Հեռուստատեսությունում վաղուց, մի 10 տարիա անելիք չկա. Ֆելիքս Խաչատրյան

«Talks with Lucy» փոդքաստի հյուրն էր Ֆելիքս Խաչատրյանը։

StarNews-ը հետևեց զրույցին։

Եթերից հեռանալու մասին խոսելով՝ Ֆելիքսն ասաց.

«Անելիք վաղուց չկա արդեն։ Մի տասը տարիա հեռուստատեսությունում անելիք չկա։ Եթե նույն բանը համաձայնես միշտ անել,  կարելիա միշտ «Բարի լույս» առավոտյան ծրագիր վարել մինչև ասեն ՝«Ցավոք սրտի նա այսօր եթերի չեկավ՝ նրան տարան ոչ ուղիղ եթերի»։ Ես դրա մեջ վաղուց էլ հետաքրքրություն չէի գտնում։ Որոշեցի չմասնակցել ու չնյարդայնանալ»։

Որդու մասին խոսելով` անկեղծացավ.

«Միակնա, առաջիննա ու ուշադրությունն են աստիճանիա, որ մենք մինչև 4 տարեկան էդ երեխուն գրկած ենք տարել բերել, որ հանկարծ չքայլի, ընկնի, միամիտ մի բան լինի։ Ինքը հիմնականում ոչ մի բան չի անում ՝ ասումա մենք ենք անում։ Հասկացել ենք ,որ ինչ-որ բան պիտի փոխենք,բայց ինձ թվումա  արդեն ուշացել ենք»:

Ա+Ա=ՍԵՐ… Արամեի և կնոջ ջերմ տեսանյութը

Երգիչ Արամեն և կինը`Աննա Թովմասյանը, ամենասիրված և դրական զույգերից են հայկական շոու բիզնեսում: Նրանց հրապարակումները սիրված ու  սպասված են համացանցում:Զույգը շատ հաճախ նաև հրապարակումներ է անում իրենց երեխաների մասնակցությամբ, որոնք էլ թերևս ամենաշատ տարածումն են գտնում:

Այս անգամ էլ զույգը հերթական սիրառատ հրապարակումն է արել` կից գրելով.

«Ա+Ա=ՍԵՐ»:

Հասմիկ Խոջյանի նոր ֆոտոշարքը`դստեր հետ

Ինստագրամյան հարթակում և իր կարիերայում մեծ ակտիվություն ցուցաբերող դերասանուհի Հասմիկ Խոջյանը հերթական անգամ նոր ֆոտոշարքով է ներկայացել, որն այս անգամ դստեր հետ է: Լուսանկարներում մայր ու դուստր նույն ոճով են ներկայացել:

Screenshot

Screenshot

Նշենք, որ ավելի վաղ` մարտի 29-ին դերասանուհի Հասմիկ Խոջյանը նշում էր ծննդյան 30 ամյակը։ 

Հասմիկը գեղեցիկ խնջույք էր կազմակերպել՝ հրավիրելով հարազատ մարդկանց, ընկերներին ու կոլեգաներին։ 

 

Ինչ լուսանկարներ է հրապարակում Գևորգ Գրիգորյանը Ռոմելայից բաժանման լուրերից հետո

Տևական ժամանակ է` քննարկվում է Ռոմելա-Գևորգ զույգի բաժանման մասին լուրը: Նրանցից ոչ մեկը, ոչ մյուսը հանդես չի գալիս հերքումով կամ հաստատումով, փոխարենը երկուսն էլ հեռացրել են համատեղ լուսանկարներն, ու ինչ որ շրջան պասիվություն էր տիրում նրանց էջերում:

Օրերս Գևորգը  ակտիվ հրապարակումներ է անում ինստագրամյան էջում` ներկայացնելով իր լուսանկարները:

Թե երբ նրանք հանդես կգան անձնականի վերաբերյալ հայտարարությունով, դժվար է ասել: Մեզ մնում է միայն սպասել` հետևելով իրադարձությունների զարգացմանը:

Հայ հայտնիներ, որոնց կողակիցները մաhացել են. ովքեր են նրանք. մանրամասներ

Հայ հայտնիների մեջ կան այնպիսիք, ովքեր կյանքի տարբեր փուլերում և տարբեր հանգամանքների բերումով կորցրել են իրենց սիրելիներին՝ կողակիցներին։ Իրենց տարբեր հարցազրույցներում, երբեմն նաև գրառումների տեսքով, նրանք անդրադառնում են իրենց կորստին։

Դերասանուհի Լուիզա Ղամբարյանի ամուսինը՝ բժիշկ, գինեկոլոգ Գեորգի Կիմիչը մահացել էր կորոնավիրուսից առաջացած բարդություններից: «Ես իրեն չեմ կորցրել, հասկանում եմ, որ անցյալ ժամանակով պետք է անես հարցադրումդ, բայց նա ներկա է, նա այնքան շատ բան է թողել, իհարկե դեմ եմ հիշողություններով ապրելուն, որովհետև դա միգուցե տանի դեպի դեպրեսիա: Նա նախքան մահը գիտակցում էր, որ մի օր մեզ մահվան պատճառով մենակ է թողնելու, և հենց այդ ժամանակվանից նա մեզ խորհուրդներ էր տալիս և ուղղորդում էր, այդ իմաստով ես մի քիչ պատրաստ էի: Չկա օր, որ մենք տանը Գաբիիս հետ չհիշենք նրան և չհիշենք ուրախությամբ, այլ տարբերակ չկա մեր լինելիության համար»,- նշել էր Լուիզան։

Վահե Խաչատրյանն էլ խոսել էր կնոջ՝ Արմինե Ճաղարյանի ողբերգական մահվան մասին ու ընդգծել.

«Հոգեբանը, մարդիկ, ոչ ոք չօգնեցին, միայն ծնողներս ու եղբայրս են ինձ պահում, քանի որ գիտեմ՝ նրանց պետք եմ: Ինքս ինձ վաղուց պետք չեմ, աշխարհին էլ, ու որ այդ  մարդկանց կյանքը վերջնական չկործանվի, պատասխանատվություն ունեի: Հասկանում ես, որ ամեն ինչ վերջացել է, ու կյանքն էլ իմաստ չունի: Մազից կախված գիտակցում ես, որ եթե չլինես, եւս 3 հոգի էլ կարող են չլինել: Ու միջոցներ ես փնտրում գիտակցությունդ կառավարելու: Ընկերներ էլ կան, որ կողքիս են, բայց նրանց չեմ ուզում տանջել, քանի ամեն ինչ շատ բարդ ու դժվար է: Հարցը սեփական ճակատագիրը չէ, պարզապես կար մի մարդ, որն էլ չկա, այդ ցավն է տանջում, չես կարողանում հաշտվել: Ու որպեսզի ցավը թուլացնես, պիտի միջոցներ գտնես: Ընթացքում հասկացա՝ միակ ելքն աշխատելն է»։

Դերասան, պարող Արամ Մանուկյանի կինը՝ Լիանա Ղազարյանը մահացել էր ավտովթարի հետևանքով։ Զույգը 2 որդի ուներ։ Կնոջ մահից հետո, սակայան, Արամը կարողացել է կրկին անձանական հարաբերություններ ստեղծել։ Այժմ նա սիրելի ունի։

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն էլ ամենատարբեր հարցազրույցների ընթացքում խոսել էր ամուսնու առաջին կնոջ մահվան ու երեխաների՝ իրեն ընդունելու մասին։

Երգիչ Սարոյի հրապարակումը` փոքրիկ որդու հետ

Սիրված երգիչ Սարոն հատկապես վերջին շրջանում բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նա հաճախ հրապարակումներ է  անում, ցույց տալիս իր աշխատանքն ու նաև ժամանցը: Վեջերս նա առավել հաճախ հրապարակումներ է անում իր երեխաների մասնակցությամբ:

Հերթական հրապարակման մեջ նա իր կրտսեր փոքրիկի`որդու հետ է:

Նշենք, որ տարիներ առաջ երգիչն Ազատ հակոբյանի «Studio vibes» հաղորդմանը հյուր էր, որի ժամանակ խոսել էր մի շարք թեմաների մասին։

Այդ թվում նաև որդու ծնունդի և իր զգացողությունների մասին։

«Աղջիկներիս համար գժվում եմ, տղայիս հետ դեռ էնքան չենք ընկերացել, որ հիմա ինչ որ բան ասեմ։ Մինչև երեխան չի խոսում, չենք ընկերանում, պիտի խոսենք ու հասկանանք իրար, դե իհարկե շնորհակալ եմ Աստծուց, որ տղա ունեմ։ Կյանքիս ամենամեծ երազանքն ա եղել։ 2 տարեկան երեք ամսական ա, բայց էնքան եմ խոսել հետը, ինձ թվումա սաղ հասկանում ա։ էնքան եմ զահլեն տանում՝ ինչից ասես խոաում եմ, որ հիմիկվանից հասկանա պապային ու լավ տղա դառնա»։

Ցավից ավելի ցավnտ բան տվիր. ում է դիմում Իննա Խոջամիրյանը. դերասանուհին հուզիչ հոլովակ է հրապարակել

Երգչուհի Բրյունետի նոր կատարումը վերջին մի քանի օրվա ընթացքում լայն տարածում է գտել։ Համացանցի բազմաթիվ օգտատերեր կիսվում են երգի ամենատարբեր հատվածներով։ Բացառություն չեն նաև հայ հայտնիներից ոմանք։

Այս անգամ էլ հերթը դերասանուհի Իննա Խոջամիրյանինն էր։ Իննան ինստագրամյան իր էջի story բաժնում հոլովակ էր հրապարակել՝ ցույց տալով, որ Բրյունետի նոր կատարումը լսում է մեքենայի մեջ։

«Ցավից ավելի ցավոտ բան տվիր»։

Երգի հենց այս հատվածով էր Իննան հրապարակել հոլովակը՝ դրան կից գրելով․

«Եսիմ»։

Անգամ հարսի զգեստով ղեկը ուրիշին չես ուզում տալ… Անի Երանյանի նոր հրապարակումը

Երեկ դերասանուհի Անի Երանյանը հարսի զգեստով տեսանյութ էր հրապարակել իր ինստագրամյան էջում։ Հրապարակումը քննարկումներ էր առաջացրել, իսկ դերասանուհին էլ շտապել էր նշել, որ կադրերը նոր նախագծի նկարահանման ընթացքից են։ 

Անին այսօր ևս կիսվել է նոր կադրերով, այս անգամ արդեն մեքենայից.

«Երբ մեքենայի ղեկը չես ուզում տաս ուրիշին անգամ հարսի զգեստով նկարահանման շտապելիս»,- հոլովակին կից գրել էր դերասանուհին։ 

Երգիչ Անդրեի հարցը հասավ քրեական ոստիկանություն․ ինչ են ստուգում

Գլխավոր դատախազությունը Երգիչ Անդրեի (Անդրեյ Հովնանյան) կնոջ՝ Անի Օհանյանի գրառման դեպքը ուղարկել է ՀՀ ոստիկանություն ստուգումներ իրականացնելու համար:

Այս մասին ArmLur.am-ին հայտնել են Գլխավոր դատախազությունից։ Դեպքի առթիվ Դատախազությունում ուսումնասիրություն է սկսվել։

Նշենք, որ 2024-ի տարեվերջին մամուլում հրապարակումներ եղան, որ երգիչն ու կինը՝ երգչուհի Անի Օհանյանը, բաժանվել են։ Տևական լռությունից հետո Անի Օհանյանը գրառում էր կատարել, որում, թեև Անդրեի անունը չի նշել, բայց բովանդակությունից պարզ է դառնում, որ խոսում է նրա մասին։

«Իմ ճանապարհը լի էր վախերով ու պայքարով։ Ես սիրում էի այն մարդուն, ով հմայեց ինձ: Բայց ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետևում սարսափելին էր թաքնված։ Սկզբում ամբողջ ժողովրդի աչքի առաջ ծնվեց հեքիաթը։ Դուք հավատացիք նրան այնպես ինչպես ես: Շուտով աշխարհը սկսեց փլուզվել: Իմ ամեն օրը սկսվում էր տագնապով ու անհանգստությունով՝ «Այսօր նա չար կլինի, թե բարի», «նորից կվիրավորի, կհարվածի, թե կրկին սպառնալու է, որ կզրկի երեխայից»:

Ես կարծում էի, որ կարող եմ փրկել ընտանիքը և փոխել նրան դեպի լավը, սակայն նրա ագրեսիան միայն աճում էր։ Նա չէր գիտակցում, թե որքան ցավ է պատճառում ինձ: Ես զգում էի, որ հոգիս դանդաղորեն քանդվում է, բայց շարունակում էի հուսալ, որ նա կհասկանա և կփոխվի: Ես հասկացա, որ սերը չպետք է տառապանք բերի: «Կներես» բառը ելք չէ։ Դա անընդհատ կրկնվում էր: Այսօր ես համարձակվում եմ խոսել: Այս ամբողջ ընթացքում ես ստիպված էի ժպտալ տեսախցիկների և մարդկանց առջև՝ ցուցադրել «երջանկություն» այն ժամանակ, երբ ոչ ոք չգիտեր, թե ինչ է կատարվում փակ դռների հետևում: Այս գրառումը ոչ միայն աղաղակ հոգու, դա կոչ է բոլոր կանանց, ովքեր տառապում են ինձ նման։ Աղջիկներ, կանայք ,մայրեր Դուք արժանի եք սիրո, որը բերում է լույս և ոչ թե խավար»,- Ինստագրամի իր էջում գրել էր երգչուհին։

«Կարապս»… Անուշիկ Առաքելյանը դստեր լուսանկարներն է հրապարակել

Նախորդ տարեվերջին ողջ համացանցը ողողված էր դերասանուհի Անուշիկ Առաքելյանի դստեր հարսանյաց տեսանյութերով:

Դերասանուհին Նանեին՝ դստերը մեծացրել է միայնակ։ Նանեն 20 տարեկան է, սովորում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում։

Նանեի և ամուսնու մասնակցությամբ հրապարակումները շատ էին սիրվել հանրության կողմից: Նրանք աչքի էին ընկնում միմյանց հանդես սիրառատ և ջերմ հարաբերություններով, ինչն էլ չէր վրիպում հետևորդների և ընթերցողների աչքից:

Հարսանիքից ամիսներ անց Անուշիկը դստեր լուսանկարն է հրապարակել և գրել.

«Կարապս»: