«Զաբել, ո՞վ ա երգում». Ինչպես է արձագանքում Սիրուշոյի դուստրը՝ մայրիկի ձայնը լսելիս

Երգչուհի Սիրուշոն և Լևոն Քոչարյանը ամենաքննարկված զույգերից մեկն են։ Երգչուհու անձնական կյանքի մանրամասները միշտ եղել են հանրության ուշադրության կենտրնում ՝ եղել քննարկված, հաճախ նաև քննադատված։

Սիրուշոն, անկախ քննարկումներից շարունակում է ծավալել բուռն գործունեություն։ Այս օրերին երգչուհին գտնվում է ԱՄՆ-ում և քանի որ այցն աշխատանքային է նրա հետ չեն մեկնել երեխաները։

Լևոն Քոչարյանը երեկ երեխաների մասնակցությամբ հոլովակ է հրապարակել ու ցույց տվել՝ ինչպես է Զաբելի համար միացրել Սիրուշոյի երգը։

Տեսանյաութը կարող եք դիտել StarNews-ի տելեգրամյան ալիքում

Տեսեք՝ որքան շքեղ ծաղիկներ է Ռոզա Դավթյանը ստացել ամուսնուց. Լուսանկար

Դերասանուհի Ռոզա Դավթյանը շարունակում է մնալ ամենաքննարկած մեդիադեմքերից մեկը՝ նրա ամեն հրապարակում լայն տարածում է գտնում համացանցում։ Դերասանուհուն սիրում են, իսկ երբեմն էլ փորձում նմանակել։

Ռոզա Դավթյանը նաև շատ ակտիվ է սոցիալական էջերում, որտեղ հիմնականում հրապարակում է նկարահանման տաղավարից կադրեր։

Երեկ, սակայն դերասանուհին ցույց է տվել՝ ինչ գեղեցիկ ծաղիկներ է ստացել ամուսնու կողմից։ Ռոզան չի նշել թե ինչ առիթով են դրանք։ Մանրամասները կարող եք դիտել տեսանյությում՝

«Դու երազի մեջ ես». Գևորգ Մկրտչյանի կինը նոր լուսանկարներ է հրապարակել

Երգիչ, դերասան Գևորգ Մկրտչյանն ու կինը՝ Քրիստինա Հովհաննիսյանը շարունակում են ակտիվ գործունեություն ծավալել։ Այս զույգը կարճ ժամանակահատվածում սիրվեց, քննարկվեց ու հիմա մշտապես հանրության ուշադրության կետրոնում է։

Սոցիալական էջերում Քրիստինան առանձնանում է իր նուրբ ու կանացի կերպարով։ Երգչի կինը հաճախ է նոր ֆոտոշարքեր հրապարակում ու դրանց կցում իր մտքերն ու խորհուրդները։

Երեկ Քրիստինան կիսվել էր նոր լուսանկարներով ու գրել.
«Որովհետև դու երազի մեջ ես»։

Հավելենք նաև, որ օրեր առաջ Քրիստինան ջերմ հոլովակ էր հրապարակել՝ որտեղ Գևորգ Մկրտչյանը պարում էր կնոջ մայրիկի հետ։

Որքան շքեղ են նշել երգչուհի Լիլուի դստեր առաջին տարեդարձը. Բացառիկ հոլովակ

Երգչուհի Լիլուն օրեր առաջ իր ինստագրամյան էջում հայտնել էր, որ դստեր՝ Էվայի ծննդյան առաջին տարեդարձն է։

Այդ առիթով ընտանիքը երեկ շքեղ խնջույք է կազմակերպել և հարազատների ու ընկերների հետ տոնել օրը։ Երգչուհին հատուկ ձևավորում էր ընտրել և երկու աղջիկները զգեստների գույնն էլ համապատասխանեցրել դետալներին։

StarNews-ը առանձնացրել է խնջույքից կադրեր, որոնք կարող եք դիտել տեսանյութում՝

Որտեղ է այժմ Ալեքսանդր Բաբասյանը և ինչու այլևս չի նկարահանվում հեռուստասերիալներում

Դերասան Ալեքսանդր Բաբասյանը դեռ տարիներ առաջ սկսեց նկարահանվել Հեռուստասերիալում։ Տարբեր դրական ու բացասական կերպարներ, գլխավոր դերեր ու բազում առաջարկներ՝ սա այն երկար տարիների աշխատանքն է ինչն ուներ Ալեքսանդրը։

Ժամանակն անցնում է, սակայն հեռուստադիտողը դերասանին այդպես էլ էկրաններին չի տեսնում։ Բանն այն է, որ նա փոխել է աշխատանքային ոլորտը և զբաղվում է անշարժ գույքի վաճառքով։

Ալեքսանդրը նաև առավել պասիվ է դարձել սոցիալական էջերում, որտեղ երբեմն նոր լուսանկարներ է հրապարակում որդու մասնակցությաբ։

Հարկե նշել նաև, որ այս տարիների ընթացքում Ալեքսանդր Բաբասյանի անձնական կյանքը ևս քննարկումների կենտրոնում է։

Ինչպես են նշել Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի ծնոռնիկի ծննդյան առաջին տարեդարձը

Մեկ տարի առաջ՝ Հունիսի 13-ին ծնվեց սիրված դերասաններ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի թոռնուհու՝ Անժելայի առաջնեկը։ Զույգը որդուն տվեց Հարություն անունը։

Անժելան որդու ծննդյան օրը իսկական տոնի է վերածել ու ընտանիքի անդամների հետ նշել այն։ Դերասանական զույգի թոռնուհին ինստագրամյան էջում ընտանեկան լուսանկարներ է հրապարակաել

StarNews-ը շնորհավորում է և Ձեզ ներկայացնում կադրերը՝

Նշենք նաև, որ լուսանկարներից և ոչ մեկում Անժելայի և որդու կողքին չէր նրա ամուսինը՝ ինչն էլ խորացնում է զույգի բաժանության մասին կասկածները։

«Մի քանի օր էլ ու կհանդիպենք». Էլեն Ազնավուրյանը նոր ֆոտոշարք է ներկայացրել՝ հղիության վերջին օրերին

Դերասանուհի Էլեն Ազնավուրյանը ամուսնությունից հետո դադարեց նկարահանվել հեռուստասերիալներում, սակայն պահպանեց ակտիվությունը սոցիալական էջերում։

Ամիսներ առաջ Էլենը՝ անակնկալ կերպով, ամուսնուն և ինստագրամյան հետևորդներին հայտնեց, որ սպասում է երկրորդ երեխային։ Դերասանուհին ամուսնուն դուստր է պարգևելու։

Երեկ Էլենը նոր ֆոտոշարք է հրապարակել ու գրել.
«Մի քանի օր էլ ու կհանդիպենք…»

Նշենք նաև, որ զույգը ամիսներ առաջ է պարզել ապագա երեխայի սեռը և կադրերով կիսվել սոցիալական էջերում։

«Լիքը-Լիքը սեր ձեր ընտանիքներին». Քրիստինե Պեպելյանը նոր երգ է ներկայացրել

Երգչուհի Քրիստինե Պեպելյանը շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել՝ թողարկելով նոր, հիթային երգեր։

Երեկ Քրիստինե Պեպելյանը իր երկրպագուներին ներկայացրեց՝ ռիթմիկ ու գունեղ երգ ու տեսահոլովակ։

Ինստագրամյան հարթակում՝ կիսվելով երգի տեսահոլովակից հատվածով երգչուհին գրել էր.
«Լիքը-լիքը սեր ձեր ընտանիքներին»։

StarNews-ը առաջարկում է վայելել սիրված երգչուհու նոր երգը՝

Երգչուհի Սիլվա Հակոբյանը նոր ֆոտոշարք է ներկայացրել

Սիլվա Հակոբյանը հայկական շոուբիզնեսի ամենադրական ու սիրված երգչուհիներից մեկն է։ Նա տարիներ շարունակ շատ ակտիվ գործունեություն է ծավալում՝ թողարկելով նոր երգեր, որոնք կարճ ժամանակում հիթ են դառնում։

Սիլվա Հակոբյանը նաև աչքի է ընկնում իր սոցիալական էջերի ակտիվությամբ, որտեղ բացի անձնական լուսանկարներից տեղ են գտնում երկու աղջիկների մասնակցությամբ ջերմ հրապարակումները։

Երեկ երգչուհին իր հետևորդներին ներկայացրել է նոր ֆոտոշարք։ Լուսանկարներում Սիլվան՝ իրեն հատուկ, կանացի և գեղեցիկ կերպարում է։

«Ամենալավ հայրիկ». Հայ հայտնիների հուզիչ հրապարակումները՝ Հայրերի օրվա կապակցությամբ

ԱՄՆ-ում ամեն տարի՝ հունիսի երկրորդ կիրակին նշում են Հայրերի օրը։ Գաղտնիք չէ, որ հայ հայտնիներից շատերը բնակություն են հաստատել Միացյալ Նահանգներում։

Հայտնիներից շատերը իրենց սոցիալական էջերում հրապարակել են երեխաների մասնակցությամբ լուսանկարներ։ StarNews-ը առանձնացրել է հրապարակումները և ներկայացնում է ձեզ։

Հաղորդավար Հրաչ Մուրադյանի կինը հրապարակել է արխիվային լուսանկար և գրել.

«Ուրախ հայրիկների օր՝ աշխարհի ամենալավ հայրիկին»

Արմեն Պետրոսյանի դուստրը՝ Էլինան հրապարակել էր իր հարսանիքից լուսանկար, այդպիսով՝ շնորհավորելով հայրիկին

Աննա Սիմոնյանը տևական դադարից հետո, առաջին անգամ՝ Հայրիկների օրը, հրապարակել է Մովսես Երեմյանի մասնակցությամբ լուսանկար

Երգչուհի Լիլուն ամուսնու համար անակնկալ գրություն էր պատրաստել.
«Աշխարհի համար դու ուղղակի մարդ ես, իսկ մեզ համար մի ամբողջ աշխարհ». գրառմամբ

Երգիչ Անդրեն էլ դստեր մասնակցությամբ բացառիկ հրապարակում էր արել՝ նշելով, որ միշտ դստեր կողքին է լինելու։