«Շնորհավոր ծնունդդ, Սերս»… Գուրգեն Դաբաղյանի շնորհավորանքը կնոջը և ջերմ հրապարակումը

Գուրգեն Դաբաղյանը և նրա կինը՝ Իննան համարվում են հայկական շոու բիզնեսի ամենասիրված ու ներդաշնակ զույգերից մեկը:

Ամուսնությունից հետո Իննան կարճ ժամանակահատվածում կարողացավ սեր ու հետևորդների բանակ ձեռք բերել իր սոցիալական էջերում: Նրան քննարկում էին ու սպասում նոր ինստագրամյան հրապարակումների։

Այսօր երգչի կինը նշում է ծննդյան տարեդարձը և այդ առիթով Գուրգեն Դաբաղյանը Իննայի հետ ջերմ հոլովակ է հրապարակել՝ շնորհավորելով կնոջը.

«Ծնունդդ շնորհավոր, սերս».- գրել էր երգիչը։

Հավելենք նաև, որ ամիսներ առաջ լույս աշխարհ է եկել Գուրգեն Դաբաղյանի երկրորդ երեխան` որդին, ում զույգը անվանակոչել է ի պատիվ պապիկի` Լևոն։

 

«Արևի մոտ եմ»… Էվա Խաչատրյանը նոր ֆոտոշարք է ներկայացրել

Դերասանուհի Էվա Խաչատրյանը շատ ակտիվ գործունեություն է ծավալում սոցիալական հարթակներում՝ հրապարակելով նոր ֆոտոշարքեր, ցույց տալով իր գործունեությունը, առօրյան և ճամփորդություններից կադրեր։

Էվան նաև համարվում է ամենահամարձակ և գեղեցիկ դերասանուհիներից մեկը, և թերևս դաէ պատճառը, որ նրա բոլոր հրապարակումները քննարկում են առաջացնում։

Ժամեր առաջ Էվան նոր ֆոտոշարք է ներկայացրել՝ գրելով.

«Արևի մոտ եմ»։

Տիգրան Ասատրյանի և որդու շքեղ հանգիստը՝ Նյու Յորքում. Բացառիկ լուսանկարներ

Երգիչ Տիգրան Ասատրյանի գործունեությունն ու ընտանիքում տեղի ունեցող կարևոր իրադարձությունները միշտ եղել են հանրության ուշադրության կենտրոնում։

Տիգրանի որդիները՝ Արամն ու Արմանը ևս սոցիալական էջերում բավականին ակտիվ են և էնտեղ ներկայացնում են իրենց առօրյան և ժամանցը։

Այս օրերին Տիգրան Ասատրյանն ու որդին՝ Արամը մեկնել են հանգստի։

Նրանք Նյու Յորքից նոր լուսանկարներ են հրապարակել որոնք ներկայացնում ենք ստորև՝

Ինչ անակնկալ է արել Անահիտ Կիրակոսյանը որդուն՝ կեսգիշերին. Բացառիկ հոլովակ

Այսօր դերասանուհի Անահիտ կիրակոսյանի կրտսեր որդու՝ Մհերի ծննդյան տարեդարձն է։

Այդ մասին դերասանուհին հայտնել է ինստագրամյան էջում և ցույց տվել՝ կեսգիշերին ինչպես է ընտանիքը շնորհավորել Մհերին։

Անահիտ Կիրակոսյանը նաև հուզիչ գրառում է արել.

«Ու 7 տարի առաջ ծնվեց իմ շունչը , իմ լույսը, իմ յուրահատուկը, իմ ուրիշ մոլորակը, իմաննմանը… ինձ համար չկան տոն օրեր, չկա մարտի 8 , չկա ապրիլի 7 , չեք հավատա՜ , բայց Մհերս ամեն օր, ամեն ԱՍՏԾՈ ՏՎԱԾ օր ինձ բացիկներա նվիրում ,ԱՄՈՒՐ ԳՐԿՈՒՄ ՈՒ ՍԵՐՏԱԼԻՍմայրիկ ես քեզ սիրում եմ Մհերս ամեն վայրկյան այնքան ՍԵՐԱ ինձ տալիս , որչգիտեմ ոնց նկարագրեմՈ՜ՆՑ ՉԱՓԵՄ ՈՒ ՑՈՒՅՑ ՏԱՄ ….ուղղակի երջանիկ եմ , որ քո ՄԱՅՐԻԿՆ եմՔո ՄԱՄԱՆՄՀԵՐ, ԵՍ ՔԵԶ ՊԱՇՏՈՒՄ ԵՄ …».- գրել էր Ամահիտը։

 

«Իմ Տղա». Սոֆյա Պողոսյանի և որդու նոր ջերմ լուսանկարը. Տեսեք՝ որքան նման է Միքայելը մայրիկին

Սոֆյա Պողոսյանը և Աշոտ ՏերՄաթևոսյանը համարվում են ամենաներդաշնակ զույգերից մեկը հայկական շոուբիզնեսում։

Նրանց մեծ սերը ծնվեց տարիներ առաջ՝ նկարահանման հրապարակում։ Ժամանակի հետ ընկերությունից ծնվեց սեր ու զույգը կազմեց իր գեղեցիկ ընտանիքը։

Այժմ Սոֆյան և Աշոտը մեծացնում է իրենց որդուն՝ Միքայելին։

Դերասանուհին երեկ որդու հետ նոր լուսանկար է հրապարակել.

«իմ տղա».- կից գրել էր Սոֆյան։

Այս հրապարակումից ևս մեկ անգամ պարզ է դառնում՝ զույգի որդին որքան նման է մայրիկին։

«ԻՄ նոր նորմալը»… Սուպեր Սաքոն ցույց է տվել՝ որքան դեղահաբ է ընդունում բարդ վիրահատությունից հետո

Ինչպես StarNews.amը արդեն հայտնել է, օրեր առաջ երգիչ Սուպեր Սաքոյին տեղափոխել են Երևան և իրականացրել սրտի անոթների հրատապ ստենտավորում: Երգիչն ինստագրամյան հարթակում նշել է, որ ամեն բան բարեհաջող ավարտվել է, իսկ այսօր Սուպեր Սաքոն ցույց է տվել՝ որքան շատ դեղորայք է ընդունում.

«Նոր նորմալը».- հրապարակմանը կից գրել էր երգիչը։

Հիշեցնենք, որ Սուպեր Սաքոյի մենեջեր Լիլիթ Գալստյանը StarNewsի հետ զրույցում նշել էր, որ ամեն ինչ արդեն անցյալում է և բժիշկների շնորհիվ ու ճիշտ ժամանակին ժամանելու արդյունքում անդառնալի հետևանքներ չեն եղել:

«Այս պահին կարող եմ հստակ ասել, որ վիրահատությունը լավ է անցել, Սաքոն հիմա հիվանդանոցում է`բժիշկների հսկողության տակ, այլ մանրամասներ չեմ կարող հաղորդել»,- նշել էր Լիլիթ Գալստյանը:

«Լևոնի կողմից արգելքներ են լինում՝ խանդոտ տղամարդ ա». Էվելիննան՝ իր և ամուսնու հարաբերությունների մասին

«Առավոտ լուսո weekend» հաղորդման հերթական եթերի հյուրերն էին դերասան՝ ԼևոնՄկրտչյանը և դերասանուհի, ռադիոհաղորդավարուհի՝ Էվելինա Ստեփանյանը։

Starnewsը հետևեց զրույցին ու առանձնացրեց ամենահետաքրքիր դրվագները։

Նորաստեղծ ընտանիքի առավոտը սկսվում է նախաճաշով։ Լևոնի խոսքով կինը շատ համեղ էպատրաստում.

«Դետոքսային ինչոր ֆրեշներ ա պատրաստում Էվկան։ Ես էլ սովոր չեմ էդ ամեն ինչին, որովհետև մեր տանը ավանդական կարագ, պանիր, պոմոդոր դրանցով եմ սնվել…»։

Էվելինան հավելեց.

«Ուզում էնք առողջ սնվել, որովհետև այս խիտ գրաֆիկով աշխատելիս մաքսիմալ, քեզ լավ պիտի նայես»։

Խոսելով  զբաղվածության և ժամանակի սղության մասին Էվելինան պատմեց.

«Որոշեցինք մեր ամուսնության մեկ ամիսը նշել և ֆիլմ դիտելու գնացինք։ Օրվա ընթացքում շատշատ էնք աշխատում և հնարավոր չի լինում իրար հետ ժամանց ունենալ ՝ երեկ փոքրիկ առիթ էր»։

Էվելինան հարցազրույցներում հաճախ է նշում Լևոնի խանդոտ լինելու մասին, այս հարցազրույցը ևս բացառություն չէր.

«Երբեմն Լևոնի կողմից արգելքներ լինում եմ ՝ ինքը մի քիչ խանդոտ տղամարդ ա։ Ես էլ իբրև դերասանուհի շատ պահպանողական եմ, գիտեմ իմ չափը, գիտեմ՝ ինչ պիտի անեմ, գիտեմ ինձ հարմար ա , հարմար չի։

Մենք շփվում էնք ավելի շատ որպես ընկերներ, իբրև ամուսիններ, և ոչ թե դերասաններ՝ դերասան ամուսիններ»։

«Ի՞նչի եք էսքան վատ աշխատում». Ռոզա Դավթյանը բարկացած է ու դժգոհ IDBank-ի աշխատանքից

Դերասանուհի Ռոզա Դավթյանը նոր գրառում է արել՝ իր դժգոհությունը հայտնելով IDBank-ի աշխատանքից.

«Ինչքան կարելիա նույն խնդիրը։ Ամեն օր խնդիր կա էս հավելվածի հետամեն օրր!!!

Ես երկրից դուրս եմ, ի՞նչի ոչ մի տեղով չի լինում կապ հաստատել ձեր հետ, ի՞նչի եք էսքան վատ աշխատում

Ի՞նչի պիտի ես իմ հանգստի մեջ ծախսեմ էսքան նյարդեր, որ ձեր տեխնիկական խնդիրները փորձեմ լուծեմ».- գրել էր դերասանուհին։

«Ես լավ եմ, լուրջ վնասվածքներ չունեմ». «Hayat Project» խմբի երգչուհի՝ Նարե Հովհաննիսյանը խոսել է իր բեմից ընկնելու և դրա հետևանքների մասին

Երեկ Գյումրիում տեղի է ունեցել «Hayat Project» խմբի բացօթյա համերգը, որի ընթացքում խմբի անդամ Նարե Հովհաննիսյանը  ընկել է բեմից, այս մասին երգչուհին հայտնել է համերգից հետո՝ ինստագրամյան էջում հրապարակելով հոլովակ:

«Չգիտեմ համերգի կեսը ոնց եմ երգել էսպես նոկաուտ եղած»,- նշել է Նարեն։

Ավելի ուշ երգչուհին նոր մանրամասներ է ներկայացրել ու հայտնել, որ լավ է.

«Ես լավ եմ, լուրջ վնասվածքներ չունեմ։ Շնորհակալ եմ բոլորիդ անհանգստանալու համար։ Ես ընկել եմ համերգի ընթացքում և դրանից հետո շարունակել եմ երգել».  անկեղծացել է Նարեն։


Իսկ
թե ինչպես է Նարեն ընկնում բեմից իջնելիս դիտեք StarNewsի տելեգրամյան ալիքում

 

 

Հենրիխ Մխիթարյանի որդին՝ Համլետը առաջին անգամ հայրիկի հետ խաղադաշտ է դուրս եկել

հայկական ֆուտբոլի լեգենդ, Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը ներկայումս հանդես է գալիս իտալական «Ինտեր» ֆուտբոլային ակումբում։

Օրեր առաջ «Ինտեր»-ի կազմում անցկացրած հերթական խաղի, հաղթական ավարտին Հենրիխի որդին՝ Համլետը դուրս է եկել խաղադաշտ և հայրիկի հետ տոնել հաղթանակ: 

Նշենք, որ նման դեպք գրանցվում է առաջին անգամ։