Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ 88 տարեկանում կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Մովսես Խորենացի մեդալակիր Գուժ Ալեքսանդրի Մանուկյանը:
ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի Գուժ Մանուկյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով:
Հիշեցնենք՝ 1980 թվականին Գուժ Մանուկյանը արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչման, 1998 թվականին պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով:
«Թատերասեր հանրության և նրա արվեստի երկրպագուների հիշողության մեջ Գուժ Մանուկյանը կմնա իր կերտած անզուգական և ինքնատիպ կերպարներով։
Գուժ Մանուկյանն այն ստեղծագործողների սերնդի ներկայացուցիչն էր, որն իր աշխարհայացքով, բեմական ու կինեմատոգրաֆիկ մտածողությամբ վերաձևակերպել է ազգային արվեստի մոդելները: Նա այդ ավանդույթը վերաիմաստավորել է իր ժամանակի ներսում՝ դարձնելով այն կենսունակ ու արդիական»,- ասված է ԿԳՄՍՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Կյանքի վերջին տարիներին Գուժ Մանուկյանն այլևս բեմ չէր բարձրանում, պատճառը՝ հիվանդությունն էր, որի մասին չէր ցանկանում խոսել։
«Ես ինձ շատ երջանիկ եմ զգում, որ շրջապատված եմ լավ ընկերներով, կոլեգաներով։ Մեկ տարի է, ցավոք, չեմ շփվել նրանց հետ հիվանդության պատճառով։ Վիրահատությունից հետո չեմ կարողանում այլեւս բեմ բարձրանալ։ Կարոտել եմ ինչպես իմ կոլեգաներին, ընկերներին, այնպես էլ հանդիսատեսին»,- նշել էր դերասանը։
Հիշեցնենք՝ 88-ամյա դերասանի, ՀՀ վաստակավոր արտիստի մահվան մասին հայտնի դարձավ այսօր առավոտյան։ Լուրը հայտնել էր Հայաստանի թատերական գործիչների միությունը։
Դերասանուհի Էլեն Ասատրյանը շարունակում է ակտիվ հրապարակումներ անել իր սոցիալական էջերում։ Երեկ դերասանուհին ինստագրամյան հարթակում կիսվել է իր կյանքի նոր փուլի և լավ նորության մասին։
էլեն Ասատրյանը բնակարան է գնել, նա պատմել է, որ սկսում է վերանորոգման աշխատանքները և շատ շուտով կտեղափոխվի իր երազանքների՝ ընդարձակ ու գեղեցիկ բնակարան։
StarNews-ը մեծ ցավով հայտնել էր, որ կյանքից հեռացել է ռեփեր Սուպեր Սաքոյի հայրը։
Երգիչը սոցիալական էջերում հրապարակել էր երջանկահիշատակ հայրիկի հետ լուսանկարներ, իսկ ժամեր առաջ Սուպեր Սաքոն հայտնել է, որ իր հայրիկի վերջին հրաժեշտը տեղի կունենա ԱՄՆ-ում՝ հունիսի 26-ին։
«Հաջողություն հայրիկ».- հրապարակմանը կից գրել է երգիչը StarNews-ի տեղեկություններով Սուպեր Սաքոյի հայրը 78 տարեկան էր, իսկ մահվան պատճառը քաղցկեղն է։
Ապրիլի 23 –ին լույս աշխարհ եկավ դերասանուհի Եվա Զոհրաբյանի առաջնեկը։ Այդ մասին դերասանուհին հայտնել էր՝ նորածին դստեր հետ հիվանդանոցից մի քանի լուսանկար հրապարակելով։
Դերասանուհին և ամուսինը դստերը տվել են Արիա անունը։ Եվան, այս օրերի ընթացքում հասցրել է դստեր հետ մի քանի հրապարակում անել, սակայն այնպես, որ նրա դեմքը չերևա։
Արդեն այսօր փոքրիկ Արիան դարձավ 2 ամսական։ Եվան թեմատիկ տորթ էր գնել ու գեղեցիկ հագուստ ընտրել դստեր համար։
Հավելենք նաև, որ Եվան ինստագրամյան հետևորդներին հղիության մասին հայտնել էր բոլորովին ուշ՝ նշեղով որ ինքը փոքր ինչ սնահավատ է։
Ինչպես StarNews-ը արդեն տեղեկացրել էր օրեր առաջ հաղորդավար և պրոդյուսեր Հրաչ Մուրադյանը վիրահատության է ենթարկվել։ Հաղորդավարի մոտ կար ծնկի հոդի աճառային բարձիկի պատռվածք։ Հրաչ Մուրադյանն արդեն վերականգնողական փուլում է և իր սոցիալական էջերում հաճախ տարբեր հրապարակումներ է անում։
Հաղորդավարը նոր լուսանկար է հրապարակել և գրել. «Առջևում «Լիքը ցավերով» ֆիզիոթերապիայով լի ամիս է։ Ցավից չենք կաշկանդվում ու դանդաղ մոտենում ենք ցանկալի արդյունքին»։
Նշենք, որ օրեր առաջ Հրաչ Մուրադյանը նոր լուսանկարով էր կիվել ու հայտնել, որ իրեն լավ է զգում.
«Արդեն շատ լավ եմ։ Նորից սովորում եմ քայլել։ Բոլորիդ շնորհակալ եմ այդ չափ ջերմ խոտքերի, նամակների, զանգերի համար».- գրել էր հաղորդավարը։
«Սրտի տանիքներով» հաղորդման հյուրը երգչուհի Գայա Արզումանյանն էր։
StarNews-ը հետևեց զրույցին։
Վերջին շրջանում ինստագրամը «ցնծաց», երբ տեսանք Գայա Արզումանյանին ամուսնության առաջարկություն են անում։
Առաջարկություն, որը երգչուհին մերժեց։
Զրույցի ընթացքում նա խոսեց այս մասին, ու նաև ցավով պատմեց կյանքի մեծագույն դավաճանության մասին
«Հենց իջել եմ ինքնաթիռից հասկացել եմ, որ կարողա էսքան մարդիկ, որ կանգնած են սպասելիքները չարդարացնեմ։ Ինձ հարազատ մարդկանց ես կարող է ցավացնեի։ Ես շատ երկար եմ մտածում, կուզենայի էդպես չլիներ։ Կուզենայի հենց իմ կյանքի հետ կապված էդ րոպեին ոնց սիրտս ուզում էր անել՝ անեի, բայց գիտակցաբար չես կարող անել, որովհետև կան մարդիկ, որոնց չես կարող ցավեցնել։ Համարում եմ , որ Աստված ինձ մեծ փորձություն էր տվել, որը պետք է անցնեի։ Ես այդ բացատրությունը չունեմ ոչ մեկին տալու, որովհետև դա իմ անձնականն է, իսկ էդ անձնականի մասին ես չեմ սիրում խոսել։
Մարդը տենց ուզեց ցույց տալ, որ սիրահարված է ու իրա մոտ ձախողվեց էդ ամեն ինչը։ Կուզենայի, որ ամեն տղամարդ ավելի լուրջ վերաբերվի կնոջը…
Սիրել եմ կյանքում մի անգամ։ Չեմ կարա ժխտեմ։ Ինքն էլ ինձ է սիրել։ Շատ էինք սիրում իրար, ուղղակի եղավ իմ կյանքի ամենամեծ դավաճանությունը։ Կարող է հենց այդ դավաճանությունն էր բերել ինձ այդ սխալ քայլին, որ նույնիսկ այդ օրը պատրաստակամ գնացի, չհասկացա ինչ կատարվեց ու դրա համար էլ մի րոպեում հասկացա, որ իմը չի։
Ժամանակն էլ չի բուժում։ Էդ ցավը կյանքում չի կարա մոռացվի, մնալու է մինչև կյանքի վերջ։
Ցավոտ դավաճանություն եղավ, որովհետև հենց հարազատ ընկերուհուս հետ կապված դա եղավ։ Հիմա բոլորին գիտեք ոնց եմ ներել՝ չկան իրենք իմ համար։
Ես շնորհակալ եմ ևս մի անգամ, որ այդ փորձություններով հիմա անցնում եմ ու կյանքի ամենասիրուն ու ամենադաժան պահերը զգացել եմ…
Չես կարա ներես, տենց բանը չի ներվում։ Ինքը շատ կեղտոտ ա ու դու չես կարող էդ կեղտը և՛ մոռացության տաս, և՛ ներես…
Եթե չլիներ իմ ընկերը, իմ ամեն ինչը ում Աստված ինձ շնորհել է ՝ Արայիկ Գաբաջանը հոգեբանորեն ծանր վիճակներում կլինեի։ Արոյի հետ կարողանում ես ամեն ինչից , ամեն պահից դուրս գալ»։
Արտաշ Ասատրյանի ընտանիքը մշտապես հանրության ուշադրության կենտրոնում է։ Երգչի դուստրը՝ Սյուզին իր շքեղ հարսանիքից հետո հայտնիություն ձեռք բերեց և հիմա ինստագրամյան էջում ունի հետևորդների մեծ բանակ։
Սյուզին հաճախ սոցիալական էջերում կիսվում է ամուսնու հետ անցկացրած ժամանցով ու ճամփորդություններից կադրերով։
Երեկ Սյուզին հրապարակել է նոր ֆոտոշարք, որը ներկայացնում ենք Ձեզ
Հավելենք նաև, որ Արտաշ Ասատրյանը հաճախ է մասնակցում հարցազրույցների և պատմում ընտանիքի մասին։