«Սեր զույգ»… Սերգեյ Սարգսյանն ու Մարիամ Շահինյանը միասի՞ն են

«Շնորհավոր Վալենտին և Տրնդեզ»:

Լուսանկարում նրանք միմյանց կողքին էին նստած`ձեռք-ձեռքի բռնած:

Տվյալ հրապարակումն առաջացրել էր հետևորդների հետաքրքրությունը: Շատերը կարծում էին, որ զույգը միասին է, քանի որ նմանօրինակ հրապարակում եղել էր նաև Ամանորին:

Երեկ զույգի ինստագրամյան հարթակում մի քանի լուսանկարներ են հայտնվել, որոնց կից կա «Սեր զույգ» գրությունը, ինչն էլ ավելի է քննարկումների տեղիք տալիս:

Նշենք, որ նրանք երկուսն էլ տվյալ թեմայի վերաբերյալ դեռևս մեկնաբանություն չեն տվել:

Հավելենք, որ և´Սերգեյը, և´ Մարիամը նախկինում ամուսնացած են եղել և ունեն երեխաներ:

Ախպեր իմ թագավոր… Տիգրան Ասատրյանի թոռնիկը 10 ամսական է

Ամերիկաբնակ երգիչ Տիգրան Ասատրյանի թոռնիկը 10 ամսական է: Այս առիթով պապիկը հրապարակում է արել`շնորհավորելով իր թոռնիկին «Ախպեր իմ թագավոր» երգով:

Նշենք, որ փոքրիկի մասնակցությամբ շատ հաճախ հրապարակումներ է անում ողջ ընտանիքը:

Դե իսկ վերջերս էլ մի հրապարակման մեջ պապիկը երգում էր թոռնիկի համար`նրա սիրելի երգը:

Իմ սեր, իմ Հայկո… Անահիտ Մանուկյանի ջերմ շնորհավորանքը`Հայկ Հովհաննիսյանի ծննդյան առթիվ

Այսօր դերասան Հայկ Հովհաննիսյանի ծննդյան օրն է: Այս առիթով դերասանի սիրելին` դերասանուհի Անահիտ Մանուկյանն իր ինստագրամյան էջում հրապարակել է համատեղ տեսանյութ և ջերմ շնորհավորանք գրել:

«Ծնունդդ շնորհավոր, իմ սեր, իմ Հայկո: Փոքր ժամանակ երբեք չէի մտածի, որ մեր տան կողքի տանը նշվող ծնունդը տարիներ հետո էսքան կարևոր կդառնա ինձ համար:

Հ.Գ. Այո, մենք իրար հանդիպել ենք դեռ փոքր տարիքում, ապրել կողք-կողքի, բայց ՃԱՆԱՉԵԼ հիմա»:

Արկադի Դումիկյանի անկեղծ խոսքը` կյանքում ունեցած դժվարությունների և հիասթափությունների մասին

Օրերս Արկադի Դումիկյանը եղել էր Սոնա Սաֆարյանի հյուրը։

StarNews-ը հետևեց զրույցին։

Խոսելով անձնական դժվարություններից` նա նշել է.

«Կյանքի դժվարությունները, որոնք ես հաղթահարել եմ, ինձ ավելի խելացի են դարձրել: Երբեք որևէ մեկին չեմ մեղադրել իմ հիասթափությունների ու դժվարությունների ժամանակ, եթե այդ պահին այդպես է եղել, ուրեմն այդպես պիտի լիներ։Աստված գուցե այդպես է արել, որ հետո ավելի լավ տարիներ լինեն: Ես երբեք չէի պատկերացնի, որ կյանքում ինձ որևէ մեկը կճանաչի որպես երգիչ Արկադի Դումիկյան,բայց այդպես պիտի լիներ…»։

Դումիկյանի կարծում է,որ  բնավորությամբ մայրիկին է նման.

«Մայրս աշխարհի ամենահամեստ ու բարի կինն է: Ով նրան ճանաչում է, նույնը կասի: Այնպես չէ, որ իմ մայրն է, դրա համար եմ ասում, ես շատ ռեալիստ եմ: Կարող էի ասել՝ մայրս շատ խորամանկ կամ հումորով կին է, բայց այդպես չէ: Ես բնավորությամբ նրան եմ նման»։

Արկադի Դումիկյանը հաղորդման ընթացքում անկեղծացել է ՝ ունի սկզբունքեր,որոնց երբեք չի դավաճանի.

«Ես որդի ունեմ, ու իմ նպատակը մեծ դահլիճներ լցնելը չէ: Ուզում եմ, որ վաղը, երբ ինչ-որ տեղ ասեն՝ Արկադիի որդին է, ասեն, որ հայրդ շատ լավ մարդ էր: Ուզում եմ, որ դա որդուս ուժ ու մոտիվացիա տա, որ ինքն էլ այդպիսին լինի»։

«Ասեց` ինչ անեմ քո համար, ասի`ձեռս բռնի»… Ռաֆայել Երանոսյանի ջերմ հրապարակումը`հայրիկի մասին

Դերասան Ռաֆայել Երանոսյանը մշտապես փորձում է սոցիալական հարթակների իր հետևորդներին ներկայանալ անկեղծ, երբեմն էլ՝ զվարճալի հրապարակումներով։

Ռաֆայելը չի խուսափում խոսել իր խնդիրների, ձեռքբերումների, աշխատանքային ու անձնական նորությունների մասին։

Շատ անգամներ էլ դերասանն իր հայրիկի մասնակցությամբ հրապարակումներ է անում`այդպիսով ակնհայտ ցույց տալով իր սերն ու հարգանքը` ուղղված հորը:

Հերթական անգամ էլ Ռաֆայելը նմանատիպ հրապարակում է արել`գրելով հետևյալը.
«Ասումա`Ռաֆիկ ջան, ինչ անեմ քո համար, ասի պապ ձեռս բռնի»:

Սոնա Ռուբենյանի արտաքնի բացահայտ փոփոխությունն ու դրական արդյունքը.երգչուհին շարունակում է նիհարել

Վերջին շրջանում սիրված երգչուհի Սոնա Ռուբենյանի ինստագրամյան էջում հիմնականում կարելի է տեսնել փոքրիկ Մարիին: Մարին հասցրել է սիրվել հանրության կողմից, ինչն էլ ստիպում է  Սոնային դստեր մասնակցությամբ հրապարակումներն ավելի շատացնել:

Վերջին շրջանում հատկապես Սոնան նկատելի նիհարել է: Երգչուհին ասես կորցրել է տասից ավելի կիլոգրամներ, ինչն ակնհայտ երևում է:

Սոնան չի դադարում զարմացնել իր գրանցած արդյունքներով, ինչն էլ վկայում է երգչուհու մասնակցությամբ վերջին հրապարակումը: Ինչ խոսք` դրական փոփոխությունը անհնար է չփաստել:

Ծնունդդ շնորհավոր, իմ մեծ սեր… Դիանա Մալենկոյի հրապարակումը

Դերասանուհի Դիանա Մալենկոն հեռուստաէկրաններին է բավականին վաղ տարիքից և այս ընթացքում պարբերաբար հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում ոչ միայն իր կերտած դերերով, այլև անձնական կյանքի մանրամասներով։

Դերասանուհին ինստագրամյան հարթակում պարբերաբար հրապարակումներ է անում իր կերտած դերերից, ճամփորդություններից և առօրյայից:

Այս անգամ նա ջերմ հրապարակում է արել ընկերոջ` Րաֆֆի Մովսիսյանի մասնակցությամբ ու շնորհավորել նրա ծննդյան տարեդարձը:

«Ծնունդդ շնորհավոր, իմ մեծ սեր»,- հրապարակմանը կից գրել է Դիանան:

 

Էսօր մեր ղեկավարն ու առաջին տիկինը էս ի՞նչ են խոսում,էս ո՞նց են խոսում, մենք պիտի ամաչեինք. Լևոն Հարությունյան

«Իմնեմնիմի» փոդքաստի եթերում Լևոն Հարություննյանն էր, ով բավականին էմոցիոնալ ու անկեղծ խոսեց ներկայիս իշխանության մասին։

StarNews-ը առանձնացրեց հետևյալը.

«Ժողովուրդ, էսօր մեր ղեկավարն ու առաջին տիկինը էս ի՞նչ են խոսում,էս ո՞նց են խոսում։Դա մեր ընտրությունն ա։ Մի հատ եկեք կողքից նայենք, փառք Աստծո, 7 տարի ա ունենք հնարավորություն` կողքից նայենք,թե ում ենք ընտրել։ Մենք պիտի ամաչեինք, պիտի նեղվեինք… Էսօր գիտության հերն են անիծել։ Էս ազգը մտածող ազգա, էս ազգը վաղուց կարող էր իր զենքն էլ ունենալ, իրա զենքի գործարանն էլ ունենալ։ Կարողա շատերդ մտածեք պրիմիտիվ բան եմ ասում, բայց չէ, էդ խելոք լիդերի դեպքում… ու ես ունեմ փաստեր, որ ես գիտեմ մեր ղեկավարությունը ասելա` «հը ը» …

Էս ուր՞ ենք հասել… նիուժելի մենք մեզ հետ գալու ճանապարհ չենք թողել։ Խնդրում եմ, եկեք արթնանանք էլի, արդեն բերանս էլ ծռվեց, հեսա կարողա ինսուլտ ստանամ։ Մի հատ նոր օրգանա ստեղծվել, որը ժամանակնա պառկենք ազգովի ապերացիա անենք հանենք քցենք էն կոմ ու էդ օրգանը քանի գնում մեծանում ա։ Իրանք նենց մտածված, նենց ճիշտ ուղու վրա են՝ հասկացել են էս ժողովրդի հոգեբանությունը, մեզ էլ նորմալ  օգտագործում են…»

Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի ծոռնիկը 10 ամսական է. հուզիչ կադրեր

Սիրված դերասաններ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի թոռնուհին շատ ակտիվ հրապարակումներ է անում իր ինստագրամյան էջում։  Ինչպես արդեն տեղեկացրել ենք` ամիսներ առաջ ծնվել է Անժելայի որդին, ում զույգը տվել է Հարություն անունը։

Սիրված դերասանների թոռնուհին հաճախ է տարբեր հրապարակումներ անում նորածին որդու հետ, դրանք  շատ հուզիչ են և լայնորեն տարածվում են համացանցում։ 

Երեկ ընտանիքը նշում էր փոքրիկի 10 ամսականը: Անժելան հերթական անգամ փոքրիկի տորթի նկարահանումը իրականացրել է հայտնի տատիկ-պապիկի հետ:

Այս կադրերը հուզիչ են հատկապես ողբերգություն տեսած ամուսինների համար, երբ նրանք կրկին ժպտում են:

Հայտնիների լուսանկարներն ու հրապարակումները`Ծաղկազարդի օրվա առթիվ

Հայ առաքելական եկեղեցին երեկ` Ս. Հարության տոնին նախորդող կիրակին, տոնում էր Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ:

Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր։

Հայ հայտնիներից շատերն օրվա առթիվ հենց իրենց փոքրիկների հետ այցելել են եկեղեցի, Ծաղկազարդը խորհրդանշող պսակներով նկարվել ու իրենց ինստագրամյան էջում հրապարակելով լուսանկարներն` ուրախ ու բարի Ծաղկազարդ մաղթել մյուսներին:

Ներկայացնում ենք ծաղկազարդյան կիրակին`մեկ տեսանյութով: