«Քեզ շատ ենք սիրում». Բեն Ավետիսյանի կնոջ ջերմ շնորհավորանքը՝ դերասանին

Դերասան Բեն Ավետիսյանը նշում է ծննդյան տարեդարձը։ 

Դերասանը՝ օրվա առթիվ հասցրել է բազմաթիվ շնորհավորանքներ ստանալ, ընկերների և հարազատների կողմից։ 

Սոցիալական հարթակներում Բենին շնորհավորել է նաև կինը՝ Դիանան.

«Ծնունդդ շնորհավոր Բենս։ Ուզում եմ առողջ լինես ու անհոգ։ Միշտ քո փոքր ընտանիքի կողքին լինես և մեր սերը ավելի ավելանա։ Քեզ շատ ենք սիրում»։

Հավելենք նաև, որ ԱՄՆ տեղափոխվելուց հետո Բեն Ավետիսյանը շարունակում է շատ ակտիվ գործունեություն ծավալել։ 

Իսկ շատ շուտով կծնվի Բենի և Դիանայի երկրորդ երեխան։ Եվ, ինչպես StarNews-ը բացառիկ կերպով հայտնել էր՝ զույգը տղա է ունենալու։

«Ես երբեք ոչինչ, ոչ մեկի հետ չեմ բացառել». Գոշ Հակոբյանը՝ բաժանումից հետո, իր և Իննա Խոջամիրյանի միասին աշխատելու հավանականության մասին

«Break Point GoSportFM» փոդքասթի հերթական թողարկման հյուրն էր պրոդյուսեր, ռեժիսոր՝ Գոշ Հակոբյանը։

Starnewsը հետևեց զրույցին ու առանձնացրեց հետաքրքիր հատվածներ։

Անձնական ու գործնական հարաբերությունների «բախման», բաժանումից հետո՝ դերասանուհի և պրոդյուսեր Իննա Խոջամիրյանի հետ հնարավոր նոր համագործակցության մասին խոսելով Գոշը նշեց.

«Ես երբեք ոչինչ, ոչ մեկի հետ չեմ բացառել և չեմ բացառում։ Հակառակը՝ ավելի շատ նայում եմ օբյեկտիվ իրականությանը։ Անձնական հարաբերությունները չստացվելու պատճառով հեռուստադիտողը, սպառողը չզրկվի էդ կոնտենտը նայելուց։ Դրա  համար ես կողմ եմ օբյեկտիվությանը՝ մինիմում սուբյեկտիվություն, մաքսիմում՝ օբյեկտիվություն»։

Այսօր Մենչի դստեր հարսանիքն է. Էլինայի հուզիչ հրապարակումը Մենչի մասին հայրական տնից գնալուց առաջ

Այսօր ԱՄՆ-ում տեղի է ունենալու պրոդյուսեր, դերասան Արմեն Պետրոսյանի՝ Մենչի դստեր՝ Էլինայի հարսանիքը։ Վերջինս արդեն հասցրել է մի քանի հրապարակում անել կարևոր օրվան ընդառաջ, որոնցից մեկը հայրիկի մասին էր։

Խորհրդանշական լուսանկարին կից Էլինան գրել էր.

«Ես ու հայրս ցանկացած տիզերքում»։

Հիշեցնենք, որ Էլինայի Bride to be party-ն կայացել էր դեռ մայիսին։ 

StarNews-ը, ինչպես միշտ, այսօր առաջինը կներկայացնի հարսանեկան բացառիկ կադրերը։

«Ես ունեմ սպիտակ մազեր, որոնք չեն երևում, որովհետև ես փորձում եմ վառ պահել աչքերիս փայլը». Հրաչուհի Ութմազյանի նոր լուսանկարն ու գրառումը

Հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նա հաճախ է հրապարակումներ անում`ցույց տալով իր առօրյան, աշխատանքը ևանցկացրած ժամանակը:

Հաղորդավարհուհին նոր լուսանկար է հրապարակել, որին կից գրել է հետևյալը.

«Ես ունեմ սպիտակ մազեր, որոնք չեն երևում, որովհետև ես փորձում եմ վառ պահել աչքերիսփայլը

Ես գիտեմ սիրել, շատ սիրել, սիրել անմնացորդ…. մինչև վերջԵս գիտեմ նվիրվել, շատնվիրվել, նվիրվել անմնացորդ

Ես գիտեմ` ինչ է ընկերոջ դավաճանությունը, ամենահարազատիԳիտեմ նաև նրանց, որոնքիմն են ու անբեկանելի, աշխարհն էլ շուռ գա

Ես գիտեմ` ինչպես սիրել աշխատանքս, էլի մինչև վերջ, էլի անմնացորդԵս կիսատ չեմկարողանում, ինձ մոտ չի ստացվումՆերեք ինձ իմ ամբողջականությունը ձեր կիսատաշխարհում…»

Նշենք, որ ինչ որ ժամանակ լուրեր պտտվեցին, որ Հրաչուհի Ութմազյանը պատրաստվում է ամուսնանալ: Սակայն պետք է հավելենք, որ Հրաչուհին գրեթե երբեք չի խոսում իր անձնական կյանքի մասին։

 

 

Որքան է մեծացել Մովսես Երեմյանի որդին և ում է նմանվել. Բացառիկ լուսանկար

Դերասան Մովսես Երեմյանն ու Աննա Սիմոնյանը 2018 թվականից մշտական բնակություն են հաստատել Միացյալ նահանգներում։

Չնայած նրան, որ թե՛ Մովսեսը, թե՛ Աննան Հայաստանում բավականին ակտիվ գործունեություն էին ծավալում, նրանք հեռանալու որոշում կայացրեցին ու հիմա ԱՄՆում վերսկսել են նոր նախագծերում աշխատել։

Աննան նաև սոցիալական էջերում է ակտիվ, որտեղ էլ ժամեր առաջ հրապարակել է որդու լուսանկարը։ Անրին, հասցրել է բավականին մեծ տղա դառնալ: Նա, կարելի է ասել հավասարապես նման է և´ հայրիկին, և´ մայրիկին:

Հավելենք նաև, որ դեռ ամիսներ առաջ էլ StarNewsը առաջինը հանդես եկավ բացառիկ նորությամբ՝ հայտնելով, որ Մովսեսը և Աննան դադարել են հետևել միմյանց սոցիալական ցանցերում, Աննանհեռացրել էր Մովսեսի հետ համատեղ բոլոր լուսանկարները, Մովսեսն էլ իր հերթին ջնջել էլուսանկարներն ու փակ ռեժիմով դարձրել ինստագրամյան էջը։ Այս ամենը թույլ էր տալիսմտածել, որ զույգը բաժանվել է։

Վերջերս նրանք երկուսով հանդես եկան նույն նախագծում, ինչն էլ շատերին ստիպում էրկարծել, որ զույգը կրկին միասին է: Նրանք այս մասին, թերևս, չեն ցանկանում խոսել:

Երգչուհի Սիրուշոն նոր ֆոտոշարք է հրապարակել. Լուսանկարներ

Սիրուշոն այն հայտնիներից է, ով տարիների ընթացքում չի դադարեցրել իր ակտիվ աշխատանքային ընթացքը՝ նոր երգեր, բիզնես ծրագրեր ու դրան զուգահեռ 3 երեխաների խնամք։

Երգչուհին այսօր աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ, որտեղից էլ տեղադրել է նոր ֆոտոշարք։

Լուսանկարներում Սիրուշոն նուրբ ու կանացի տեսք ունի։

Նշենք նաև, որ երգչուհու ինստագրամյան էջում հաճախ կարելի է տեսնել երեխաների մասնակցությամբ հոլովակներ, որոնք միշտ սպասված են երկրպագուների կողմից։

 

Էվելինա Շահիրյանի և Հովհաննես Ղազարյանի որդին 8 ամսական է. դերասանուհին ընտանեկան ջերմ հոլովակ է հրապարակել

Դերասանուհի Էվելինա Շահիրյանը և ռեժիսոր Հովհաննես Ղազարյանը ամուսնությունից, ապա նաև երեխա ունենալուց հետո շարունակում են ակտիվ գործունեություն ծավալել։

Էվելինան իր ինստագրամյան էջում ևս ակտիվ է։ Նա այնտեղ ցույց է տալիս ներկայացման փորձերից կադրեր, ինչպես նաև փոքրիկ Դանիելի մասնակցությամբ հոլովակներ։

Այսօր դերասանուհին նոր, ընտանեկան հոլովակ է հրապարակել՝ հայտնելով, որ Դանիելը դարձավ 8 ամսական

«Իմ ավազակ տղամարդը դարձավ 8 ամսական». – գրել էր Էվելինան։

Գղեցիկ ու կանացի. Սոֆյա Պողոսյանը նոր լուսանկարներ է հրապարակել

Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը կարիերայի սկզբնական շրջանից առանաձնացել է իր՝ տարբերվող, գեղեցիկ ու կանացի արտաքին տեսքով։

Դերասանուհին միշտ է արժանացել ռեժիսորների ուշադրությանը և ստացել գլխավոր դերեր, սակայն այժմ Սոֆյան աշխատում է միայն ամուսնու՝ Աշոտ ՏերՄաթևոսյանի հետ։

Դերասանուհին ակտիվ է նաև ինստագրամյան հարթակում, որտեղ էլ նոր լուսանկարներ էհրապարակել։

հավելենք նաև, որ Սոֆյա Պողոսյանը այս տեսքով մասնակցում էր Վաչե Երիցյանի հարսանյաց խնջույքին, որից կադրեր առաջարկում ենք դիտել տեսանյութում՝

«Նշանդրեքի ֆոտոներ». Անահիտ Մանուկյանի և Հայկ Հովհաննիսյանի նոր սիրառատ ֆոտոշարքը

Դերասաններ Հայկ Հովհաննիսյանն ու Անահիտ Մանուկյանը կարճ ժամանակահատվածում դարձան ինստագրամյան ամենագեղեցիկ զույգերից մեկը։

Անահիտն իր հետևորդների հետ հաճախ է կիսվում սիրելիի նվիրած ծաղկեփնջերով ուանցակրած ջերմ պահերով։

Դերասանուհին երեկ նոր ֆոտոշարք է հրապարակել ու գրել հետևյալը.

«Սերը, ազատությունը, առողջությունն ու երջանկությունը մի ընտանիք են ու թող մեր մեջամուր լինի այս ընտանիքը։

Անահիտ Մանուկյանը լուսանկարներով կիսվել էր նաև Story բաժնում՝ գրելով.
«հարսանիքի ֆոտոներ»
Այս գրառումը, երկրպագուներին թույլ էր տվել մտածել, որ զույգը նշանադրվել է, սակայն Անահիտը միայն ակնարկում էր ֆոտոշարքի նմանությունը նոր նշանադրված զույգի նկարների հետ։ Իսկ զույգի նշանադրությունը կարծում ենք  կկայանա շատ շուտով։

 

Գևորգ Գրիգորյանը նշում է ծննդյան տարեդարձը. Ինչպիսին էր դերասանը մանկության տարիներին. Լուսանկար

Դերասան Գևորգ Գրիգորյանը այսօր՝ հունիսի 4-ին, նշում է իր 35-րդ տարեդարձը։

Գևորգ Գրիգորյանը հանրությանը ճանաչելի է դարձել մի շարք հեռուստասերիալներում ներկայանալուց հետո։ Նրան այսօր շտապել են շնորհավորել ընկերներն ու մտերիմ մարդիկ։ Գևորգի քույրիկն էլ կիսվել է իրենց արխիվային լուսանկարով։

 

Նշենք, որ ծննդյան օրվա վառ հիշողության մասին խոսելով Գևորգը առանձնացրել էր մի դրվագ.

«Երբ դարձա 10 տարեկան, ինձ թվում էր՝ արդեն մեծ մարդ եմ. լուսանկարչական ապարատէի նվեր ստացել, որով նկարում էի հենց այդ օրը և չափազանց ոգևորված էի»։

StarNewsը շնորհավորում է դերասանին։