Գրկախառնություն ու կիրք. Անի Երանյանն ու Մովսես Երեմյանը կրկին միասի՞ն են

Մովսես Երեմյան Անի Երանյան զույգի մասին ժամանակին խոսում էին բոլորը, նրանք ամենասիրված աստղային զույգն էին, նրանց յուրաքանչյուր նոր ֆոտոշութ անմիջապես տարածվում էր ամբողջ համացանցով, ցանկացած հարցազրույց մի նոր քննարկման առիթ էր դառնում՝ երբեմն նոր սկանդալի ու քննադատության ալիք բերելով։

Ժամանակին շատերը անգամ հակված էին մտածելու, որ նրանց սիրավեպը պարզապես PR քայլ էր՝ իրենց անձի շուրջ հետաքրքրություն առաջացնելու համար։ Իհա՛րկե, թե՛ Մովսեսը, թե՛ Անին մի քանի անգամ հերքել են այս խոսակցությունները՝ նշելով՝ իրենց հարաբերություններն անկեղծ են։

Ու չնայած այս հայտարարությանը՝ Մովսեսն ու Անին բաժանվեցին ու այդ հանգամանքը բամբասանքների առիթ դարձավ, շատ էին վարկածները, թե ինչու՞ ամենաներդաշնակ զույգերից մեկը բաժանվեց։ Մովսեսն ու Անին այդպես էլ չխոսեցին իրենց բաժանման հիմնական պատճառի մասին՝ մշտապես խուսափողական պատասխաններ տալով։

Այս ամենից հետո նրանցից յուրաքանչյուրը գնաց իր ճանապարհով`ամուսնություն, երեխա, բաժանում և այլն:

Արդեն այսօր Անիի և Մովսեսի ինստագրամյան էջերում հայտնվել է ռոմանտիկ հոլովակ` «Պատմությունները ավարտվում են, թե՞..» նախաբանով:

Հոլովակում Անիի և Մովսեսի արխիվային կադրերն են, ինչպես նաև նոր կադրեր, որտեղ Մովսեսը գրկում է Անիին, և այստեղ հարաբերություններն ավելին են, քան նախկին սիրելիներ: Արդյո՞ք նրանք կրկին միասին են, թե՞ այս ամենը PR քայլ է, պարզ կդառնա ավելի ուշ:

Դե իսկ մեկնաբանություններում մարդիկ շտապել են հետաքրքրվել` ինչ բնույթ է կրում տեսանյութը, և հիշել են անցյալը` նրանց միասին լինելու տարիները:

StarNews-ը բացահայտել է Հրագի և Միլայի երեխայի սեռը.ԲԱՑԱՌԻԿ

StarNews.am-ը շաբաթներ առաջ հայտնեց, որ երգիչ Հրագը և նրա կինը՝ պարուհի Միլան սպասում են իրենց առաջնեկին։

Արդեն այսօր զույգը պարզել է ապագա երեխայի սեռը։ Նրանք կիսվել են տեսանյութով, սակայն դեռ չեն բացահայտել փոքրիկի սեռը, ինչն էլ թերևս ավելի ուշ զույգը կհայտնի հանրությանը:

Սակայն StarNewsի բացառիկ տեղեկության համաձայն`զույգը որդի է ունենալու, ինչը անչափ ուրախացրել է և´ապագա մայրիկին, և´ ապագա հայրիկին:

StarNews-ը շնորհավորում է  զույգին:

Արմինկայի ու Խորեն Լևոնյանի ռոմանտիկ կադրերը հայտնվել են համացանցում. բացառիկ մանրամասներ

Շաբաթներ առաջ Հանրային հեռուստաընկերությունը հայտարարեց, որ 18 տարվա դադարից հետո վերսկսում է «Երկու աստղ» երաժշտական նախագիծը։ Մինչ նոր եթերաշրջանի մեկնարկը, այժմ տարածում են գտել հաղորդման արխիվային կադրերն ու կատարումները։

Ժամանակին նախագծում զուգերգով հանդես էին գալիս Արմինկան ու Խորեն Լևոնյանը։ Նրանց դուետը ամենասիրված ու սպասվածներից մեկն էր։

Հենց նրանց մասնակցությամբ կադրերն էլ տարածվել են համացանցում ու բազմաթիվ օգտատերեր շտապել են ջերմ խոսքեր ու հաճոյախոսություններ գրել արտիստներին։

Իրական թվեր, թե՞ «լցրած» հետևորդներ… Ովքեր են Instagram-ում ամենաշատ հետևորդ ունեցող հայ հայտնիները. ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Հայ հայտնիներից եթե ոչ բոլորը, ապա շատերն այսօր սոցիալական ցանցերի շնորհիվ կարողանում են իրենց կապը պահպանել երկրպագուների հետ, ժամանակ առ ժամանակ կազմակերպել հարցուպատասխաններ, հրապարակել լուսանկարներ ու այդպիսով շփվել ու պահպանել ակտիվությունը`անգամ, երբ աշխատանքում ու գործունեության մեջ դադար է: Մարդիկ էլ հետևում ու սպասում են իրենց  սիրելի դեմքի ակտիվ հրապարակումներին:

Այս անգամ StarNews-ն առանձնացրել է Ինստագրամ սոցիալական ցանցում ամենաշատ հետևորդ ունեցող թոփ 30 հայ հայտնիներին: Ռեալ հետևորդնե՞ր, թե՞ կեղծ թվեր… Դժվար է ասել…

Հենրիխ Մխիթարյան 2.600.000

Սուպեր Սաքո 1.700.000

Արթուր Աբրահամ 1.200.000

Սիրուշո 647.000

Արփի Գաբրիելյան 611.000

Արկադի Դումիկյան 510.000

Միհրան Ծառուկյան 471.000

Քրիստինա Եղոյան 469.000

Կարեն Ասլանյան 430.000

Գրիգ Գևորգյան 387.000

Արամ MP3 370.000

Վաչե Թովմասյան 364.000

 Հրաչ Մուրադյան 351.000

Տիգրան Ասատրյան 343.000

Սարո Թովմասյան 322.000

Աննա Դովլաթյան 318.000

Արմենչիկ 317.000

Սոնա Ռուբենյան 311.000

Օկսի Ավդալյան 297.000

Սիլվա Հակոբյան 282.000

Անի Երանյան 282.000

Հասմիկ Խոջյան 279.000

Էրիկ Կարապետյան 255.000

Լիա Զախարյան 245.000

Արտաշ Ասատրյան 244.000

Ռոզա Դավթյան 237.000

Տաթև Ասատրյան 231.000

Լիլի Մորտո 226.000


Տաթևիկ Ադումյան 202.000

Արմեն Պետրոսյան (Մենչ) 202.000

Մարիամ Ալեքսանյանը նշանադրության արարողությունից բացառիկ կադրեր է հրապարակել

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանն ամենապահանջված դերասանուհիներից մեկն է։ Նրա մասնակցությամբ նախագծերը մեծ հետաքրքրություն են առաջացնում հանրության համար։

Դերասանուհին ակտիվ է նաև սոցիալական հարթակներում, որտեղ շատերը Մարիամին հետևում են գեղեցիկ ու ոճային ֆոտոշարքերի և հրապարակումների համար։ 

Ինչպես և այլ հայտնիների դեպքում, այս պարագայում ևս, Մարիամ Ալեքսանյանի անձնական կյանք էլ հետաքրքիր է և քննարկված։ Մարիամն այն հայտնիներից է, ով անկեղծորեն պատմում է իր անձնական կյանքի մասին, դերասանուհին ինստագրամյան հարթակում նաև կիսվում է մտերիմ մարդկանց կյանքում տեղի ունեցող կարևոր իրադարձություններով։ Երեկ դերասանուհին հրապարակել էր իր համար հարազատ մարդկանց նշանադրության արարողությունից լուսանկար՝ շնորհավորելով նրանց։

Հեռուստատեսությունում վաղուց, մի 10 տարիա անելիք չկա. Ֆելիքս Խաչատրյան

«Talks with Lucy» փոդքաստի հյուրն էր Ֆելիքս Խաչատրյանը։

StarNews-ը հետևեց զրույցին։

Եթերից հեռանալու մասին խոսելով՝ Ֆելիքսն ասաց.

«Անելիք վաղուց չկա արդեն։ Մի տասը տարիա հեռուստատեսությունում անելիք չկա։ Եթե նույն բանը համաձայնես միշտ անել,  կարելիա միշտ «Բարի լույս» առավոտյան ծրագիր վարել մինչև ասեն ՝«Ցավոք սրտի նա այսօր եթերի չեկավ՝ նրան տարան ոչ ուղիղ եթերի»։ Ես դրա մեջ վաղուց էլ հետաքրքրություն չէի գտնում։ Որոշեցի չմասնակցել ու չնյարդայնանալ»։

Որդու մասին խոսելով` անկեղծացավ.

«Միակնա, առաջիննա ու ուշադրությունն են աստիճանիա, որ մենք մինչև 4 տարեկան էդ երեխուն գրկած ենք տարել բերել, որ հանկարծ չքայլի, ընկնի, միամիտ մի բան լինի։ Ինքը հիմնականում ոչ մի բան չի անում ՝ ասումա մենք ենք անում։ Հասկացել ենք ,որ ինչ-որ բան պիտի փոխենք,բայց ինձ թվումա  արդեն ուշացել ենք»:

Ա+Ա=ՍԵՐ… Արամեի և կնոջ ջերմ տեսանյութը

Երգիչ Արամեն և կինը`Աննա Թովմասյանը, ամենասիրված և դրական զույգերից են հայկական շոու բիզնեսում: Նրանց հրապարակումները սիրված ու  սպասված են համացանցում:Զույգը շատ հաճախ նաև հրապարակումներ է անում իրենց երեխաների մասնակցությամբ, որոնք էլ թերևս ամենաշատ տարածումն են գտնում:

Այս անգամ էլ զույգը հերթական սիրառատ հրապարակումն է արել` կից գրելով.

«Ա+Ա=ՍԵՐ»:

Հասմիկ Խոջյանի նոր ֆոտոշարքը`դստեր հետ

Ինստագրամյան հարթակում և իր կարիերայում մեծ ակտիվություն ցուցաբերող դերասանուհի Հասմիկ Խոջյանը հերթական անգամ նոր ֆոտոշարքով է ներկայացել, որն այս անգամ դստեր հետ է: Լուսանկարներում մայր ու դուստր նույն ոճով են ներկայացել:

Screenshot

Screenshot

Նշենք, որ ավելի վաղ` մարտի 29-ին դերասանուհի Հասմիկ Խոջյանը նշում էր ծննդյան 30 ամյակը։ 

Հասմիկը գեղեցիկ խնջույք էր կազմակերպել՝ հրավիրելով հարազատ մարդկանց, ընկերներին ու կոլեգաներին։ 

 

Ինչ լուսանկարներ է հրապարակում Գևորգ Գրիգորյանը Ռոմելայից բաժանման լուրերից հետո

Տևական ժամանակ է` քննարկվում է Ռոմելա-Գևորգ զույգի բաժանման մասին լուրը: Նրանցից ոչ մեկը, ոչ մյուսը հանդես չի գալիս հերքումով կամ հաստատումով, փոխարենը երկուսն էլ հեռացրել են համատեղ լուսանկարներն, ու ինչ որ շրջան պասիվություն էր տիրում նրանց էջերում:

Օրերս Գևորգը  ակտիվ հրապարակումներ է անում ինստագրամյան էջում` ներկայացնելով իր լուսանկարները:

Թե երբ նրանք հանդես կգան անձնականի վերաբերյալ հայտարարությունով, դժվար է ասել: Մեզ մնում է միայն սպասել` հետևելով իրադարձությունների զարգացմանը:

Հայ հայտնիներ, որոնց կողակիցները մաhացել են. ովքեր են նրանք. մանրամասներ

Հայ հայտնիների մեջ կան այնպիսիք, ովքեր կյանքի տարբեր փուլերում և տարբեր հանգամանքների բերումով կորցրել են իրենց սիրելիներին՝ կողակիցներին։ Իրենց տարբեր հարցազրույցներում, երբեմն նաև գրառումների տեսքով, նրանք անդրադառնում են իրենց կորստին։

Դերասանուհի Լուիզա Ղամբարյանի ամուսինը՝ բժիշկ, գինեկոլոգ Գեորգի Կիմիչը մահացել էր կորոնավիրուսից առաջացած բարդություններից: «Ես իրեն չեմ կորցրել, հասկանում եմ, որ անցյալ ժամանակով պետք է անես հարցադրումդ, բայց նա ներկա է, նա այնքան շատ բան է թողել, իհարկե դեմ եմ հիշողություններով ապրելուն, որովհետև դա միգուցե տանի դեպի դեպրեսիա: Նա նախքան մահը գիտակցում էր, որ մի օր մեզ մահվան պատճառով մենակ է թողնելու, և հենց այդ ժամանակվանից նա մեզ խորհուրդներ էր տալիս և ուղղորդում էր, այդ իմաստով ես մի քիչ պատրաստ էի: Չկա օր, որ մենք տանը Գաբիիս հետ չհիշենք նրան և չհիշենք ուրախությամբ, այլ տարբերակ չկա մեր լինելիության համար»,- նշել էր Լուիզան։

Վահե Խաչատրյանն էլ խոսել էր կնոջ՝ Արմինե Ճաղարյանի ողբերգական մահվան մասին ու ընդգծել.

«Հոգեբանը, մարդիկ, ոչ ոք չօգնեցին, միայն ծնողներս ու եղբայրս են ինձ պահում, քանի որ գիտեմ՝ նրանց պետք եմ: Ինքս ինձ վաղուց պետք չեմ, աշխարհին էլ, ու որ այդ  մարդկանց կյանքը վերջնական չկործանվի, պատասխանատվություն ունեի: Հասկանում ես, որ ամեն ինչ վերջացել է, ու կյանքն էլ իմաստ չունի: Մազից կախված գիտակցում ես, որ եթե չլինես, եւս 3 հոգի էլ կարող են չլինել: Ու միջոցներ ես փնտրում գիտակցությունդ կառավարելու: Ընկերներ էլ կան, որ կողքիս են, բայց նրանց չեմ ուզում տանջել, քանի ամեն ինչ շատ բարդ ու դժվար է: Հարցը սեփական ճակատագիրը չէ, պարզապես կար մի մարդ, որն էլ չկա, այդ ցավն է տանջում, չես կարողանում հաշտվել: Ու որպեսզի ցավը թուլացնես, պիտի միջոցներ գտնես: Ընթացքում հասկացա՝ միակ ելքն աշխատելն է»։

Դերասան, պարող Արամ Մանուկյանի կինը՝ Լիանա Ղազարյանը մահացել էր ավտովթարի հետևանքով։ Զույգը 2 որդի ուներ։ Կնոջ մահից հետո, սակայան, Արամը կարողացել է կրկին անձանական հարաբերություններ ստեղծել։ Այժմ նա սիրելի ունի։

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն էլ ամենատարբեր հարցազրույցների ընթացքում խոսել էր ամուսնու առաջին կնոջ մահվան ու երեխաների՝ իրեն ընդունելու մասին։