Հայաստանի մասնակից ՊԱՐԳ-ի հիանալի ելույթը` «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչում

Շվեյցարիայի Բազել քաղաքում այս պահին ընթանում է «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլը,  որտեղ Հայաստանը ներկայացնող ՊԱՐԳ-ը հանդես եկավ հիանալի կատարմամբ:

Ամբողջական ելույթը`մեր տելեգրամյան ալիքում 

ՈւՂԻՂ. մեկնարկեց «Եվրատեսիլ 2025»-ը

Շվեյցարիայի Բազել քաղաքում մեկնարկել է «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչը, որտեղ Հայաստանը ներկայացնող ՊԱՐԳ-ը հանդես կգա 18-րդ համարի ներքո:

«Եվրատեսիլ 2025»-ի 1-ին հորիզոնականի համար կպայքարեն 26 երկիր:

Հաջողություն և հաղթանակ ենք մաղթում մեր մասնակցին:

 

Չէի համաձայնվում, որ հայրիկին վառեն այնտեղ. Վարդան Սարգսյանը`հայրիկի մաhվան և մարմինը Հայաստան տեղափոխելու մասին

Ամալյա Հովհաննիսյանի LIFEROOM-ի տաղավարում հյուրընկալվել է Վարդան Սարգսյանը: StarNews-ը հետևեց զրույցին,որի ընթացքում խոսվեց ընտանեկան հանգստի ժամանակ տեղի ունեցած դժբախտության մասին։ Ցավի միջից ոտքի կանգնել ու առաջ գնալ դժվար է եղել.

«Դա մի քանի փուլով եղավ, մենք ի սկզբանե 21 օր ապրում էինք Կուբայում։ Հիվանդանոցում 3 վիրահատություն և ամեն վիրահատությունից հետո ասում են 24 ժամ կապրի կամ չի ապրի։ Դրանից հետո մահվան շոկը, հետո թղթաբանություն, որովհետև ես չէի համաձայնվում, որ հայրիկին վառեն էնտեղ։ Ես ասեցի` ինքը պետքա թաղված լինի Հայաստանում։ Գալ Հայաստան` առանց իրա, իրան թողնելով մի պահ էնտեղ, անվերջ  երկու ամիս, ինչ-որ այ սենց փուլեր։

 

Եթե ես Երևանում եմ, չկա կիրակի, երբ մենք հայրիկի մոտ  չլինենք։ Այսինքն դա ամսվա մեջ մինիմում երկու անգամ։ Հիմա սպասում եմ երեխայիս 40 օրականը լրանա, անպայման իրան էլ եմ տանելու ՝թող տեսնի, որպեսզի վաղը ինձանից հետո իմանա` որտեղ պիտի պարտադիր գա ամեն կիրակի։ Շատ եմ իրան կարոտում, բայց միևնույն ժամանակ` ինքը ինձ համար կա։ Հայրիկիցս հետո կարծես մեծ պատասխանատվություն մնաց ինձ վրա։ Երբ հայրիկիս պետք ա արդեն հուղարկավորեին, ես իրա ականջին շշնջացի` «Կփորձեմ էնպես անել, որ մերոնք չունենան ինչ-որ բանի կարիք»։

Հասունացա էդ օրվանից, հասկացա`վերջ. Նարեկ Հայկազյանը`կյանքի մեծ կորստի մասին

«Խոստովանություն» հաղորդման հյուրն էր դերասան՝ Նարեկ Հայկազյանը։

StarNews-ը հետևեց զրույցին։

Նարեկը հաղորդման սկզբում անկեղծորեն նշեց, որ դերասանի մասնագիտությունը ընտրել է տատիկի երազանքը կատարելու համար, սակայն տատիկի մահից հետո։ Մասնագիտությունը սիրել է հետո, քանի որ սկզբում որոշել էր դառնալ իրավաբան կամ ատամնաբույժ.

«Հասկացա, որ իմ մեջ ինչ-որ բան կա։ Միշտ աշխատասեր եմ եղել։ Իմ մոտ էդպեսա` ինչ անում ես, պիտի անես լավը։ Օրինակ կինս՝ Ծովինարը, շնորհալիա, ջանք չի թափում,որ կերպար ստեղծի։ Ես տանջվում եմ ու փորձում եմ անել լավագույնը։ Սկսեցի սիրել ՝Վահե Շահվերդյանի շնորհիվ։ Սիրեցի ու ստացվեց էն, ինչ ստացվեց…»։

Խոսք եղավ նաև տատիկի կորստից.

«Հասուն կյանք մտնելը եղել ա 15-16 տարեկանից։ Ապրելու խնդիր կար, կյանքը էդպես էր ստիպում, որ դու շուտ հասունանաս։ Ես իմ տատիկից հետո միանգամից հասունացել եմ, որովհետև շատ եմ իրանով ապրել։ Ինքը հիվանդ ա եղել: Մենք անընդհատ իրա կողքին ենք եղել, շատ կարևորա եղել մեր կյանքում։ Տատիկիս մահից հետո ես միանգամից հասունացել եմ, իսկ դա եղելա 16 տարեկանում։ Հասունացա հենց էդ օրվանից, որովհետև հասկացա՝ վերջ»։

Թnւրք չի, քուրդա, շատ էլ լավ տղայա, լավ պապայա. Սուպեր Սաքոն`Մարիամ Մելիքյանի ամուսնու մասին

Տարիներ առաջ թուրքի հետ ամուսնացած, այնուհետև Թուրքիայում բնակություն հաստատած դերասանուհի Մարիամ Մելիքյանը բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նա հաճախ է հրապարակումներ անում`ցույց տալով իր առօրյան, ինչպես նաև ցույց է տալիս հաճախ, թե ինչպես է գնումներ կատարում:

StarNews-ը օրեր առաջ հանդես էր եկել հրապարակումով, որտեղ ցույց էր տվել, որ  Մարիամն իր ամուսնու հետ մասնակցել է թուրքական հարսանիքի: Դերասանուհին մի քանի կադրեր էր հրապարակել, որոնք ներկայացրել էինք Ձեզ:

StarNews-ի ինստագրամյան հարթակում տեսանյութը քննարկումների ալիք էր բարձրացրել: Մարդիկ կրկին մեղադրում էին դերասանուհուն`նախ թուրքի հետ կյանքը կապելու, ապա թուրքական հարսանիքին մասնակցելու ու դրա կադրերը տարածելու համար:

Մարիամի ընկերներից ռեփեր Սուպեր Սաքոն ևս մեկնաբանություն է թողել այստեղ`այդպիսով պաշտպանելով  Մարիամին և գովաբանելով նրա ամուսնուն:

«Թուրք չի, քուրդ ա, շատ էլ լավ տղայա, լավ պապայա»,- գրել է ռեփերը:

Շքեղ ու էլեգանտ. Աննա Դովլաթյանի նոր կերպարն ու ֆոտոշարքը

Դերասանուհի, երգչուհի Աննա Դովլաթյանը բավականին սիրված է հանրության կողմից: Թեև Աննան ոչ այնքան ակտիվ է իր գործունեության մեջ, այնուամենայնիվ նա ինստագրամյան իր էջում պահում է ակտիվությունն իր լուսանկարներն հրապարակելով:

Երեկ երգչուհին ինստագրամյան էջում հրապարակել է իր նոր ֆոտոշարքից մի քանի կադրեր, որտեղ կրկին էլեգանտ տեսքով է ներկայացել:

Նշենք, որ այս օրերին Աննան մեկնել է հանգստի:

Երեխաս սիրո պտուղա, թույլ չէի տա, որ այսքան սպասված երեխան լիներ ինչ որ մեկից. Վարդան Սարգսյան

Ամալյա Հովհաննիսյանի LIFEROOM-ի տաղավարում հյուրընկալվել է վերջերս հայր դարձած Վարդան Սարգսյանը: StarNews-ը հետևեց զրույցին:

Քննարկումները նրա երեխայի ծննդի մասին բազմաթիվ էին: Վարդանը` առանց խոսելու անձնականի, սիրելի, կին ունենալու մասին, միանգամից հայտնեց, որ որդի է ունեցել, ինչն էլ ստիպել էր հանրության շրջանում քննարկումներ առաջանալ այն մասին, որ հնարավոր է Վարդանը սուրոգատ մոր միջոցով է ունեցել երեխային:

Վերջինս հաղորդման ընթացքում հերքել է լուրը`ասելով, որ իր երեխան սիրո պտուղ է և այսքան տարի սպասելուց հետո ինքը չէր կարող ինչ որ մեկից երեխա ունենալ.

«Երբ տեղադրեցի լուսանկարը, 1 միլիոնից ավելի մեկնաբանություններ կային, տարբեր վարկածներ երեխայի ծննդի մասին, տարբեր վերնագրերով նյութեր և այլն, երեխան սիրո պտուղ է ծնվել»,- իր խոսքում նշեց նա:

Խոսելով հայր դառնալու մասին`Վարդանը պատմեց.

«Ես նայում եմ երեխային ու չեմ հավատում, որ ես հայր եմ,երբ դու ապրում ես ուրիշ կյանքով, դու ռիթմի մեջ ես`աշխատանք, ճամփորդություն ու նայում ես մի հրեշտակ, 3.500 գրամ քաշով մի անձ, ով փոխելա ոչ միայն իմ կյանքը,այլ իմ ընտանիքի կյանքը, ով լույսա բերել, ապագայա բերել, ես նրան նայելով`տեսնում եմ իմ ապագան: Շատ շնորհակալ եմ Աստծուն, ես ինձ շատ երջանիկ եմ զգում ու ամբողջությամբ ինձ իմ ափսեի մեջ եմ զգում:Երեխա ունենալու որոշումը կտրուկ է եղել, հիմա էլ հստակ կարող եմ ասել, որ ես էլի երեխա եմ ուզում ունենալ`աղջիկ: Ուզում եմ սա վարակիչ լինի»:

 

Սիրուշոն ցույց է տվել` ինչպես են նշել որդու ծննդյան տարեդարձը

Երեկ սիրված երգչուհի Սիրուշոյի ընտանիքում տոն էր: Նրա կրտսեր որդու`Միքայելի ծննդյան տարեդարձն էր: Այս առիթով երգչուհին որդու և ընկերների համար տոնական օր էր պատրաստել, ինչպես նաև ցույց տվել Միքայելի ոչ սովորական`մրգային տորթը, որը եղել է Միքայելի ցանկությամբ. տղան նշել է, որ քաղցր տորթն առողջարար չէ: Նշենք, որ Սիրուշոն ևս որդու  և ընկերների հետ ուրախացել և ատրակցիոններից է օգտվել:

Տեսանյութը նաև`մեր տելեգրամյան ալիքում

Ինչպես են Գևորգ Մկրտչյանն ու Քրիստինան նշել դերասանի ծնունդը

StarNews-ը երեկ հայտնել է, որ երգիչ, դերասան Գևորգ Մկրտչյանի ծննդյան տարեդարձն է: Գևորգը դարձավ 27 տարեկան: Վերջինս ինստագրամյան էջում ծննդյան առթիվ հոլովակ էր պատրաստել, որում կինը`Քրիստինան, անակնկալ է մատուցում ամուսնուն: Կադրերից երևում էր, որ անակնկալը զարդի տեսքով է:

Այս անգամ, սակայն, զույգը խնջույք չի պատրաստել ծննդյան առթիվ, փոխարենը նրանք գնացել են Դիլիջան ու լավ ժամանակ անցկացրել, որտեղ էլ պատահմամբ տեսել են դերասանուհի Մարինկա Խաչատրյանին:

Հասմիկ Խոջյանի անակնկալ նվերը`ամուսնու ծննդյան առթիվ

Այսօր դերասանուհի Հասմիկ Խոջյանի ամուսնու ծննդյան տարեդարձն է: Այս առիթով Հասմիկը ամուսինն ու մի քանի հարազատներ մեկնել են հանգստի Ջերմուկ: Հենց այստեղ դերասանուհին ամուսնու համար անակնկալ է մատուցել`իր իսկ ձեռքերով:

Դերասանուհու խոսքով`կարևոր է այն էներգիան ու էմոցիաները, որոնք փոխանցվում են սեփական ձեռքերով պատրաստված անակնկալի միջոցով:

Դե իսկ գլխավոր նվերը Հասմիկի կողմից` հանգստի մեկնելու մասին էր.

«Հունիսի 10-17-ը գնում ենք ծով»: Ինչ խոսք` անակնկալը ստացված էր: