Արդեն երկու օր է ողջ համացանցը քննարկում է Դերասան խորեն Լևոնյանի և Էմմա Ազիզյանի հարսանյաց արարողությունը։
Չնայած տարբեր քննարկումներին ու ասեկոսեներին զույգը հարսանիքը կազմակերպել էր հայկական ավադական ձևով։ Արդեն այսօր սիրված դերասանի հարսանիքից նոր կադրեր են հրապարակվել։
StarNews.am-ը առանձնացրել է ամենագեղեցիկ և հիշարժան պահերը՝ հարսանեկան տորթի կտրման կադրերն ու Խորեն Լևոնյանի կատարումը, որը նվիրված էր կնոջը՝ Էմմային։
Ազգային երաժշտական գործիքների տարածումն ու գործածումը կօգնի մեզ ավելի մոտ կանգնել մեր արմատներին։
StarNews.am-ը դհոլահար Սարգիս Մարգարյանի հետ զրուցել է դպրոց-ստուդիայի գործունեության, սաների, նոր տեսահոլովակի և սպասվող նորությունների մասին։
– Սարգիս, պատմեք Ձեր գործունեության և ստուդիա ունենալու որոշման մասին։
2 տարի առաջ որոշեցի բացել «Սարգիս» Դհոլ ստուդիան, որտեղ սովորում են բավականին շատ տաղանդավոր սաներ, անհատապես աշխատում եմ բոլորի հետ՝ փորձում ենք առաջ գնալ, մասնակցում ենք նկարահանումների և տարբեր մրցույթների։ Նաև նշեմ, որ Հուլիսի 15-ին կունենանք համերգ, որին կմասնակցեն «Սարգիս» դհոլ ստուդիայի սաները։ Ստուդիա ունենալու նպատակներից մեկը՝ հասրակությանը առավել մանրամասն ներկայացնելն է դհոլ գործիքը։
Դհոլահարն ասում է՝ ընդունելության առումով տարիքային սահմանափակում չկա՝ սկսած 5 տարեկանից․ «Եթե կա ցանկութուն՝ 50 տարեկանում նվագել սովորելու, ապա «Սարգիս» դհոլ ստուդիան պատրաստ է ընդունել Ձեզ։ Մենք ունենք դհոլի համար ստեղծված նոտայագրություն՝ ինչը առավել հեշտ է դարձնում ուսման ընթացքը»։
Սարգիսը նաև անհատական գործունեություն է ծավալում և պատրաստվում է ներկայացնել իր նոր տեսահոլովակը․
«Այսօր՝ Հուլիսի 1- ին, կկայանա իմ նոր տեսահոլովակի պրեմիերան։ 2 տարի առաջ Կարենը և Սևակը թողարկեցին «Գեների կանչ» ստեղծագործությունը։ Ես դա ներկայացնում եմ իմ մոտեցմամբ, ես cover եմ արել ոչինչ՝ չեմ փոխել։ Դհոլ նվագելը մեր գենի մեջ է, այն մեզ փոխանցվել է գեներով, որպեսզի մեր սրտից եկածը ներկայացնենք մեր ժողովրդին։ Իմ սաները ևս սպասումեն իմ տեսահոլովակին, իրենց էլ ոգևորում եմ, որ շատ աշխատեն ու կայանան այս ասպարեզում։ Ես էլ իրենց ամեն բանով կօգնեմ»։
Տեսահոլովակի նկարահանման ընթացքը հաճելի ու թեթև մթնոլորտում է անցել․
«Ես աշխատել եմ «Kojoyan photo»-ի և «Mariam’s studio»-ի հետ։ Երբ ներկայացրի ինչ եմ պատկերացնում միանգամից ինձ հասկացան և շատ հեշտ աշխատեցինք միասին։ Նկարահանումները շատ թեթև անցան։ Երգի ընտրությունն էլ շատ արագ է եղել։
Ես սիրում եմ իմ մասնագիտությունը և ուզում եմ շատ աշխատել ու ներկայացնել նոր աշխատանքներ»։
Ընդունելության համար դիմել կարող եք նաև սոցիալական հարթակների միջոցով։ Պարզապես նամակ գրեք ստուդիայի պաշտոնական էջերին ու պատասխանը շատ արագ կստանաք։ Ընդունելության ժամանակ անպայման ստուգվում է դիմողի երաժշտական լսողությունը։
Ի դեպ՝ ընդունելություն կա նաև աղջիկների համար։ Սարգիս Մարգարյանը վստահեցնում է՝ աղջիկները ևս բավականին տաղանդավոր են այս ասպարեզում, կարծրատիպ է, թե դհոլը նախատեսված է միայն տղաների համար։
StarNews.am-ը առաջարկում է վայելել Սարգիս Մարգարյանի տեսահոլովակի պրեմիերան՝
Մոդել, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը հղի է։ Լուսինեն սպասում է իր երրորդ երեխային։
Այս մասին մոդելը հայտնել է ինստագրամյան էջում ամուսնու հետ՝ հուզիչ հոլովակ տեղադրելով.
«Շաաատ անկախատեսելի ա այս կյանքը… Բայց ամենալավ անակնկալը հենց սա էր։ Մեր ընտանիքը մեծանում է, շուտով մի փոքրիկ հրաշք պիտի գա մեր կյանք».- գրել է Լուսինեն։
Սիրված դերասան Խորեն Լևոնյանը նոր սեր է գտել ու պաշտոնապես ասել է իր «այո»-ն։ Այս սեզոնը կլինի՞ happy end-ով, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա։
Ասում են՝ 3-ը բախտավոր թիվ է․ միգուցե այս սերը իսկապես երջանկություն բերի դերասանին։ Իսկ Starnews.am-ը հետևում է իրադարձությունների զարգացմանը։
Մինչ բոլորը քննարկում են Խորենի 3-րդ հարսանիքը, մենք առաջարկում ենք հետհայացք գցել ու վերհիշել, թե ինչպես էին անցել դերասանի նախորդ 2 հարսանքիները, ինչ տեսք ուներ նա՝ որպես փեսացու։
Ինչպես հայտնի է, Խորեն Լևոնյանի առաջին կինը բալետի պարուհի, պարուսույցՄերի Հովհաննիսյանն է։ Նրանց հարսանիքն անցել էր հայկական ավանդական հարսանիքի տարրերով։
Պսակադրություն ապա, խնջույք՝ մտերիմների մասնակցությամբ։ Բաժանման լուրերից հետո Խորենինախկին կինը զերծ չմնաց մեկնաբանություններից
և ամսագրերից մեկին տված հարցազրույցում նշել էր․ «Ցանկացածզույգի կյանքում էլ խնդիրներ լինում են, իսկ հետո՝ հարթվում»։ Այնուամենյանիվ, նրանք
ամուսնալուծվեցին, ի դեպ, այն խոսակցությունների ֆոնին, երբ Խորենին և երգչուհի Լիլուինբուռն սիրավեպ էին վերագրում։ Խորենը և Մերին համատեղ որդի ունեն՝ Արմենը։
Ի տարբերություն Մերիի հետ հարսանիքի՝ Խորչենի և երկրորդ կնոջ՝ Լիկայիհարսանեկան արարողությունը չէր համապատասխանում հայկական ավանդական նորմերին։ Զույգի
հարսանեկան արարողությունը կայացել է Երևանից դուրս գտնվող հյուրանոցային մի համալիրում,որը, ըստ Լիկայի, հեքիաթային ու գեղեցիկ է եղել: Այդ օրվա բարենպաստ եղանակն էլ նպաստել
է, որպեսզի Խորենն ու Լիկան անմոռանալի օր ունենան: «Շատ գեղեցիկ էր մեր մուտքը. կանաչտարածության մեջ սպիտակ սեղանիկներ էին դրված, մեր մուտքն էլ Մենդելսոնի երաժշտության
ներքո եղավ. ջութակահարուհին Խորենի քույրն էր»,- պատմել էր նա: Իսկ ամուսնության առաջարկդերասանը Լիկային արել է Դիլիջանում, ուր նա մեկնել էր նկարահանումների, իսկ Լիկան
էլ ուղեկցում էր իր սիրելիին: «Նկարահանումների ժամանակ Խորենը շատ անսպասելի առաջարկությունարեց ինձ, ինչը շատ հաճելի էր: Երբ Խորենն ինձ նվիրեց մատանին, մենք նկարահանման հրապարակի
կենտրոնում էինք, իսկ շուրջը նկարահանող խումբն էր»,- հայտնել էր դերասանուհին: Այսմիությունը ևս երկար կյանք չունեցավ։ Բայց համատեղ որդու՝ Արամի դաստիարակությամբ,
Խորենը և Լիկան միասին են զբաղվում։
Ի դեպ՝ հարցազրույցներից մեկում Խորեն Լևոնայնը նշել էր, որ դեմ չիլինի կրկին ամուսանանալ և երեխաներ ունենալ։ Փաստորեն՝ դերասնը կատարեց իր ցանկությունն
ու ամուսնացավ 3-րդ անգամ։ Պսակադրություն, խնջույք, գալիս է շարունակությունը։
Ինչևէ, Խորեն Լևոնյանի անձնական կյանքի օրինակով կարելի է փաստել,երջանկությունը շքեղ հարսանքիների, ինչ-որ նորմերի կամ խոստումների մեջ չէ։ Այն ամենօրյա
աշխատանքի արդյունք է։ Կրկին շնորհավորում ենք սիրված դերասանին, իսկապես մաղթելով,որ այս նոր միությունը նրան բերի այդքան ցանկալի անձնական երջանկությունը։ Կարիերայի
հաղթանակներից հետո, հերթը անձնական հաղթանակներինն է։
Մինչ ողջ համացանցը քննարկում է սիրված դերասան Խորեն Լևոնյանի ամուսնությունը, StarNews.am-ը այս հարցով դիմեց արհեստական բանականությանը՝ վերլուծելու համար պատմությունը։
«Խորեն Լևոնյանն արդեն փորձ ունի հարաբերությունների ոլորտում։ Այդ փորձը կարող է օգնել, որ նոր միությունը ավելի կայուն ու գիտակցված լինի
Միևնույն ժամանակ, երեք ամուսնություն նշանակում է՝ նախկին հարաբերությունները չեն կայացել, հետևաբար որոշ ռիսկեր մնում են
Իմ հումորային կանխատեսումն այսպիսին է՝ 3-ից 7 տարի։
Եթե հարաբերությունները հիմնված են հասուն փոխհասկացողության վրա՝ կանցնի 7 տարի
Եթե կրկնվեն նախորդ սխալները, ամուսնությունը կարող է լինել նաև 3 տարվա շրջանակում»
Երգչուհի Լենա Ղազարյանը սպասում է իր երկրորդ երեխային։ Այդ մասին երգչուհին հայտնել է դստեր՝ Նելլիի ծննդյան օրը։
Լենան շնորհավորել է դստեր 3-րդ տարեդարձն ու գրել. «Բարով ես եկել մեր կյանք Նելլկաս։ Ծնունդդ շնորհավոր մեր աշխարհ, իմ մեծ աղջիկ, ես գիտեմ, որ դու լինելու ես աշխարհի ամենահոգատար քույրիկը»։
Այս գրառմամբ երգչուհին հայտնել է նաև ապագա երեխայի սեռը։ հուզիչ տեսանյութը կարող եք դիտել StarNews-ի տելեգրամյան ալիքում։
Տարիներ շարունակ երգչուհի Լիդուշիկը հայ հանդիսատեսին ներկայացնում էր իր աշխատանքները, երգերն ու մանկական հիթերը, որոնք իսկապես սիրված էին: Այսօր արդեն՝ երբ երգչուհին տեղափոխվել է ԱՄՆ, ավելի քիչ է թողարկում նոր երգեր, սակայն դրանք կրկին հիթեր են դառնում։
Լիդուշիկը ակտիվ է նաև սոցիալական էջերում, որտեղ երեկ սիրելիի հետ մի քանի հրապարակքւմ է արել։ Զույգը մասնակցում էր միջոցառման, որտեղից էլ երգչուհին կադրեր է հրապարակել։
Հավելենք նաև, որ երգչուհին սիրելի ունենալու մասին հայտնել է դեռ 2 տարի առաջ, այս լուրը բավական ուրախացրել է Լիդուշիկի երկրպագուներին։
Սիրված Հաղորդավարուհի Զառա Արամյանը նշում է ծննդյան 55-րդ տարեդարձը։ Այդ առիթով հաղորդավարուհին գրառում է արել.
«Եկավ այն ժամանակը որ պետք է հաշվետվություն ներկայացնեմ իմ ապրած 55 տարիների Մի փոքր երկար է, բայց կարդացեք, ստուգող հարցեր եմ տալու
Ծնվել եմ այնպիսի ընտանիքում, որ հետո ամբողջ կյանքումս հպարտությամբ եմ պատմել ծնողներիս, տատիկ-պապիկներիս մասին:
Երեք տարեկանում խաղացել եմ Դրամատիկական թատրոնում ու ստացել 30 ռուբլի աշխատավարձ
Մանկապարտեզ, դպրոց՝ ռուսական… այդ տարիներին դա էր հարգի, դա էր ինտելիգենտ ընտանիքի ( հիմար) ցուցանիշ:
Առաջին դասարանում ազգությամբ ռուս դասընկերուհուս ճանապարհում էի իրենց տուն այն ժամանակ Ամիրյան կոչվող փողոցում ու անհոգ բարձր-բարձր բլբլացնում ռուսերենով ու այդ պահին ինձ մոտեցավ մի տարեց մարդ ճերմակած մազերով ու շատ խրոխտ ձայնով ասաց. ՙդու ի՞նչ ա, ռուսի ճու՞տ ես, որ ռուսերեն ես խոսում՚ ու ուժեղ ապտակեց դեմքիս… ես ամբողջ փողոցով լաց էի լինում ու զարմանում էի. Ինչու՞ կանգառի ոչ մի մարդ չպաշտպանեց ինձ: Մեկ էլ մի կին պատկառանքով նայելով այդ մարդու հետևից կամաց մոտեցավ ինձ ու ասաց. ՚Մի լացիր, աղջիկ ջան ու հիշիր ամբողջ կյանքումդ. քեզ ապտակեց Շիրազը՚…
ԵՊՀ-ի հետաքրքիր տարիներ, քանզի երջանկահիշատակ պրոֆեսոր Լեվոն Մկրտչյանը (մեր դեկանը) իր ուսանողների հետ հանդիպման էր հրավիրում այդ տարիներին շատ ճանաչված Բուլատ Օկուջավային, Վլադիմիր Վիսոցկուն, Բելլա Ախմադուլինային… Եվ ինձ՝ 3 կուրսի ուսանողուհուս, առաջարկեց լինել իր 2 գրքերի խմբագրական կազմում… այդ գրքերի վերջում այդպես էլ գրված էր. ՙРедакторский состав – З. Арамян՚:
Ռադիոն մտավ իմ կյանք: Երկար 16 տարիներ աշխատեցի Ռադիոյում՝ ղեկավարելով սփյուռքի համար տրվող հաղորդումների խմբագրությունը:
Հայրս ձեռքիցս բռնած ինձ բերեց Աստծո մոտ… նվիրեց առաջին Աստվածաշունչը ու ասաց. ՙԿկարդաս ամբողջ կյանքումդ անընդհատ ու քո բոլոր հարցերի պատասխանները կգտնես այստեղ՚: Այսօր էլ եմ կարդում ու զարմանում, թե ինչքան բան նոր եմ սկսում հասկանալ:
Ռադիոյում սկսեցի ամեն կիրակի վարել ՙՀյուր Զառայի մոտ՚ ժամանցային ծրագիրը ու ինձ հյուրընկալում էին ճանաչված մարդիկ: Բայց շատ թեթև զրույց էր. օրինակ Սիլվա Կապուտիկյանը անեկդոտ պատմեց, նվիրեց իր գիրքն ու մակագրեց. ՙԱրտաքինով Զառա, բայց իր ծագումով Զարուհուն՚:
Ձայնագրվեց Վահագն Դավթյանի Ռեքվիեմը: Հայրս կատարեց երաժշտական ձևավորումը: Երբ կարդում էի պոեմը ամուր փակ ստուդիայում, աչքերս չէի բարձրացնում որ չտեսնեմ տաղավարում ներկա Վահագն Դավթյանին: Ավարտեցի այդ բավականին երկար պոեմը, դուրս եկա ձայնագրման ստուդիայից ու հենց մտա տաղավար Վ. Դավթյանը նստած տեղից վեր կացավ ու աչքերն արցունքներով լի սկսեց ինձ ծափահարել… Այդ եվ շատ այլ ձայնագրություններ գտնվում են Ռադիոի պահոցում:
Չունեմ ոչ քույր, ոչ եղբայր, նկատի ունեմ հարազատ: Այդ քաղցրությունն ինձ սկսեցին տալ իմ ողջ կյանքում ընկեր ընկերուհիները՝ քաղցր ու անուշ: Այդպես իմ լավ ընկերներից մեկը՝ Ռուբեն Թումանյանը, ձեռքիցս բռնած բերեց ինձ հեռուստատեսություն, ծանոթացրեց Ռոբերտ Մավիսակակյանի հետ ու ինձ երկուսով կնքեցին ՙՀամով Զառա՚ և նպաստեցին, որ իմ կիրակնօրյա ռադիոհաղորդումը անեմ հեռուստատեսությամբ:Այդպես ծնվեց այսօր արդեն 35 տարեկան “Համով զրույց ” հաղորդումը։
Առաջին նկարահանմանս ավարտից հետո գլխավոր օպերատոր լուսահոգի Բորիս Պետրոսյանն ասաց. ՙԶառա ջան, կամերան քեզ սիրեց, դու երկար տարիներ էս լինելու եթերում՚:
Մի մեծ խնդիր եկավ առաջ՝ եթերում մաքուր հայերեն խոսելը: Իմ ռուսական կրթությունն էլ էլ բանի պետք չէր. Ամեն ինչ արդեն հայերեն էր: Այստեղ էլի ընկերս օգնեց: Լինելով մաքրամաքուր հայերենի գիտակ, ստեղծագործող, ինքն էլ եթերի մարդ սկսեց լուրջ զբաղվել իմ հայերենով ու տալով վարժություններ, ստուգելով ամեն օր կարդացածս գրքերի պարունակությունն ու ամեն պահի սխալ արտաբերած բառերս ուղղելով ինձ դարձրեց հայերեն խոսքի վարպետ: Հակոբ Ռուբինյան ջան, անչափ շնորհակալ եմ:
Հայրս՝ Ֆելիքս Արամյանը, երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի նախաձեռնությամբ անում էր ՙՈսկե աշուն՚, հետո՝ ՙԷրեբունի-Երևան՚ տոնակատարություններն ու ես դեռ փոքր հասակից մոտիկից էի տեսնում սովետական ու սովետա-եվրոպական (Չեխոսլովակիա, Հարավսլավիա…) աստղերին ու երբեմն խուլիգանություն անում. իրենց հետ դուրս էի գալիս поклон-ի ու դա սկսեց ինձ շատ դուրս գալ:
Սիրում եմ երաժշտության բոլոր ժանրերը, սակայն ես կես դասական եմ, կես՝ ջազ: Մեր տանը կար проигрыватель, ու հորս վինիլային սկավառակների հավաքածուն շշմելու էր… ես ուտում խմում էի Շոպենի նոկտյուրների կամ Բախի եռաձայն ֆուգաների ներքո, իսկ երբ տանը գործ էի անում՝ Էլլա Ֆիցջերալդի, Լուի Արմստրոնգի կամ Բերնստայնի հնչյունների ներքո: Այդպես էլ ձևավորվեց երաժշտական ճաշակս: Երբ լինելով Ամերիկայում պատահաբար լսեցի Ֆրենկ Սինատրայի երգերը, ինձ թվաց, թե մեր տան մեծ սենյակում եմ:
Պատերազմ… Առաջինը… Ցուրտ ու մութ տարիներ… Սառած տեխնիկայով ամեն օր եթեր… Ցուրտ ստուդիայից ամենօրյա եթերներից խրոնիկ բրոնխիտ հիվանդություն…Լուրերը ստանում էինք տելետայպով, խմբագրում, թարգմանում ու կարդում ուրախ ձայնով, որպեսզի ժողովուրդը չընկճվի… Ոգեվորվի… Շատ ուժեղ էմոցիոնալ պահ. երբ մեր զորքերի վիճակը շատ վատ էր, ռադիո եկան նախագահականից ու հրահանգեցին դուրս գալ ամբողջ աշխարհով մեկ բաց եթեր… ռուսերեն, անգլերեն ու արաբերեն ՙSOS՚ ազդակի տակ… դա առաջին ու տա Աստված վերջին անգամը լինի, որ այդ նույնը անենք: Ռուսերեն տեքստը կարդացի ես ու ինձ թվաց, որ հիմա սիրտս կպայթի՝ այնքան մեծ էր պահի լարվածությունը:
ՙՀամով զրույցս՚ եթերում փոթորիկ արեց: Առաջին անգամ շատ դասական, խիստ ու մինչև վերջին կոճակը կոճկած եթեր մտավ վառ շիկահեր, երկար եղունգներով, թավշյա հագուստով, ժպիտը դեմքին մեկն ու սկսեց եթեր բերել և՛ քաղաքական գործիչների, և՛ արվեստագետների, գիտական ու սպորտի աշխարհի դեմքերի, կառավարություն, ԱԺ, Նախագահական… Ամեն կիրակի մեկը կամ իր կինը հյուրս էր:
Բոլորի հետ, անգամ ում մինչ այդ չէի համակրում, հաղորդումիցս հետո դարձանք ընկերներ: Մի պահ պատկերացրեք. 35 տարի ամեն շաբաթ մի նոր ընկեր: Իմ ամեն լուսաբացվող առավոտը սկսվում է նրանով, թե ով ինձ ինչ հարցով դիմի, որ ես իմ ընկերությանը դիմեմ ու օգնեմ: Մեծ շրջապատը թանկ է հենց նրանով, որ օգնելու հնարավորություն ունես:
Երբ կյանքս իր հունով գնում էր մեկ էլ եղավ փոթորիկ, ցունամի, տորնադո: Իմ կյանք իր հաստատուն քայլերով մտավ Արտաշես Գասպարյանը, ու 2002թվի դեկտեմբերի 13-ին մենք մեր միությունը ամրագրեցինք: Ե՛վ եկեղեցում, և՛ ԶԱԳՍ-ում:
2003 թվականի վերջը բերեց ինձ մայրական բերկրանք: Ծնվեց Էլենս…
2005 թվականը ամրացրեց մայրությունս, ու ծնվեց Գուրգենս: Ի դեպ, երբ երեխան ծնվում է. մի շատ գեղեցիկ պահ կա, որ միանգամից դնում են մոր կրծքին, ու պարզ է չէ՞, թե մայրը նոր ծնված իր բալիկին ինչ քնքշանքի բառերով կընդունի: Երբ եկավ այդ պահն ու երկու բալիկներիս դրեցին կրծքիս, ես Տերունական աղոթքը բարձր ասեցի, ու երեխաներս լույս աշխարհ գալով առաջինը լսեցին Աստծո խոսքը:
ՙՄեր բակը՚, ՙՄեր բակը 2՚, Հ2 հեռուստաընկերության մանրապատումներ, հումորային շատ ծրագրերում և դիպվածներում նկարահանվել: Եկավ գիտակցումը, որ ինչքան էլ լուրջ լինեմ ժուռնալիստիկա դասավանդելիս, մեր սանիկների հետ որպես կնքամայր ներկայանալիս, լուրջ հանդիպումներին անգամ ինձ համար ամենահաճելին մարդկանց ծիծաղ և ժպիտ պարգևելն է: Այդպես էլ ապրում եմ ժպիտն իմ երեսին և ձեզ ժպտացնելով:
Երեխաներիս կայացնելն ու հասկանալը, որ ամենակարևորն այն է, որ պետք է ընկերություն անես հետները: Այդպես էլ անում ենք. երեքի հետ էլ (մեծս՝ Արթուրս, ամուսնուս տղան է) լավ ընկերություն եմ անում: Աղջկաս հեպ քչփչում, տղայիս հետ զուսպ խոսում…
Նոր դեր ստացա՝ զոքանչի: Աղջիկս նշանվեց: Փեսաս՝ Մհերս, տղայիս ընկերն է ու էլի մի հոգի իմ կյանքում, ում հետ արդեն սկսել ենք ընկերություն անել ու իրար հետ շատ հաճախ ծիծաղում ենք:
Կորուստներ… ծնողներս, հետո ամուսնուս ծնողները, ում հարազատի պես եմ սիրել… Կորցրեցի… շատ ընկերների կորցրեցի… սարսափելի է երբ, հեռախոսիս մեջ ջնջում եմ հերթական համարը
Կորցրեցի առողջությունս… շատ անիմաստ ու անսպասելի երիկամս ու դրանից բխած մյուս բարդությունները կապված սրտի հետ: Բարդ ճանապարհ եմ այժմ անցնում իմ անբուժելի սրտիկիս պատճառով, բայց միևնույն է, ես իրեն սիրում եմ ու հաստատ չեմ փոխի (սրտի փոխպատվաստում, էլի): Ինչ ինձ Աստված տվել ու տալիս է, դա է իմը, իմ սիրտը, իմ խաչը…
Այսօր տոնում եմ 55-ամյակս, վաղն արդեն պլանավորված կրկին պարտադիր պետք է պառկեմ ինձ ոտքի հանող ՙԲեստ լայֆ՚ կլինիկան ու բժիշկս՝ Խաչիկ Համբարձումյանը, վստահ եղեք կանի ամեն ինչ, որ ես ինձ ավելի լավ զգամ:
Բայց ինքս ինձ ասում եմ. Դու ունես բարի ու սիրող ամուսին, քեզ գոհացնող երեխաներ, քեզ սիրող տալեր՝ ամուսնուս հրաշք քույրիկներ – իմ քույրիկները էլի, ու իրենց երեխաները: Ունես ժպտալու համար սիրուն ատամներ, թանկ-թանկ ընկերների մեծ բանակ: Հետաքրքիր մարդկանց հետ շփվելով ու աշխարհը տեսնելով, հարուստ հիշողություններ, ակտիվ էջ, որտեղ անկախ նրանից, թե ինչեր են կատարվում դրսում ու ինչ կոպիտ ու հայհոյանքով են խոսում կարծես բոլորը բոլորի հետ, ինձ մոտ ջան ասելով իմ ուզած կտորն են փնտրում ու միայն սրտիկներ դնում:
Իմ մեծ սրտում պահում եմ բոլորիդ, գրկում եմ ու համբուրում… Ես եմ տոնում 55-ամյակ, բայց ձեզ բոլորիդ եմ ասում, որ ինձ հետ այսքան տարիներ քայլեցիք ու էլի հետս գալիս եք…
Ինչպես արդեն տեղեկացրել ենք այսօր՝ Հունիսի 30-ին տեղի է ունենում դերասան Խորեն Լևոնյանի հարսանյաց արարողությունը։ Խորեն Լեւոնյանն ու կինը՝ Էմմա Ազիզյանը պսակադրվել են Վազգեն Սարգսյանի եղբոր դստեր՝ Նոնա Սարգսյանի եւ նրա ամուսնու՝ Գրիգոր Տեր-Ղազարյանի քավորությամբ:
Նոնան իր ինստագրամյան էջում հրապարակել է լուսանկար և գրել.
Այսօր՝ Հունիսի 30-ին դերասան Խորեն Լևոնյանն ու նրա սիրելին՝ Էմմա Ազիզյանը ամուսնացել են։
StarNews.am-ի բացառիկ տեղեկություններով դերասանը և կինը՝ դերասանուհի, երգչուհի Էմմա Ազիզյանը արդեն մի քանի տարի է ինչ միասին են աշխատում։
Զույգը սկսել է համագործակցել 2021 թվականին՝ Խորեն Լևոնյանի «Հույս» ալբոմի շրջանակներում։ Էմման՝ որպես ոկալիստ բեմում եղել է Խորեն Լևոնյանի կողքին, իսկ ժամանակի ընթացքում նրանց մեջ ձևավորվել է մեծ սեր։
Հավելենք նաև, որ Էմման հեռուստադիտողին հայտնի դարձավ «4 Երազանք» և «Հոթել գրանդ» նախագծերից։