ՇոուբիզնեսComments Off on Դու իմ աշխարհն ես, ով պիտի պատվով կրի պապիկի անունը… Վարդան Սարգսյանի հոլովակը՝ նորածին որդու հետ
Երեկ՝ ապրիլի 15-ին, հաղորդավար, երգիչ Վարդան Սարգսյանն իր սոցիալական էջերում հայտնեց,որ որդի է ունեցել։ Այս լուրը ուրախացրել է Վարդանի երկրպագուներին և ընկերներին։ Հաղորդավարը նաև հոլովակ է հրապարակել՝ ցույց տալով իր և նորածին որդու առաջին հանդիպումը.
«Մեր առաջին հանդիպումը: Բարև, ես Վարդանն եմ, իսկ դու իմ աշխարհը, ով պետքա պատվով կրի իր պապիկի` Նորայրի անունը, ով հիմա երկնքից ամենից շատնա ուրախացել»,-հոլովակին կից գրել էր հաղորդավարը։
ՇոուբիզնեսComments Off on Լուիզա Ներսիսյանի սեքuուալ հրապարակումը. դերասանուհին ապշեցրել է իր տեսքով
Դերասանուհի Լուիզա Ներսիսյանն այն հայտնիներից է, ով մշտապես գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում:
Հետևելով Լուիզայի վերջին հրապարակումներին`ակնհայտ երևում է, որ նա գնալով էլ ավելի երիտասարդ տեսք է ստանում: Դերասանուհին շարունակում է ոճային և գրավիչ տեսք ունենալ:
Այս օրերին դերասանուհին գտնվում է արտերկրում, որտեղից ժամեր առաջ հրապարակում է արել: Լուիզան ապշեցրել է իր երիտասարդ տեսքով և սեքսուալ կազմվածքով:
Նշենք, որ դերասանուհի Լուիզա Ներսիսյանի նկատմամբ հանրային հետաքրքրությունը մեծացավ նրա և դերասան Հրանտ Թոխատյանի ամուսնությունից հետո։ Նրանց միությունը բավականին քննարկվեց ու քննադատվեց, իսկ հիմնական պատճառը Լուիզայի և Հրանտի՝ 19 տարվա տարիքային տարբերությունն էր։ Այս տարիների ընթացքում բազմիցս լուրեր են պտտվել նաև նրանց բաժանման մասին։ Իր հարցազրույցներից մեկում Լուիզան, անդրադառնալով թեմային, նշել էր.
r
«Իմ մասին շատ ստեր եմ լսել, օրինակ` այն, թե իբր ես ռեստորան ունեմ: Իսկ ամենազվարճալի ասեկոսեները պտտվում են այն ժամանակ, երբ ես կամ ամուսինս` Հրանտ Թոխատյանը, մեկնում ենք քաղաքից դուրս` նկարահանումների: Ամեն անգամ նման դեպքերում մարդիկ բամբասում են, թե մենք ամուսնալուծվել ենք, բայց հետո խոսակցությունների ալիքը մարում է»:
ՇոուբիզնեսComments Off on Իրենից չեմ ոգեշնչվել, այլ ավելի փորձառուից`Մկրտիչ Արզումանյանից.Լևոն Սարգսյանը`Հովհաննես Ազոյանին նմանակելու մասին
Ամալյա Հովհաննիսյանի LIFEROOM հաղորդման ՍԷՐ շարքում հյուր էին դերասան Լևոն Սարգսյանն ու կինը՝ Ալիս Սարգսյանը։
StarNews-ը հետևեց զրույցին։
Ժամանակին, երբ դերասանը հայտնվեց ոլորտում, առաջին ամենաքննարկվող հարցը` իր արտաքին կերպարն էր, ու այդ ժամանակ ակտիվ էր գործունեությամբ նաև Հովհաննեսը Ազոյան։ Իրենց շատ նմանեցնում էին և Լևոնին համարում էին ինչ-որ առումով Հովհաննես Ազոյանի քոփին, որովհետև ոչ ստանդարտ մազերը նման էին, որը միանգամից աչք էր ծակում։ Սրտնեղում էր արդյո՞ք դերասանն այս համեմատություններից.
«Այդ հարցում իմ ընկերներն ինձ օգնում էին, ովքեր նաև կապ ունեն ոլորտի հետ։ Իրենք ասեցին ՝ ունես x ժամանակ ապացուցելու, որ դու Լյովն ես ու վերջ։ Այդ ժամանակահատվածում շատ զանգեր եմ ստացել տարբեր մարդկանց կողմից, ովքեր առաջին պլանում տեսել են Հովհաննես Ազոյանին, հետոբանակցությունները չեն ստացվել, զանգել են ինձ։ Ես իրենց նույն թիվն եմ ասել, ինչը որ Հովոն, որովհետև ես նույն տիտանական աշխատանքն էի անելու։ Մենք ընդհանրապես իրար չենք ճանաչում, չենք էլ տեսել։ Ես`որպես դերասան, իրենից չեմ ոգեշնչվել, ավելի մեծ, ավելի փորձառու մարդկանցից եմ ոգեշնչվել։ Միշտ Մկրտիչ Արզումանյանից եմ ոգեշնչվել»։
ՇոուբիզնեսComments Off on Աշխատանքս խանգարում է անձնականիս. Վարդան Սարգսյանը խոսել է ընտանիք ունենալու մասին. բացառիկ
Ինչպես արդեն հայտնել էինք` հաղորդավար Վարդան Սարգսյանը հայր է դարձել։ Այս մասին նա հայտնել էր սոցիալական ցանցի իր էջերի միջոցով։ Հանրության շրջանում էլ լայն քննարկումներ են սկսվել, թե ով է երեխայի մայրը։
Վարդանն էլ այս հարցը դեռ անպատասխան է թողել։ Միայն տարիներ առաջ արված հարցազրույցներից մեկում հաղորդավարը խոստովանել էր, որ աշխատանքի պատճառով անձնականին ժամանակ չի մնում.
«Շատ աշխատասեր եմ, չեմ սիրում տեղում դոփել: Միայն անձնականի համար, ցավոք, ժամանակ չիմնում: Աշխատանքս խանգարում է անձնականիս: Կնոջը հմայիչ է դարձնում առողջ, հետաքրքիր մտածելակերպը, աշխարհայացքը, գաղափարները: Կնոջը առաջինը դատում եմ ուղեղով, հետոնոր՝ արտաքինով: Հաճելի է շփվել գեղեցիկկնոջհետ, բայց երբ զրուցում ես այդպիսի մեկի հետ, պարզվում է՝ ներսից դատարկ է, հիասթափություն ես ապրում: Իհարկե, եթե կինը ե՛ւ խելացի է, ե՛ւ գեղեցիկ, հրաշալի է»,- ասել էր Վարդանը։
ՇոուբիզնեսComments Off on Վլադիմիր Մանուկյանը Շվեյցարիայի Ժնև քաղաքում կներկայացնի իր ոսկյա զարդը`Գեղարդի սուրբ մասունքը
Շվեյցարիայի Ժնև քաղաքում տեղի է ունեցել մրցանակաբաշխություն, որտեղ 20.000 ոսկու դիզայներ մասնակիցներից միայն 5 հայերի հնարավորություն է տրվել մայիսի 8-ից 11-ը մասնակցելու կայանալիք շոուին, նրանցից մեկը` Նյու Յորքից, մյուսը` Բանկոգից, երեքն էլ Հայաստանից են:
«GemGeneve» ոսկերչական շոուին Հայաստանի 3 ներկայացուցիչներից մեկը Վլադիմիր Մանուկյանն է, ով կներկայացնի իր աշխատանքը`Սուրբ Գեղարդի մասունքով թևնոցը:
Ոգեշնչված Հայաստանի սրբազան մասունքով՝ Սուրբ Գեղարդով, Վլադիմիր Մանուկյանը հարգանքի տուրք է մատուցում ազգի հոգևոր և պատմական արմատներին այս ոսկյա զարդով: Զարդն ունի տուփ` իր հատուկ նշանակությամբ և դիզայնով:
ՇոուբիզնեսComments Off on Ժպիտ ու ծիծաղ… Սոնա Ռուբենյանի և դստեր ջերմ տեսանյութը
Երգչուհի Սոնա Ռուբենյանը երեկ է վերադարձել Հայաստան: Սոնան համերգային շրջագայություններ հաճախ է ունենում, և օրերս ևս բացառություն չէր:
Երգչուհին իր ինստագրամյան էջում հրապարակել է մի քանի կադրեր, որոնցից մեկում ցույց է տալիս Հայաստան ու տուն վերադառնալուց իր և դստեր հուզիչ հանդիպումը, դե իսկ մյուսում էլ ցույց է տալիս`ինչպես է վայելում փոքրիկ Մարիին:
Առաջարկում ենք դիտել մայրիկի և դստեր մասնակցությամբ ջերմ տեսանյութը:
ՇոուբիզնեսComments Off on Ծերացած, մաշված, վատառողջ… Արաքսյա Մելիքյանի հրապարակումը
Դերասանուհի Արաքսյա Մելիքյանը վերջին շրջանում շատ ակտիվ հրապարակումներ է անում իր ինստագրամյան էջում։
Այդ հրապարակումներում կարելի է տեսնել մեկ ընտանեկան ջերմ հարաբերություններ, մեկ թեժ աշխատանքային գործընթաց, մեկ անկեղծ խոսք`հայաստանյան տարբեր իրադարձությունների մասին:
Այս անգամ դերասանուհին հրապարակել է իր տատիկի լուսանկարը`շնորհավորելով նրա ծննդյան տարեդարձը:
Դերասանուհին հպարտորեն նշել է, որ 87-ամյա տատիկ ունի, վայելում է նրա ներկայությունն ու ինքն իրեն դրանով բախտավոր համարում:
ՇոուբիզնեսComments Off on «Տղաս ծնվեց»․ Վարդան Սարգսյանը հայր է դարձել
Հաղորդավար Վարդան Սարգսյանը հայր է դարձել։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Այսօր ես դարձա աշխարհի ամենից երջանիկ մարդը, ծնվեց տղաս՝ Նորայր Վարդանի Սարգսյանը: Վստահ եմ` դուք ևս ուրախ եք ինձ համար, ինչի համար շատ շնորհակալ եմ»,-գրել է նա:
ՇոուբիզնեսComments Off on Չեմ դադարելու Վարդան Ղուկասյանի համար աղոթել… 222 Lava
«Բացարձակ արժեք»-ի հյուրն էր Էրիկ Շահբազյանը շատերին հայտնի «222 Lava-ն»։
StarNews-ը հետևեց զրույցին։
Զրույցը սկսեցին ամենաաղմկահարույց թեմայից, որ կապված էր Պետեկամուտների կոմիտեի հետ ՝109 միլիոն տուգանքի փորձ։ Ի՞նչ իրավիճակում է գտնվում խնդիրը.
«Չեմ ուզել այս հարցի շուրջ խոսել, հոգեբանորեն ինձ ցավ ա պատճառել։ Վերջնական դեռ չի որոշվել ինչ է լինելու, պետական գաղնիք է ստորագրված ՝ինձանից չի կարա դուրս գա` ինչ է որոշվել, ընթացքի մեջ ա։ Փառք Աստծո` ամեն ինչ լավ է լինելու, հավատում եմ։ Վեց ամիս հոգեբանորեն շատ վատ վիճակի մեջ եմ եղել։ Պետեհամուտների հարձակում, դրանից հետո Վարդան Ղուկասյանի զանգը։ Որպես մեր հայաթի քեռի կամ մի հոպար, շատ վատ բերան ունեցող, հայհոյանքներով մարդ եմ վերաբերվում։ Իրա նեգատիվ ազդեցությունը ազգի վրա կարողանումա անդրադառնա: Շատ մարդիկ չիմանալով ճշմարտությունը` իրա ասածներով ենթադրություններ են կազմում»։
Վերջերս Էրիկը հանդես էր եկել մի տեսանյութով, որտեղ նշել էր՝ «Առանց Վարդան Ղուկասյանի անհետաքրքիր կլիներ, նրա կարիքը կա այս պահին»: Ինչպես մեկնաբանեց այս միտքը.
«Ես հավատում եմ, որ Վարդան Ղուկասյանն ապաշխարելուա։ Իմ վիդեոներից մեկում ասել եմ` «Ղուկասյան ջան, Սողոսը, որդարձավ Պողոս, դուք ո՞վ եք, որ չդառնաք։ Նա բանտից դուրս չի գա այնքան ժամանակ, մինչև Աստծուն ծնկի չգա։ Ես հավատում եմ` ինքը փոխվելուա ու իրա համար աղոթում եմ։ Ինքն ուժեղ զենքա սատանային տրորելու համար։ Ես չեմ դադարելու Վարդան Ղուկասյանի համար աղոթել: Չարությունով չեմ լցված, դա իր մեջի հակառակորդնա, որովհետև ինքն էլա Աստծու ստեղծած»։