Ժողովուրդը պիտի ոտքի կանգնի, մենք ենք ընտրում երկրի ղեկավարին, նորմալ մարդ չի՞,հայ չի՞, պիտի փոխենք. Ալինա Մարտիրոսյան

Շոուբիզնես Comments Off on Ժողովուրդը պիտի ոտքի կանգնի, մենք ենք ընտրում երկրի ղեկավարին, նորմալ մարդ չի՞,հայ չի՞, պիտի փոխենք. Ալինա Մարտիրոսյան

StarNews-ը հետևել է «24TV» -ի Ալինա Արայանի հետ ունեցած զրույցին և առանձնացրել հետաքրքիր մասեր։ Խոսելով եթերից`հեռուստաէկրանների հեշտ ընկալվող պրոդուկցիայից և բակային «փողոցային» կրիմինալ տարեր պարունակող ֆիլմերից, դերասանուհին ասաց.

«Նկատել եմ, որ գնումա դեպի դեգրադացում։ Իմ անձնական համոզմունքն է, որ մանկապարտեզից երեխաներին պետք է սովորեցնենք, ովքեր են մեր հերոսները։ Դու ինչ ցույց տաս, ժողովուրդը դա կնայի, կընկալի ու կընդունի։ Եթե դու ցույց ես տալիս  շատ էժանագին բաներ, դրանք երեխաները սովորելու են։ Դու պիտի հայրենասիրություն ներարկես մանկապարտեզից»:

Երկրի ներկայիս իրավիճակը եղավ զրույցի կարևոր թեման.

«Մենք հզոր ազգ ենք: Ինձ թվում ա ձուկը գլխիցա փտում։ Պետքա վերևը շտկվի, որ հետո սիրուն դարակներով դասավորվի և ամեն մեկն իր տեղում լինի։ Էս երկրում վատն էն ա, որ ոչ մեկ իր տեղում չի, ոչ մի բան իր տեղում չի։ 2018ին շատերս էինք հավատում, որ մեր երկրում գալու ա, շատ սիրուն ժամանակաշրջան։ Մենք չէինք պատկերացնում, որ էսպիսի բան ա լինելու։

Ժողովուրդը պիտի ոտքի կանգնի, մենք ենք ընտրում ղեկավարին` լավ չի՞ պահում իրեն, հայեցի չի՞ պահում, հայ չի՞, նորմալ մարդ չի՞, չի՞ սիրում հայն ու Հայաստանը, պիտի փոխենք իրան»։

Էլիզը հեռացել է տնից. նա գնացել է առանձին ապրելու. որն է պատճառը. Արամի բացառիկ մեկնաբանությունը

Շոուբիզնես Comments Off on Էլիզը հեռացել է տնից. նա գնացել է առանձին ապրելու. որն է պատճառը. Արամի բացառիկ մեկնաբանությունը

Շոումեն Արամ Մելիքյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ հայտնելով, որ դուստրը Էլիզան, որոշել է առանձին ապրել։ Ինչպես Արամն էր իր խոսքում նշել` Էլիզան ասել է, թե իր կյանքում նոր փուլ է սկսվում, իսկ ինքն ու Լիլիթը, հարգելով նրա ցանկությունն ու տարիքը, համաձայնել են նրա որոշմանը։

Շոումենը միաժամանակ ընդգծել է, որ հետագայում կպատմի, թե ինչպես է իրականում վերաբերվում այդ որոշմանը և ցույց կտա ընտանիքի արձագանքը։ Նշենք, որ Էլիզան շուտով 20 տարեկան է դառնալու։

«Աստված, ինձ մի ճամփա տուր»… Վերջերս ամուսնալուծված Տաթևիկ Ադումյանի հրապարակումը

Շոուբիզնես Comments Off on «Աստված, ինձ մի ճամփա տուր»… Վերջերս ամուսնալուծված Տաթևիկ Ադումյանի հրապարակումը

Այս հանգստյան օրերին դերասանուհի Տաթևիկ Ադումյանը մասնակցում էր հարսանյաց արարողության: Դերասանուհին մի քանի կադրեր էր հրապարակել`այդպիսով ցույց տվել, թե որքան լավ և ուրախ ժամանակ են անցկացրել:

Վերջերս ամուսնալուծված դերասանուհին հաճախ է ակնարկային հրապարակումներով հանդես գալիս, ցույց տալիս իր հոգեվիճակն ու ապրումները:

Հարսանիքի ժամանակ հնչում էր «Աստված, ինձ մի ճամփա տուր» երգը: Դերասանուհին երգում էր միաժամանակ, իսկ հրապարամանը կից խոստովանում` իր սրտից է երգը:

Արմեն Պետրոսյանի` Մենչի դուստրն ամուսնանում է.առաջին բացառիկ կադրերը`նախահարսանեկան խնջույքից

Շոուբիզնես Comments Off on Արմեն Պետրոսյանի` Մենչի դուստրն ամուսնանում է.առաջին բացառիկ կադրերը`նախահարսանեկան խնջույքից

Պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, շատ ակտիվ գործունեություն է ծավալում՝ նոր նախագծեր ու ծրագրեր, որոնց հանրությունը սպասում է։ 

Մենչի դուստրը՝ Էլինան, ևս ճանաչելի դարձավ հանրությանը և այժմ նրա գործունեությանը  շատերը հետևում են ինստագրամյան հարթակում։ 

StarNews-ի ունեցած տեղեկությունների համաձայն` Էլինան և սիրելին վաղը ամուսնանում են: Հարսանիքից մեկ օր առաջ  Էլինան նախահարսանեկան խնջույք է կազմակերպել, որից մի քանի կադրեր ներկայացնում ենք ու խոստանում նաև հարսանիքի բացառիկ կադրերը հրապարակել:

«Գուցե իսկապես հավատումա դրան». Շուշան Ղազարյանը`նախկին ամուսնու կնոջ արտահայտության մասին

Շոուբիզնես Comments Off on «Գուցե իսկապես հավատումա դրան». Շուշան Ղազարյանը`նախկին ամուսնու կնոջ արտահայտության մասին

«Բացարձակ արժեք» հաղորդման հյուրն էր Շուշան Ղազարյանը։

StarNews-ը հետևեց զրույցին, որի ընթացքում  խոսք եղավ անձնականից.

«Ես գտնում եմ, որ անխելքություն է, որ երեխաներին փորձում են լարել կամ թույլ չտալ շփվել։ Նախ ես չեմ կարողանում հասկանալ, որ սկսում են դրա շուրջ պատմություններ կառուցել, բարձրաձայնել, խոսել, անհեթեթ ինտերվյուներ տալ. դա ծիծաղելի է։ Կոնկրետ ես, երբ էդպիսի  մի բան տեսնում եմ, անկեղծ եմ ասում, բարձրաձայն  ծիծաղում եմ։ Դու ուրիշ ռեակցիա  չես կարող տալ։ Եղավ,անցավ, վերջացավ և այդ վերջը դրել եմ ես և իմ նախկին ամուսինը, որևէ ուրիշ մեկը չի դրել այդ վերջը, մենք ենք դրել»։

Շուշան Ղազարյանի նախկին ամուսնու ներկայիս կինն արել էր մի արտահայտություն հարցազրույցներից մեկում, հնչեցրել էր մի միտք,  որ ինքը Վահագնի առաջին և վերջին կինն է։ Դերասանուհին այս մասին հետևյալն ասաց.

«Եթե մարդը ասելա դա և գուցե իսկապես հավատում ա դրան, թող էդպես էլ ապրի։ Ոչինչ չեմ զգացել, ո´չ նեղվել եմ, ո´չ լարվել, ո´չ զայրացել, ո´չ ուրախացել ՝ ժպտացել եմ։ Տողատակ գտնելու մասին չեմ էլ մտածել, ժպտացել եմ և անցել առաջ։ Վահագնի հետ որևէ շփում չունեմ, բայց երբ որ տեսնում ենք, բարևում ենք,էնպես չի, որ չեմ խոսում։ Թող ամեն մարդ լինի երջանիկ այնտեղ, որտեղ ինքն է ուզում և այն մարդու հետ, ում ինքն է ուզում»։

Գողություն`դերասան Գևորգ Մկրտչյանի ավտոմեքենայից. մանրամասներ

Շոուբիզնես Comments Off on Գողություն`դերասան Գևորգ Մկրտչյանի ավտոմեքենայից. մանրամասներ

Դերասան, երգիչ Գևորգ Մկրտչյանն ու կինը`Քրիստինա Հովհաննիսյանը, բավականին սիրված և սպասված են հանրության կողմից: Նրանք ակտիվ են սոց.ցանցերում, որտեղ կիսվում են իրենց առօրյա կյանքի և գործունեության հրապարակումներով:

Այս անգամ էլ Գևորգն Ինստագրամում հրապարակում է արել`այդպիսով ցույց տալով, որ իր մեքենայի դետալը գողացել են:

«Ապրեք տանողներ»,- կից գրել է դերասանը:

Ինչ տեսք ունեին առաջ, և ինչ տեսք ունեն այսօր դերասան ամուսիններ Պոնչն ու Տոման

Շոուբիզնես Comments Off on Ինչ տեսք ունեին առաջ, և ինչ տեսք ունեն այսօր դերասան ամուսիններ Պոնչն ու Տոման

Երկար ժամանակ  լռություն և գաղտնիություն պահպանելուց հետո, ի վերջո, սիրված դերասաններ Տոմա Պետրոսյանն ու Պոնչը որոշեցին իրենց երջանկությամբ կիսվել նաև հանրության հետ։ 

Այդ օրից ի վեր համատեղ հրապարակումները հանգստից, առօրյայից առավել շատ են, ինչն էլ հետևորդների կողմից բավականին սպասված է:

Տարոնը վերջին շրջանում բավականին նիհարել է`կորցնելով մի քանի տասնյակ կիլոգրամներ: Հերթական հրապարակման մեջ էլ երևում է, որ նա ինտենսիվ նիհարում է: Նշենք, որ զույգն այս տարիների ընթացքում շատ է փոխվել:

Առաջարկում ենք դիտել նրանց լուսանկարները`առաջ և հիմա տարբերակով:

Idram գովազդողներ` Գարիկ Պապոյան, Արամ MP3, Սոս Ջանիբեկյան, Լիանա Վանոյան, ու՞ր եք. սա անպայման կարդացեք` միգուցե ձեր «զոhերից» է

Շոուբիզնես Comments Off on Idram գովազդողներ` Գարիկ Պապոյան, Արամ MP3, Սոս Ջանիբեկյան, Լիանա Վանոյան, ու՞ր եք. սա անպայման կարդացեք` միգուցե ձեր «զոhերից» է

Այս պահին տեղի է ունենում բանկային զեղծարարարություններից տուժած քաղաքացիների ակցիան: Ակցիային մասնակից քաղաքացիների մեջ կային նաև Idram-ից տուժածներ, որոնցից մեկը 168.am-ի հետ զրույցում ասում է հետևյալը.

«Idram հավելվածից եմ տուժել. տեսա՝ փողերս տանում եմ, մի րոպե հետո հասել եմ բանկ, ասել են՝ դիմում գրի»:

Քաղաքացին նշել է՝ պատկան մարմինները ոչինչ չեն անում, ստիպված իրենք դիմել են լրատվամիջոցների օգնությանը:

Այս նյութը տեսնելուց հետո ակամայից հիշեցի մեր սիրելի աստղերին, ովքեր գովազդում էին IDram-ի հավելվածը և IDram-ի այլ ծառայություններ:

Ակամայից հարց առաջացավ` Սիրելի Արամ Mp3, Գարիկ Պապոյան, Լիանա Վանոյան,Սոս ջանիբեկյան, Անի Արզումանյան, Լյուսի Հայրապետյան, Դիանա Մալենկո, ու՞ր եք, տարածքում ե՞ք…

Դուք լուրջ մարդիկ եք ու վսհատ եմ մի գովազդային պատվեր վերցնելուց առաջ անպայման մտածում եք դրա հետևանքի մասին ու հաստատ միայն փողի մասին չեք անում ու հենց այսօր միգուցե հենց Ձեր գովազդի ուղղակի կամ անուղղակի «զոհերից մեկը»-ն է հենց այս տուժողը կամ նրա նման բազմաթիվ տուժողներ, քանի որ Ձեր գովազդներին հետևում են, Ձեզ վստահում ու այդ վստահության շնորհիվ ամենայն հավանականությամբ գնում դառնում են այսպիսի տուժող:

Սիրելի աստղեր, մեծ վստահություն ունենք, որ Դուք, տեսնելով Ձեր գովազդած ապրանքանիշի վերաբերյալ  այսպիսի նորություն ու հասկանալով, որ նրանցից կան տուժողներ` Ձեր էջերից կհեռացնեք այդքան գովերգող ռիլլերը:

Ֆրանսիայի «Ձայնը» հեռուստանախագծում հաղթել է հայազգի Լևոն Ղոզյանն ու նրա Il Cello խումբը

Շոուբիզնես Comments Off on Ֆրանսիայի «Ձայնը» հեռուստանախագծում հաղթել է հայազգի Լևոն Ղոզյանն ու նրա Il Cello խումբը

Ֆրանսիայի «Ձայնը» (The Voice TF) հեռուստանախագծում հաղթող են ճանաչվել Մարսելում ապրող հայազգի Լևոն Ղոզյանն ու նրա Il Cello խումբը: Ժյուրիին ամենից շատ տպավորել է նրանց կատարումը` դուդուկի  նվագակցությամբ:

Փայլուն զգեստներ,շքեղ տորթ ու հայտնի երգիչներ.բացառիկ կադրեր`Սամվել Ալեքսանյանի կնոջ ծննդյան 50-ամյակից

Շոուբիզնես Comments Off on Փայլուն զգեստներ,շքեղ տորթ ու հայտնի երգիչներ.բացառիկ կադրեր`Սամվել Ալեքսանյանի կնոջ ծննդյան 50-ամյակից

Տեղեկացրել ենք, որ երեկ՝ մայիսի 4-ին, գործարար Սամվել Ալեքսանյանի կնոջ՝ Շողերինա Մկրտչյանի ծննդյան տարեդարձն էր:

Շողերինան նշում է իր 50 ամյակը, ինչի առթիվ մեծ խնջույք էր կազմակերպել Դվին ռեստորանային համալիրում: Տասնյակ հյուրեր, շքեղ ձևավորում, հատուկ ընտրված դրես կոդ ու հայտնի երգիչներ։ 

Խնջույքին իրենց կատարումներով մասնակցել են Արկադի Դումիկյանն ու Արմենչիկը, Սարոն, Արման Հովհաննիսյանը, Սոնա Ռուբենյանը և այլք։ 

Դե իսկ միջոցառման հաղորդավարներն էին Նազենի Հովհաննիսյանը և Ավետ Բարսեղյանը։ 

Որոնում