«Երկու օր է կենտրոն թիվիում խաղաղ է՝ չկա հոգեկան հիվանդ մեկը». Ում է ակնարկում Ջավահիր Եղիկյանը

«Կենտրոն» հեռուստաընկերության «Ես կամ» հաղորդման պրոդյուսեր, հեղինակսցենարիստ Ջավահիր Եղիկյանը իր սոցիալական էջում գրառում է արել՝հայտնելով, որ «Կենտրոն» հեռուստաալիքը նոր տնօրեն ունի։

«Երկու օր է Կենտրոն TV-ում հանգիստ, խաղաղ մթնոլորտ է

Չկա հոգեկան խնդիրներ ունեցող մեկը, ով առանց պատճառի կգոռա, կեղտոտ բառապաշարը ցույց կտա ու կվիրավորի աշխատակազմին

Հեռուստաընկերությունն ունի նոր տնօրեն. Խաղաղ հոգեվիճակով, հավասարակշռված պահվածքով ու իր աշխատանքին տիրապետող, ադեկվատ մարդ

Հաջողություն նոր տնօրենին և կենտրոնցիներին»։

Հավելենք, որ «Կենտրոն » TV-ի տնօրեն է նշանակվել լրագրող Բեթղեհեմ Արաբյանը։

«Կագեբեից եկան ու տարան ինձ». Ներսիկ Իսպիրյանը՝ քաղաքական հետապնդման և ճնշումների մասին

«Tete A Tete» հաղորդման հերթական հյուրն էր հայրենասիրական, հեղափոխական երգեիչ, ՀՀ վաստակավոր արտիստ՝ Ներսիկ Իսպիրյանը։

StarNewsը հետևեց հարցազրույցին։

Եգիչը զրույցի ընթացքում պատմեց  քաղաքական հետապնդման, մասնավորապես՝ ԱԱԾի կողմից առևանգված լինելու մասին.

«1987 թվականն էր, երբ ես երգեցի «Մշո առաքելոց վանքի կռիվ»-ը՝ այդ ժամանակների պատմությունը երգով արտահայտեցի և »փոստարկղ»-ով այս երգը երգեցի։

Երկրորդ օրը երկու հոգի եկան ու ասացին.

«Իսպիրյան հետևեք մեզ»։

Անվտանգությունից էին՝ այն ժամանակվա կագեբեն։ Ինձ տարան, էն ժամանակ Գումի մոտ էր, 2-3 ժամ նստացրեցին էդտեղ։ Ես էլ միամիտմիամիտ նստել եմ։

Մոտեցավ ինձ մի մարդ ու ասեց՝ «Այ տղա էդ ձեր Էրեբունի սարերում դեռ ֆիդայիններ կա՞ն, էս ի՞նչ ես երգում, ի՞նչ ժամանակների մեջ՝ ի՞նչ ես երգում: Ասեցի, որ ես իմ պապից ինչ լսել եմ ՝ դա եմ ներկայացնում, ինձ մի քաղաքականացրեք։

Ասեցի, որ թույլ տան մի տեղ զանգ անեմ՝ զանգեցի եղբորս։

Եղբայրս զանգեց ավելի բարձր տեղեր՝ ինձ բաց թողեցին։

Թողեցին, բայց վեջում մոտեցավ մի մայոր ասեց՝.

«Տղա ջան հարգում էնք, բայց ժամանակները մի քիչ հաշվի առ։ Գիտես ես հայրենասեր չե՞մ։ Գնա լեզվիդ կապանք դիր։ Նման երգեր մի երգիր, ժամանակների հետ քայլիր։

Իմիջիայլոց, եթերը ուղիղ միացում էր՝ կենդանի կատարում։

Շաբաթ օրը պիտի կրկնությունը լիներ՝ հանեցին։

Հիմա նույն ժամանակների մեջ մենք ապրում էնք՝ պետականորեն ճնշում կա այդ երգերին».- իր խոսքը եզրափակել էր Ներսիկ Իսպիրյանը։

«Շնորհակալ եմ Աստծուն, որ ունեմ քեզ նման քույր». Անդրեն՝ մանկության լուսանկարներով, շնորհավորել է քույրիկին

Երգիչ Անդրեն վերջին շրջանի ամենաքննարկված արտիստներից մեկն է։

Նրա անձնական կյանքն ու սկանդալային բաժանումը, վստահաբար դեռ երկար կքննարկվեն, սակայն Անդրեն դրան զուգահեռ շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել՝ ինստագրամյան հարթակում ևս տարբեր հրապարակումներ անելով։

Այսօր երգչի քույրիկի՝ Անուշի, ծննդյան տարեդարձն է և Անդրեն հրապարակել է նրա հետ արխիվային մի քանի լուսանկար՝ մանկությունից.

«Անուշս, ծնունդդ շնորհավոր։ Ամեն օր շնորհակալ եմ Աստծուն, որ ունեմ քեզ նման քույր».- գրել էր Անդրեն։

Հավելենք նաև, որ Անդրեի և Անի Օհանյանի բաժանության մասին հայտնի դարձավ շաբաթներ առաջ՝ Անիի ինստագրամյան գրառումից հետո։

Հարուստ հայերից գումար էի խնդրում, չէին տալիս. Սարիկ Անդրեասյանը՝ հայերի քաղաքականության մասին

Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը  հարցազրույցներից մեկում խոսել է հայ հանրության մոտեցման մասին՝ մշակույթի նկատմամբ։

StarNews-ը մի հատված է առանձնացրել ռեժիսորի խոսքից.

«Ինչ ներդրում են անում հարուստ մարդիկ Հայաստանում։ Իմ 20 տարվա կարիերայի ընթացքում ոչ մի հարուստ մարդ ինձ ֆիլմի համար գումար չի տրամադրել, բայց ես խնդրել եմ, ձեզ հայտնի բոլոր հարուստներից, ոչ մեկը չի աջակցել։ Ասում էին՝ եղբայր 2 միլիոնով ավելի լավ է հյուրանոց կառուցեմ, քան քո ֆիլմին տրամադրեմ։ Այդպիսի ցածր մտածելակերպ ունեն։ «Մանյունյա» ֆիլմը 4 տարում Հայաստանի համար ավելի շատ բան է արել, քան զբոսաշրջության կոմիտեն։ Մարդիկ պարզապես երազում են Հայաստանում լինել «Մանյունյա»-ից հետո։ Սա քաղաքականություն է։ Ղեկավարներին անհրաժեշտ է տգետ հասարակություն, որպեսզի հնարավոր լինի նրանց կառավարել։ Իսկ եթե մշակույթի մեջ ներդրում անեն, պտւղները այլ կլինի, որովհետև ինձ դուր չի գալիս այն միտքը, որ մենք որևէ մեկից կարող ենք 30 տարի հետ լինել»։

«Շնորհավոր երկնային ծնունդդ, ընկերս». Հայ հայտնիների հուզիչ գրառումները՝ Արա Մարտիրոսյանի ծննդյան օրը

Այսօր՝ Հունիսի 3-ին, երջանկահիշատակ Արա Մարտիրոսյանը կդառնար 49 տարեկան։

Սակայն այս օրը վերածվեց հիշատակի օրվա։ Հայ հայտնիներից շատերը սոցիալական էջերում շնորհավորել են իրենց ընկերոջ երկնային ծննդյան օրը։

Երգչուհի Սոնան, Նորոն, Սարո Թովմասյանը, Ավետ Բարսեղյանը և այլ կիսվել են երգչի լուսանկարով, իսկ Արա Մարտիրոսյանի քույրը այցելել է գերեզմանատուն, իր հետ վերցնելով ծննդյան տորթ՝ «Չես դարձել, ծնվել ես երաժիշտ» գրությամբ։

Հավելենք նաև, որ Արա Մարտիրոսյանը կյանքից հեռացավ 2023 թվականին՝ 47 տարեկանհասակում, սրտի հետ կապված բարդությունների պատճառով։ Բժիշկները տևականժամանակ կատարել էին վերակենդանացման գործողություններ, սակայն ապարդյուն։

«Տղամարդը ստեղված է իշխանության ու հայր լինելու համար». Կարեն Հովհաննիսյանը՝ հայրիշխանության մասին

MediaHubTV-ի «Իմունիտետ» հաղորդաշարին հյուրընկալվել էր դեդասան՝ ԿարենՀովհաննիսյանը։

Starnewsը հետևեց զրույցին։

Ռոզի Ավետիսովայի դիտարկմանը, թե սահմանները մեզ մոտ վաղուց խախտված են ևհարցին՝ հայրիշխանության գաղափարը որքանո՞վ է ակտուալ, երբեմն ցայտունմայրիշխանության ժամանակ, Կարենը պատասխանեց այսպես.

«Հայրիշխանությունը ոչ թե կոնկրետ վերագրվում է տղամարդուն, այլ «հայր»հենց Տիրոջմասին է խոսքը։ Տերը որպես տղամարդ՝ հայր, ամբողջությամբ ասում է դրա մասին, որտղամարդը ի վերուստ ստեղված է իշխանության ու հայր լինելու համար։ Որպես առաջինմարդ՝ տղամարդն էր ու դրանից բխող երևույթները պիտի՝ կոպիտ չհնչի, իր կուրսով շարժվեն, որովհետև կարգն է էդպես։ Կին ու տղամարդ հարաբերությունների ու հավասարությանմասին են խոսում։

Մենք բնությունից բավական հեռացել էնք։ Երբ ասում են հավասար են՝ ես միշտ հարցնում եմ՝  հիմա իրենց տանը երկու կին է ապրում ,թե՞ երկու տղամարդ ։ Եթե դուք հավասար էք բա ու՞ր էտղամարդը, բա ու՞ր է կինը: Հնարավոր չի՛, հասկանու՞մ եք: Բնության, նույնիսկ կենդանիներիմեջ էդ հավասարությունը գոյություն չունի, որ նրանք բնազդով են առաջնորդվում»։

Հարցին, թե արդյո՞ք մայրիշխանությունը վատ բան է, Կարենը պատասխանեց, որ վատ չէ եթեէդտեղ տղամարդ չկա և հավելեց.

«Յուրաքանչյուրիս մեջ կա բնությունը՝ մենք սա պիտի հաշվի առնենք։ Ուղղակի մեր օրերումուրիշ կարքեր ու բարքեր են առաջ եկել։ Վերջին տասնամյակում մենք չենք լսումպարտականություն բառը , անդադար լսում ենք՝ «իրավունք»-ը։ Երբ ,որ յուրաքանչյուր մեկըպարտականությունների կարևորությունը իր ներսում զգա՝ իրավունքի մասին ոչ ոք չի մտածի։

Իրավունքը քեզ ի վերուստ տրված է որպես կին, որպես տղամարդ, որպես զույգ, որկարողանաք միասին դրսևորվեք, որպեսզի սիրուն բան ստեղծեք»։

Կանացի և գեղեցիկ. Արաքսյա Մելիքյանը նոր ֆոտոշարք է ներկայացրել

Դերասանուհի Արաքսյա Մելիքյանը վերջին շրջանում շատ ակտիվ հրապարակումներ է անում իր ինստագրամյան էջում, այտեղ կարելի է տեսնել բուռն աշխատանքային ընթացք, ինչպես նաև դերասանուհու առօրյա կյանքից որոշ դրվագներ։

Դերասանուհին երեկ նոր ֆոտոշարքից կադրեր է հրապարակել։

Լուսանկարներում Արաքսյան իրեն հատուկ՝ խենթ, կանացի ու էմոցիոնալ կերպարում է։

Առաջարկում ենք դիտել հրապարակումները ստորև՝

«Կախարդանքի մեջ կորել եմ». Վաչե Թովմասյանի նոր հրապարակումը՝ Կալիֆոռնիայից

Դերասան, հումորիստ Վաչե Թովմասյանը ԱՄՆ տեղափոխվելուց հետո չի դադարում ակտիվ գործունեություն ծավալել։

Վաչե Թովմասյանի ինստագրամյան վերջին հրապարակումները էմոցիոնալ են և շատ գեղեցիկ։ Դերասանը այցելել է «Յոսեմիթե» ազգային պարկ, որտեղից բացվող տեսարանը աննկարագրելի է.

«Կորել եմ կախարդանքի մեջ».- հրապարակումներին կից գրել էր Վաչեն։

Էլիզա Մելիքյանը նորություն ունի. Բացառիկ մանրամասներ

Մելիքյանների ընտանիքը շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում։

Վերջին շաբաթների ընթացքում քննարկման թեման Արամի և Լիլիթի ավագ դստեր՝ Էլիզայի տնից հեռանալն ու սիրելիից բաժանվելն էր։

Սակայն Էլիզան շարունակում է հստակ քայլերով գնալ առաջ և իր ուրույն տեղը գտնել մեդիաոլորտում։

Վաղ առավոտյան բլոգերը իր ինստագրամյան էջում նորություն է հայտնել՝ նշելով, որ իրեն հեռուստադիտողը այսուհետ կտեսնի «Վերջին Զանգ» հեռուստասերիալում։

Էլիզան շատ մանրամասներ չի հայտնել նոր կերպարի մասին, սակայն լուրը հաճելիորեն զարմացրել է նրա հետևորդներին։

«Փոքրս, ուզում եմ մոլորակը քեզ նվիրել». Աննա Մանուչարյանի հուզիչ գրառումը՝ դստեր մասին

Դերասանուհի Աննա Մանուչարյանը տարիներ շարունակ ակտիվ գործունեություն է ծավալում թե´ թատրոնում, և թե´ հեռուստատեսությունում։

ԱՄՆ տեղափոխվելուց հետո Աննան նկարահանվում է նախագծերից մեկում ու շարունակում հետաքրքրություն պահպանել իր հետևորդների շրջանում:

Երեկ դերասանուհին հրապարակել էր դստեր՝ Մալենայի մասնակցությամբ լուսանկար և գրել.

«Փոքրս, ուզում եմ մոլորակը քեզ նվիրել»։