Սիրված դերասանուհի Մարջան Ավետիսյանը այսօր նշում է ծննդյան 43-րդ տարեդարձը։Դերասանուհուն շտապել են շնորհավորել ամենամտերիմ մարդիկ՝ ընտանիքի ադամները, ընկերներն ու երկրպագուները։
StarNews-ը ևս շնորհավորում է։
Հավելենք նաև, որ Մարջան Ավետիսյանը տարիներ շարունակ էկրաններին է։ Նրա արխիվում կան և’ դրամատիկ, և’ կատակերգական ժանրի կերպարներ։
Արա Ղազարյանը և Մհեր Բաղդասարյանը օրերս տեղադրեցին «Օձի Լեզու» հաղորդման հերթական թողարկումը։
StarNews-ը հետևեց զրույցին՝ առանձնացնելով հետաքրքիր դրվագները։ Քննարկվող թեմաներից մեկը Խորեն Լևոնյանի հերթական ամուսնությունն էր։
Արա Ղազարյանը նշեց, որ հաղորդման շրջանակներում Խորեն Լևոնյանի ամուսնության թեման իրեն շատ են առաջարկել քննարկել։ Սա պատճառ է դարձել, որ նա տարբեր լրատվականներում փնտրտուքների արդյունքում հասկանա՝ ինչն է պատճառը, որ ժողովրդի մի ստվար զանգվածի ուշադրությունը սևեռվել է տվյալ թեմայի վրա.
«Հասկացա, որ մեր ժողովուրդը սիրում է ուրիշի անկողին մտնել և քչփորել։ Երբ քոմենթներն էի կարդում ուղակի զզվանքս եկավ՝ ժողովուրդ ամոթ է…
Մարդը որոշել է ամուսնանալ, լավ է արել ՝ ձեր աչքի թայն էլ հանել է։ Դուք ով եք, որ մտնում եք ու ձեր թանկ կարծիքն եք գրում ու երբեմն նաև գրառումներով վիրավորում Խորեն Լևոնյանի ընտրյալին։
Մի քիչ բարի եղեք ժողովուրդ կամ դուք պետք է որոշե՞ք ում հետ ամուսնանա։
Լավ են անում ամուսնանում են ՝ մեր փոխարեն էլ են ամուսնանում։ Խորեն Լևոնյանը ինձ թվում է նաև մեր փոխարեն է ամուսնանում»։
Մհերի կարծիքով գեղեցիկ, ներդաշնակ զույգ են.
«Ես կարծում եմ, որ չափազանց գեղեցիկ զույգ են։ Էմման ակնհայտ է, որ շատ տաղանդախոր է ։ Մի քանի տեսանյութեր կան , որոնցում ակնհայտ երևում է նրա գեղեցիկ ձայնը և տեմբրը։ Իվետա Մուկուչյանի հետ «Սեր կա երկնքում Երևանի» երգն է երգում և կարծում եմ Իվետաից էլ լավ։
Յուրաքանչյուր մարդ ունի իրավունք երջանիկ լինելու՝ հատկապես ստեղծագործական մասնագիտությունների տեր մարդիկ։
Մարդիկ, ովքեր ստեղծագործում են, շատ ավելի սիրառատ , էմոցիոնալ են և շատ ավելի շուտ-շուտ են սիրահարվում։
Պարզ է , որ Խորեն Լևոնյանը՝ լինելով այդքան կնամեծար տղամարդ գոնե մի երեք անգամ պիտի ամուսնանար»։
Ամերիկացի դերասան Մայքլ Մադսենը մահացել է Կալիֆոռնիայի Մալիբու քաղաքում գտնվող իր տանը։ Նա 67 տարեկան էր։ Մահվան պատճառը սրտի կաթվածն է, այս մասին հայտնել է նրա մենեջեր Ռոն Սմիթը։
Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը հեռուստաէկրաններին է վաղ տարիքից։ Նա շատ ակտիվ գործունեություն է ծավալում՝ նկարահանվելով տարբեր նախագծերում։
Դերասանուհին բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում, որտեղ պարբերաբար հրապարակումներ է անում`ցույց տալիս իր ժամանցը և նաև աշխատանքային հրապարակումներ անում:
Այս օրերին Մարինկան իր հանգիստն է անցկացնում Կիպրոսում, որտեղից էլ նոր լուսանկարներ է հրապարակել ու գրել.
«Ծովն իմ հայելին է, իսկ ես նրա երազը։ Երբ հոգիդ հանգիստ է, արտանիքնն էլ սկսում է փայլել նույն լռությամբ և խորությամբ»։
Երգիչ Անդրեն նշում է ծննդյան տարեդարձը։ Օրվա առթիվ նա բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել ընկերների ու մտերիմների կողմից։
StarNews-ը առանձնացրել է հայտնիներից մի քանիսի շնորհավորանքը։
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրել էր․
«Հոգու ընկերը թեև ծնվում է ուրիշժամանակներում, մի այլ ընտանիքում, բայց քոնն է դառնում հանդիպածդ առաջին իսկ վայրկյանից ու մնում: Բեմից ու Բոհեմից այն կողմ՝ Անդրեն տարբեր է . լիքն է, աշխարհիկ է և ընդգծվածհոգևոր , շատ ծիծաղկոտ ու հումորով, ուշադիր ու սրտնեղող: Նրբազգաց Սեր երեգելով եկավ, էդպես էլ կմնա իր երգով , հետագծում ու մարդկանց սրտերում: Էսօր Բոլորի սիրո մասիներգող ՝ Սիրո երգչի ԾՆՆԴՅԱՆ օրն է ))) Հ.Գ. Սրտիդ ստենդները թող ամրանան քո ունկդրի սիրո գերդոզավորումից , Անդ ջաան , առողջ եղիր, խնդրում եմ, ուրիշ ոչինչ պետք չի: Առողջ՝ ԴՈւ)»։
Դերասանուհի Ելենա բորիսենկոնևս միացել էր շնորհավորանքներին՝ նշելով․
«Շնունդդ շնորհավոր, Անդրյուշջան, երջանկություն քեզ, դու արժանի ես դրան»։
Երգչուհի Սիլվա Հակոբայնն էլ գրել էր․
«Շնորհավոր ծնունդդ, Անդրե ջան»։
ԱՄՆ-ում բնակություն հաստատած Մանո Գրիգորյանն էլ իր շնորհավորական մեկնաբանության մեջ նշել էր․
«Անդրե ջան, քեզ շնորհավորում եմ քո արվեստը, քո սիրտը ու քո երգը խոսում են հոգուց ու հենց դրա համար էլ մեր սրտերումմիշտ տեղ ունես»։
Իսկ երգչուհի Սոֆի Մխեյանը Անդրեի մասնակցությամբ արխիվային լուսանկարներ էր հրապարակել՝ ու շնորհավորել երգչին։
Անդրեի քույրն էլ՝ Անուշ Հովնանյանը,
եղբոր հետ համատեղ լուսանկարին կից գրել էր․
«Իմ ջիգյարս, այո, հենց ջիգյարս,ծնունդդ շնորհավոր։ Ես ուզում եմ, որ դու լինես առողջ, մնացած ամեն ինչը լավ կլինի։
Դերասանուհի Հասմիկ Խոջյանը ինստագրամյան էջում հուզիչ գրառում է արել՝ հայրիկի մահից 2 տարի անց։
«Հիշողությանս մեջ միշտ կենդանի ես… Այսօր լրանում է 2 տարին՝ առանց քեզ, պապ ջան։ Բայց ոչ մի օր չի անցել առանց քեզ հիշելու, առանց կարոտի։ Ու խաբում են, երբ ասում են, թե ժամանակը կբուժի վերքերը… չի բուժվում էդ վերքերը! Ուղղակի դու հարմարվում ես ապրել էդ կերպ, նույնիսկ ավելի հաճախ չհավատալով ու մերժելով իրականությունը։ Բաց թողեցիր ձեռքս, բայց հոգիս ամուր բռնեցիր՝ ընդմիշտ»։
Այսօր՝ հուլիսի 8-ին, պարուհի Սոֆի Դևոյանը նշում է ծննդյան 76-րդ տարեդարձը։ Տիկին Դևոյանին շտապել են շնորհավորել ընտանիքի անդամները՝ երգչուհի Զարուհի Բաբայանը և Սոֆի Դևոյան կրտսերը։
Սոֆի Դևոյանը տատիկի մասնակցությամբ ջերմ հոլովակ է հրապարակել ու գրել. «Գժվում եմ իրա համար։ Շնորհավոր մեր ամենաթանկ».- գրել էր պատուհին։
Դերասանուհի, պրոդյուսեր Աննա Հարությունյանը (Մաքսիմը) վերջին ամիսներին բուռն գործունեություն է ծավալում։ Աննան բավականին ակտիվ է նաև սոցիալական իր էջերում, որտեղ պատմում է իր նախագծերի, շրջագայությունների և առօրյա կյանքի մասին։
Դերասանուհին երեկ նոր ֆոտոշարք է ներկայացրել։ Լուսանկարներում Աննան նուրբ ու կանացի տեսք ունի։
Հավելենք, որ դերասանուհու անձնական կյանքը ևս այս տարիների ընթացքում եղել է հանրության ուշադրության կենտրոնում, շատերը նույնիսկ Աննա Մաքսիմի ակտիվ գործունեություն կապում են բանման հետ։
Երգչուհի Սոնա Ռուբենյանը հայկական շոուբիզնեսի ամենադրական և սիրված արտիստներից մեկն է։ Երգչուհին շատ ակտիվ գործունեություն է ծավալում՝ թողարկելով նոր հիթային երգեր։
Սոնա Ռուբենյանը հաճախ հրապարակումներ է անում ինստագրամյան հարթակում, դրանք մեծամասամբ դստեր՝ Մարիի մասնակցությամբ են։
Երգչուհու երկրպագուները հաճախ են անկեղծորեն նշում, որ Սոնայի ինստագրամյան էջին հետևում են նաև Մարիի համար։ Եվ, ահա երեկ երգչուհին դստեր հետ նոր ֆոտոշարք է հրապարակել ու գրել.
«4 ամիս առաջ արված լուսանկարներ, որոնք նորից գտա հեռախոսիս մեջ ու չէի կարող չկիսվել ձեզ հետ։ Ժպիտով, հիշողություններով ու սիրով»։
Երգչուհի Սիրուշոն շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել՝ նոր հիթային երգեր ու բիզնես ծրագրեր ներկայացնելով։ Սիրուշոն սոցիալական իր էջերում ևս ակտիվ է, իսկ նրա հրապարակումները միանգամից տարածում են գտնում համացանցում։
Սիրուշոն հաճախ է երեխաների մասնակցությամբ կադրեր հրապարակում, երեկ երգչուհին ցույց է տվել թե ինչպես է փոքրիկ Զաբելը դիմավորում պապիկին՝ դերասան Հրաչյա Հարությունյանին։