Դու միակ մարդն ես, ում պաշտում եմ… Անի Երանյանի հուզիչ շնորհավորանքը`մայրիկի ծննդյան առթիվ

Դերասանուհի Անի Երանյանը ինստագրամյան իր էջի story  բաժնում հրապարակել է իր մայրիկի  լուսանկարները ու ջերմ և հուզիչ խոսքեր հղել նրա ծննդյան տարեդարձի օրը:

Հավելենք, որ օրեր առաջ էլ Անիի հայրիկի ծննդյան օրն էր«Ծնունդդ շնորհավոր,իմ ամենա»,- հրապարակմանը կից գրել էր դերասանուհին:

Ինքնավստահությունս չի թողնում խանդեմ, բայց ինքն ինձ խանդումա… Լևոն Մկրտչյանի սիրելին`Հենրի-Անգելինա զույգի և սիրելիի խանդի մասին

Ամալյան Հովհաննիսյանի հեղինակային «LIFEROOM» հաղորդման «ՍԷՐ» շարքում հյուրընկալվել էին դերասան  Լևոն Մկրտչյանը և իր սիրելին`դերասանուհի Էվելինա Ստեփանյանը։

StarNews-ը հետևեց հարցազրույցին։

Մասնագիտական հարցում ունեցած հիասթափության մասին խոսելով` Լևոնը նշեց.

«Մի բան հետ էր պահում` ներքին  զգացողություն։ Չէի ուզում, Էվկան շատ էր համոզում։ Մի հատ ժամանակահատված ա եղել, հիասթափվել եմ մեր արվեստից։ Ինձ հաճելի չի եղել գտնվել էդ ոլորտի, էդ մասնագիտության  մարդկանց հետ մի տեղում»։

Ռոզին ունի իր անձնական կյանքը, Լևոնը՝իր։ Էկրանից մարդիկ շատ սիրեցին Հենրի- Անգելինա զույգը. խանդում է, արդյո՞ք Էվան.

«Իմ դեպքում նորմալա։ Մի քանի հանգամանքա նպաստում չխանդելուն։ Ես առհասարակ խանդոտ չեմ, և ինքնավստահությունս էլ թույլ չի տալիս խանդեմ, և երրորդ պրոֆեսիոնալիզմը, որովհետև ինքս ունեմ նույն մասնագիտությունը։ Ինքը խանդումա, ես նույնիսկ ներկայացում ունեմ, որը մինչև էսօր չի նայել, որովհետև խանդումա»։

Լևոնը խանդի պատճառի մասին խոսելով` ասաց.

«Ես շատ եմ վստահում Էվային, էդ չի խնդիրը, միանշանակ գիտեմ, որ ինձ շատ ա սիրում։ Իմ մեջ էլ եմ շատ ինքնավստահ, էդ էլ չի խնդիր։ Ուղղակի չեմ վստահում տղաներին։ Ինչ վերաբերվումա իմ կնոջը` լինելով ինքս տղա, ինչ-որ դեպքերում հասկանում եմ,որ տղամարդիկ ունեն սահման, որը շուտ-շուտ կարում են հատեն։ Ես չեմ վստահում էդ մարդուն, որ իրա կողքով անցնումա։ Ես որպես տղամարդ նայում եմ, որ եթե ինքը իմ կնոջ կողքինա՝ իմ թշնամինա»։

Դժբախտ են… Լևոն Մկրտչյանի սիրելին`իրեն բացասական մեկնաբանություններ գրողների մասին

Ամալյան Հովհաննիսյանի հեղինակային «LIFEROOM» հաղորդման «ՍԷՐ» շարքում հյուրընկալվել էին դերասան Լևոն Մկրտչյանը և իր սիրելին` դերասանուհի Էվելինա Ստեփանյանը։

StarNews-ը հետևեց հարցազրույցին։

7 տարի ընկերությունից հետո` զույգը 1 տարի առաջ զագսավորվել է, ինչը Լևոնի խոսքով տուն գնելու նպատակով է եղել, այժմ արդեն պատրաստվում են ամուսնության։

Երբ Լևոնի և Էվելինայի համատեղ լուսանկարները հայտնվեցին համացանցում, մարդիկ շնորհավորելու փոխարեն սկսեցին բացասական  մեկնաբանություններ գրել։ Ինչպիսի՞ անդրադարձ ունեցավ սա Էվելինայի վրա.

«Ես ու Լևոնը հենց սկզբից որոշել էինք չերևալ հանրության առաջ, բայց հետո հասկացանք,որ անիմաստա շուտով լինելու է  հարսանիք, ունենալու ենք բազմաթիվ հյուրեր և բոլորին կառավարել դժվար կլինի։ Որոշեցինք ավելի լավ է մեզանից իմանան։ Այս իրադարձությունը  սկզբից մինչև վերջ ուսումնասիրելով դիտարկումներ ունեմ։ Առաջին հերթին` Լևոնը շատ հմայիչ տղամարդ է, բանական է, երբ իրեն պիտի սիրահարվեն, պիտի պատկերացնեն իրենց աղջիկներին իր կողքին, դեռահասների համար դառնա իդեալ և այլն, և այլն։Հասկանում եմ նաև մարդկանց կտրուկ վերաբերմունքն իմ անձի շուրջ, որովհետև իրենք ունեին համոզմունքներ։ Որևէ մեկը իրեն էր պատկերացնում Լևոնի կողքին, մտածում էր, եթե ինքը չէ՝գոնե իր պատկերացրած մի աղջիկ,մեկը բաց շազերով, մեկը գեր, մեկը ցածրասակ, մեկը ավելի սիրուն, քան ես եմ…Գալիս է Էվան, ազգությամբ հայ եմ, բայց գուցե մի քիչ արտասովոր արտաքին ունեմ իրենց համար և բնականաբար դա պիտի շարժի իրենց զայրույթը։ Բացասական, գռեհկագույն խոսույթով մարդիկ ոչ այնքան երջանիկ են կամ գուցե և դժբախտ են»։