիպել էին առաջին անգամ: Քրիստինան հետեւյալ պատասխանն էր տվել. «Էս հարցը բարձր կարդացի: Սեւակն ասում ա պատասխանի, ես էլ կկարդամ, չգիտեմ:

Առաջին անգամ չունեի տպավորություն, քանի որ ինքն իրան ահավոր գաղտնի էր պահում: Խոսում էր, բայց մի տեսակ загадочный ու էդ իրան ավելի հետաքրքիր էր դարձնում»: Քրիստինան նաեւ խոսել էր այն մասին, որ առաջին անգամ հանդիպել է Սեւակին 13 տարի առաջ: «Ինչքան էլ՝ տարօրինակ է, մենք ծանոթացել ենք մեր տանը՝ գիշերվա 03:00-ին»: Ըստ Քրիստինայի՝ սկսել են շփվել ոչ այդ շրջանում, այլ բավական ուշ:

Քրիստինան նաեւ չէր խուսափել եւ խոսել էր հղիության մասին: Հարցին՝ արդյո՞ք ճիշտ են այն լուրերը, որոնց համաձայն՝  ինքը հղի է, Քրիստինան պատասխանել էր հետեւյալ ձեւով. «Վայ էդ կայքերը»:

Հավելենք, որ Քրիստինան գրեթե միշտ ուղեկցում է ամուսնուն՝ նրա հետ մեկնելով հյուրախաղերի: Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է 2021 թվականի դեկտեմբերի 8-ին: Երգիչը կնոջը երգ էր նվիրել հարսանեկան խնջույքի ընթացքում՝ հուզելով նրան:Երգը ներկայացնում է զույգի սիրո պատմությունը:Հայտնի է, որ Սևակը երբեք չի սիրել խոսել իր անձնական կյանքի մասին:

Սակայն իր հարցազրույցներից մեկում Սևակը խոսել էր ապագա կնոջ մասին՝ նշելով, որ նա իր էներգետիկայով է գրավել իրեն: Այն հարցին՝ ինչպիսի՞ն պետք է լինի Սևակ Ամրոյանի կինը, երգիչը պատասխանել է.«Մարդ պետք է ունենա բնավորություն, ազնվություն, հետաքրքրություն, ներսի փայլ: Ամենաշատը էներգիան պետք է քեզ հոգեհարազատ լինի»:Երգիչը խոստովանել էր, որ Քրիստինայի կողքին ինքն իրեն լիարժեք է զգում:Նա նշել էր նաև, որ հենց երգն է միացրել իրենց.

«Ինքը շատ սիրում է, որ ես երգում եմ: Ի սկզբանե մեզ միացրել է աշուղական, ժողովրդական երգի հանդեպ սերն ու այդ խոսակցությունները: Ինքնէլ ինչ-որ շրջան երգել է՝ զուտ դասնթացների տեսքով»:Սևակի խոսքով՝ ինքը ռոմանտիկ չէ, սակայն սիրում է ժամանակ առ ժամանակ անակնկալներ մատուցել սիրելիին: «Կարող է լինել շրջան, որ սիրելիս բողոքի, որ ինչ-որ բան չեմ անում, օրինակ ասի՝ ինձ վաղուց ծաղիկ չես նվիրել, բայց լինի շրջան, որ փորձեմ ին-որ անակնկալ անել: Ամեն դեպքում սիրում եմ անակնկալներ»:

 

Ինչպես է գրանցած Զիրոյանի հեռախոսահամարը` Իննա Խոջամիրյանի հեռախոսի մեջ. ԲԱՑԱՌԻԿ

Շոուբիզնես Comments Off on Ինչպես է գրանցած Զիրոյանի հեռախոսահամարը` Իննա Խոջամիրյանի հեռախոսի մեջ. ԲԱՑԱՌԻԿ

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը Գրիգի <<Զանգիր ասեմ>>հաղորդման հյուրն է։ Հետաքրքրականն այն է, որ երբ Գրիգը թերթում էր Իննայի հեռախոսում առկա համարները, նա նկատեց 3 ոզնու էմոջիով հեռախոսահամար։ Սկզբում Իննան ասաց, որ այդ համարին չի կարելի զանգել, այնուհետև փորձեց վերցնել հեռախոսը՝իբրև ճշտելու համար, թե ում հեռախոսահամարն է։

Դե իսկ Գրիգը, խորամանկորեն նկատեց, ինչն էլ դրդեց Իննային խոստովանել, որ 3 ոզնին Զիրոյանն է։

Նշենք, որ Գրիգի հաղորդումն այս օրերին ամենատարածվածներից է։

Նրա հաղորդման շրջանակներում շատ հայտնիներ են մեղմ ասած խայտառակվում։

Կառանձնացնենք երգչուհի Սոնա Շահգելդյանի մասնակցությամբ հաղորդումը, որի ժամանակ հնչել էր հետեւյալ հարցը. «Թվարկիր Էստոնիայի դրոշի գույները վերեւից ներքեւ»:

Սոնան էլ որոշել էր պարծենալ իր գիտելիքներով, երգչուհին նշել էր. «Էստոնիայի մայրաքաղաքն էլ Տալինն է, հաստատ գիտեմ, հետո չասես՝ չգիտեմ: Լատվիա, Լիտվա, Էստոնիա՝ Պրիբալտիկա: Յույմալան էլ Լատվիայի մայրաքաղաքն է»:

Հավելենք, որ վերջերս էլ Գրիգի հյուրը բլոգեր Մաշն էր, և հնչել էր հետեւյալ հարցը.

«2 ձեռքին կա 10 մատ, քանի մատ կա 10 ձեռքին»:

Մաշը զանգի միջոցով փորձել էր ստանալ պատասխանը: Նա զանգել էր իր ընկերներից Զիրոյանին`վստահ լինելով, որ իրեն կօգնի այդ հարցում:

Ինչպես ասում են`2 ընկեր են, 2 էլ մի խելքի: Զիրոյանը հնչեցնում է 100 պատասխանը, որին ի պատասխան Մաշն ասում է` էդ պատասխանը չի անցել: Այնուհետև Զիրոյանը մտածում և հնչեցնում է «200» պատասխանը: Ինչ խոսք` սկզբում Մաշին թվում է, թե Զիրոյանի պես խելացի չկա և վերջապես նա գտավ պատասխանը, բայց Գրիգի ապշած դեմքը նրան հիասթափեցնում է:

 

Ծնվել է Մաշ Իսրայելյանի դուստրը. բացառիկ հոլովակ`հիվանդանոցի բակից

Շոուբիզնես Comments Off on Ծնվել է Մաշ Իսրայելյանի դուստրը. բացառիկ հոլովակ`հիվանդանոցի բակից

Ժամեր առաջ լույս աշխարհ է եկել Մաշ Իսրաելյանի և Գարիկ Սաֆարյանի առաջնեկը: Զույգը դուստր է ունեցել, ում անվանել են Աննա:

Գարիկը դստեր լուսանկարն է հրապարակել, սակայն էմոջիով փակել դեմքը: Ներկայացնում ենք տեսանյութեր`հիվանդանոցի բակից:

Էսօրվա վարորդս Ինգասա. Ալեքսանյանի կինը`Շողերինան հարսի հետ տեսանյութ է հրապարակել

Նորություններ Comments Off on Էսօրվա վարորդս Ինգասա. Ալեքսանյանի կինը`Շողերինան հարսի հետ տեսանյութ է հրապարակել

Starnews.am-ը տեղեկացրել է,  որ  օրերս Դուբայում տեղի է ունեցել գործարար Սամվել Ալեքսանյանի որդու`Գոռի հարսանիքը: Ալեքսանյանների հարսի անունն Ինգա է,ով, ըստ մեր ունեցած տեղեկությունների, բավականին ճաշակով աղջիկ է:

Այսօր Ալեքսանյանի կինը` Շողերինան հարսի հետ սթորի է հրապարակել, որում ասում է, որ այսօրվա իր վարորդն Ինգան է:

Նշենք, որ զույգի հարսանիքը ավելի վաղ ծրագրված է եղել, սակայն պատերազմի պատճառով հետաձգվել է: Եվ ահա` Ալեքսանյանը ամբողջ հարսանեկան թիմին որոշել էր տանել Դուբայ՝ հատուկ չարթերային չվերթով օդանավ վարձելով։

Ձևավորողներ, երաժիշտներ, անգամ վարսահարդարներ և դիմահարդարներ էին Հայաստանից գնացել` օլիգարխիկ հարսանիքի մասը կազմելու:

Ալեքսանյաններն իրենց այս քայլով կարծես խուսափում էին պատերազմող երկրում նման գերշքեղ և միլիարդներ արժեցող հարսանիք նշել`քննարկումներից և քննադատություններից զերծ մնալու համար:

Դե իսկ ծախսերի և ֆինանսական կողմի մասին պատկերացումը վստահ եմ լիարժեք ստացվեց:

Օկսի Ավդալյանն այս անգամ գերազանցեց իր`Լիլիթ Հովհաննիսյանին նմանակելն ու «թխելը». պարզապես ծիծաղելի է

Շոուբիզնես Comments Off on Օկսի Ավդալյանն այս անգամ գերազանցեց իր`Լիլիթ Հովհաննիսյանին նմանակելն ու «թխելը». պարզապես ծիծաղելի է

Գաղտնիք չէ, որ երգչուհի Օկսի Ավդալյանին շատերն են մեղադրում երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանին նմանակելու մեջ: Բանն այն է, որ եթե Լիլիթը ներկայանում է մի կերպարով, Օկսին ամեն կերպ փորձում է նմանվել նրան, կամ եթե Լիլիթը ինչ որ տեսակ երգ ու տեսահոլովակ է ներկայացնում, ապա Օկսին, ժամանակ չկորցնելով, շտապում է նմանատիպ մի բան անել:

Եթե կային մարդիկ, որոնք կասկածներ ունեին վերոնշյալում, ապա հիմա կարող են համոզվել:

Օկսին նոր տեսահոլովակ է պատրաստվում ներկայացրել, որի անոնսը դիտելով նկատում ենք, որ այն չափազանց նման է և´ մտքով, և ´ կերպարային տեսքով Լիլիթ Հովհաննիսյանի «Изгнанная» տեսահոլովակին:

Ստորև ներկայացնում ենք 2 տեսանյութերը

 

 

 

Գոշի բացառիկ խոստովանությունը`իր և Իննա Խոջամիրյանի սիրավեպի վերաբերյալ(ՏԵՍԱՆՅՈւԹ)

Շոուբիզնես Comments Off on Գոշի բացառիկ խոստովանությունը`իր և Իննա Խոջամիրյանի սիրավեպի վերաբերյալ(ՏԵՍԱՆՅՈւԹ)

Երգիչ, դերասան Գոշը Ամալյա Հովհաննիսյանի Liferoom հաղորդման հյուրն է եղել: Գոշը հաղորդման շրջանակներում անդրադարձել է իր և Իննա Խոջամիրյանի սիրավեպի լուրերին:

Այն հարցին`արդյոք իրականում նրանց միջև եղել է սիրավեպ, Գոշը պատասխանել է, որ այն ինչն իր անձնականն է, չի ցանկանում հանրային դարձնել:

Ամալյայի այն դիտարկմանը, որ Գոշի և Իննայի համատեղ տեսանյութերն ավելի էին թեժացնում խոսակցությունները, Գոշը նշեց, որ անգամ եթե իր անունը կապեն համաշխարհային աստղերից մեկի անվան հետ, միևնույն է` ինքը դեմ է իր անձնականի մասին խոսելուն:

Նշենք, որ վերջերս Իննան մեկնել էր Իտալիա, որտեղ նշում էր տարեդարձը: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` նրա հետ էր նաև Գոշը:

Հիշեցնենք, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ համացանցում քննարկվում է, որ Իննա Խոջամիրյանը եւ Գոշ Հակոբյանը սիրավեպ ունեն: Ավելին՝ վերջերս նրանք մասնակցում էին պրոդյուսեր Հարություն Մովսիսյանի հարսանիքին, որի ժամանակ համացանցում հայտնվել էր նրանց մտերմիկ լուսանկարը: Նկատելի էր նաեւ, որ նրանք նույն գույներն էին նախընտրել հագուստի մեջ:

 

Որոնում