«Տղաս ծնվեց»․ Վարդան Սարգսյանը հայր է դարձել

Հաղորդավար Վարդան Սարգսյանը հայր է դարձել։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Այսօր ես դարձա աշխարհի ամենից երջանիկ մարդը, ծնվեց տղաս՝ Նորայր Վարդանի Սարգսյանը: Վստահ եմ` դուք ևս ուրախ եք ինձ համար, ինչի համար շատ շնորհակալ եմ»,-գրել է նա:

StarNews-ը շնորհավորում է:

Գարիկ Պապոյանը Փարիզում պատահմամբ հանդիպել է Տոմային և Պոնչին. որքան է նիհարել դերասանը

Վերջին շրջանում շատ հայ հայտնիներ մեկնում են այլ երկրներ`որոշները շրջագայելու, մյուսներն էլ աշխատանքից ելնելով:

Այս օրերին Փարիզում են նաև դերասաններ Գարիկ Պապոյանը, Տարոն Իսպիրյանը և Թամարա Պետրոսյանը, ովքեր փողոցում պատահական հանդիպում են ունեցել:

Գարիկը տեսանյութ է հրապարակել, որտեղ հերթական անգամ երևում որքան է  նիհարել Պոնչը: Նա նման չէ ինքն իրեն:

Չեմ դադարելու Վարդան Ղուկասյանի համար աղոթել… 222 Lava

«Բացարձակ արժեք»-ի հյուրն էր Էրիկ Շահբազյանը շատերին հայտնի «222 Lava-ն»։

StarNews-ը հետևեց զրույցին։

Զրույցը սկսեցին ամենաաղմկահարույց թեմայից, որ կապված էր Պետեկամուտների կոմիտեի հետ ՝109 միլիոն տուգանքի փորձ։ Ի՞նչ իրավիճակում է գտնվում խնդիրը.

«Չեմ ուզել այս հարցի շուրջ խոսել, հոգեբանորեն ինձ ցավ ա պատճառել։ Վերջնական դեռ չի որոշվել ինչ է լինելու, պետական գաղնիք է ստորագրված ՝ինձանից չի կարա դուրս գա` ինչ է որոշվել, ընթացքի մեջ ա։ Փառք Աստծո` ամեն ինչ լավ է լինելու, հավատում եմ։ Վեց ամիս հոգեբանորեն շատ վատ վիճակի մեջ եմ եղել։ Պետեհամուտների հարձակում, դրանից հետո Վարդան Ղուկասյանի զանգը։ Որպես մեր հայաթի քեռի կամ մի հոպար, շատ վատ բերան ունեցող, հայհոյանքներով մարդ եմ վերաբերվում։ Իրա նեգատիվ ազդեցությունը ազգի վրա կարողանումա անդրադառնա:  Շատ մարդիկ չիմանալով ճշմարտությունը` իրա ասածներով ենթադրություններ են կազմում»։

Վերջերս Էրիկը հանդես էր եկել մի տեսանյութով, որտեղ նշել էր՝ «Առանց Վարդան Ղուկասյանի անհետաքրքիր կլիներ, նրա կարիքը կա այս պահին»: Ինչպես մեկնաբանեց այս միտքը.

«Ես հավատում եմ, որ Վարդան Ղուկասյանն ապաշխարելուա։ Իմ վիդեոներից մեկում ասել եմ` «Ղուկասյան ջան, Սողոսը, որ  դարձավ Պողոս, դուք ո՞վ եք, որ չդառնաք։ Նա բանտից դուրս չի գա այնքան ժամանակ, մինչև Աստծուն ծնկի չգա։ Ես հավատում եմ` ինքը փոխվելուա ու իրա համար աղոթում եմ։ Ինքն ուժեղ զենքա սատանային տրորելու համար։ Ես չեմ դադարելու Վարդան Ղուկասյանի համար աղոթել: Չարությունով չեմ լցված, դա իր մեջի հակառակորդնա, որովհետև ինքն էլա Աստծու ստեղծած»։

«Սեր զույգ»… Սերգեյ Սարգսյանն ու Մարիամ Շահինյանը միասի՞ն են

«Շնորհավոր Վալենտին և Տրնդեզ»:

Լուսանկարում նրանք միմյանց կողքին էին նստած`ձեռք-ձեռքի բռնած:

Տվյալ հրապարակումն առաջացրել էր հետևորդների հետաքրքրությունը: Շատերը կարծում էին, որ զույգը միասին է, քանի որ նմանօրինակ հրապարակում եղել էր նաև Ամանորին:

Երեկ զույգի ինստագրամյան հարթակում մի քանի լուսանկարներ են հայտնվել, որոնց կից կա «Սեր զույգ» գրությունը, ինչն էլ ավելի է քննարկումների տեղիք տալիս:

Նշենք, որ նրանք երկուսն էլ տվյալ թեմայի վերաբերյալ դեռևս մեկնաբանություն չեն տվել:

Հավելենք, որ և´Սերգեյը, և´ Մարիամը նախկինում ամուսնացած են եղել և ունեն երեխաներ:

Ախպեր իմ թագավոր… Տիգրան Ասատրյանի թոռնիկը 10 ամսական է

Ամերիկաբնակ երգիչ Տիգրան Ասատրյանի թոռնիկը 10 ամսական է: Այս առիթով պապիկը հրապարակում է արել`շնորհավորելով իր թոռնիկին «Ախպեր իմ թագավոր» երգով:

Նշենք, որ փոքրիկի մասնակցությամբ շատ հաճախ հրապարակումներ է անում ողջ ընտանիքը:

Դե իսկ վերջերս էլ մի հրապարակման մեջ պապիկը երգում էր թոռնիկի համար`նրա սիրելի երգը:

Իմ սեր, իմ Հայկո… Անահիտ Մանուկյանի ջերմ շնորհավորանքը`Հայկ Հովհաննիսյանի ծննդյան առթիվ

Այսօր դերասան Հայկ Հովհաննիսյանի ծննդյան օրն է: Այս առիթով դերասանի սիրելին` դերասանուհի Անահիտ Մանուկյանն իր ինստագրամյան էջում հրապարակել է համատեղ տեսանյութ և ջերմ շնորհավորանք գրել:

«Ծնունդդ շնորհավոր, իմ սեր, իմ Հայկո: Փոքր ժամանակ երբեք չէի մտածի, որ մեր տան կողքի տանը նշվող ծնունդը տարիներ հետո էսքան կարևոր կդառնա ինձ համար:

Հ.Գ. Այո, մենք իրար հանդիպել ենք դեռ փոքր տարիքում, ապրել կողք-կողքի, բայց ՃԱՆԱՉԵԼ հիմա»:

Արկադի Դումիկյանի անկեղծ խոսքը` կյանքում ունեցած դժվարությունների և հիասթափությունների մասին

Օրերս Արկադի Դումիկյանը եղել էր Սոնա Սաֆարյանի հյուրը։

StarNews-ը հետևեց զրույցին։

Խոսելով անձնական դժվարություններից` նա նշել է.

«Կյանքի դժվարությունները, որոնք ես հաղթահարել եմ, ինձ ավելի խելացի են դարձրել: Երբեք որևէ մեկին չեմ մեղադրել իմ հիասթափությունների ու դժվարությունների ժամանակ, եթե այդ պահին այդպես է եղել, ուրեմն այդպես պիտի լիներ։Աստված գուցե այդպես է արել, որ հետո ավելի լավ տարիներ լինեն: Ես երբեք չէի պատկերացնի, որ կյանքում ինձ որևէ մեկը կճանաչի որպես երգիչ Արկադի Դումիկյան,բայց այդպես պիտի լիներ…»։

Դումիկյանի կարծում է,որ  բնավորությամբ մայրիկին է նման.

«Մայրս աշխարհի ամենահամեստ ու բարի կինն է: Ով նրան ճանաչում է, նույնը կասի: Այնպես չէ, որ իմ մայրն է, դրա համար եմ ասում, ես շատ ռեալիստ եմ: Կարող էի ասել՝ մայրս շատ խորամանկ կամ հումորով կին է, բայց այդպես չէ: Ես բնավորությամբ նրան եմ նման»։

Արկադի Դումիկյանը հաղորդման ընթացքում անկեղծացել է ՝ ունի սկզբունքեր,որոնց երբեք չի դավաճանի.

«Ես որդի ունեմ, ու իմ նպատակը մեծ դահլիճներ լցնելը չէ: Ուզում եմ, որ վաղը, երբ ինչ-որ տեղ ասեն՝ Արկադիի որդին է, ասեն, որ հայրդ շատ լավ մարդ էր: Ուզում եմ, որ դա որդուս ուժ ու մոտիվացիա տա, որ ինքն էլ այդպիսին լինի»։

«Ասեց` ինչ անեմ քո համար, ասի`ձեռս բռնի»… Ռաֆայել Երանոսյանի ջերմ հրապարակումը`հայրիկի մասին

Դերասան Ռաֆայել Երանոսյանը մշտապես փորձում է սոցիալական հարթակների իր հետևորդներին ներկայանալ անկեղծ, երբեմն էլ՝ զվարճալի հրապարակումներով։

Ռաֆայելը չի խուսափում խոսել իր խնդիրների, ձեռքբերումների, աշխատանքային ու անձնական նորությունների մասին։

Շատ անգամներ էլ դերասանն իր հայրիկի մասնակցությամբ հրապարակումներ է անում`այդպիսով ակնհայտ ցույց տալով իր սերն ու հարգանքը` ուղղված հորը:

Հերթական անգամ էլ Ռաֆայելը նմանատիպ հրապարակում է արել`գրելով հետևյալը.
«Ասումա`Ռաֆիկ ջան, ինչ անեմ քո համար, ասի պապ ձեռս բռնի»:

Սոնա Ռուբենյանի արտաքնի բացահայտ փոփոխությունն ու դրական արդյունքը.երգչուհին շարունակում է նիհարել

Վերջին շրջանում սիրված երգչուհի Սոնա Ռուբենյանի ինստագրամյան էջում հիմնականում կարելի է տեսնել փոքրիկ Մարիին: Մարին հասցրել է սիրվել հանրության կողմից, ինչն էլ ստիպում է  Սոնային դստեր մասնակցությամբ հրապարակումներն ավելի շատացնել:

Վերջին շրջանում հատկապես Սոնան նկատելի նիհարել է: Երգչուհին ասես կորցրել է տասից ավելի կիլոգրամներ, ինչն ակնհայտ երևում է:

Սոնան չի դադարում զարմացնել իր գրանցած արդյունքներով, ինչն էլ վկայում է երգչուհու մասնակցությամբ վերջին հրապարակումը: Ինչ խոսք` դրական փոփոխությունը անհնար է չփաստել:

Ծնունդդ շնորհավոր, իմ մեծ սեր… Դիանա Մալենկոյի հրապարակումը

Դերասանուհի Դիանա Մալենկոն հեռուստաէկրաններին է բավականին վաղ տարիքից և այս ընթացքում պարբերաբար հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում ոչ միայն իր կերտած դերերով, այլև անձնական կյանքի մանրամասներով։

Դերասանուհին ինստագրամյան հարթակում պարբերաբար հրապարակումներ է անում իր կերտած դերերից, ճամփորդություններից և առօրյայից:

Այս անգամ նա ջերմ հրապարակում է արել ընկերոջ` Րաֆֆի Մովսիսյանի մասնակցությամբ ու շնորհավորել նրա ծննդյան տարեդարձը:

«Ծնունդդ շնորհավոր, իմ մեծ սեր»,- հրապարակմանը կից գրել է Դիանան: