ՇոուբիզնեսComments Off on «Կարապս»… Անուշիկ Առաքելյանը դստեր լուսանկարներն է հրապարակել
Նախորդ տարեվերջին ողջ համացանցը ողողված էր դերասանուհի Անուշիկ Առաքելյանի դստեր հարսանյաց տեսանյութերով:
Դերասանուհին Նանեին՝ դստերը մեծացրել է միայնակ։ Նանեն 20 տարեկան է, սովորում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում։
Նանեի և ամուսնու մասնակցությամբ հրապարակումները շատ էին սիրվել հանրության կողմից: Նրանք աչքի էին ընկնում միմյանց հանդես սիրառատ և ջերմ հարաբերություններով, ինչն էլ չէր վրիպում հետևորդների և ընթերցողների աչքից:
Հարսանիքից ամիսներ անց Անուշիկը դստեր լուսանկարն է հրապարակել և գրել.
ՇոուբիզնեսComments Off on Ալլա Լևոնյանը մեկնել է հանգստի. երգչուհու պասիվ հանգստի լուսանկարները
Երգչուհի Ալլա Լևոնյանն իր ինստագրամյան էջում վերջին շրջանում բավականին ակտիվ է: Նա հրապարակումբեր է անում երեկույթներից, որոնց մասնակցում է, նոր ֆոտոշարքերով է ներկայանում:
Այս օրերին Ալլան գտնվում է հանգստի մեջ: Նա իր ինստագրամյան էջում հրապարակումներ է անում`ցույց տալով գեղեցիկ ու պասիվ հանգստից մի քանի դրվագներ:
Նշենք, որ օրեր առաջ էլ երգչուհին դստեր հետ հրապարակում էր արել , որտեղ կատարում էին երգիչ Արման Աղաջանյանի երգերից մեկը:
Մայր և դուստր ողջունում էին Արմանին ու տաղանդավոր անվանում նրան:
ՇոուբիզնեսComments Off on Սիրավեպից ու բաժանումից տարիներ անց Միքայել Պողոսյանը Աննա Հարությունյանին բեմում մրցանակ հանձնեց ու համբուրեց
Դերասանուհի Աննա Հարությունյանն, ով այլևս ներկայանում է որպես Աննա Մաքսիմ, երեկ Պրոֆեսիոնալ գիլդիաների 2-րդ մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է մի քանի մրցանակների, իսկ դրանցից մեկը դերասանուհուն հանձնել է դերասան Միքայել Պողոսյանը:
Հատկանշականն այն է, որ մի քանի տարի շարունակ սիրավեպ ունենալուց և բաժանվելուց հետո Աննան և Միքայելը երեկ բեմում հանդիպեցին, ժպտացին միմյանց և համբուրեցին:
Հավելենք, որ ամիսներ առաջ Աննան 7 տարվա լռությունից հետո բացառիկ հարցազրույցով էր ներկայացել Ամալյա Հովհաննիսյանին ու Մհեր Բաղդասարյանին՝ անդրադառնալով անձնական և աշխատանքային մի շարք հարցերի։
Խոսելով իր և դերասան Միքայել Պողոսյանի՝ արդեն ավարտված հարաբերությունների մասին, Աննան նշել էր, որ դրանք տոքսիկ չէր անվանի.
«Եթե նույնիսկ այս ֆիլմը պատասխան է, ապա միայն շնորհակալության տեսքով։ Ոչ թե, որ ինչ էլ լինի ես շնորհակալ եմ կյանքիս, այլ այն առումով, որ առնչվելով նման արտիստի հետ, համենայն դեպս, գոնե մասնագիտական առումով այնքան բան կարող ես սովորել, գեներացնել և այսօր վերադարձնել։
Ես համարում եմ, որ ինչ-որ եղել է մեր մեջ, եղել է կյանք, իր դրական և ոչ միշտ դրական պահերով։ Ինչպես լինում է յուրաքանչյուր մարդկանց մեջ։ Համենայն դեպս, կյանքը ինձ ապացուցեց հետևյալը, որ սերը տարիք չի հարցնում և հետո եկավ ապացուցելու մի բան, որ ոչինչ հավերժ չէ լուսնի տակ։ Երբ ես հերքում էի, այդ ժամանակ ոչինչ չէր կատարվում։ Ես այդ ժամանակ արդեն Մոսկվա էի տեղափոխվել և այդ մասին ինձ ոչ-ոք ոչինչ չէր հարցնում։ Միայնդուրս էին գալիս հոդվածներ ու ես հասկանում էի, որ ինձ ոչ մեկը դրա մասին չի հարցրել, որպեսզի ես հերքեմ»,-նշել էր Աննան։
ՇոուբիզնեսComments Off on Հայ հայտնիներից ովքեր բաժանվեցին վերջին ամիսների ընթացքում և ինչու… Բացառիկ հոլովակ
Ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների` ամուսնությունների քանակը նախորդտարի նվազել է, իսկ ամուսնալուծություններինը՝ ավելացել։
Հայ հայտնիներից շատերն էլ կայացրին բաժանության որոշումը, StarNews.am-ը այս հոլովակում կներկայացնի ամուսնալուծված աստղերին։
Այս տարեսկզբին պարզ դարձավ, որ գրեթե 2 տարվա ամուսնությունից հետո ամուսնալուծվել է երգիչ Էռնեստ Հովհաննիսյանը։
Այս Ամանորին զույգը համատեղ հրապարակում չէր արել, ավելին` երգիչն ու նրա կինը՝ Աննան, հեռացրել էին բոլոր համատեղ լուսանկարները՝ ինչն էլ քննարկումներ էր առաջացրել։
Երգիչն էլ իր ինստագրամյան էջում ուղիղ եթեր էր կազմակերպել, որի ժամանակ մի քանի անգամ հնչեց բաժանության մասին հարցը։
Էռնեստը նախ նշեց, որ չի պատասխանում անձնական հարցերի, հետո արդեն հավելեց.,
«Այո, մենք բաժանվել ենք, վերջին անգամ անդրադառնում եմ անձնական հարցի, ու փակում ենք թեման։ Ինձ այլևս տարբեր տեղերով այդ հարցը մի տվեք»,-իր խոսքը եզրափակել էր երգիչը։
Տևական քննարկումներից հետո ամիսներ առաջ հաստատվեց նաև դերասան Դավիթ Աղաջանյանի և Աննա Դովլաթյանի ամուսնալուծության լուրը։
Աննան հյուր էր Ամալյա Հովհաննիսյանի Look&Face հաղորդմանը, որի ժամանակ էլ՝ Խոսելով իր և Դավիթ Աղաջանյանի ամուսնալուծությունից` Աննան անկեղծացավ.
Ես երբեք չեմ պատկերացրել, որ կարա նման բան լինի։ Սա շատ դժվար էտապա, որ երբեք ոչ մեկին չես ցանկանա՝հատկապես, երբ երեխա կա։ Հանուն երեխայի շատ անգամներա եղել, երբ փորձել ես չնկատել դա։ Ես ընտանեկան մարդ եմ, և ցավոք ամեն բան չի, որ մենք կարող ենք հսկել։ Մեր արժեքները շատ տարբեր են կյանքի նկատմամբ։ Ի սկզբանե շատ-շատ տարբեր ենք եղել,բայց կյանքի էտապներն էլ են փոխել։ Ամեն մարդ չի, որ կարողանումա հաջողությանը դիմանա՝մարդիկ կան փոխվում են։ Նման որոշում կայացնելը հայկական ավանդական ընտանիքներում հեշտ չէ։ Դու պատասխանատու ես ծնողիդ առաջ, երեխայիդ առաջ և պատկերացրեք ինչքան ինքդ քո վրայով անցնում ես, որպեսզի վերջնակետը դնես։ Եթե դա լինումա, ուրեմն լինում են լուրջ պատճառներ»։
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի Ելենա Վարդանյանն ու ամուսինը` Գարրի Թումանյանը, ևս արդեն մի քանի ամիս է`ամուսնալուծված զույգերի շարքերում են։
13 տարվա համատեղ կյանքից հետո նրանք կայացրել են միմյանց հետ մեկ տանիք չկիսելու, սակայն ջերմ հարաբերություններ պահպանելու և որդուն`Ալեքսանդրին համատեղ դաստիարակելու որոշումը: Ելենան նաև շարունակում է սոցիալական էջերում պահպանել նախկին ամուսնու հետ համատեղ լուսանկարները։
Ամիսներ առաջ StarNews.am-ը հայտնել էր այն մասին, որ երգիչ Անդրեն և Անի Օհանյանը ամուսնալուծվել են:
Երկար քննարկումներից հետո երգչի կինը հանդես եկավ գրառմամբ՝ հաստատելով իրենց բաժանումը.
«Իմ ճանապարհը լի էր վախերով ու պայքարով։ Ես սիրում էի այն մարդուն, ով հմայեց ինձ: Բայց ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետևում սարսափելին էր թաքնված։Սկզբում ամբողջ ժողովրդի աչքի առաջ ծնվեց հեքիաթը։ Դուք հավատացիք նրան այնպես ինչպես ես: Շուտով աշխարհը սկսեց փլւզվել: Իմ ամեն օրը սկսվում էր տագնապով ու անհանգստությունով՝ «Այսօր նա չար կլինի, թե բարի ,նորից կվիրավորի, կհարվածի ,թե կրկին սպառնալու է ,որ կզրկի երեխայից»: Ես կարծում էի, որ կարող եմ փրկել ընտանիքը և փոխել նրան դեպի լավը, սակայն նրա ագրեսիան միայն աճում էր ։ Նա չէր գիտակցում, թե որքան ցավ է պատճառում ինձ: Ես զգում էի, որ հոգիս դանդաղորեն քանդվում է, բայց շարունակում էի հուսալ, որ նա կհասկանա և կփոխվի: Ես հասկացա, որ սերը չպետք է տառապանք բերի: «Կներես» բառը ելք չէ ։Դա անընդհատ կրկնվում էր: Այսօր ես համարձակվում եմ խոսել: Այս ամբողջ ընթացքում ես ստիպված էի ժպտալ տեսախցիկների և մարդկանց առջև՝ցուցադրել «երջանկություն»այն ժամանակ ,երբ ոչ ոք չգիտեր , թե ինչ է կատարվում փակ դռների հետևում: Այս գրառումը ոչ միայն աղաղակ հոգու, դա կոչ է բոլոր կանանց, ովքեր տառապում են ինձ նման։Աղջիկներ, կանայք, մայրեր Դուք արժանի եք սիրո, որը բերում է լույս և ոչ թե խավար»։
ՇոուբիզնեսComments Off on Եթե պապաս չլինի, ես կմրսեմ… Սիլվա Հակոբյանի հուզիչ խոստովանությունը
«Ապրել սիրեԷLove» հաղորդման հյուրն էր երգչուհի Սիլվա Հակոբյանը։
StarNews-ը հետևեց զրույցին։
Մայրությունից խոսելով` Սիլվան անկեղծացավ, որ կյանքում ունեցել է մի պահ, երբ հասկացել է ունի ամեն ինչ, բացի գլխավորից՝ ընտանիք.
«Հիմա ես ինձ լիարժեք կին եմ զգում։ Շատ կապվածություն կա, անգամ, երբպետք է շրջագայության գնամ, արդեն ամիսներ առաջ փորձում եմ կառավարել իմ զգացմունքները, թե ինչպես եմ իրենցից բաժանվելու, իրենք` ինձանից։ Դայակ ասված, որպես էդպիսին, չունեմ, տատիկներն են օգնում, քույրս, բոլոր հարազատներս պատրաստակամ են»։
Ինչպես՞ է հասցնում տուն, կենցաղ, երեխաների հետ ժամանց ու աշխատանք.
«Մի կերպ` ինչպես բոլոր մայրերը։ Շատ դժվարա, ինձ մեկ-մեկ ասում են` ոնց ես նիհարել, դժվար ա։ Կարծում եմ` ամենադժվար փուլը հաղթահարել եմ»։
Խոսելով ընտանիքի մտերմությունից` երգչուհին նշեց.
«Մենք մեծացել ենք շատ խիստ հայկական ավանդական ընտանիքում։ Մի սենյականոց տան մեջ 5 հոգով, բայց այդ ջերմությունը, սերը, որ մեզ փոքրուց պարուրել ա, մինչև հիմա կա ու ամենակարևորը` միասնականությունը»։
Սիլվա Հակոբյանը խոսեց նաև հայրիկի մասին.
«Նորություն չէ, որ աղջիկներն ամենամեծ կապն ունենում են պապաների հետ։ Շատերն իմաստը չեն էլ հասկանում, որ հայրս ինձ հետ ամեն տեղ գալիս է։ Ինքն առաջնահերթ պրոդյուսեր է ,հետո նոր հայրիկ։ Մի հատ ֆիլմ կա, ինչքան նայում եմ հուզվում եմ, ասումա՝«Եթե մամաս չլինի, ես կմրսեմ»։ Իմ դեպքում իրոք էդպես ա, եթե պապաս չլինի, իսկապես կմրսեմ…»։
ՇոուբիզնեսComments Off on Ճահիճ էր, բախտս բերեց, ընկա էդտեղ. Արտաշես Ալեքսանյանը`գերությունից հրաշքով փրկվելու մասին
«Կյանքի ուղիներով» հաղորդաշարի հյուրն է Արտաշես Ալեքսանյանը։
StarNews-ը հետևեց հաղորդման անոնսին։
Դերասան դառնալու մասին երբևէ չէր էլ մտածել, ընկերոջ հետ, սակայն, Արթիկի մշակույթի տանը հայտնվելն ու բարձր գոռալը ճակատագրական դարձավ նրա համար.
«Թատրոնից դուրս եկավ ռեժիսորն ասաց՝«Ձեններդ կտրեք, փորձ ենք անում»։ Ընկերս բարձր ձայն ուներ ասեց ՝«Գործ կա քո հետ, որպես դերակատար երկու դեր կա, արի փորձենք»։ Ասեցի՝«Ես էլ գամ »,ասեց ՝«Չէ, դու խուլիգան ես, ուր՞ գաս»,ասեցի ՝ «Գամ էլի»,ասեց՝ «Լավ, արիի»:
90-ականներին նա էլ թողեց ամեն ինչ ու մեկնեց պատերազմ՝ գերությունից փրկվեց հրաշքով.
«Էդկամազը մեր բախտից փոս ընկավ։ Ես այդ պահին ձեռքերս բաց էի թողել, մեքենայից չէի բռնվել, շպրտեց ինձ մեքենայի վրայից, ջուր, ճահիճ էր, բախտս բերեց, ընկա էդտեղ»։
Նա իր ընտանիքը կազմավորեցը, երբ ընդամենը 19 տարեկան էր.
«Կնոջս լրիվ պատահական տեսել եմ, ասել եմ քեզ խելոք պահես` լավ կլինի։ Ինքն էլ ասումա`«Գնացի տուն, աման էի լվանում, էդ խոսքերը մտքիս եկավ, բայց ես ինչ էի արել, որ տենց բան ասեց ինձ էդ տղեն»: Ամեն մի կայացած տղամարդու թիկունքում կանգնածա հզոր կինը, որը լի է քո հանդեպ սիրով և դա փոխադարձ պիտի լինի ,որ լինեք ուժեղ»։
ՇոուբիզնեսComments Off on Լևոն Սարգսյանն ու կինը`կոնֆլիկտների, տարիքային տարբերության մասին և ոչ միայն
Ամալյա Հովհաննիսյանի LIFEROOM հաղորդման ՍԷՐ շարքում հյուր էին դերասան Լևոն Սարգսյանն ու կինը՝ Ալիս Սարգսյանը։
StarNews-ը հետևեց զրույցին։
«Անհետաքրքիր չեն եղել մեր հարաբերությունները։ Տարիքայինն իրանն ասել ա արդեն։ Էն, ինչը որ ինքը ուզումա անի, ես չեմ հասկանում էդ: Օրինակ` ես էդ արել եմ 12,,,15 տարի առաջ։ Ես ակտիվ հանգստի սիրահար եմ, ինքը` պասիվ, էդ արդեն կոնֆլիկտի պատճառա։ Միշտ վիճում ենք, լեզվակռիվը միշտ լինումա»,-նշեց Լևոնը` խոսելով իրենց հարաբերությունների մասին: Իսկ կինը, թեմայի շուրջ անկեղծանալով, նշեց.
«Լևոնը հանգիստ մարդա, իսկ ես շատ ակտիվ եմ։ Երբ զգում եմ չափս շատ եմ անցել՝ իմ հիստերիան բարձրացրել եմ, արդեն կռիվս արել եմ, հասել եմ իմ ուզածին, այ էդ ժամանակ ասում եմ ՝«Կյանքս, բա ինչ ենք ուտելու» ուբարիշում ենք»։
ՇոուբիզնեսComments Off on Դու իմ աշխարհն ես, ով պիտի պատվով կրի պապիկի անունը… Վարդան Սարգսյանի հոլովակը՝ նորածին որդու հետ
Երեկ՝ ապրիլի 15-ին, հաղորդավար, երգիչ Վարդան Սարգսյանն իր սոցիալական էջերում հայտնեց,որ որդի է ունեցել։ Այս լուրը ուրախացրել է Վարդանի երկրպագուներին և ընկերներին։ Հաղորդավարը նաև հոլովակ է հրապարակել՝ ցույց տալով իր և նորածին որդու առաջին հանդիպումը.
«Մեր առաջին հանդիպումը: Բարև, ես Վարդանն եմ, իսկ դու իմ աշխարհը, ով պետքա պատվով կրի իր պապիկի` Նորայրի անունը, ով հիմա երկնքից ամենից շատնա ուրախացել»,-հոլովակին կից գրել էր հաղորդավարը։
ՇոուբիզնեսComments Off on Լուիզա Ներսիսյանի սեքuուալ հրապարակումը. դերասանուհին ապշեցրել է իր տեսքով
Դերասանուհի Լուիզա Ներսիսյանն այն հայտնիներից է, ով մշտապես գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում:
Հետևելով Լուիզայի վերջին հրապարակումներին`ակնհայտ երևում է, որ նա գնալով էլ ավելի երիտասարդ տեսք է ստանում: Դերասանուհին շարունակում է ոճային և գրավիչ տեսք ունենալ:
Այս օրերին դերասանուհին գտնվում է արտերկրում, որտեղից ժամեր առաջ հրապարակում է արել: Լուիզան ապշեցրել է իր երիտասարդ տեսքով և սեքսուալ կազմվածքով:
Նշենք, որ դերասանուհի Լուիզա Ներսիսյանի նկատմամբ հանրային հետաքրքրությունը մեծացավ նրա և դերասան Հրանտ Թոխատյանի ամուսնությունից հետո։ Նրանց միությունը բավականին քննարկվեց ու քննադատվեց, իսկ հիմնական պատճառը Լուիզայի և Հրանտի՝ 19 տարվա տարիքային տարբերությունն էր։ Այս տարիների ընթացքում բազմիցս լուրեր են պտտվել նաև նրանց բաժանման մասին։ Իր հարցազրույցներից մեկում Լուիզան, անդրադառնալով թեմային, նշել էր.
r
«Իմ մասին շատ ստեր եմ լսել, օրինակ` այն, թե իբր ես ռեստորան ունեմ: Իսկ ամենազվարճալի ասեկոսեները պտտվում են այն ժամանակ, երբ ես կամ ամուսինս` Հրանտ Թոխատյանը, մեկնում ենք քաղաքից դուրս` նկարահանումների: Ամեն անգամ նման դեպքերում մարդիկ բամբասում են, թե մենք ամուսնալուծվել ենք, բայց հետո խոսակցությունների ալիքը մարում է»:
ՇոուբիզնեսComments Off on Իրենից չեմ ոգեշնչվել, այլ ավելի փորձառուից`Մկրտիչ Արզումանյանից.Լևոն Սարգսյանը`Հովհաննես Ազոյանին նմանակելու մասին
Ամալյա Հովհաննիսյանի LIFEROOM հաղորդման ՍԷՐ շարքում հյուր էին դերասան Լևոն Սարգսյանն ու կինը՝ Ալիս Սարգսյանը։
StarNews-ը հետևեց զրույցին։
Ժամանակին, երբ դերասանը հայտնվեց ոլորտում, առաջին ամենաքննարկվող հարցը` իր արտաքին կերպարն էր, ու այդ ժամանակ ակտիվ էր գործունեությամբ նաև Հովհաննեսը Ազոյան։ Իրենց շատ նմանեցնում էին և Լևոնին համարում էին ինչ-որ առումով Հովհաննես Ազոյանի քոփին, որովհետև ոչ ստանդարտ մազերը նման էին, որը միանգամից աչք էր ծակում։ Սրտնեղում էր արդյո՞ք դերասանն այս համեմատություններից.
«Այդ հարցում իմ ընկերներն ինձ օգնում էին, ովքեր նաև կապ ունեն ոլորտի հետ։ Իրենք ասեցին ՝ ունես x ժամանակ ապացուցելու, որ դու Լյովն ես ու վերջ։ Այդ ժամանակահատվածում շատ զանգեր եմ ստացել տարբեր մարդկանց կողմից, ովքեր առաջին պլանում տեսել են Հովհաննես Ազոյանին, հետոբանակցությունները չեն ստացվել, զանգել են ինձ։ Ես իրենց նույն թիվն եմ ասել, ինչը որ Հովոն, որովհետև ես նույն տիտանական աշխատանքն էի անելու։ Մենք ընդհանրապես իրար չենք ճանաչում, չենք էլ տեսել։ Ես`որպես դերասան, իրենից չեմ ոգեշնչվել, ավելի մեծ, ավելի փորձառու մարդկանցից եմ ոգեշնչվել։ Միշտ Մկրտիչ Արզումանյանից եմ ոգեշնչվել»։