Սոֆի Դևոյան կրտսերը դեռ փոքր տարիքից քննարկումների և երբեմն նաև քննադատությունների կենտրոնում է եղել։Թերևս դա է պատճառը, որ այժմ նա փորձում է փակ պահել իր անձնական կյանքը և այն մասամբ է ցույց տալիս հանրությանը՝ միայն ակնարկելով նոր սիրելի ունենալու մասին։ ժամանակ առ ժամանակ լռություն պահպանելուց հետո պարուհին հայտնվում է սթորիներում, խոսում լարված ու թեժ գրաֆիկով օրերի մասին:
Հերթական անգամ նա հրապարակել է իր լուսանկարն ու անկեղծացել, որ երազում է աղջիկ ունենալ, ով այտերին կունենա իր փոսիկներից:
Այսօր հանրապետության դպրոցներում հնչեց վերջին զանգը: Շրջանավարտները հրաժեշտ են տվել իրենց հարազատ կրթօջախներին ու մուտք գործել մի նոր կյանք: Այս տարի վերջին զանգը հնչեց ավելի քան 1500 կրթական հաստատություններում։
Հայ հայտնիներից շատերի երեխաները ևս ավարտել են այսօր դպրոցը: Տոնական ավարտկան տրամադրությունը ներկայացնում ենք ստորև`տեսանյութում:
«Tete A Tete» հաղորդման այս եթերի հյուրն էր Ավրաամ Ռուսսոն։
StarNews-ը հետևեց զրույցին։
Երգչի անունն Աբրահամ է եղել, որը հետագայում փոխվել է Ավրաամի։ Երբ ծնվել է, հայրը արդեն 65 տարեկան է եղել և կորցրել է 7-8տարեկան հասակում.
«Մայրս ինձ հայրություն ու մայրություն արեց։ Մայրս միշտ ձևով ինձ մեծացրեց իբրև տղամարդ։ Դժբախտաբար այս տարվա հունվար ամսին մորս կորցրեցի Երևանում և այնտեղ էլ թաղեցինք։ Անսպասելիորեն, մի օր առաջ ոտքի վրա ճաշ էր եփում։ Երկրորդ օրը ես Ամերիկա էի գնացի, իրեն չտեսա, թաղեցինք՝ 97 տարի ապրավ: Ինքը իմ կյանքի ընկերն էր, ես իր մահից հետո ինձ զգացի իբրև որբ։ Իմ գաղտնիքները, իմ մեղքերը, իմ բարի գործերն ինքը գիտեր…»։
Կրիստինա Օրբակայտեի մասին խոսելով` երգիչը փաստեց, որ մոտիկ անձնավորություն է եղել իր համար տարիներ շարունակ, սակայն վերջերս հրաժարվել է իր հետ բեմ դուրս գալ։
Հավելեց նաև, որ Կրիստինայի հետ ունեցած դուետը չի եղել ամենևին իր մեծ ճանաչում վայելելու պատճառը, քանի որ նա մինչ այդ արդեն սիրված էր և հայտնի։ Անձնական, մարմնային որևէ բան չի եղել։ Իմ տիպս չէր, ուզում էր ինքը ՝վրաս նետվում էր, դա էլ ասեմ։ Ինքը բարի է, որ ամուսնանայի իրեն հետ լավ մարդ կլինեի, չամուսնացա՝ վատ եմ դրա համար»։
Դերասաններ Շուշան Ղազարյանն ու Վահագն Գալստյանը համատեղ կյանքում 2 երեխա ունեն: Նրանցից կրտսերը`որդին, այսօր հրաժեշտ է տվել դպրոցին:
Շուշանը որդու մասնակցությամբ մի քանի հրապարակում է արել, որը ներկայացնում են ստորև: Հրապարակմանը դերասանուհին կցել է «Ես այս կյանքը քեզ կտամ» հայտնի երգը: Շնորհավորում ենք Հայկին` կյանքի նոր փուլ մտնելու համար:
Վերջին օրերին դերասանուհի Արփի Գաբրիելյանը և ամուսինը`երգիչ Միհրան Ծառուկյանը, գտնվում էին ԱՄՆ-ում: Պատճառը «Ֆուլ հաուս»-ի ներկայացումներին էին, որը շատ դերասանների էր տեղափոխել օվկիանոսից այն կողմ:
Արփիի և Միհրանի որդին`Ռոբը, Հայաստանում էր: Այսօր մայրիկը որդու հետ գրկախառնված լուսանկար լուսանկար է հրապարակել ու խոսել իր կարոտի մասին.
GoSportFm-ի եթերում Ռոմելա Սարգսյանը խոսել է բաժանվելուց հետո Գևորգ Գրիգորյանի հետ նույն նախագծում խաղալու մասին` ասելով, որ իր կողմից խնդիր չի լինի:
«Ինձ թվում է՝ պետք չէ առհասարակ հարաբերությունները խառնել աշխատանքային պրոցեսի հետ, և ես իմ անունից կարող եմ ասել, որ նմանատիպ բան կարող է լինել, ամեն դեպքում իմ կողմից որևէ խնդիր չի առաջանա, ես պատկերացնում եմ նման իրավիճակ»:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում համացանցում լուրեր տարածվեցին, որ Ռոմելա Սարգսյանն ու Գևորգ Գրիգորյանը բաժանվել են:
Օրեր առաջ էլ Գևորգը հյուր էր Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդմանը, ով խոսելով անձնականի մասին`նշել էր.
«Հա ես շատ հարաբերություններ եմ ունեցել իմ կյանքում` երևի ավելի շատ,քան մարդիկ գիտեն։ Հնարավորա ևս էդքան էլ ունենամ, եթե այդքանը կհետաքրքրի, խնդրեմ կարան հետևեն ինստագրամին կամ ինչ-որ մի տեղ ժամանակ առ ժամանակ կարողա նման բաներ լինի,կամ կարող ա կյանքում էլ չունենամ հարաբերություններ՝ նենց որ չգիտեմ` արդյոք արժի հետևել նման իրադարձություններին։ Իմ անձնական կյանքից անգամ իմ ընկերները տեղյակ չեն վերջին մի քանի տարվա ընթացքում: Չեմ կարա ոչ մի բացասական, վատ բան ասեմ։ Իմ մոտ ամեն ինչ լավա, Ռոմելայի մոտ էլ ա ամեն ինչ լավ։ Անհանգստանալու կարիք չկա»։
StarNews.am-ը բազմիցս անդրադարձել է հայկական բանկերի կողմից շահառուների բողոքներին ու խնդիրներին, հրապարակում է նաև սոցիալական ցանցերում հայկական բանկերի էջերում արված գրառումները:
Այս անգամ StarNews.am-ը ցանկանում է անդրադառնալ վերջերս հանդիպած ամենազավեշտալի դեպքերից մեկին:
Բլոգեր Դավիթ Ավանեսյանը սոցիալական ցանցերի իր էջերում հրապարակել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են իրենք 3 հեռախոսով միաժամանակ զանգահարում ACBA BANK-ի թեժ գիծ ու երեք զանգերն էլ անպատասխան է մնում:
Պետք է նշենք, որ տեսանյութը հրապարակելուց հետո միայն բանկը խնդրել է բլոգերին տրամադրել հեռախոսահամար` կապ հաստատելու համար, որին ի պատասխան բլոգերը նշել է.
«ACBA Bank OJSC, մերսի շատ, բայց անիմաստա, ու ես էս քանի օրը կգամ որ հրաժարվեմ ձեր բանկից»:
Մովսես Երեմյան Անի Երանյան զույգի մասին ժամանակին խոսում էին բոլորը, նրանք ամենասիրված աստղային զույգն էին, նրանց յուրաքանչյուր նոր ֆոտոշութ անմիջապես տարածվում էր ամբողջ համացանցով, ցանկացած հարցազրույց մի նոր քննարկման առիթ էր դառնում՝ երբեմն նոր սկանդալի ու քննադատության ալիք բերելով։
Ժամանակին շատերը անգամ հակված էին մտածելու, որ նրանց սիրավեպը պարզապես PR քայլ էր՝ իրենց անձի շուրջ հետաքրքրություն առաջացնելու համար։ Իհա՛րկե, թե՛ Մովսեսը, թե՛ Անին մի քանի անգամ հերքել են այս խոսակցությունները՝ նշելով՝ իրենց հարաբերություններն անկեղծ են։
Վերջին օրերին ևս քննարկվում էր Անիի և Մովսեսի հավանական միավորումը: Անին հանդես էր եկել սիրառատ հրապարակումներով, ինչից հետո շատերը ենթադրում էին, որ նրանք կրկին միասին են, շատերն էլ վստահ էին`միևնույն նախագծում են նկարահանվում:
Այնուհետև բացահայտ էր` պատասխանը տարբերակ երկրորդն էր: Այսօր ևս արդեն աշխատանքային զույգը հանդես է եկել մի քանի հրապարակումով, որոնք ևս ապացուցում են,որ սիրավեպից, բաժանումից հետո Անիին և Մովսեսին հաջողվել է դառնալ ընկերներ, միմյամց հետ աշխատել, համագործակցել և չունենալ անցյալից մնացած խնդիրներ:
Այսօր դերասանուհի Ռոզա Դավթյանի եղբոր`Սամվելի ծննդյան տարեդարձն է: Այս առիթով դերասանուհին հրապարակել է համատեղ մի քանի կադրեր ու ջերմ շնորհավորական խոսքեր գրել.
«Դու ամենամեծ նվերն ես իմ կյանքի,ամենաթանկը, ամենակարևորը, ամենալուսավորը,ամենամոտն ու ամենան:
Շնորհակալ եմ Աստծուն, որ դու կողքս ես, որ իմ պաշտպանն ես, հենարանն ես, որ ուղղակի կաս»,- գրել է դերասանուհին: