Որտեղ է այժմ Ալեքսանդր Բաբասյանը և ինչու այլևս չի նկարահանվում հեռուստասերիալներում

Դերասան Ալեքսանդր Բաբասյանը դեռ տարիներ առաջ սկսեց նկարահանվել Հեռուստասերիալում։ Տարբեր դրական ու բացասական կերպարներ, գլխավոր դերեր ու բազում առաջարկներ՝ սա այն երկար տարիների աշխատանքն է ինչն ուներ Ալեքսանդրը։

Ժամանակն անցնում է, սակայն հեռուստադիտողը դերասանին այդպես էլ էկրաններին չի տեսնում։ Բանն այն է, որ նա փոխել է աշխատանքային ոլորտը և զբաղվում է անշարժ գույքի վաճառքով։

Ալեքսանդրը նաև առավել պասիվ է դարձել սոցիալական էջերում, որտեղ երբեմն նոր լուսանկարներ է հրապարակում որդու մասնակցությաբ։

Հարկե նշել նաև, որ այս տարիների ընթացքում Ալեքսանդր Բաբասյանի անձնական կյանքը ևս քննարկումների կենտրոնում է։

Ինչպես են նշել Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի ծնոռնիկի ծննդյան առաջին տարեդարձը

Մեկ տարի առաջ՝ Հունիսի 13-ին ծնվեց սիրված դերասաններ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի թոռնուհու՝ Անժելայի առաջնեկը։ Զույգը որդուն տվեց Հարություն անունը։

Անժելան որդու ծննդյան օրը իսկական տոնի է վերածել ու ընտանիքի անդամների հետ նշել այն։ Դերասանական զույգի թոռնուհին ինստագրամյան էջում ընտանեկան լուսանկարներ է հրապարակաել

StarNews-ը շնորհավորում է և Ձեզ ներկայացնում կադրերը՝

Նշենք նաև, որ լուսանկարներից և ոչ մեկում Անժելայի և որդու կողքին չէր նրա ամուսինը՝ ինչն էլ խորացնում է զույգի բաժանության մասին կասկածները։

«Մի քանի օր էլ ու կհանդիպենք». Էլեն Ազնավուրյանը նոր ֆոտոշարք է ներկայացրել՝ հղիության վերջին օրերին

Դերասանուհի Էլեն Ազնավուրյանը ամուսնությունից հետո դադարեց նկարահանվել հեռուստասերիալներում, սակայն պահպանեց ակտիվությունը սոցիալական էջերում։

Ամիսներ առաջ Էլենը՝ անակնկալ կերպով, ամուսնուն և ինստագրամյան հետևորդներին հայտնեց, որ սպասում է երկրորդ երեխային։ Դերասանուհին ամուսնուն դուստր է պարգևելու։

Երեկ Էլենը նոր ֆոտոշարք է հրապարակել ու գրել.
«Մի քանի օր էլ ու կհանդիպենք…»

Նշենք նաև, որ զույգը ամիսներ առաջ է պարզել ապագա երեխայի սեռը և կադրերով կիսվել սոցիալական էջերում։

Երգչուհի Սիլվա Հակոբյանը նոր ֆոտոշարք է ներկայացրել

Սիլվա Հակոբյանը հայկական շոուբիզնեսի ամենադրական ու սիրված երգչուհիներից մեկն է։ Նա տարիներ շարունակ շատ ակտիվ գործունեություն է ծավալում՝ թողարկելով նոր երգեր, որոնք կարճ ժամանակում հիթ են դառնում։

Սիլվա Հակոբյանը նաև աչքի է ընկնում իր սոցիալական էջերի ակտիվությամբ, որտեղ բացի անձնական լուսանկարներից տեղ են գտնում երկու աղջիկների մասնակցությամբ ջերմ հրապարակումները։

Երեկ երգչուհին իր հետևորդներին ներկայացրել է նոր ֆոտոշարք։ Լուսանկարներում Սիլվան՝ իրեն հատուկ, կանացի և գեղեցիկ կերպարում է։

«Ամենալավ հայրիկ». Հայ հայտնիների հուզիչ հրապարակումները՝ Հայրերի օրվա կապակցությամբ

ԱՄՆ-ում ամեն տարի՝ հունիսի երկրորդ կիրակին նշում են Հայրերի օրը։ Գաղտնիք չէ, որ հայ հայտնիներից շատերը բնակություն են հաստատել Միացյալ Նահանգներում։

Հայտնիներից շատերը իրենց սոցիալական էջերում հրապարակել են երեխաների մասնակցությամբ լուսանկարներ։ StarNews-ը առանձնացրել է հրապարակումները և ներկայացնում է ձեզ։

Հաղորդավար Հրաչ Մուրադյանի կինը հրապարակել է արխիվային լուսանկար և գրել.

«Ուրախ հայրիկների օր՝ աշխարհի ամենալավ հայրիկին»

Արմեն Պետրոսյանի դուստրը՝ Էլինան հրապարակել էր իր հարսանիքից լուսանկար, այդպիսով՝ շնորհավորելով հայրիկին

Աննա Սիմոնյանը տևական դադարից հետո, առաջին անգամ՝ Հայրիկների օրը, հրապարակել է Մովսես Երեմյանի մասնակցությամբ լուսանկար

Երգչուհի Լիլուն ամուսնու համար անակնկալ գրություն էր պատրաստել.
«Աշխարհի համար դու ուղղակի մարդ ես, իսկ մեզ համար մի ամբողջ աշխարհ». գրառմամբ

Երգիչ Անդրեն էլ դստեր մասնակցությամբ բացառիկ հրապարակում էր արել՝ նշելով, որ միշտ դստեր կողքին է լինելու։

«Ամենամութ ժամերին հայրս դարձավ իմ հույսը». Անդրեի նախկին կինը հուզիչ գրառում է արել

Երգիչ Անդրեի նախկին կինը՝ Անի Օհանյանը, իր սոցիալական էջերում շարունակում է ակտիվ հրապարակումներ անել։

Ժամեր առաջ Անին՝ հայրերի միջազգային օրվա առիթով, հրապարակել էր իր հայրիկի և դստեր մասնակցությամբ լուսանկար ու հուզիչ գրառում արել .

«Ամենամութ ժամերին հայրս դարձավ իմ փարոսն ու հույսը… Նրա սերը լույս ու հենարան է ցանկացած դժվարության մեջ իմ ու դստերս համար։ Շնորհակալ եմ պապ որ դու կաս».- գրել էր Անին։

Հավելենք նաև, որ ամիսներ շարունակ քննարկվում էր Անդրեի և կնոջ ամուսնալուծության թեման, սակայն միայն շաբաթներ առաջ Անին սկանդալային գրառում արեց՝ պատմելով իր կյանքի դժվար կողմի և ճնշումների մասին։

«Հայկոյին նվիրված համերգին Էրեխու նման լացում էի… նվագեցի, բայց խեղդվում էի…». Կամո Սեյրանյանը՝ մի կերպ ելույթն ավարտելու մասին

«Խոստովանություն» հաղորդման հերթական հյուրը երաժիշտ, դուդկահար, ՀՀ վաստահավոր արտիստ Կամո Սերյանյանն էր։

StarNews-ը հետևեց զրույցին, որի ընթացքում հաղորդավարի՝ Արայիկ Համբարձումյանի, հարցին թե եղել է, որ Կամո Սերյանյանը բեմում հուզվի և չկարողանա նվագել՝ դուդուկահարը պատասխանեց.

«Հայկոի մահից հետո իրեն նվիրված առաջին համերգն էր՝ ծննդյան օրը։ Ես խեղդված, մի կերպ նվագեցի, վերջացրեցի։ Մինչև իմ ելույթը կուլիսներում մենք՝ իրար հանգատացնում էինք։ Երեխու նման զռում էի , ասում էի, որ չեմ կարող նվագել։

Ինձանից առաջ ելույթներն էի նայում, էկրանին Հայկոյի վիդեոները ու քանդվում էի… Նվագեցի, բայց կեսից արդեն խեղդվում էի՝ մի կերպ ինձ հավաքեցի»։

«Անցած էտապ ա արդեն». Իննա Խոջամիրյանի խորհրդավոր գրառումը՝ Գոշի վերջին հայտարարությունից հետո

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել։ Ինչպես երևում է դերասանուհու վերջին հրապարակումներից նա աշխատում է նոր նախագծի վրա, որի մասին շատ մանրամասներ դեռ չի հայտնում։

Իննա Խոջամիրյանը ակտիվ է նաև ինստագրամյան էջում, որտեղ նոր լուսանկարներ է հրապարակել ու գրել.

«Պայքար ա, գաղափար ա։ Մղում ա ու սեր… Առաքելություն ա ու պատիժ…) Հոգիա ու հոգևոր… Սիրուն ու դժվար … Կարևոր ա ու անմոռանալի… Ի վերջո անցած էտապ ա արդեն, բայց իր հետքերով մի ահռելի նոր էտապ ա բերել… Պայքար ա… գաղափար ա… մղում ա ու սեր…»։

Հավել ենք նաև, որ այս տարիների ընթացքում չեն դադարում քննարկումները Իննայի անձնական կյանք հետ կապված։


Արմեն Պետրոսյանի դստեր և Փեսայի հրապարակումները՝ մեղրամսից. Լուսանկարներ

Ինչպես StarNews-ը արդեն տեղեկացրել է ԱՄՆ-ում՝ Հունիսի 5-ին տեղի ունեցավ դերասան և պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի՝ Մենչի դստեր հարսանյան խնջույքը։

Զույգը ԱՄՆ-ի հայկական եկեղեցում ստացավ Աստծո օրհնությունը, ունեցավ շքեղ ֆոտոշարք ու երեկոյան ընկերների և մտերիմ մարդկանց հետ տոնեց օրը։

Արդեն այսօր, Էլինան և ամուսինը վայելում են իրենց մեղրամիսը՝ Բոստոնում։

Մենչի դուստրը ինստագրամյան էջում հրապարակել է բացառիկ կադրեր՝

հավելենք նաև, որ StarNews-ը բացառիկ կերպով լուսաբանել էր Արմեն Պետրոսյանի դստեր Հարսանյաց օրը։

Տիգրան Ասատրյանի թոռնիկը 1 տարեկան է. Բացառիկ կադրեր՝ ընտանեկան ֆոտոշարքից

Երգիչ Տիգրան Ասատրյանի գործունեությունն ու ընտանիքում տեղի ունեցող կարևոր իրադարձությունները միշտ եղել են հանրության ուշադրության կենտրոնում։

Սիրված երգիչը շատ հաճախ տարբեր հրապարակումներով կիսվում է ինստագրամյան հարթակում։ Տիգրան Ասատրյանի կյանքում մեծ տեղ ունեն թոռնիկները, ովքեր արդեն հանրության համար սիրելի են դարձել։

Այսօր ընտանիքի համար կարևոր օր է։ Տիգրան Ասատրյանի թոռնիկը՝ կրտսեր Տիգրանը նշում է ծննդյան օրը

Երգչի որդին՝ Արամը կիսվել է ընտանեկան ֆոտոշարքով ու շնորհավորել որդուն։

StarNews-ը ևս շնորհավորում է ու Ձեզ ներկայացնում լուսանկարները՝