Հայտնի է «Միսս Աշխարհ» մրցույթի հաղթողի անունը

Հնդկաստանում ավարտվել է 72-րդ «Միսս Աշխարհ» գեղեցկության մրցույթը։

Մրցույթի հաղթող է դարձել Թայլանդցի գեղեցկուհի Սուչադա Չուանգսրին։

Գեղեցկության մրցույթին մասնակցել են 108 երկրների ներկայացուցիչներ։

Նշենք, որ Հայաստանը այս տարի ներկայացնում էր դերասանուհի Ադրինե Աճեմյանը։

Վաչե Երիցյանի կինը լաց եղավ հարսի պարի ընթացքում. Անչափ հուզիչ հոլովակ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք այսօր դերասաններ Վաչե Երիցյանի ու Սրբուհի Բալայանի հարսանիքն է։

StarNews.amը բացառիկ կերպով ներկայացրել էր հարսանիքի առաջին կադրերը, զույգի մուտքի օրիգինալ պարն ու զագսի արարողությունը։

Երեկոյի ընթացքում Սրբուհին՝ ամուսնու համար, պարեց ավանդական հարսի պար, որի վերջում դերասանուհին չկարողացավ զսպել արցունքներն ու էմոցիաները։

Այդ անկեղծ հույզերը տպավորել են նաև ներկա հյուրերին։

Տեսանյութը կարող եք դիտել StarNews.amի տելեգրամյան ալիքում 

«Ծնունդդ շնորհավոր ինձ ծնունդ տվող»… Հրաչ Մուրադյանի ջերմ հրապարակումն ու շնորհավորանքը մայրիկին

Ամուսնությունից հետո հաղորդավար, պրոդյուսեր Հրաչ Մուրադյանը առավել ակիվ է սոցիալական էջերում և հաճախ է իր անձնական կյանքին վերաբերող հրապարակումներ անում։ 

Կնոջ և դստեր մասնակցությամբ հոլովակները առավել սպասված են հետևորդների կողմից։

Հրաչ Մուրադյանը, երբեմն նաև իր մայրիկի մասնակցությամբ հրապարակումներ է անում, իսկ այսօր այդ հրապարակումը առավել քան հատուկ է։ Հաղորդավարի մայրիկը նշում է ծննդյան տարեդարձը և Հրաչ Մուրադյանն էլ՝ հրապարակելով լուսանկար շնորհավորել է նրան.

«ծնունդդ շնորհավոր ինձ ծնունդ տվող».- գրել էր նա ու հավելել, որ հետևորդները ևս կարողեն շնորհավորել։

Ինչ լուսանկարներ է հրապարակում «Ծով աչքերի պատճառով» հեռուստասերիալից հայտնի Նոնա Սաֆարյանը

Դերասանուհի Նոնա Սաֆարյանը հեռուստադիտողին հայտնի դարձավ « Ծով աչքերի պատճառով» հեռուստասերիալում գլխավոր հերոսուհիներից մեկին մարմնավորելուց հետո։

Նոնան նաև ներկայանում է՝ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան Պետական Դրամատիկական, թատրոնում։

Դերասանուհին շատ կարճ ժամանակահատվածում սիրվեց հանրության կողմից, և առավել ակտիվ դարձավ  սոցիալական  հարթակում։

Ինստագրամյան իր էջում Նոնան հրապարակում է ֆոտոշարքեր և ցույց է տալիս նկարահանման տաղավարից կադրեր։

StarNews.amը ներկայացնում է մի քանի լուսանկար, որով դերասանուհին կիսվել է իր սոց. Էջերում։

Գևորգ Մկրտչյանի և զոքանչի ջերմ տանգոն. Բացառիկ կադրեր

Գևորգ Մկրտչյանն ու կինը՝ Քրիստինա Հովհաննիսյանը շարունակում են ակտիվ գործունեություն ծավալել սոցիալական հարթակներում։

Զույգը տարիներ առաջ դարձավ ամենաքննարկվածն ու սիվածը հանրության համար։ Նրանց սիրո պատմությունն էլ օրինակ դարձավ շատերի համար։

Երեկ Քրիստինան նոր տեսանյութ է հրապարակել ինստագրամյան հարթակում, հոլովակում Գևորգ Մկրտչյանը պարում է կնոջ մայրիկի հետ։

«Ոնց եմ ես ձեզ սիրում».- հոլովակին կից գրել էր Քրիստինան։

 

Առաջին կադրերը՝ Վաչե Երիցյանի և Սրբուհի Բալայանի հարսանիքից

Այսօր դերասաններ Վաչե Երիցյանի ու Սրբուհի Բալայանի հարսանիքն է։

Սրբուհին քիչ առաջ իր ինստագրամյան էջում հրապարակել է առաջին կադրերը, իսկ Պսակադրության արարողությունը տեղի կունենա քիչ անց Աշտարակի Կարմրավոր՝ Սուրբ Աստվածածին եկեղեցում։ 

Գուրգեն Դաբաղյանի կնոջ ծննդյան շքեղ խնջույքը՝ հունական ոճով… բացառիկ Տեսանյութ

Գուրգեն և Իննա Դաբաղյանները  համարվում են հայկական շոուբիզնեսի ներդաշնակ զույգերից մեկը:

Իննան հենց հարսանիքի օրվանից գրավեց հանրության ուշադրությունը և սիրվեց։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ երգչի կինը նշում էր ծննդյան տարեդարձը։

Իննան ինստագրամյան էջում կիսվել է ուրախ ու հիշարժան պահերով։

Ինչպես երևում է ընտանիքն օրն անցկացրել է հունական ոճով, դե իսկ Իննան էլ փայլել է իրգեղեցիկ տեսքով։


Ծննդյան խնջույքից բացառիկ հոլովակ կարող եք դիտել StarNews.am-ի տելեգրամյան ալիքում 

Ռոզա Դավթյանը ամուսնու հետ լուսանկար է հրապարակել՝ մեղրամսից. Բացառիկ լուսանկար

Ինչպես արդեն տեղեկացրել ենք դերասանուհի Ռոզա Դավթյանն ու նրա ամուսինը՝ Գուրգենը, իրենց հանգիստն են անցկացնում Դուբայում։

Ռոզան արդեն հասցրել է կիսվել մի քանի կադրերով ու ցույց է տվել թե ինչպես են անցնում  հանգստյան օրերը։ Արդեն երեկ դերասանուհին լուսանկար է հրապարակել ամուսնու հետ։

Հավելենք նաև, որ ապրիլի 27-ին տեղի ունեցավ դերասանուհու հարսանյաց արարողությունը։ Իսկ զույգի կադևոր օրվա կադրերը StarNews.amըներկայացրել էր Ձեզ։

 

«Մենք ենք էս ղեկավարին հանդուրժում»… հայտնիների կոպիտ անդրադարձը Նիկոլ Փաշինյանի գրառմանը

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտյան իր սոցիալական էջերում մի քանի գրառում արեց, որոնք չեն դադարում քննարկվել։

Հայ հայտնիներից շատերը իրենց ինստագրամյան էջերում անդրադարձել են Նիկոլ Փաշինյանի գրառումներին։

Արա Ղազարյանը, Նազենի Հովհաննիսյանը, Շպոտը և այլք կտրուկ կերպով են անդրադարձել ու նշել, որ չեն հավատում, որ մեր իրականությունը սա է։


StarNews-ը առանձնացրել է հայտնիների գրառումները, դրանք ամբողջությամբ կարող ենք դիտել տեսանյութում՝ 

 

Հայաստանը «Новая Волна 2025» միջազգային երգի մրցույթում կներկայացնի Սուրեն Պողոսյանը

«Новая Волна 2025» միջազգային երգի մրցույթում Հայաստանը այս տարի կներկայացնի երգիչ, դերասան Սուրեն Պողոսյանը:

Այդ մասին Սուրենը հայտնել է իր ինստագրամյան էջում։

Մրցույթը տեղի է ունենալու օգոստոսի 21-26-ը, Կազան քաղաքում:

Հաջողություն մաղթենք մեր պատվիրակին։