«Հպարտ եմ իմ մուսկուլներով». Աննա Մանուչարյանի նոր հրապարակումը՝ մարզասրահից

Դերասանուհի Աննա Մանուչարյանը տարիներ շարունակ ակտիվ գործունեություն է ծավալում՝ թե’ թատրոնում և թե’ հեռուստատեսությունում։

ԱՄՆ տեղափոխվելուց հետո Աննան նկարահանվում է նախագծերից մեկում ու շարունակում հետաքրքրություն պահպանել իր հետևորդների շրջանում՝ հրապարակելով իր առօրյայից կադրեր։

Դերասանուհին այսօր մարզասրահից նոր հրապարակում է արել ու գրել.
«Հպարտ եմ իմ սևությամբ ու իմ մուսկուլներով ».- նշել էր դերասանուհին։

հավելենք նաև, որ Աննա Մանուչարյանը հաճախ նաև հրապարակում է հոլովակներ, որտեղ երգում է։

«Qyachal» մարդիկ երբեք այսքան ակտուալ չէին եղել. ովքեր են հայ հայտնի «քյաչալները»

Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, վստահաբար, պետք է գլխավորեր այս ցուցակը։ Մենչը «քյաչալ է» անհիշելի ժամանակներից։

Հումորիստ Արմուշի երբեմնի խիտ ու գանգուր մազերն էլ են միայն հիշողություն։ Այժմ նա արժանիորեն վաստակել է հնարավորություն՝ հայտնվելու այս ցուցակում։

Թաթան որքան էլ գլխարկով փորձի քողարկել գլխի «քյաչալ» հատվածը, միևնույնն է, այն չի վրիպել մեր աչքից։

Ռադիոհաղորդավար Եգոր Գլումովը նույնպես շատերի հիշողության մեջ մնացել է որպես ամենահայտնի «քյաչալներից» մեկը։

Շնորհակալություն Ardshinbank-ին օրվա տրամադրության համար:

«Հերոս մաման և Տիգրանի չոչը». Տեսեք՝ ինչպես է Արամ Մելիքյանի որդին փորձում քայլել

Շոումեն, հաղորդավար Արամ Մելիքյանն ու նրա կինը կարճ ժամանակահատվածում դարձան ամենաօրինակելի ընտանիքներից մեկը հայկական շոուբիզնեսում։ 

Նրանց ամենօրյա հրապարակումներն ու ընտանիքում տեղի ունեցող իրադարձությունները հանրության շրջանում մեծ հետաքրքրություն են վայելում։ 

Ամիսներ առաջ լույս աշխարհ եկավ Արամի և Լիլիթի որդին՝ Տիգրանը։ Ընտանիքը բազմիցս պատմել է որդու ծննդյան պատմությունը։ Արամը նոր հոլովակ է հրապարակել Տիգրանի մասնակցությամբ՝ ցույց տալով, որ նա չոչ անելու փորձեր է անում.

«Հերոս մաման և Տիգրանի չոչը»,- հոլովակին կից գրված էր Մելիքյանների ինստագրամյան էջում։

Տեսանյութը կարող եք դիտել StarNews-ի տելեգրամյան ալիքում

«Ամոթ… ամուսնացած տղամարդիկ փորձում են ծանոթանալ  հետս». Հրանուշ Ավոյանը վախերի և միայնակ լինելու մասին

24TV-ի «Ռանդեվու» հաղորդման հյուրն էր դերասանուհի ՝ Հրանուշ Ավոյանը։

StarNews-ը հետևեց հարցազրույցին, որի ընթացքում դերասանուհին անկեղծացավ և ցավով նշեց, որ դեռ չունի կողակից.

«Հաջորդ ամիս դառնում եմ 27 տարեկան արդեն։ Պաշտպանողական ռեակցիան է գործի դրվում, երբ ամուսնացած տղամարդու կողմից առաջարկ է լինում։ Ինձ թվում է ինչ-որ ցավերից, վախերից է։ Միշտ տեսնում եմ կողքերս ինչ է կատարվում՝ դրանից եմ եզրակացություն անում։ Կարող եմ ասել 2 տոկոս են ընտանիքները, որոնք հավատացիալ են՝ չեն դավաճանում և այլն։ Ամոթ կլինի սրա մասին ասելը, բայց Հայաստանում իմ հետ ամենաշատը փորձում են ծանոթանալ ամուսնացած տղամարդիկ։  Շատ ծիծաղելի է ու ցավալի՝ ինձ համար ցավալի։ Հասկանում եմ, որ չեմ կարող վստահել հայ տղամարդու, որովհետև բոլորի աչքերը աջ ու ձախ է։ Ինձ ի սկզբանե թվում էր, որ ես Ռուսաստանից եմ դրանից է, բայց հետո հասկացա, որ մարդիկ ուղղակի փորձում են ՝ շատերը։

Էդպես վերաբերվում են իրանց ընտանիքին ու էդ ինձ համար նորմալ չի։ Դրա համար ես վախենում եմ ու ոչ մեկին չեմ ընդունում»։

Ասատուրի հարցին, թե կարող է գալ ժամանակ, որ ներկայիս վախերի ու պաշտպանողական ռեակցիայի համար մեղադրի իրեն՝ Հրանուշ Ավոյանը պատասխանեց.

«Արդեն մեղադրում եմ։ Նենց չի, որ հպարտ մենակ ապրում եմ ՝ լինում է, որ գիշերները լացում եմ։

Մենակ հանգիստ է , էնքան եմ սովորել արդեն։ Տարօրինակ բան կասեմ, բայց բոլոր մարդիկ չէ , որ նույն կյանքը պիտի ապրեն, բոլոր կանայք չէ ,որ եկել են երեխա ունենան , ընտանիք պահեն։ Իհարկե դա իդեալական է , բայց ես էլ շատ նպատակներ ունեմ Հայաստանի համար…»։

«Ես գիտեմ՝ ինչ է ցավը». Լիանա Վանոյանը՝ անցած բարդ ճանապահի և արդյունքի մասին. Հուզիչ տեսանյութ

Դերասանուհի Լիանա Վանոյանի կյանքն ու գործունեությունը մշտապես հանրության ուշադրության կենտրոնում են։ Դերասանուհին առավել ակտիվ է ինստագրամյան հարթակում՝ իր ստեղծած հումորային կերպարներով։

Լիանան 2 տարի առաջ իրականացրեց ստամոքսի երկայնակի մասնահատում և արդեն այսօր նրա արտաքին փոփոխությունները ակնհայտ են, սակայն դերասանուհու ճանապարհը հեշտ չի անցել։ Այդ մասին ևս մեկ անգամ Լիանան պատմել է իր սոցիալական էջում՝ հոլովակ հրապարակելով.
«Ես գիտեմ թե ինչ է ցավը։ Քո ճանապարհը քոնն է միայն, չվախենաք նորից սկսել, կստացվի, չլսեք ոչ ոքի, դուք ավելի ուժեղ եք քան կարծում եք».- գրել էր դերասանուհին։

«Իմ տիեզերք». Արփի Գաբրիելյանը որդու հետ նոր հրապարակում է արել

Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը ամենաքննարկված զուգերից մեկն են հայկական շոուբիզնեսում։
Աստղային զույգը ամուսնությունից ու մի քանի հաջողված սիթքոմերից հետո, գրեթե բոլոր նախագծերում ներկյաանում է միասին։ Եվ նրանց մասնակցությամբ ցանկացած ծրագիր մեծ դիտելություն է ապահովում։

Զույգը ակտիվ հրապարակումներ է անում նաև սոցիալական էջերում՝ ցույց տալով աշխատանքային նորությունները։ Արփի Գաբրիելյանը հաճախ նաև որդու՝ Ռոբի մասնակցությամբ հրապարակումներ է անում։ Հերթական անգամ դերասանուհին լուսանկարով է կիսվել ու գրել.
«իմ ՏԻԵԶԵՐՔԸ՝ մարդկային կերպարանքով…»

Հավելենք նաև, որ Արփին պարբերաբար սոցիալական էջերում բարձրաձայնում է՝ որդու հանդեպ ունեցած մեծ սիրո մասին։ Հատկապես երբ շրջագայությամբ մեկնում է երկրից և մի քանի օր չի տեսնում Ռոբին

«Զղջում է, աչքերիս չի կարողանում նայել…». Ով է Կարեն Հովհաննիսյանին  մեկնաբանություն գրողը. ի՞նչ է ասել

YELAKET- ի «#commentstory» հաղորդման այս թողարկման հյուրը դերասան Կարեն Հովհաննիսյանն է։

StarNews-ը հետևեց զրույցին, որի ընթացքում Կարենը մարդկանց կարծիքների մասին խոսելով նշեց, որ չի կարող ապրել այնպես, որ բոլորի համար լավը լինի.

«Չեմ կարծում, որ վատ մտածողները, որոնք քեզ չեն ընկալում պիտի քո դիմաց կանգնեն ու շատ ուղիղ ասեն։ Կարող ա իմ ընկերներից բնավորությանս ինչ-որ գծի մասին շատ ուղիղ ասեն, որպեսզի ես ինքս վերլուծեմ։

Իմ համար քոմենթ գրելը, հատկապես՝ տղամարդկանց նորմալ չէ։ Նայում ես հասուն տղամարդ է, քոմենթ է գրում։ Տղամարդու դրսևորումը ուրիշ տեղ պետք է լինի, ոչ էդ սոցհարթակներում, որտեղից հետո նաև կորում ա, որ իրան բան չասես։

Դեպք է եղել, երբ ես անձամբ տեսել եմ ինչ-որ մեկին, ով նույն տարածքում էր որտեղ ես, և այդ քոմեմթ գրողներից էր ընդամենը  իր հայացքից հասկացա՝ էնքանա զղջում իրա արածի համար, որ նույնիսկ իմ աչքերին չի կարողանում նայել։ Էլ ոչ-մի բառ չունեի իրեն ասելու, ուղղակի զգում էի անդադար, որ փախցնում է հայացքը։

Եթե պիտի գրես ու չուզենաս ինձ տեսնես, չգիտես ինչ պիտի պատասխանես՝ իմաստը քո արածի»։

«Մենաստանի աստղը». ինչպես Եվա Ռիվասը հայտնվեց մենաստանում ու ավարտեց աստղային կարիերան

Հայկական շոուբիզնեսի ամենաբարձրահասակ երգչուհին երկար չմնաց շոուբիզնեսյան բարձունքում։ Եվա Ռիվասի երաժշտական կարիերայի պիկը, թերևս, «Եվրատեսիլ» երգի մրցույթը դարձավ, որտեղ նրա արաբական մելիզմներով հայկական ծիրանի մասին պատմող Apricot stone կատարումը գրավեց 10-րդ հորիզոնականը։ Այդ շրջանում իսկական սկանդալ էր սկսվել Էմմի ու Եվայի միջև, չնայած, սա, արդեն առանձին պատմություն է։ 

«Եվրատեսիլից» հետո երգչուհու կյանքում շատ բան է փոխվել։ Եվան մայրիկին կորցնելուց հետո որոշել էր վերանայել կյանքը ու ինքնակամ գնացել էր մենաստան։ Այժմ երգչուհին հպարտորեն նշում է, որ հրաժավարվել է ծխախոտից, խմիչքից, կալյանից ու փորձում է ավելի պարկեշտ կյանք վարել։ 

Բայց, կարող ենք ասել, որ աստղային կարիդրան Եվայի համար ոչ թե ապագայի ծրագիր է, այլ անցյալի հիշողություն։

«Ինչ օրեր եմ տարել…». Նանան՝ մերժված լինելու, Արա Մարտիրոսյանի և Հայկոի աջակցությունը ունենալու մասին. ԲԱՑԱՌԻԿ

«Break Point․ GoSportFM»-ի փոդքասթի թողարկման հերթական հյուրը երգչուհի Նանան է։

StarNews-ը հետևեց զրույցին։

Հաղորդավարուհու դիտարկմանը, թե Արա Մարտիրոսյանը Նանային ոգևորել է երգել և հարցին՝ ի՞նչ խորհուրդներ է տվել, Նանան պատասխանեց.

«Գնա առաջ՝ Նանուշ ջան ձենդ լավն է , սիրուն է, քաղցր՝ միշտ երգի։ Հենց էս ոճն էր, որ երգել եմ։ Թեկուզ մի երգը տարբեր ոճերում կարող եմ երգել՝ իմ ձայնային տվյալները թույլ են տալիս։

Մենք հասկացանք, որ պետք է երգել էն՝ ինչ ժողովուրդն է սիրում։ Չենք պատրաստվում գնալ «Օսկար» մրցանակ շահելու»։

Երգչուհին զրույցի ընթացքում պատմեց նաև Հայկոյի օգնության մասին, ով ևս կարևոր ներդրում է ունեցել իր՝ երգի ասպարեզում, առաջին քայլերն անելիս.

«Հայկոն էլ է ինձ շատ խորհուրդներ տվել, ինձ համար գործիքավորումներ է արել։ Ես նոր էի սկսում երգել և կային երաժիշտներ, որ մտածում էին սկսնակ երգիչների համար չնվագեն։ Այն ժամանակ շատ բարդ էր… Ինչ օրեր եմ տարել … Աստված ողորմա։

Զանգահարել եմ, օրինակ ինչ-որ գործիքի վրա նվագող մեկին, կամ գինն է շատ թանկ ասել, կամ կոպիտ ասած «ցրել» է։

Հայկոն ասել է՝ Նան ջան դու լավ մարդ էս, եթե քեզ  մեկը մերժի, երկրորդ անգամ չզանգես։ Օրը կգա ինքը կխնդրի, որ քո գործիքավորման մեջ նվագի»։

Սոֆի Դևոյանի և Էլիզ Մելիքյանի նմանությունը. Ո՞վ՝ ու՞մ է փորձում նմանակել

Սոցիալական հարթակները ամեն օր ստեղծում են այնպիսի ստանդարտներ, որոնց հետևելով օգտատերերը սկսում են նմանվել միմյանց։

StarNews-ը, այս հոդվածով անդրադառնում է պարուհի Սոֆի Դևոյանի և բլոգեր Էլիզ Մելիքյանի նմանօրինակ հրապարակումներին։ Ետ նայելով նմանություն գտանք նաև նրանց՝ անձնական կյանքում անցած ճանապարհի մեջ։

Ամեն բան սկսենք սկզբից, թերևս աղջիկները երկուսն էլ կարիերայի սկզբնական փուլում անկեղծորեն խոսեցին անձնական հարաբերությունների մասին և հանրությանը ներկայացրին իրենց սիրելիներին։

Սոֆիի դեպքում եղավ նշանադրություն, որից որոշ ժամանակ անց պարուհին հայտնեց բաժանման մասին։ էլիզան էլ միայն օրեր առաջ է հայտնել սիրելիից բաժանվելու մասին։

Թվում է՝ և’ Սոֆին, և’ Էլիզը որոշում են կայացրել այսուհետ չհանրայնացնել անձնական կյանքը, սակայն առանց ակնարկների չի ստացվում։

Աղջիկները պարբերաբար իրենց ստացած ծաղիկներով հոլովակներ են հրապարակում՝ ինստագրամյան էջում։

StarNews-ը, իհարկե դեմ չէ տեսնել աղջիկների երջանիկ հոլովակները, սակայն հետո պետք է չդժգոհել քննարկումներից և, իհարկե փորձել այդքան չնմանվել միմյանց։