Երգիչ Հովոյի շքեղ հարսանյաց խնջույքն ու կարևոր դրվագները. Բացառիկ կադրեր

Երգիչ Հովհաննես Կարամյանը, ով հանրությանն առավել հայտնի է որպես Հովո, շատ ակտիվ գործունեություն է ծավալում և թողարկում երգեր, որոնք շատ արագ հիթ են դառնում։

Մայիսի 25-ը երգչի համար կարևոր օր էր։ Տեղի ունեցավ Հովոյի և նրա սիրելիի՝ Ռոզայի հարսանյաց արարողությունը։

Զույգը օրը կազմակերպել էր հայկական ավանդական սովորույթներին համապատասխան՝ նախ նրանք եկեղեցում ստացան Աստծո օրհնությունն ու պսակադրվեցին, իսկ արդեն երեկոյան՝ մտերիմների և հարազատների հետ, տոնեցին օրը։

StarNews-ը շնորհավորում է զույգին և Ձեզ ներկայացնում հարսանիքից բացառիկ կադրեր, որոնք կարող եք դիտել Տեսանյութում ՝

 

 

Աշխարհահռչակ երգչուհու ու հայ սիրված արտիստների ելույթները՝ Վիգեն Բադալյանի եղբորորդու հարսանիքին

Վիգեն Բադալյանի եղբորորդու հարսանեկան արարողությունը շարունակվում է։ Ինչպես հայտնել էինք հարսանիքը վարում են Գարիկ Մարտիրոսյանն ու Նազենի Հովհաննիսյանը։

Հայ արտիստներից կատարումներով արդեն հանդես են եկել Թաթան, Հարութ Փամբուկչյանը, Ռազմիկ Ամյանը, Արամ MP3-ը, Արամեն։

Օրվա հատուկ հյուրն աշխարհահռչակ երգչուհի Նիկոլ Շերզինգերն է։

Vivaro-ի Վիգեն Բադալյանի եղբորորդու ընտրյալի հարսի պարին ներգրավված է եղել շուրջ 30 պարող

Vivaro-ի Վիգեն Բադալյանի եղբորորդու ընտրյալի հարսի պարին ներգրավված է եղել շուրջ 30 պարող:

Բացի ավանդական հարսի պարից Ռոմանը և Մարինան նաև զուգապարով են հանդես եկել՝ պրոֆեսիոնալ պարողների մասնակցությամբ

Հարսանեկան պարային բեմադրությունների հեղինակը Վիկա  Մարտիրոսյանն է:

Թանկարժեք ոսկյա զարդ, թուրքական երգեր ու պարեր… Մարիամ Մելիքյանը նշել է ծննդյան տարեդարձը

Երեկ դերասանուհի Մարիամ Մելիքյանը նշում էր ծննդյան տարեդարձը: Տարիներ առաջ թուրքի հետ ամուսնացած, այնուհետև Թուրքիայում բնակություն հաստատած դերասանուհին հենց ամուսնու ծննդավայրում էլ նշել է տարեդարձը`իր շուրջն հավաքելով ընկերների և բարեկամների: Նրանց ցանկում եղել են ազգությամբ թուրք մարդիկ, ովքեր Մարիամի հետ պարել, ուրախացել ու ջերմ խոսքեր են հղել նրան:

Երեկոյի ընթացքում Մարիամին անակնկալ կերպով ոսկյա զարդ է նվիրել ամուսինը: Առաջարկում ենք դիտել ծննդյան խնջույքի կադրերը:

Ինչպես են նշել Տիրուկ Հակոբյանի դստեր`Դանիելլայի ծնունդը

Երեկ դերասանուհի Տիրուկ Հակոբյանի դստեր`Դանիելլայի ծննդյան օրն էր: Այս առիթով ընտանիքը խնջույք է պատրաստել`հրավիրելով հարազատների, ընկերների: Ծնողները փոքրիկի օրը իսկական տոնի են վերածել: Փոքրիկ Դանիելլայի տորթը հայտնի մուլտֆիլմի հերոսներով էր`Կոկորդիլոս Գենան և Չեբուրաշկան:

StarNews-ը միանում է բոլոր շնորհավորանքներին` ներկայացնելով մի քանի կադրեր փոքրիկի հեքիաթից:

Ինչպես են նշել Արմենչիկի կրտսեր որդու ծնունդը. կադրեր`խնջույքից

Երգիչ Արմենչիկն արդեն տարիներ շարունակ սիրված է արդեն իսկ իր մեծ ընտանիքով: Նրա կինը`Լուսինեն ևս մեծ սեր է վայելում հանրության շրջանում: Շատերը հետևում են նրա գործունեությանն ու առօրյային:

Արմենչիկի կինն ինստագրամյան էջում հայտնել է, որ կրտսեր որդին`Ալեքսանդրը, 4տարեկան է դարձել: Նա նաև տեսանյութ է ներկայացրել ծննդյան արարողությունից:

Տեսանյութը`մեր տելեգրամյան ալիքում

Շքեղ տորթ ու ձևավորում, հայտնի երգիչներ ու բարձր տրամադրություն. որքան շքեղ են տոնել Տիգրան Ասատրյանի ծննդյան 50-ամյակը

ԱՄՆ-ում Տիգրան Ասատրյանի ընտանիքը մեծ շուքով նշել է երգչի ծննդյան 50 ամյակը: Շքեղ տորթ, ձևավորումներ ու հայտնի երգիչների կատարումներ:  Ահա, թե ինչպես է անցել երեկոն: Տիգրան Ասատրյանի ծննդյան խնջույքը ունեցել է դրես կոդ. հյուրերը կրել են սև ու սպիտակ հագուստներ:

Դե իսկ երգչի կինը առանձնացել է իր շքեղ կերպարով`կրելով սպիտակ, երկար զգեստ:

Արմենչիկ, Անդի, Նորո, Հրաչ Մուրադյան, Վաչե Ամարյան, Քրիստինե Պեպելյան ու մի շարք այլ հայտնիներ մասնակցել են իրենց ընկերոջ ծննդյան խնջույքին ու իրենց կատարումներով ուրախացրել հյուրերին: Առաջարկում ենք դիտել օրվա բացառիկ կադրերը:

Դերասան Լևոն Մկրտչյանի և սիրելիի`Էվելինայի հարսանիքն է այսօր. առաջին բացառիկ կադրերը

Երիտասարդ դերասան Լևոն Մկրտչյանն ու սիրելին այսօր`20.04.2025-ին միմյանց տեր և հնազանդ լինելու խոստում են տվել`այլևս լինելով այր ու կին:

StarNews-ը շնորհավորում է ու ներկայացնում զույգի հարսանյաց սռաջին կադրերը, ինչպես նաև խոստանում լուսաբանել ողջ հարսանյաց երեկոն: