Իրականում որ պատգամավորի կինն է Լևոն Մկրտչյանի քույրը. նրանք բարեկամ են Աննա Հակոբյանին. մանրամասներ

Դերասան Լևոն Մկրտչյանի և սիրելիի՝ Էվելինա Ստեփանյանի հարսանիքի կադրերը համացանցում տարածվելուց անմիջապես  հետո խոսակցություններ սկսվեցին, թե ինչ ազգակցական կապ ունեն Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դերասանի ընտանիքի հետ։ StarNews-ը ներկայացնում է բացառիկ մանրամասները։

Լևոն Մկրտչյանի քույրը՝ Անժելիկան, «ՔՊ»-ական պատգամավոր Էդգար Հակոբյանի կինն է։ Էդգար Հակոբյանը, ինչպես հայտնի է, Աննա Հակոբյանի մտերիմ ազգականն է։ Այսինքն՝ Աննա Հակոբյանն ու եղբայրը՝ Հրաչյա Հակոբյանը, ինչպես նաև Աշոտ և Մարիամ Փաշինյանները Լևոնի հարսանիքին ներկա էին որպես խնամի։ Հավելենք, որ Լևոնի քույրն ու Էդգար Հակոբյանը երեք որդի են մեծացնում։

Ինչպես կարող է կնոջ ծեծի մեջ կասկածվող տղամարդն այսքան սառնասիրտ լինի

Սա բոլորիս կողմից ճանաչված երգիչ Անդրեն է, լուսանկարը արված է Հայ Սուպերսթար նախագծի նոր եթերաշրջանի նկարահանումներից:

Իհարկե կնշեք, որ նկարահանոմները արված են եղել, ավելի շուտ, քան գրառումն է եղել, բայց չենք կարծում, որ հեռուստատեսությունը կարող է շատ վաղուց նկարահանած լինի նոր սկսվող նախագծի կադրերը:

Նայելով այս լուսանկարին՝ մեկ հարց է առաջանում, ինչպես կարող է հայ տղամարդը այսպես հանգիստ նստի, դատի երգիչներին, երբ իր՝ իրենից 21 տարի փոքր կինը հայտարարություն է տարածել, որ ամուսինն իրեն ենթարկել է ծեծի կամ ծեծին հավասարեցվող գործողություններ է իր հետ կատարել:

Այս տղամարդու սառնասրտությունը զարմանք է առաջացնում, բայց դե` փաստերից չես կարող փախչել:

Այժմ Անիիի հայտարարությունն իրավապահների ուշադրության կենտրոնում է սպասենք իրադարձությունների զարգացմանը, ինչպես նաև անհամբեր սպասենք այս տղամարդու արձագանքին:

Արամ Մելիքյանի և կնոջ ջերմ ու սիրառատ ֆոտոշարքը

Շոումեն, հաղորդավար Արամ Մելիքյանն ու նրա կինը կարճ ժամանակահատվածում դարձան ամենաօրինակելի ընտանիքներից մեկը հայկական շոուբիզնեսում։ 

Նրանց ամենօրյա հրապարակումներն ու ընտանիքում տեղի ունեցող իրադարձությունները հանրության շրջանում մեծ հետաքրքրություն են վայելում։ 

Երեկ Մելիքյանների ինստագրամյան էջում Արամի և Լիլիթի մասնակցությամբ նորր ֆոտոշարք է հրապարակվել: Այն աչքի է ընկնում իր ջերմ ու սիրառատ լինելով:

«Դե ասեք»,- հետևյալ գրառումն է թողել ընտանիքը:

Ծնունդդ շնորհավոր, իմ լավ մամա. Սարոյի անակնկալ այցը մայրիկին`կեսգիշերին

Այսօր սիրված երգիչ Սարոյի մայրիկի ծննդյան տարեդարձն է: Այս առիթով Սարոն կեսգիշերին անակնկալ այցելել ու ծաղիկներ է նվիրել մայրիկին:  Ինստագրամի էջում արված հրապարակմանը կից երգիչը ջերմ խոսքերով շնորհավորել է  նրան:

«Ծնունդդ շնորհավոր, իմ լավ մամա»:

StarNews-ը ևս միանում է բոլոր շնորհավորանքներին ու ներկայացնում երգչի և մայրիկի համատեղ լուսանկարները:

Ժողովուրդ, հոգեվարքի մեջ եք, մի հատ սթափվեք. Անի Քոչար

Լրագրող Անի Քոչարի ֆեյսբուքյան գրառումը

«Այս ինչ գարշելի քննարկումներ են. այսինչի հարսնացուն սիրուն է, թե գեշ. գեշ է այս խոսակցություններն ու քննարկումները:
Մի երիտասարդ հայուհի ամուսնացել է (զույգին չեմ էլ ճանաչում, չգիտեմ էլ, թե ովքեր են և դա բնավ էական չէ): Օրեր շարունակ նկատում եմ գեղեցիկի ու տգեղի խիստ սուբյեկտիվ բանավեճը, տեղ տեղ լեզվակռիվը: Մեծամասամբ՝ կանայք, իրենց գեղեցիկի ընկալումներով սվինն առել ու հրապարակ են դուրս եկել, կասեի՝ մեյդան են ընկել:

Ժողովուրդ, հոգեվարքի մեջ եք, մի հատ սթափվեք: Մի հատ մոտեցեք հայլուն և ձեր կերպարանքներին նայեք, ինչպես ու որքան կարելի է: Իսկ ո՞վ է գեղեցիկը, հը՞, ո՞վ: Հազարումի միջամտություն արածնե՞րը, իրենք իրենց գեղեցկուհի համարողնե՞րը, թե՞ դուք՝ գարշելի մեկնաբանություն գրողներդ: Շատ երկար կարելի է գրել, բայց մի բան կասեմ. Տիրոջ աչքին ձեր գեղեցիկ հոգով եք ներկայանում, արտաքին գեղեցկությունը խիստ սուբյեկտիվ ընկալում է: Տիրոջ համար մենք բոլորս Աստծո պատկերով ստեղծված մարդ ենք և երանի նրան, ով մարդ է իրապես:


Հ.Գ. նույն օյին բերեցիք տարիներ առաջ հայազգի աղջկա գլխին, ով համաշխարհային ապրանքանիշի ցուցադրության մասնակցեց:
Մարդու արտաքինը չեն դատի ու քննի, անթերի գեղեցիկներ»:

Իրականում ինչ ազգակցական կապ ունեն Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Լևոնի հետ. բացառիկ մանրամասներ

Երեկ ողջ համացանցով մեկ տարածվել էր դերասան Լևոն Մկրտչյանի և սիրելիի հարսանեկան կադրերը: Սակայն բացի հարսնացուի և փեսացուի մասնակցությամբ կադրերից, նաև լայնորեն տարածվում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես`որդու վաղ առավոտից, ապա դստեր, կնոջ և կնոջ եղբոր մասնակցությամբ տեսանյութերը:

Պարզվում է` վարչապետի ընտանիքը փեսայի հյուրերի ցանկում է եղել: Լևոնը բարեկամական կապի մեջ է ընտանիքի հետ, դե իսկ մտերիմ և ջերմ հարաբերություններն էլ ակնհայտ երևում էր տարածվող կադրերում:

Առավել մանրամասն`տեսանյութում

Ինչ պատիժ է սպառնում Անդրեի կնոջը, եթե Անդրեի մեղքը չապացուցվի… Մանրամասներ

Վերջին մեկ ամսվա ամենաքննարկված թեման, հիրավի, կարելի է համարել երգիչ Անդրեի նախկին կնոջ՝ հանցագործության վերաբերյալ հայտարարություններով լի գրառումը: Երգչի նախկին կնոջ գրառումը հանրության կողմից քննարկվող թեմա լինելուց բացի` գտնվում է նաև իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում:

StarNews.am-ը անդրադարձել է, թե ինչ պատիժ կսահմանվի Անդրեի նկատմամբ, եթե հաստատվի նրա մեղքը, և այսօր ցանկանում ենք ներկայացնել, թե ինչ պատասխանատվության կենթարկվի երգչի նախկին կինը, եթե նա չկարողանա ապացուցել իր խոսքերի իսկությունը և Անդեի մեղավորությունը:

Անին չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել սուտ մատնության համար, քանի որ նա ուղիղ իրավապահ մարմիններին չի ներկայացրել հաղորդում հանցագործության մասին, այլ հանրային կերպով բարձրաձայնել է խնդրի մասին: Անդրեն միայն քաղաքացիական դատավարության կարգով կարող է հայցադիմում ներկայացնել նախկին կնոջ դեմ պատիվն ու արժանապատվությունը արատավորելու համար և պահանջի նախկին կնոջից հերքել զրպարտությունը, ներողություն խնդրել և/ կամ տրամադրել դրամական փոխհատուցում:

StarNews.am-ը հետևում է իրադարձությունների զարգացմանը և առաջին նորության դեպքում կտեղեկացնի իր ընթերցողին:

Լույս աշխարհ է եկել բլոգեր Մաշ Քարամյանի որդին. բլոգերը հիվանդանոցից հրապարակումներ է արել

Բլոգեր Մաշ Քարամյանը մայրիկ է դարձել: Մաշն ինստագրամում հրապարակել է առաջնեկի ծննդաբերությունից մի քանի կադրեր, ինչպես նաև նորածին որդուն ցույց է տվել իր հետևորդներին:

Ի դեպ`ծննդաբերությանը ներկա է եղել նաև բլոգերի ամուսինը:

«21.04.2025, լույս աշխարհ եկավ որդիս: Քո ծնունդով ես նորից ծնվեցի, ծնվեցի որպես մայր ու հասկացա`ինչ է նշանակում կյանք տալ… Մայրիկներ մենք հերոսներ ենք»,- գրել է բլոգերը:

StarNews-ը շնորհավորում է:

Հարստություն…Արա Դեղտրիկյանի դուստրը հոր գրությունն է հրապարակել

Նախորդ ամիս մեծ ցավով հայտնեցինք, որ 60 տարեկան հասակում կյանքից անժամանակ հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը:

Սիրված դերասանն ամուսնացած էր նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանի հետ։ Արա Դեղտրիկյանն ունի մեկ աղջիկ՝ Մանան Դեղտրիկյանը, ով չափազանց կապված էր հայրիկի հետ:

Մանանը հայրիկի մահից հետո մի քանի հրապարակում է արել իր ինստագրամյան էջում, որտեղ, օրինակ, հոր ասմունքն էր, նրա մասնակցությամբ կադրեր էին: Այս անգամ էլ Մանանը հրապարակել է հայրիկի գրությամբ ձայներիզն ու գրել.

«Հարստություն»:

Եղբոր սկանդալային բաժանումից հետո Անդրեի քույրն առաջին անգամ հրապարակում է արել

StarNews.am-ը տարեսկզբին կերպով հայտնեց, որ երգիչ Անդրեն և Անի Օհանյանը ամուսնալուծվել են։ Մեր պատրաստած նյութից հետո ողջ համացանցը ամիսներ շարունակ քննարկում էր այս թեման։ Եվ միայն օրեր առաջ Անի Օհանյանը ինստագրամյան էջում գրառում արեց ՝ հաստատելով բաժանման մասին լուրը և ներկայացնելով իրենց կյանքի չբացահայտված կողմերը։

Համացանցի շատ օգտատերեր գրում էին, որ սպասում են Անդրեի քրոջ`Անուշի մեկնաբանությանն, ով նաև երգչի պրոդյուսերն է: Սակայն Անուշը չանդրադարձավ այս թեմային և նույնիսկ չպատասխանեց մեր հարցին` եղբոր սկանդալային բաժանման և նրա նախկին կնոջ հայտարարությունների վերաբերյալ:

Երեկ միայն Անուշը հրապարակեց դստեր`Վիկտորյայի լուսանկարն ու այդպիսով շնորհավորեց նրա ծննդյան տարեդարձը:

Երգչի քրոջ հրապարակումը`ստորև