Երգիչ Էրիկն ու կինը`Կարմիր գորգին. որքան գեղեցիկ է Սվետլանան

Երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Խազեր» երաժշտական մրցանակաբաշխությունը, որտեղ մի շարք հայտնիներ լավագույնի տիտղոսին արժանացան: Երգիչ Էրիկն արժանացավ «Լավագույն երգիչ» մրցանակին:

Նախքան նոմինացիաներին անցնելը, կար «Կարմիր գորգի» արարողությունը, որտեղ երգիչը կնոջ`Սվետլանայի հետ էր: Կադրերում երևում էր, որքան գեղեցիկ է Էրիկի կինը:

Եվա Զոհրաբյանի և նորածին դստեր շքեղ դուրսգրումը`հիվանդանոցից

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` ապրիլի 23 -ին լույս աշխարհ է եկել դերասանուհի Եվա Զոհրաբյանի առաջնեկը։ 

Այդ մասին դերասանուհին հայտնել էր՝ նորածին դստեր հետ հիվանդանոցից մի քանի լուսանկար հրապարակելով։ 

Արդեն այսօր Եվան հայտնել է, որ արդեն դստեր՝ փոքրիկ Արիայի հետ տանն են։ 

StarNews.am-ը Ձեզ ներկայացնում է դուրսգրման արարողությունից կադրեր, որոնցով դերասանուհին կիսվել է ինստագրամյան էջում։

Խելագարվում էի, խեղդվում էի, ինձ թվում էր՝ինձ էլ մի բան կլինի․ Մաշ Իսրայելյանը՝ քրոջ ողբերգական մաhվան մասին

Ամալյա Հովհաննիսյանի «Սէր» շարքում երգչուհի Մաշ Իսրայելյանն ու ամուսինը՝ Գարիկ Սաֆարյանն են։ StarNews-ը հետևեց զրույցին, որի ընթացքում երգչուհին խոսեց քրոջ կորստի մասին։

«Անկեղծ կլինեմ, ես խելագարվում էի, խելագարվում էի էդ ամեն ինչից, ու էդ ցավը, անընդհատ տխուր, տխուր դեմքեր, տխուրա ամեն ինչ, ես խելագարվում էի, խեղդվում էի, ինձ թվում էր՝ինձ էլ մի բան կլինի»։

Գարիկը հիշեց, որ կինը վախեցել է դժբախտ դեպքից հետո վերադառնալ բեմ․

«Ես Մաշին ասեցի՝ նայի, թե երբ քեզ կոմֆորտ կլինի, ուզում ես 1 տարի հետո գնա աշխատանքի, բայց․․․ Մեր հասարակության մեջ կա էն գաղջ մասսան, որ ինչ էլ անես, երբ էլ անես խոսելու են՝ երեխա ունենաս, խոսելու են, ասեն՝ երեխայա ունեցել, սևա հագել, սխալա ինքդ քեզ փակելն ու անընդհատ ցավը, լացը, տխուր վիճակ տեսնելը։ Ես ասեցի, որ քո կյանքը մենակ քոնը չի, դու երեխա ունես, ես չեմ ուզի, որ էրեխեն գա ուրախ քո մոտ, դու հավես չունենաս, ժամանակ չհատկացնես, եթե 3 տարի էլ նստեր տանն ու չաշխատեր, հետո բեմ դուրս գալուց խոսելու էին, մեկա: Արամ Ասատրյանը որդու մահից հետո երբ բեմ բարձրացավ, էլի խոսեցին, բայց մարդն ինչ աներ, ստեղծագործող մարդ էր»։

Մաշը խոսեց բացասական մեկնաբանությունների մասին․

«Ես չեմ կարողանոււմ հասկանալ, թե ոնց կարող է մարդ վատ մեկնաբանություն գրել, երբ դիմացինը ջահել քույրա կորցրել, ինչքան ցավոտ կարա չէ՞ իրա համար լինի, ո՞նց չես վախենում մեկնաբանություն գրել՝«Չի էլ ամաչում, քույրը մահացելա, ինքը երգումա»… Ես ունեմ ընտանիք, երեխա, ում համար պետք է ապրեմ, եթե ես դադարեի երգել, իմ քույրիկին հե՞տ էի բերելու։ Դուք ինչ գիտեք՝ դիմացինը ինչա զգում, բեմ բարձրանալուց առաջ ետնաբեմում ինձ մոտ տրաուր էր։Գլխավորը աղջիկս՝Աննաս, օգնեց, որ դուրս գամ էդ վիճակից, ու իհարկե՝ Գարիկը»։

Սպասվող նշանադրություն ու հարսանիք. Արման Ասատրյանի սիրտն այլևս զբաղված է. ով է Ասատրյանների նոր հարսնացուն

Օրեր առաջ հայտնել ենք, որ ԱՄՆ-ում Տիգրան Ասատրյանի ընտանիքը մեծ շուքով նշել է երգչի ծննդյան 50 ամյակը: Շքեղ տորթ, ձևավորումներ ու հայտնի երգիչների կատարումներ… Ահա այս ամենով էր աչքի ընկնում:

Գաղտնիք չէ, որ Տիգրան Ասատրյանի դուստրը`Նվարդը, ամուսնացած է և ունի երկու դուստր: Դե իսկ Տիգրանի ավագ որդու`կրտսեր Արամի և նրա ընտանիքի մասին բազմիցս հրապարակումներ արել ենք:

Տիգրան Ասատրյանի ծննդյան ընթացքում նկատելի է եղել, որ նրա կրտսեր որդուն`Արմանին, գեղեցկուհի է ուղեկցում:

Պարզվում է`Արմանի սիրտն այլևս զբաղված է: Դե իսկ Ասատրյանները պատրաստվում են շքեղ նշանադրության, ապա հարսանիքի:

Հաղորդավարուհի Մանե Գրիգորյանն ու երաժիշտ Արման Մնացականյանը միասին են

Երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Խազեր» երաժշտական մրցանակաբաշխությունը, որտեղ մի շարք հայտնիներ լավագույնի տիտղոսին արժանացան: Նախքան նոմինացիաներին անցնելը, կար «Կարմիր գորգի» արարողությունը, որի ժամանակ հաղորդավարուհի Մանե Գրիգորյանն ու երաժիշտ, Armenian Navy band-ի թմբկահար Արման Մնացականյանը միասին են եղել:

Այսօր Մանեն հրապարակել է տեսանյութ, որտեղ ակնհայտ երևում է, որ իր և Արմանի հարաբերություններն ավելին է, քան`ընկերությունը:

Հետևորդները նկատել ու մեկնաբանություններ են գրել` Մանեի աչքերում առկա փայլի մասին, ինչպես նաև երջանկություն մաղթել և իրենց ուրախությունը հայտնել անսպասելի լուրի առթիվ:

«Տարվա լավագույն երգիչ»`Էրիկ, «Տարվա լավագույն երգչուհի»`Սոնա Ռուբենյան… «Խազեր» երաժշտական մրցանակաբաշխության հաղթողները

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Խազեր» երաժշտական մրցանակաբաշխությունը, որտեղ «Տարվա լավագույն երգիչ» ճանաչվեց Էրիկ Կարապետյանը, իսկ «Տարվա լավագույն երգչուհի» անվանակարգում հաղթողը Ոոնա Ռուբենյանն էր:

«Լավագույն երգն» ու «Լավագույն տեսահոլովակը» Արամ Mp3-ի «Երևի»-ն էր:

«Տարվա հայտնությունն» ու «Տարվա հեղինակ-կատարող» ճանաչվեց yellowheart-ը, դե իսկ «Լավագույն խումբ-նախագիծը»`PROJECT LA-ը:

Ինչպես է Անդրեն ժամանել Հայաստան ու ժպտում, երբ նրա վրա գործ է հարուցվել ԱՄՆ-ում

Երեկ երեկոյան ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ երգիչ Անդրեի կնոջ՝ Անի Օհանյանի գրառման հիման վրա քրեական վարույթ չի նախաձեռնվել, դատախազությունը իր հայտարարության մեջ նշել է.

«Նկատի ունենալով, որ ԶԼՄ-ներում տեղ գտած՝ Անի Օհանյանի գրառման դեպքով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Անի Օհանյանն ու Անդրեյ Հովնանյանը մշտապես բնակվել են ԱՄՆ-ում, իսկ հրապարակմամբ մատնանշված հանգամանքների վերաբերյալ ներկայումս այնտեղ առկա է դատական գործընթաց, հետևաբար՝ քննարկվող հրապարակմանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 178-179 հոդվածների կարգով ընթացք չի տրվել»:

Այս հայտարարությունից միայն կարելի է ենթադրել, որ այս պահին ԱՄՆ-ում երգիչ Անդրեի վրա դատական գործընթաց է սկսված, բայց անհասկանալի է, թե ինչպես է երգիչն այժմ գտնվում Հայաստանում, ինչպես է հատել ԱՄՆ-ի սահմանը ու ինչ «սրտով է» ժպտում ու վայելում իր մրցութային օրերը «Հայ Սուպերսթար» նախագծում:

Այս բոլոր հարցերի պատասխանը գտնելն էլ ավելի է դժվարանում, երբ երգիչ/տղամարդը անդադար լռում է ու կարծես ոչինչ չի եղել, շարունակում է ապրել իր կյանքը ու դա անում է այն ժամանակ, երբ իրենից 20 տարի փոքր իր երեխայի մայրը պաշտոնապես հայտարարել է, որ ինքը, գոնե, տղամարդուն ոչ վայել վերաբերմունք է դրսևորել  նրա նկատմամբ:

StarNews.am-ը շարունակում է հետևել դեպքերի զարգացմանը և Ձեզ կտեղեկացնի հետագա զարգացումների մասին:

Սրանք բոլորը կեղծիքներ են, ինձ հետ կապ չունեցող անհեթեթություններ. Միքայել Պողոսյան

(more…)

Ավագ շաբաթին Թաթուլը Համալիրում տժժցնում ա 12.000 հոգի,որ քրտնխաշ պարում են հնչող թուրքական երգերի տակ.Արա Ղազարյան

Վերջին օրերին համացանցում տարածում էր գտել մի տեսանյութ, որտեղ ադրբեջանական զույգը պատմում էր, թե ինչպես են այցելել Լոս Անջելեսուկ հայկական ռեստորան, որտեղ իրենց չափազանց լավ են ընդունել և անգամ իրենց համար երգել է երգիչը: «Օձի լեզու» հաղորդման շրջանակներում անդրադարձ եղավ այդ դեպքին, սակայն չնշվեց ո´չ ռեստորանի, ո´չ էլ երգչի անունը:

Մհերը խոսել է ռեստորանի մենեջերի հետ, ով հետևյալ բացատրությունն է տվել.

«Ըստ ռեստորանի աշխատակիցների` եղել է վրացիների խումբ, որոնց շարքերում եղել են նաև 2 ադրբեջանցիներ, ինչի մասին աշխատակիցները նախապես չեն իմացել»:

Մհերը հավելեց, որ 44 օրյա պատերազմից հետո ադրբեջանցիների դիմաց Բաքվի մասին երգելը իր համար չունի որևէ պարզաբանում: Ինչպես նաև հավելեց, որ տվյալ երգչին կատարման ընթացքում մենեջերն ընդհատել է և նա աշխատանքից հեռացված է:

Արա Ղազարյանն անդրադառնալով թեմային` նշեց, որ պետք չի էդպես կուրծք ծեծել, այն դեպքում,  երբ թուրքերը Հանրապետության հրապարակում երգում են,պարում են, երբ ամեն  քայլափոխի պետք է լինեն ԱԱԾ աշխատակիցներ, երբ Զատկի նախօրեին տեղի է ունենում Թաթուլի մենահամերգը, երբ մի քանի մետր այն կողմ Ծիծեռնակաբերդն է, դա տեղի էր ունենում մի քանի օր առաջ Ապրիլի 24-ից:Արայի խոսքով` չի կարելի  մի փոքր ռեստորանի, ճղճիմ երգչի հարցը լայնամասշտաբ քննարկել ու չանդրադառնալ Թաթուլի` 12.000 հանդիսատեսով համերգին.

«Ավագ շաբաթվա ընթացքում, Թաթուլը դնում համալիրում տժժցնում ա 12.000 հոգի, խրախճանք ժանտախտի ժամանակ, էսպես կոտորելով, սպանված, քրտնխաշ պարում են, հնչումա բացառապես թուրքական երգեր: Գեղեցիկ , ինտելեգենտ, մաքուր հայերենով հայ աղջիկը քայլումա Երևանի փողոցում և լրագրողին ասում, որ ինքը նախորդ օրը մասնակցելա Թաթուլի համերգին:Ու հավելում, որ մեծ հաճույքա ստանում այդ երաժշտությունից: Մենք ունենք փաստը, որ մենակ Նիվեքով, չոլկով տղերքը չէին գնացել, և էդ աղջիկները հաճույքի վայելքներ էին ապրում համերգի ժամանակ`անգիր երգելով բոլոր երգերը: Ինձ հետաքրքրում է`հիմա ո՞րն է մեր երաժշտությունը, սա տարիների դեգրադացման արդյունքում եղավ»:

Ռոզա Դավթյանի արձագանքը` «Վերջին զանգը» սերիալում չնկարահանվելու մասին

Վերջին օրերին համացանցում ակտիվորեն տարածվում էր երիտասարդ դերասանուհի Ռոզա Դավթյանի հարսանեկան տեսանյութերը: Դերասանուհին, ով հասցրել է կարճ ժամանակահատվածում սիրվել հանրության կողմից, գեղեցկուհի հարսիկ էր:

Համացանցում լուրեր էին պտտվում այն մասին, որ դերասանուհին ամուսնությունից հետո այլևս չի նկարահանվի «Վերջին զանգը» սերիալում:

Լուրերին վերջ դնելու համար Ռոզան լուսանկար է հրապարակել ու գրել.

«Մեր կյանքում ոչինչ չի փոխվել,մենք նկարահանման ենք»: