«Ստիպված եմ լինելու այլևս հանդես չգալ հեռուստասերիալում». Անի Մեհրաբյանը «Վերջին զանգ» -ից դուրս գալու պատճառի մասին

«LIFEROOM»-ի տաղավարում այս անգամ Ամալյա Հովհաննիսյանին հյուրընկալվել էր դերասանուհի՝ Անի Մեհրաբյանը։

StarNews-ը հետևեց հարցազրույցին , որի ընթացքում Անին խոսեց «Վերջին զանգ» նախագիծը լքելու պատճառների մասին

Անին մանկությունից ունեցել է ներքին համոզմունք, որ մի օր իր խոսքով՝ «հայտնվելու է հեռուստացույցի մեջ».

«Ներքին զգացում կար, որ ես առաքելություն ունեմ էս ասպարեզում կատարելու՝ սփռելու բարություն և մարդկանց ժպիտներ պարգևելու»։

Դերասանուհու այս մտքին Ամալյա Հովհանիսյանը այդքան էլ չհամաձայնեց՝ անելով հետևյալ դիտարկումը, որին հաջորդեց հարցը.

«Առաքելություն ասվածը մի քիչ բարձր է հնչում… ըստ քեզ ՝ դու քո մասնագիտության միջոցով կարողանու՞մ ես այդպիսի բարձր առաքելություն կատարել».

«Կարծում եմ ինչ-որ չափով ստացվել է։ Մեծամիտ չհնչի, բայց ես չեմ կարող ասել՝ կարողացել եմ այդ առաքելությունը ավարտին հասցնել, բայց ճանապարհին եմ և ինչ-որ չափով կատարել եմ»։

Անին այս պահին դեռ փնտրտուքների մեջ է և մասնագիտական հստակ կողմնորոշում չունի: Այդ մասին խոսելով նա մասնավորապես նշեց.

«Ես կարծում եմ ձևավորել եմ իմ տեսակը, բայց փնտրում եմ իմ ճանապարհը։ Ինչ վերաբերվում է մասնագիտական կողմնորոշմանը՝  ես շատ սիրում եմ սովորել ու նոր բաներ ուսումնասիրել։

Որոշել եմ մեկ տարով մեկնել Հունաստան, որպեսզի սովորեմ մագիստրատուրայում։

Հունաստան, որովհետև արմատները գուցե կանչեցին՝ հայրիկիս տատիկը հույն է։

Հյուրընկալվելու եմ հայրիկիս հորեղբոր ընտանիքին, ովքեր սիրով համաձայնեցին ինձ ընդունել»։

Անի Մեհրաբյանը այժմ նկարահանվում է «Վերջին զանգ» հեռուստանովելում, ի՞նչ կլինի կերպարի հետ և ի՞նչպես կշարունակվի դերասանուհու մասնակցությունը։

«Ինչ է լինելու իմ կերպարի հետ՝ կորոշի Դիաննա Գրիգորյանը։

Ստիպված եմ լինելու այլևս հանդես չգալ նախագծում, քանի որ սեպտեմբեր ամսին արդեն պետք է լինեմ Հունաստանում»։

«Ես միշտ կընտրեմ քեզ». Արմեն Պետրոսյանի կնոջ սիրառատ հրապարակումն ու գրառումը

Պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, շատ ակտիվ գործունեություն է ծավալում՝ նոր նախագծեր ու ծրագրեր, որոնց հանրությունը սպասում է։ 


Արմեն Պետրոսյանի ընտանիքը ևս մշտապես հանրության ուշադրության կենտրոնում է, պրոդյուսերի կինը՝ Քրիստինան հաճախ սոցիալական էջերում տարբեր հրապարակումներ է անում՝ կիսվելով իր կյանքից դրվագներով։

Քրիստինան ամուսնու հետ նոր լուսանկար է հրապարակել ընտանեկան հանգստից ու գրել.

«Ես միշտ կընտրեմ քեզ»։

Հավելենք, որ վերջին շաբաթների ամենաքննարկված թեման Արմեն Պետրոսյանի դստեր՝ Էլինայի շքեղ հարսանիքն էր, որի կադրերը StarNews-ը ներկայացրել էր Ձեզ։

Աննա Հարությունյանի նոր լուսանկարները՝ Շանհայից

Դերասանուհի, պրոդյուսեր Աննա Հարությունյանը (Մաքսիմը) վերջին ամիսներին բուռն գործունեություն է ծավալում և շրջագայում։

Օրեր առաջ էր Աննան մեկնել է Շանհայ՝ մասնակցելու Շանհայի միջազգային կինոփառատոնի Մետաքսյա ճանապարհի երկրների ֆիլմերի շաբաթի ոչ մրցութային ծրագրին։

Դերասանուհին ինստագրամյան հարթակում կիսվել է նոր լուսանկարներով, որոնցում երաևում է՝ Աննան որքան երջանիկ տեսք ունի։

«Սոնային առաջ են բրդում, արդար չէ»… հանրությունը քննարկում է «Երկու Աստղ» նախագծի եզրափակիչ փուլ անցած մասնակիցներին

Շաբաթներ շարունակ հեռուստադիտողը հնարավորություն ունի դիտելու «Երկու Աստղ» երաժշտական մեգանախագիծը։

Արդեն այսօր՝ Հունիսի 28-ին, կկայանա նախագծի եզրափակիչ փուլը։ Մասնակիցների և շոուծրագրի վերաբերյալ քննարկումներ եղել են առաջին թողարկումից սկսված, սակայն StarNews.am-ի աչքից չի վրիպել մի խումբ դիտողների դժգոհությունը՝ կապված Սոնա Եսայան-Սիմոն զույգի եզրափակիչ փուլ անցնելու հետ։

«Երկու Աստղ»-ի վերջին թողարկման մեկնաբանությունների դաշտը ողողված է կարծիքներով, որ ժյուրիի անդամները պարզապես «առաջ են բրդում» Սոնային և պարուհին իր ելույթներում աճ չի գրանցում։

Հարկե նշել նաև, որ Սոնա Եսայանը իր մասին հնչող վատ մեկնաբանություններին պատասխան չի տվել։ Իսկ ինչ վերաբերում է անադարության լինել-չլինելուն ասենք, որ նախագծի հաղթողին որոշելու է հանրությունը՝ քվեարկության միջոցով։

StarNews-ը հաջողություն է մաղթում բոլոր մասնակիցներին։

Ռոզա Դավթյանն ու սիրելին նշում են ամուսնության 2 ամիսը. դերասանուհին կադրեր է հրապարակել

Դերասանուհի Ռոզա Դավթյանը շատ ակտիվ է սոցիալական էջերում, որտեղ հիմնականում հրապարակում է նկարահանման տաղավարից կադրեր ու ցույց տալիս ընտանեկան ժամանցը։

Ռոզան շարունակում է մնալ ամենաքննարկած մեդիադեմքերից մեկը։ Երկու ամիս առաջ՝ ապրիլի 27-ին դերասանուհին և սիրելին ամուսնացան և զույգի հարսանիքի կադրերը մինչ օրս տարածվում են համացանցում։

Երեկ Ռոզան իր ինստագրամյան հետևորդներին ցույց է տվել թե ինչպես են նշել իրենց ամուսնության երկրորդ ամիսն ու որքան գեղեցիկ ծաղիկներ է ինքը ստացել ամուսնուց։

Հավելենք նաև, որ զույգը իրենց ամուսնության մեկ ամիսը ևս օրիգինալ կերպով էր նշել՝ ամուսնական ճանապարհորդության մեկնելով հենց այդ օրերին։

«Իրավունք չունեն հաճախորդին զրկել բանկային հիմնական ծառայություններից». Օգտատերը դժգոհում է Ardshinbank-ի սպասարկաման պայմաններից

StarNews.am-ը պարբերաբար անդրադառնում է՝ հայկական բանկերի և նրանց իրականացրած սպասարկման վերաբերյալ, շահառուների բողոքներին ու խնդիրներին։

Օգտատեր «Zona Positive»-ը, որը ֆեյսբուքյան հարթակում ունի հետևորդների մեծ բանակ, գրում է.

«Ardshinbank-ը էն բանկն ա, որ վարկի վճարումը մի օր ուշացնելու համար բանկում ունեցած բոլոր քարտերդ բլոկ ա անում։ Իբր քրեական հանցագործ ես՝ քո բոլոր ֆինանսական մուտքերն ու ելքերը կանգնեցնում են։ Էս բանկն էնքան իրավաբանորեն մերկ ա, որ չի հասկանում, որ վարկն ու քարտն իրար հետ փոխկապակցված պրոդուկտներ չեն։ Իրենք իրավու՜նք չունեն հաճախորդին զրկել բանկային հիմնական ծառայություններից։

Ժողովուրդ ջան, էս մոտավորապես նույնն ա, ինչ հեռախոսիդ մեջ մի քանի օր գումար չունենաս, ու օպերատորը քո SIM քարտը բլոկ անի։ Փող չունես՝ կապդ անջատում ենք

Central Bank of Armenia, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, դուք տեղյա՞կ եք էս մութ միջնադարյան մեթոդներից։ Որոնք նաև անօրինական են».- նշել էր օգտատերը։

Որքան ջերմ են Տաթև Ասատրյանին դիմավորում օդանավակայանում. Տեսանյութ

Երգչուհի Տաթև Ասատրյանը վերջին տարիների ընթացքում շատ ակտիվ գործունեություն է ծավալում՝ թողարկելով նոր հիթային երգեր։

StarNews-ը բազմիցս անդրադարձել է Տաթև Ասատրյանին և Նժդեհին՝ ում հանրությունը ճանաչեց « Ես կամ » հեռուստանախագծից։ Վերջին ամիսները երգչուհու համար բուռն աշխատանքային են։ Տաթևը շրջագայում է և Նժդեհին էլ հնարավորության դեպքում տանում իր հետ։

Երեկ Տաթևը ժամանաել է Դոնի Ռոստով, որի օդանավակայանում էլ նրան մեծ շուքով են դիմավորել։ Երգչուհին իր ինստագրամյան էջում կիսվել էր կադրերով, որոնք առաջարկում ենք դիտել։

«Ես ու պուճուրս». Արամ Մելիքյանի նոր հրապարակումը որդու հետ

Շոումեն, հաղորդավար Արամ Մելիքյանն ու նրա կինը կարճ ժամանակահատվածում դարձան ամենաօրինակելի ընտանիքներից մեկը հայկական շոուբիզնեսում։ 

Նրանց ամենօրյա հրապարակումներն ու ընտանիքում տեղի ունեցող իրադարձությունները հանրության շրջանում մեծ հետաքրքրություն են վայելում։ 

Ամիսներ առաջ լույս աշխարհ եկավ Արամի և Լիլիթի որդին՝ Տիգրանը, նրա մասնակցությամբ հրապարակումները էլ ավելի սպասված են հանրության շրջանում։

Այսօր Արամ Մելիքյանը նոր լուսանպարներ է հրապարակել որդու հետ ու գրել.

«Ես ու պուճուրս»։

Հավելենք նաև, որ վերջին շրջանում առավել հաճախ քննարկվում է Արամ Մելիքյանի ավագ դստեր՝ Էլիզայի անձնական կյաքը։

Որքան շքեղ են նշել Արտաշ Ասատրյանի դստեր ծննդյան տարեդարձը. Բացառիկ տեսանյութ

Ինչպես StarNews-ը արդեն տեղեկացրել է երեկ երգիչ Արտաշ Ասատրյանի դուստրը՝ Սյուզին, նշում էր ծննդյան տարեդարձը։

Երգիչը դստեր հետ համատեղ լուսանկար էր հրապարակել և գրել.

«Ծնունդդ շնորհավոր Սյուզիս, արևս, կյանքս».- հրապարակմանը կից գրել էր Արատաշ Ասատրյանը։

Ընտանիքը նաև խնջույք էր կազմակերպել՝ շքեղ ձևավորումներով, ուրախ տրամադրությամբ և հարազատների ընկերակցությամբ։

Մենք ևս մեկ անգամ շնորհավորում ենք և ներկայացնում կադրերը՝ տեսանյութում

Մարիամ Ալեքսանյանը նոր հրապարակումներ է արել հանգստից. Լուսանկարներ

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանն ամենապահանջված դերասանուհիներից մեկն է։ Նրա մասնակցությամբ նախագծերը մեծ հետաքրքրություն են առաջացնում հանրության համար։

Դերասանուհին ակտիվ է նաև սոցիալական հարթակներում, որտեղ շատերը Մարիամին հետևում են գեղեցիկ ու ոճային ֆոտոշարքերի և հրապարակումների համար։ 

Մարիամ Ալեքսանյանը օրեր առաջ մեկնել է ընկերների հետ հանգստի և արդեն հասցրել է ինստագրամյան էջում նոր լուսանկարներ հրապարակել ու ցույց տալ ժամապցից կադրեր։