Ո՞ր հայ հայտնիներն այսօր կմիանան ջահերով երթին

Շոուբիզնես Comments Off on Ո՞ր հայ հայտնիներն այսօր կմիանան ջահերով երթին

Այսօր՝ ապրիլի 23-ին, տեղի կունենա դաշնակցականների կողմից կազմակերպված ջահերով երթը, որն ամեն տարի լինում է ապրիլի 24-ից առաջ։

Շատ սիրված հայ հայտնիներ իրենց ինստագրամյան միկրոբլոգներում ևս անդրադարձել են թեմային և հորդորելով մասնակցել ջահերով երթին:

Հենրիխ Մխիթարյան, Սիրուշո, Սոնա Ռուբենյան, Արաբո Իսպիրյան, Բեն Ավետիսյան… Ահա այն հայտնիները, ովքեր կոչ են արել մասնակցություն ունենալ  ջահերով երթին:

Շքեղ տորթ ու ձևավորում, հայտնի երգիչներ ու բարձր տրամադրություն. որքան շքեղ են տոնել Տիգրան Ասատրյանի ծննդյան 50-ամյակը

Շոուբիզնես Comments Off on Շքեղ տորթ ու ձևավորում, հայտնի երգիչներ ու բարձր տրամադրություն. որքան շքեղ են տոնել Տիգրան Ասատրյանի ծննդյան 50-ամյակը

ԱՄՆ-ում Տիգրան Ասատրյանի ընտանիքը մեծ շուքով նշել է երգչի ծննդյան 50 ամյակը: Շքեղ տորթ, ձևավորումներ ու հայտնի երգիչների կատարումներ:  Ահա, թե ինչպես է անցել երեկոն: Տիգրան Ասատրյանի ծննդյան խնջույքը ունեցել է դրես կոդ. հյուրերը կրել են սև ու սպիտակ հագուստներ:

Դե իսկ երգչի կինը առանձնացել է իր շքեղ կերպարով`կրելով սպիտակ, երկար զգեստ:

Արմենչիկ, Անդի, Նորո, Հրաչ Մուրադյան, Վաչե Ամարյան, Քրիստինե Պեպելյան ու մի շարք այլ հայտնիներ մասնակցել են իրենց ընկերոջ ծննդյան խնջույքին ու իրենց կատարումներով ուրախացրել հյուրերին: Առաջարկում ենք դիտել օրվա բացառիկ կադրերը:

Սյուզի Ասատրյանի ամուսնու քույրիկի շքեղ նշանադրությունը. բացառիկ կադրեր

Շոուբիզնես Comments Off on Սյուզի Ասատրյանի ամուսնու քույրիկի շքեղ նշանադրությունը. բացառիկ կադրեր

Երեկ երևանյան ամենաթանկարժեք ռեստորաններից մեկում տեղի է ունեցել Արտաշ Ասատրյանի դստեր` Սյուզիի ամուսնու քույրիկի նշանադրության արարողությունը: Լառան, ով բացի Սյուզիի ամուսնու քույրը լինելուց, նաև նրա մտերիմ ընկերուհին է, ընտրել է նուրբ կերպար իր նշանադրության համար:

Նրա և սիրելիի կարևոր օրվա մի քանի կադրերը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը և միանում բոլոր շնորհավորանքներին:

Հավելենք նաև, որ ամիսներ առաջ`Լառայի ծննդյան օրը, սիրելին նրան մատանի էր նվիրել, դե իսկ պաշտոնական նշանադրությունը եղել է երեկ:

Գևորգ Մկրտչյանի շքեղ անակնկալը կնոջը`ամուսնության մեկ տարվա առթիվ

Շոուբիզնես Comments Off on Գևորգ Մկրտչյանի շքեղ անակնկալը կնոջը`ամուսնության մեկ տարվա առթիվ

Երկրպագուների կողմից մեծ սեր վայելող Գևորգ Մկրտչյան և Քրիստինա Հովհաննիսյան զույգը երեկ տոնում էր իրենց ամուսնության 1 տարին:  Զույգը երեկոն անցկացնում էր երևանյան ռեստորաններից մեկում, որտեղ էլ Գևորգն անակնկալ կերպով մատանի էր նվիրում կնոջը:

Քրիստինան անակնկալի էր գալիս ու համբուրում ամուսնուն: Հերթական հրապարակման մեջ երևում էր զույգի ջերմ հարաբերություններն  ու միմյանց մշտապես ուրախացնելու մեծ ցանկությունը:

StarNews-ը ևս շնորհավորում է զույգին և առաջարկում դիտել տեսանյութը նաև մեր տելեգրամյան ալիքում:

 

Արուսյա Կավկազն այցելել է ամուսնու գերեզմանին, համբուրել շիրմաքարն ու արտասվել

Շոուբիզնես Comments Off on Արուսյա Կավկազն այցելել է ամուսնու գերեզմանին, համբուրել շիրմաքարն ու արտասվել

Բլոգեր Արուսյա Կավկազը ակտիվ գործունեություն է ծավալում ինստագրամյան էջում։ Այս տարիների ընթացքում Արուսյան նաև լայն ճանաչում ունեցավ հանրության կողմից։

Նա հայտնի է իր խոհարարական հոլովակներով։ Նրա պատրաստած ուտեստները հիմնականում մեծ չափաբաժիններով են։ Ռուսաստանաբնակ այս հայ կինը ինստագրամյան էջում ունի ավելի քան 1.300.000 հետևորդ, որտեղ բացի ուտելիքների և բաղադրատոմսերի մասին կիսվելուց, աչքի  է ընկնում նաև իր ընտանեկան հրապարակումներով:

Արուս Կավկազը Զատիկի օրն այցելել է ամուսնու գերեզմանին: Հրապարակած կադրերում վերջինս նշել է`կարևոր է համարում հարգելն ու հիշելը կյանքից հեռացած մարդկանց, որպեսզի փոքրերն էլ տեսնեն ու սովորեն:

Կադրերից երևում է` ինչպես է բլոգերը հուզվում ամուսնու շիրմաքարը համբուրելիս: Նա յուրաքանչյուր անգամ արտահայտում է իր ցավը`թեկուզ և արդեն տասնյակ տարիներ են անցել իր կողակցի մահից:

Screenshot

Չէի ուզում ապրել. Հասմիկ Կարապետյանն անկեղծանում է

Շոուբիզնես Comments Off on Չէի ուզում ապրել. Հասմիկ Կարապետյանն անկեղծանում է

Ամալյա Հովհաննիսյանի LIFEROOM հաղորդաշարի ՍԷՐ շարքում հյուրընկալվել էին Հասմիկ  Կարապետյանն ու ամուսինը՝ Շանթ Թրմիզյանը։

StarNews-ը հետևեց զրույցին։

Հասմիկ Կարապետյանը խոսեց ընտրության մասին.

«Ես հասկացա` ինչի հենց Շանթը ու հենց ինչի 37 տարեկանում, որովհետև մինչ այդ չէր ստացվում։ Այստեղ ունեցել եմ տարբերակներ,որ կարող էին գնալ ամուսնության, բայց չէին գնում, որովհետև իմ տեսակը բոլորի համար վառ էր։ Ինքը պիտի լիներ իմ երեխաների հայրը: Եկավ, ծանոթացանք ,երկու շաբաթ շփվեցինք ,երկու ամիս հետո եկավ  Հայաստան` վաճառած տունը, մեքենան, թողած շատ լավ մի կազմակերպությունում իր աշխատանքը»։

Շանթն անկեղծացավ.

«Մենք ամուսնացած ենք ու միասին պիտի կռվենք մինչև վերջ։ Ես վստահ եմ, որ շատ մարդիկ կային ու կան՝ուրախ կլինեն, եթե բաժանվենք։ Շատ ուրախ կլինեն և՛ իմ կողմում,և՛ Հասմիկի»։

Երգչուհու խոսքով ինքն իր անձի հանդեպ խղճահարություն ունեցել է, քանի որ խղճահարություն զգացել է հանրության կողմից.

«Ես ակնհայտ տեսել եմ մարդիկ ինձ ոնց են խղճում և իրենց հայացքները, այդ խոսակցությունները, որ գալիս հասնում էին ինձ։ Մարդիկ ինձ խղճում էին, որովհետև իմ կյանքում կան դրվագներ, որտեղ ամեն ինչը կարող էր ավելի փակ դռների հետևում կատարվեր, բայց կատարվեց ավելի մասսայական։ Արմատացած չէր, կարճ տևեց ինձ մոտ, բայց կար իմ կյանքում մի պահ, որ չէի ուզում ապրել…»։

«Հովհաննեսն ամուսնացավ ինձ հետ,որովհետև Էվելինա Շահիրյանի թոռնուհին եմ». դերասանուհու խոստովանությունը

Շոուբիզնես Comments Off on «Հովհաննեսն ամուսնացավ ինձ հետ,որովհետև Էվելինա Շահիրյանի թոռնուհին եմ». դերասանուհու խոստովանությունը

Դերասանուհի Էվելինա Շահիրյան կրտսերը հյուրընկալվել էր հաղորդաշարերից մեկին, որի ընթացքում պետք է նշեր այն բամբասանքները, որոնք լսել է իր և ամուսնու՝ ռեժիսոր Հովհաննես Ղազարյանի հարաբերությունների վերաբերյալ։

Ի թիվս այլ խոսակցությունների` դերասանուհին ասել էր, որ ժամանակին իրենց ծանոթներից ոմանք մտածում էին, թե Հովհաննեսը շփվում է իր հետ, քանի որ ինքը հայտնի դերասանուհի Էվելինա Շահիրյանի թոռնուհին է։

«Մարդ սենց ամուսին կունենա, թեյ в постель».Աննա Թովմասյան

Շոուբիզնես Comments Off on «Մարդ սենց ամուսին կունենա, թեյ в постель».Աննա Թովմասյան

Երգիչ Արամեն այն հայ հայտնիներից է, ով չի խուսափում ընտանեկան հրապարակումներով հանդես գալ՝ ներկայացնելով կնոջ ու երեխաների հետ անցկացրած ժամանակը։Թերևս հենց նմանատիպ հրապարակումներն էլ առավել սիրված ու սպասված են հետևորդների կողմից:

Ոչ պակաս ակտիվություն է ցուցաբերում նաև Արամեի կինը`Աննան, ով ունի հետևորդների մեծ բանակ, որոնց հետ էլ կիսվում է իր առօրյայով, իր բաղադրատոմսերով, ինչպես նաև շատ հաճախ ընտանեկան հրապարակումներ է անում:

Երգչի կինն այս օրերին վատառողջ է: Նրան անկողնում թեյ ու դեղ է մատուցել ամուսինը, ինչի առթիվ էլ Աննան հերթական անգամ գովաբանել է իր ամուսնուն:

«Մարդ սենց ամուսին կունենա, թեյ в постель»… Տեսանյութում անկեղծացել է Աննան:

«Հաջողություն,ինձ դուր չեն գալիս էս արտաքինով աղջիկները».նախկին սերերից ով է Իրինային վիրավորել այս արտահայտությամբ

Շոուբիզնես Comments Off on «Հաջողություն,ինձ դուր չեն գալիս էս արտաքինով աղջիկները».նախկին սերերից ով է Իրինային վիրավորել այս արտահայտությամբ

Tete A Tete հաղորդաշարի հերթական հյուրն էր Իրինա Այվազյանը։

StarNews-ը հետևեց զրույցին։

Իրինան իր բլոգում երբեմն կիսվում է իր անձնական կյանքով և հարաբերություններով։ Դրանցից վերջինը մեծ քննարկումների առիթ դարձավ։ Ինչ էր տեղի ունեցել.

«Ես շատ վատ վիճակում էի։ Մանկուց մեծ եղբայր չեմ ունեցել, ով ինձ կպաշտպաներ, և ծնողներիս հետ հաճախ չեմ կիսվել ու ինձ պաշտպանել եմ։ Սա միակ դեպքն էր ,որ հասկանում էի` թույլ եմ տվել ինձ նեղացնեն։ Ես իրեն շնորհակալ եմ իր անկեղծության համար, որովհետև, եթե ինքը անկեղծ չլիներ, այս ամեն ինչը շատ ավելի երկար կտևեր ու շատ բան ես չէի հասկանա։ Ինձ նեղացրել էր էն փաստը, որ ինքն արդեն ինձ ընտրել էր այս արտաքնով ու ոնց որ ասեին` «հաջողություն, դու սենց ես, ինձ դուր չեն գալիս էս տեսակ աղջիկները»… Էդ էր շատ վիրավորել ինձ թվումա։

Ինքնագնահատականս երբեք կորած չի եղել, բայց վերջին շրջանում անընդհատ նույն տեղում եմ։ Հիմա շատ հաճախ հայելու մեջ չեմ նայում դուրս գալուց, որովհետև ինչ-որ մի բան միշտ դուրս չի գալիս։ Իրականում շատ ահավորա, մի քիչ հուզվում եմ այդ մասին խոսելիս։ Պետք չի թույլ տալ դիմացինի ազդեցությունն այդքան շատ լինի քո վրա։ Սահման կա, որ պետք ա պահես, որ ինքը չսկսի կառավարել քո կյանքը։ Այդ բալանսը պետք է գտնել»։

Հրաչ Մուրադյանի փոքրիկը`Միան, մեծ աղջիկ է դարձել. հաղորդավարի նոր հրապարակումը

Շոուբիզնես Comments Off on Հրաչ Մուրադյանի փոքրիկը`Միան, մեծ աղջիկ է դարձել. հաղորդավարի նոր հրապարակումը

Հաղորդավար, պրոդյուսեր Հրաչ Մուրադյանի ամուսնությունից հետո նրա անձնական կյանքը հանրային դարձավ և առավել հետաքրքրեց մարդկանց:Կնոջ և դստեր մասնակցությամբ հրապարակումներն առավել սպասված էր հետևորդների շրջանում:

Նրանց համատեղ ընտանեկան օրերը, լուսանկարներն ու ջերմ հոլովակները չեն դադարում քննարկվել հանրության կողմից։

Եվ´ հրաչը, և´Անաշեն իրենց ինստագրամյան հոլովակներում շատ անկեղծ են, բաց ու հումորով։ Նրանք մեծացնում են իրենց դստերը`Միային, ում մասնակցությամբ վերջին լուսանկարը փաստում է, որ փոքրիկը բավականին մեծացել ու գեղեցկուհի է դարձել: Նա անչափ նման է իր մայրիկին:

Որոնում