Գուրգեն և Իննա Դաբաղյանները համարվում են հայկական շոու բիզնեսի ամենասիրված զույգերից մեկը: Իննան`դառնալով Գուրգենի կինը, կարճ ժամանակահատվածում կարողացավ սեր ու հետևորդների բանակ ձեռք բերել իր սոցիալական ցանցի էջերում:
Բոլորը գիտեն, որ Իննայի ընտանիքն ապրում է Ռուսաստանում, ուր ժամանակ առ ժամանակ գնում է երգչի կինը: Ոչ պակաս հաճախ նաև Իննայի մայրն է գալիս դստեր մոտ ու ակտիվ հրապարակումներ անում իր ինստագրամյան հարթակում:
Այս անգամ ևս նա կրտսեր թոռնիկի հետ լուսանկարներ է հրապարակել ու գրել.
Սիրված երգչուհի, երջանկահիշատակ Վարդուհի Վարդանյանի որդու`Ռուբենի և կնոջ`Մերիի ընտանիքը սիրված է հանրության կողմից: Զույգի հարսանիքից հետո նրանց հետևում են սոց.ցանցերի էջերում ու սպասում նրանց կյանքում տեղի ունեցող իրադարձություններին:
Թեև Ռուբենն այնքան էլ ակտիվ չէ, այնուամենայնիվ Մերին շատ հաճախ ցույց է տալիս իրենց հանգիստը, առօրյան ու նաև դստեր`փոքրիկ Վարդուհու մասնակցությամբ հրապարակումներով հանդես գալիս:
Հերթական հրապարակման մեջ երևում է, թե որքան է մեծացել փոքրիկը, ով ի դեպ կրում է տատիկի անունը:
Tete A Tete հաղորդմանը հյուրընկալվել էր հաղորդավարուհի՝ Լիլիթ Մուրադյանը։
StarNews-ը հետևեց հարցազրույցին։
Ծնողների բաժանությունից խոսելով նա անկեղծացավ.
«Ես կստեմ, որ ասեմ 3 տարեկան Լիլիթը այդ պահին գիտակցում էր կամ հասկանում ու ապրում՝ ինչ ա կատարվում։ Դա գուցե գալիս էր ծնողներիս հասուն ու գիտակից լինելուց։ Ես հավասարաչափ ժամանակ էի անցկացնում երկուսի հետ էլ, և իմ հիշողություններում չի մնացել դա բացասական։ Երբ դու մեծանում ես, գուցե հասկանում ես, որ ոչինչ անհետք չի մնում։ Չեմ կարող ասել. որ ուրախ ու հարթ մանկություն եմ ունեցել ՝չէ։ Եղել են նաև տխուր դրվագներ, որ ինձ մենակ եմ զգացել»։
Հաղորդավարուհու ապրումների մասին խոսվեց, երբ հայրը հեռանում է կյանքից.
«Նախ պապան երկար ժամանակ էր հիվանդ ու իրա հեռանալը շոկային նորություն չէր։ Հետևաբար, ենթագիտակցաբար բոլորս պատրաստ էինք։ Հասկացել էի, որ մեր պսակադրությունը վերջին ամենասիրուն հուշնա լինելու իր համար։ Ինձ համա կարևոր էր, որ ինքը գնալուց իմանա՝ ապահով ձեռքերում եմ:
Ես գիտեի էսօր կամ վաղը… Շատ եմ ցավում,որ իմ երեխաներն իր հետ չծանոթացան,բայց եղավ այն, ինչ եղավ: Երբ իր մոտ էի, վիճում էի բժիշկների հետ, բղավում էի, չէի կարողանում տիրապետել ինձ։ Գիտակցությունդ հասկանումա, որ վերջ, բայց դու շարունակում ես ինչ-որ բաներ անել։ Ասեցի` «լավ պապ, ես արդեն գնում եմ, ասա` ինչ կուզես»։ Ասեց՝ «կուզեի մի քիչ էլ մնալ, բայց երևի էսօր վերջին օրը լինի»։ Ես դուրս եկա ու իմացա`գիշերը մահացել ա»։
«Խոստովանություն» հաղորդաշարի տաղավարում էր երգիչ ,հաղորդավար, շոումեն Սամվել Գրիգորյանը։
StarNews-ը հետևեց զրույցին։
Սամվելը դպրոցն ավարտելուց հետո չի ծառայել, քանի որ ուներ առողջական խնդիրներ.
«Ծնողներներս արեցին ամեն բան, որպեսզի ես չծառայեմ։ Չեմ ծառայել և դրա փոխարեն աշխատել եմ»։
Լինելով Նադեժդա Սարգսյանի դպրոցի սան` կարոտում և զգում է նրա կարիքը.
«Շատ սիրում ու կարոտում եմ։Երբեմն կարոտս առնում եմ Էմմիից։ Ժամանակ առ ժամանակ մեր կյանքում կարևոր ու լավ մարդկանց ենք կորցնում՝ կարոտը սկսում ա խեղդել ու խեղդել…»
Սամվել Գրիգորյանը խոսեց ընտանիքից.
«Շատ արագ ստացվեց ամուսնությունս: 19–20 տարեկանում, 21-ում արդեն պապա էի։ Պատրաստ չէի հոգեբանորեն, որ պետք ա պապա դառնամ, բայց փառք Տիրոջը ինձ մոտ շատ լավ ստացվեց, որովհետև ընտրությունը լավն էր։ Ես ու կինս երիտասարդ էինք, մամաս ստեղծեց պայմանները, որպեսզի մեզ մեծացնի, դաստիարակի և տեսակավորի։ Ծնվեց առաջնեկս՝ Նարեն, երկու տարի հետո կորցրեցինք մի բալիկ, Նարեից 4 տարի տարբերությամբ ծնվեց Նարեկը՝որդիս»։
Խոսելով ծնողների կորստից և կարոտից` նա նշեց.
«Չստացվեց իրենց մոտ, ես 12-13տարեկան էի` ամուսնալուծվեցին։ Մենք երեք երեխաներով մնացինք մամայի հետ, հայրս ապրում էր հորաքրոջս տանը։ Մեր կապը շատ-շատ քիչ էր, պակաս էր։ Անցան տարիներ, մի օր հորաքույրս զանգահարեց, ասեց՝«Սամվել, պապան լավ չի»։ Այդ օրն իմ կյանքի ամենաբարդ օրերից մեկն էր։12 տարի հետո նույն օրը, նույն ամսին, նույն ժամին մաման մահացավ։ Դա էլի մեծ հարված էր ինձ համար։ Էն ժամանակ փոքր էի, չկարողացա իրենց միացնել։ Մահանալուց հետո դա կարողացա անել։ Էջմիածնից տեղափոխեցի և մամայի կողքը պապայի գերեզմանը սարքեցի՝ հիմա իրանք միասին են…»
Սիրված երգիչ Արամ MP3-ը և կինը`Աննա Մարգարյանը, բավականին ակտիվ են ինստագրամյան հարթակում: Նրանք հաճախ են համատեղ հրապարակումներ անում, ինչպես նաև երբեմն աչքի ընկնում իրենց հումորային հրապարակումներով:
Այս անգամ Արամի կինն ամուսնու հետ համատեղ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել ամուսնության օրվա առթիվ:
StarNews-ը ևս միանում է շնորհավորանքներին`ներկայացնելով երգչի և կնոջ արխիվային լուսանկարը:
Երգչուհի Արմինկան իր ինստագրամյան էջում մահացած եղբոր ծննդյան օրը հրապարակել է նրա լուսանկարը` կից գրելով նրա ծննդյան օրը, ամիսն ու տարեթիվը: Երգչուհին իր սրտի ցավն արտահայտող էմոջի է տեղադրել ու գրել.
«Ապերս»:
Նշենք, որ ավելի վաղ` Մհեր Բաղդասարյանի «Tete A Tete» հաղորդման շրջանակներում, Արմինկան խոսել էր այս մասին ու նշել, որ շատ կապված էր եղբոր հետ, վերջինս մեծ դեր է ունեցել իր ճաշակի և երաժշտական ոճի հարցում: Արմինկայի խոսքով՝ եղբայրը շատ էր իր մասին հոգ տանում:
Երգչուհու եղբայրը մահացել է ավտովթարից. ըստ Արմինկայի՝ երբեք չէր կարողանա պատկերացնել, որ դա կարող է տեղի ունենալ իր եղբոր հետ, քանի որ եղբայրը հմուտ վարորդ էր:
Արմինկայի խոսքով՝ վերջինս վատ տրամադրությամբ դուրս է եկել Արթիկից, նա նաև գինովցած է եղել: Որքան էլ մայրը հորդորել է այդպես մեքենա չվարել, չի լսել, ապա տեղի է ունեցալ ավտովթարը:
Արմինկայի կարծիքով՝ այս ամենն առեղծվածային է, քանի որ եղբայրը մահացել է ճիշտ նույն օրը, ինչ մորական պապը՝ օգոստոսի 16-ին. ընդ որում՝ եղբայրը գալիս էր Երևան, որպեսզի գնար գերեզման: Ըստ Արմինկայի՝ եղբայրը նաև պապիկի կրկնօրինակն էր:
StarNews-ը հայտնել է, որ սցենարիստ Դիանա Գրիգորյանն այսօր նշում է իր ծննդյան տարեդարձը: Այս առիթով արդեն կեսգիշերին Դիանային անակնկալ էին մատուցել իր թիմի աղջիկները: Այնտեղ էին Ռոզա Դավթյանը, Անի Քոչարյանը, Դիանա Տոռեսը և ուրիշներ:
Դիանան նշում է ծննդյան տարեդարձը, որի բացառիկ կադրերը կներկայացնենք ավելի ուշ:
Դե իսկ րոպեներ առաջ սցենարիստին շնորհավորել է Կարեն Ասլանյանը`իր ինստագրամյան սթորի բաժնում հրապարակելով Դիանայի լուսանկարը:
Ալեքսանդր Բաբասյանը տարիներ շարունակ ամենաքննարկված դերասաններից մեկն է հայկական շոուբիզնեսում։Բացի գործունեությունից՝ արդեն տարիներ շարունակ խոսվում է նաև նրա և սննդաբան Լիլիթ Բասյանի ամուսնալուծության մասին։
Այս տարիներ ընթացքում նրանք մի քանի անգամ խոսել են իրենց բաժանման մասին`այդպիսով լիարժեք չներկայացնելով բաժանման իրական պատճառը:
Ալեքսանդրն իր ինստագրամյան էջում վերջին շրջանում առավել հաճախ որդու մասնակցությամբ հրապարակումներ է անում, դե իսկ այսօր`հերթական հրապարակմանը կից, դերասանը գրել է.