«Վարդեր ա բերել»… Տոմա Պետրոսյանը ցույց է տվել իր ստացած շքեղ ծաղիկները

Դերասաններ Տարոն Իսպիրյանն ու Թամարա Պետրոսյանը վերջին շրջանում այլևս չեն փորձում թաքցնել իրենց միությունը։

Զույգի սոցիալական էջերում համատեղ հրապարակումները, ճամփորդություններն ու առօրյայից կադրերը առավել շատ են, ինչն էլ հետևորդների կողմից բավականին սպասված է:

Երեկ Տոմա Պետրոսյանը իր ինստագրամյան էջում ցույց է տվել ստացած գեղեցիկ ծաղիկները, սակայն Տոման Պոնչի այս քայլը հումորյաին կերպ է մեկնաբանել՝ նշելով, թե տեսնես ինչ սխալ բան է արել, որ վարդեր է բերել։ 

Դերասանուհու ամբողջական հրապարակումը տեսանյութում՝

«Շնորհավոր, իմ հայ ժողովուրդ». Հայ Հայտնիների գրառումները՝ հայաստանի առաջին Հանրապետության ստեղծման օրը

Երեկ՝ Մայիսի 28-ին, նշվում էր հանրապետության օրը։ Այն սահմանվել է 1918 թվականիմայիսին տեղի ունեցած Սարդարապատի,  ԲաշԱպարանի և Ղարաքիլիսայիհերոսամարտերից հետո։

Հայ հայտնիներից շատերը իրենց սոցիալական էջերում անդրադարձել են կարևոր օրվան և շնորհավորել՝ Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման օրը։

«Շնորհավոր Մայիսի 28։ ԿեցցեՀայաստանի անկախությունը».- գրել էր դերասանուհի Անաիս Սարդարյանը։

Լրագրող Անի Քոչարը ևս հրապարակում էր արել.

«Շնորհավոր, իմ հայ ժողովուրդ»։

Հրապարակումներով կիսվել են նաև Ռազմիկ Ամյանը, Մարտին Մկրտչյանը և Արամեն, գրառումները ներկայացնում ենք ստորև՝

Ամուսնության առաջարկություն՝ Hayat Project-ի համերգի ժամանակ

Hayat Project-ը այսօր անվճար համերգով է հանդես եկել Գյումրու հրապարակում։ Տոն դարձած համերգը անցել է լեփ-լեցուն հրապարակում՝ ջերմ և ուրախ մթնոլորտում

Հաճելի անակնկալներ ևս եղել են։ Գյումրեցի երիտասարդը հենց բեմին ամուսնության առաջարկություն է արել սիրելիին՝ Hayat Project-ի երգերից մեկի բառերով

«Կդառնա՞ս իմ սրտի բնակիչը»-, հարցրել է երիտասարդը՝ ստանալով դրական պատասխան։

Տեսանյութը դիտեք StarNewsտելեգրամյան ալիքում

Շնորհավոր 95-ամյակդ Սեդա բաբո… Անդրեի հուզիչ հրապարակումը՝ տատիկի հետ

Անդրեն շարունակում է մնալ ամենաքննարկված մեդիադեմքերից մեկը։

Երգիչը վերջին օրերին նաև սոցիալական էջերում է վերականգնել իր ակտիվությունը։

Ժամեր առաջ Անդրեն իր տատիկի մասնակցությամբ լուսանկար է հրապարակել՝ շնորհավորելով նրան.

«Շնորհավոր 95-ամյակդ իմ հրաշք Սեդա բաբո».- գրել էր երգիչը։

 

Հավելենք նաև, որ երեկ էլ Անդրեն իր ինստագրամյան հետևորդներին ցույց էր տվել իր և դստեր մեկ օրը։

«Ուշադրության պակաս ունի, իրենց քննադատողներին էլ «nջիլ ա» անվանում… Տաթև Արցախի պատասխանը Աննա Հակոբյանին

MediaHub-ի եթերում Արթուր Հայրապետյանը զրուցել է հանրային գործիչ, «Հայրենիք» կուսակցության անդամ՝ Տաթև Արցախի հետ։

StarNews-ը հետևեց հաղորդմանն ու առանձնացրեց հետաքրքիր դրվագները։

Արթուրի դիտարկմանը, թե վերջին շրջանում Աննա Հակոբյանը աջ ու ձախ սկսել է բոլորին վիրավորել և հարցին՝ ի՞նչ կա այս կնոջ մտքին ու ու՞ր է նա փորձում հասնել հանրությանը վիրավորելով, Տաթևը պատասխանեց հետևյալ կերպ.

«Աննա Հակոբյանի պարագայում, առհասարակ՝ նրանց ընտանիքի, շրջապատի պարագայում, պիտի որ սովորած լինեինք տարօրինակությունների։
Ազգատյացություն արեցին, հայրենատյացություն արեցին ստատուսն ինչ ա, որ սպասելի չլիներ ՝ համենայնդեպս իմ պարագայում։
Թե ի՞նչու է նա արել՝ նախ բացումը ինձանից չի սկսել, դրանից առաջ անդրադարձել էր երիտասարդի, լրագրողներին էր թիրախավորել, խմբագրություններին և այլն։
Տեսա, որ նաև ինձ ա անրադարձել ։

Ասում է 44-օրյա պատերազմից հետո մեզ վատաբանողներին, քննադատողներին «nջիլ» ենք անվանում։
Փաստորեն նրանք մինչ այս ոչ թե փորձել են հասկանալ՝ ի՞նչու են քննադատում իրենց՝ էդքան պատերազմը պարտվելուց հետո, կապիտուլացիայի գնալուց հետո, հայրենիք կորցնելուց հետո, միգուցե նորմալ է , որ իրենց քննադատում են։
Ոչ թե նստել են, որ հասկանան՝ ինչ է կատարվում երկրում այդ պարապ , առանց զագսի թուղթ ամուսինները, կամ ոչ պարապ…
ու սկսել ա էդ ձևով գրառումներ անել ։

Պարզապես որոշել ա ինչ-որ բան անել, ուշադրության պակաս ունի, աուդիտորյան ա կրճատվել կամ ուզում ա նմանվել TikTok-յան բլոգերներին՝ այլանդակ
կերպարներին ու իրանց բառամթերքն ա օգտագործում։
Ինչ ուզումա անի, եթե նա էդ ստատուսը չունենար՝ ցավոք սրտի, նույնիսկ չէր էլ կարելի նրա նմանին անրադառնալ։ Օրինակ ես չէի անրադառնա»։

«Ոնց եմ կարոտում այս տղային»… Սոֆի Դևոյանի հուզիչ խոստովանությունը

Սոֆի Դևոյան կրտսերը հանրության ուշադրության կենտրոնում է դեռ վաղ մանկության տարիներից։

Աստղային ընտանիքում ծնված աղջիկը ընտրեց պարուհու մասնագիտությունը և հիմա ակտիվ գործունեություն է ծավալում։

Սոֆին ակտիվ է նաև ինստագրամյան հարթակում որտեղ երեկ հրապարակել է եղբոր բացառիկ լուսանկարը։

«Ոնց եմ կարոտում այս տղային։ Եթե ինչ հարազատ եղբայրս է».- լուսանկարին կից գրել էր Սոֆին։

Հավելենք, որ Զարուհի Բաբայանի որդին՝ Գոգան, ուսումը շարունակում է արտերկրում և հենց դա է ընտանիքի անդամների այսչափ կարոտի պատճառը։

Տեսեք թե որքան է գեղեցկացել Արամ Մելիքյանի դուստրը՝ բաժանման մասին հայտնելուց հետո

Շոումեն Արամ Մելիքյանի ավագ դուստրը՝ Էլիզան շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել սոցիալական հարթակներում։

Վերջին շաբաթները շրջադարձային էին Էլիզա Մելիքյանի համար։ Բլոգերը նախ հայտնել էր, որ որոշում է կայացրել միայնակ ապրելու, ապա անկեղծացել էր, որ իր կյանքում բարդ փուլ է, քանի որ ինքը  և սիրելին՝ Հարութը բաժանվել են։

Այս քննարկումներն ու իրադարձությունները մեծացրեցին Էլիզայի անձի շուրջ եղած հետաքրքրությունը, ինչը ուժ տվեց բլոգերին պահպանել ակտիվությունը։

Էլիզան իր ինստագրամյան էջում երեկ կիսվել է նոր լուսանկարներով, որոնցում գեղեցիկ և խնամված տեսք ունի։

Երգիչ Հովոյի շքեղ հարսանյաց խնջույքն ու կարևոր դրվագները. Բացառիկ կադրեր

Երգիչ Հովհաննես Կարամյանը, ով հանրությանն առավել հայտնի է որպես Հովո, շատ ակտիվ գործունեություն է ծավալում և թողարկում երգեր, որոնք շատ արագ հիթ են դառնում։

Մայիսի 25-ը երգչի համար կարևոր օր էր։ Տեղի ունեցավ Հովոյի և նրա սիրելիի՝ Ռոզայի հարսանյաց արարողությունը։

Զույգը օրը կազմակերպել էր հայկական ավանդական սովորույթներին համապատասխան՝ նախ նրանք եկեղեցում ստացան Աստծո օրհնությունն ու պսակադրվեցին, իսկ արդեն երեկոյան՝ մտերիմների և հարազատների հետ, տոնեցին օրը։

StarNews-ը շնորհավորում է զույգին և Ձեզ ներկայացնում հարսանիքից բացառիկ կադրեր, որոնք կարող եք դիտել Տեսանյութում ՝

 

 

«Մամ, դու իմ հենարանն ես. շնորհակալ եմ, որ կաս»… Գևորգ Մկրտչյանի կնոջ նոր ֆոտոշարքը մայրիկի հետ և հուզիչ խոստովանությունը

Երգրիչ, դերասաֶն Գևորգ Մկրտչյանի կինը՝ Քրիստինան շատ ակտիվ գործունեություն է ծավալում։ 

Երիտասարդ դերասանուհին ակտիվ է նաև սոցիալական իր էջերում, որտեղ օրերս իր մայրիկի հետ նոր ֆոտոշարք է ներկացրել։

Քրիստինան լուսանկարներին կից հուզիչ խոստովանություն է արել՝ գրելով հետևյալը.

«Մամ…

Միգուցե կարելի է այս նկարներն ավելի գեղեցիկ ու տպավորիչ ներկայացնել, բայց ուզում եմ ավելին ասել՝ պսրզապես այն, ինչ սրտումս է…

Դու ինձ համար ի սկզբանե եղել ես՝ հայր, մայր, քույր…
Հիշում եմ, որ անկախ քո անցած ճանապարհից, մեկ է իմ դիմաց կանգնած դու «երջանիկ» էիր: Մամ, դու քեզ մոռացել էիր, որ ես ինձ ճանաչել ու սիրել կարողանամ: Տարիների ընթացքում տատիկի ու պապիկի օգնությամբ ,ձեզ զրկելով, ստեղծել եք իմ երազանքների կյանքը:

Եթե ապագայում երբևէ կարողանամ լինել այնպիսին, ինչպիսին եղել ես դու ինձ համար, ուրեմն իմ երեխաները կկարողանան նույնքան հպարտանալ ինձնով, որքան ես եմ հպարտանում քեզնով։

Սա իմ մանկության բնութագիրն էր՝ և քո, և իմ ամբողջ կյանքի…

Մամ, դու իմ հենարանն ես: Շնորհակալ եմ, որ կաս»։

 

«Իմ Աշխարհ»… Անդրեն կիսվել է դստեր հետ անցկացրած մեկ օրով… բացառիկ հոլովակ

Ամուսնալուծության մասին լուրերը հաստատելուց հետո երգիչ Անդրեն և նրա նախկին կինը՝ Անի Օհանյանը շարունակում են ակտիվ հրապարակումներով հանդես գալ իրենց սոցիալական էջերում։

Հերթական անգամ Անդրեն կիսվել է դստեր մասնակցությամբ ջերմ կադրերով.

«Հիշարժան օր իմ աշխարհի հետ».- ահա այսպես է Անդրեն մեկնաբանել հոլովակը։

Այս կադրերով Անդրեն ցույց է տալիս՝ որքան ջերմություն ու սեր կա իր և դստեր հարաբերություններում։

Երգիչը փորձում է հերքել ընտանիքի հանդեպ իրականացրած բռնության մեղադրանքները։

հավելենք նաև, որ շաբաթներ առաջ էլ Անդրեն առաջին անգամ ցույց էր տվել դստեր դեմքը։ Ինչպես երևում է Եվան առավել նման է հայրիկին։

Տեսանյութը ստորև՝