Անդրե-Անի Օհանյան նախկին զույգի սկանդալային ամուսնալուծության ու ընտանեկան կյանքի մանրամասները շարունակում են մնալ հանրության ուշադրության կենտրոնում։
Վարկածները շատ են, շրջանառվում են մի շարք տարբերակներ։ Շատերը շտապել են իրենց աջակցությունը հայտնել Անիին՝ հայտարարելով, որ բռնության ցանկացած դեպք դատապարտելի է։ Մի մասն էլ կոչ է անում ժամանակից առաջ չընկնելու հետևություններ չանել:
Մեր աչքից չի վրիպել զույգի վերջին համատեղ լուսանկարը, որը հրապարակվել է նոյեմբեր ամսին:
Անդրե-Անի Օհանյան նախկին զույգի սկանդալային ամուսնալուծության ու ընտանեկան կյանքի մանրամասները շարունակում են մնալ հանրության ուշադրության կենտրոնում։
Վարկածները շատ են, շրջանառվում են մի շարք տարբերակներ։ Շատերը շտապել են իրենց աջակցությունը հայտնել Անիին՝ հայտարարելով, որ բռնության ցանկացած դեպք դատապարտելի է։ Մի մասն էլ կոչ է անում ժամանակից առաջ չընկնելու հետևություններ չանել, այլ սպասել համապատասխան մարմինների արձագանքին կամ Անդրեի մեկնաբանությանը, ով, ի դեպ, դեռևս շարունակում է լռություն պահպանել։
Անդրեի ընկերներից կամ առհասարակ շոուբիզնեսի ներկայացուցիչներից քչերն էին, որ անդրադարձան այս թեմային: Դե իսկ ովքեր անդրադարձան, ևս անմասն չմնացին քննարկվելուց:
Հաղորդավարուհի Դինա Ակոպովնան իր ինստագրամյան էջում երգչի հետ արխիվային լուսանկար է հրապարակել ու գրել.
«Անձնականի հետ գործ չունեմ, բայց կաս ու կմնաս ջիգյար ընկերս»:
Երգիչ Անդրեի՝ Անդրեյ Հովնանյանի, նախկին կնոջ՝ Անի Օհանյանի գրառումը դատախազությունն ուղարկել է ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչություն՝ ստուգողական գործողություններ կատարելու։
Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացել է ՀՀ գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք, որ Անի Օհանյանը երգիչ Անդրեից բաժանումից հետո, տևական լռություն պահպանելով, նախօրեին՝ ապրիլի 6-ին, ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ երգչին փաստացի մեղադրելով ընտանեկան բռնության մեջ։
Կապիտալների մասին խոսույթներն իր անձի շուրջ բավականին շատ են։ Նունեն դիտարկվում է որպես նախկինների օրոք պալատական երգչուհի, ով ունի տներ, մեքենաներ։Ինչի՞ մասին է խոսքը։ Ինչպես՞է երգչուհին ձեռք բերել.
«Չգիտեմ, որ իմանաք ինձ անպայման տեղյակ պահեք։ Ես բազմիցս ասել եմ,որ բոլոր կառավարություններում ունեցել եմ ընկերներ և մինչ այսօր էլ այդ ընկերներն իմն են, բայց ես ընկերներիս չեմ շահագործել։ Ինչ ունեմ միայն ու միայն իմ աշխատանքով է»։
Նվեր բնակարան` «Տաշիր» ընկերության կողմի՞ց։ Ինչպես մեկնաբանեց սա երգչուհին.
«Նախ ես նվեր չէի ստացել։ «Տաշիր» ընկերությունը տարիներ շարունակ եղել է արվեստի կողքին։ Մոսկվայում ամեն տարի կազմակերպվում էր «Տաշիր» մրցանակաբաշխությունը, որտեղ ես էլ էի մասնակցում և ամեն տարի որոշվում էր ինձ համար ինչ-որ մրցանակ։ Այն բյուջեն, որը տրամադրվում էր, կիսվում էր հավասարաչափ բոլորի մեջ։ Որպեսզի բեմից չհնչեր գումար, ուղղակի անվանում էին բնակարան, գումար կամ ինչ կուզեք կոչեք։ Մենք բոլոր արտիստներս ստացել ենք հավասար գումար»։
Արդեն մի քանի օր է, ինչ չեն դադարում երգիչ Անդրեի անձնական կյանքի մասին քննարկումները։
Արդեն հստակ է, որ Անդրեն և Անի Օհանյանը ամուսնալուծվել են, սակայն քչերը գիտեն, որ սա Անդրեի համար առաջին չստացված ամուսնությունը չէր։
2018 թվականին Անդրեն բնակություն հաստատեց ԱՄՆ-ում։Նա մի օր ինստագրամյան հարթակում ներկայացրեց լուսանկարներ իր հարսանիքից, իսկ մեկնաբանություններից պարզ դարձավ, որ լուրը անակնկալ էր նաև երգչի ընկերների համար։
Անդրեի նախկին սիրելին իսկական գեղեցկուհի էր՝ հայտնի է, որ նրա անունը Արուս է, և նա ԱՄՆ-ումազդեցիկ գործարարներից մեկի դուստրն է։ Դե իսկ բաժանության մասին Անդրեն այդպես էլ չհայտնեց. դա պարզ դարձավ, երբ երգիչը իր երկրպագուներին հայտնեց իր և Անիի հարաբերությունների մասին։
«Սրտի տանիքներով» հաղորդաշարի այս եթերը բացառիկ էր նրանով,որ հյուրը հաղորդավարուհու՝ Քնարիկ Զաքարյանի մայրն էր,m`դերասանուհի ԿարինեՈսկանյանը։
StarNews-ը հետևեց զրույցին։
Զրույցի ընթացքում բաժանությունը վերհիշելը հուզեց թե՛ մորը, թե՛ աղջկան.
«Շատ ծանր էի տանում մեր բաժանությունը։ Դա ինձ համար մահվան պես բան էր։ Ոչ մի կերպ չէի կարողանում համակերպվել, գիշերները ես ուղղակի քայլում էի…Դա մի տարի չէր,երկու տարի չէր։ Ինձ թվում էր` Աստծո կողմից մոռացված եմ։ Առավոտյան վեցին վեր էի կենում, Նարեկացու աղոթքներից մեկը կար՝ «ինչպես ամուսնուդ վերադարձնես», որը կարծեմ պետք է կարդայիր 34 անգամ։ Ինձ թվում էր, որ գրաբարով կարդամ, ձայնս ավելի հասանելի կլինի, աղոթում էի գիշեր-ցերեկ։ Շատ ծանր օր էր մի օր, երբ իմացա,որ ամուսնանումա… Այդ օրվանից փոխվեց ամեն ինչ։ Պարզա, որ էլի տխրում էի, բայց արդեն գիտակցությունը եկավ։ Ես շնորհակալ եմ Աստծուն, որովհետև ինքն ինձ փրկեց»։
Վերջին տարիներին որքանով է փոխվել «հայ կնոջ» կերպարը, և որտեղ կորավ արժեհամակարգը.
«Ինքս շատ առաջադեմ մարդ եմ, բայց կարծում եմ, որ հիմիքի վրա պետք է կառուցել ապագան՝անցյալը չմոռանալ։ Դեմ եմ ֆեմինիզմին և արհեստածին ներմուծվող, մեր ազգին ոչ հարմար ու հարիր որոշակի բաների, որը մերը չէ»։
Լևոնյանը խոսեց նաև Վազգեն Սպարապետի ընտանիքի հետ մտերմության մասին .
«Այդ մտերմությունը, որքան ասվում է ՝ոչ, բայց ես երջանիկ եմ, որ Սպարապետի ժամանակակիցն եմ եղել, երկու անգամ առիթ եմ ունեցել 2-3 րոպեով շփում ունենալ, ճանաչել եմ Գրետա մայրիկին, ընտանիքի անդամներին ուղղակի հպարտ եմ դրանով»։