«Ինչ օրեր եմ տարել…». Նանան՝ մերժված լինելու, Արա Մարտիրոսյանի և Հայկոի աջակցությունը ունենալու մասին. ԲԱՑԱՌԻԿ

«Break Point․ GoSportFM»-ի փոդքասթի թողարկման հերթական հյուրը երգչուհի Նանան է։

StarNews-ը հետևեց զրույցին։

Հաղորդավարուհու դիտարկմանը, թե Արա Մարտիրոսյանը Նանային ոգևորել է երգել և հարցին՝ ի՞նչ խորհուրդներ է տվել, Նանան պատասխանեց.

«Գնա առաջ՝ Նանուշ ջան ձենդ լավն է , սիրուն է, քաղցր՝ միշտ երգի։ Հենց էս ոճն էր, որ երգել եմ։ Թեկուզ մի երգը տարբեր ոճերում կարող եմ երգել՝ իմ ձայնային տվյալները թույլ են տալիս։

Մենք հասկացանք, որ պետք է երգել էն՝ ինչ ժողովուրդն է սիրում։ Չենք պատրաստվում գնալ «Օսկար» մրցանակ շահելու»։

Երգչուհին զրույցի ընթացքում պատմեց նաև Հայկոյի օգնության մասին, ով ևս կարևոր ներդրում է ունեցել իր՝ երգի ասպարեզում, առաջին քայլերն անելիս.

«Հայկոն էլ է ինձ շատ խորհուրդներ տվել, ինձ համար գործիքավորումներ է արել։ Ես նոր էի սկսում երգել և կային երաժիշտներ, որ մտածում էին սկսնակ երգիչների համար չնվագեն։ Այն ժամանակ շատ բարդ էր… Ինչ օրեր եմ տարել … Աստված ողորմա։

Զանգահարել եմ, օրինակ ինչ-որ գործիքի վրա նվագող մեկին, կամ գինն է շատ թանկ ասել, կամ կոպիտ ասած «ցրել» է։

Հայկոն ասել է՝ Նան ջան դու լավ մարդ էս, եթե քեզ  մեկը մերժի, երկրորդ անգամ չզանգես։ Օրը կգա ինքը կխնդրի, որ քո գործիքավորման մեջ նվագի»։

Սոֆի Դևոյանի և Էլիզ Մելիքյանի նմանությունը. Ո՞վ՝ ու՞մ է փորձում նմանակել

Սոցիալական հարթակները ամեն օր ստեղծում են այնպիսի ստանդարտներ, որոնց հետևելով օգտատերերը սկսում են նմանվել միմյանց։

StarNews-ը, այս հոդվածով անդրադառնում է պարուհի Սոֆի Դևոյանի և բլոգեր Էլիզ Մելիքյանի նմանօրինակ հրապարակումներին։ Ետ նայելով նմանություն գտանք նաև նրանց՝ անձնական կյանքում անցած ճանապարհի մեջ։

Ամեն բան սկսենք սկզբից, թերևս աղջիկները երկուսն էլ կարիերայի սկզբնական փուլում անկեղծորեն խոսեցին անձնական հարաբերությունների մասին և հանրությանը ներկայացրին իրենց սիրելիներին։

Սոֆիի դեպքում եղավ նշանադրություն, որից որոշ ժամանակ անց պարուհին հայտնեց բաժանման մասին։ էլիզան էլ միայն օրեր առաջ է հայտնել սիրելիից բաժանվելու մասին։

Թվում է՝ և’ Սոֆին, և’ Էլիզը որոշում են կայացրել այսուհետ չհանրայնացնել անձնական կյանքը, սակայն առանց ակնարկների չի ստացվում։

Աղջիկները պարբերաբար իրենց ստացած ծաղիկներով հոլովակներ են հրապարակում՝ ինստագրամյան էջում։

StarNews-ը, իհարկե դեմ չէ տեսնել աղջիկների երջանիկ հոլովակները, սակայն հետո պետք է չդժգոհել քննարկումներից և, իհարկե փորձել այդքան չնմանվել միմյանց։

«Տղայիս հետ առաջին ճամփորդությունը». Վարդան Սարգսյանը որդու հետ լուսանկար է հրապարակել ՝ Սևանից


Ապրիլի 15-ին, հաղորդավար, երգիչ Վարդան Սարգսյանն իր սոցիալական էջերում հայտնեց,  որ որդի է ունեցել։ Այս լուրը ուրախացրել է Վարդանի երկրպագուներին և ընկերներին։ 

Հաղորդավարի որդին արդեն 2 ամսական է։ Վարդանը Սարգսյանը հաճախ է նրա հետ հրապարակումներ անում, այս անգամ հաղորդավարը իր հետևորդներին պատմել է, որդու հետ առաջին ճամփորդության մասին.

«Պատկերացնում եք, չէ՞, թե ինչ է նշանակում ինձ համար տղայիս հետ առաջին ճամփորդությունը։ Հարմար բառեր չեմ գտնելու այս զգացողությունը նկարագրելու համար։ Փոխարենը կարող եմ հստակ ձևակերպել, թե որքան սկզբունքային էր ինձ համար նրա հետ հենց Հայաստանի չքնաղ անկյուններից սկսել միասին ճամփորդել։ Ու այսօր մենք մեր կապտաչյա գեղեցկուհուն ենք այցելել։ Սևանում ենք։ Թեև շատ փոքր է, բայց վստահ եմ , որ այս գեղեցիկ պատկերները նրա ենթագիտակցության մեջ կդաջվեն հավերժ»։

Հավելենք նաև, որ Վարդան Սարգսյանը որդու ծնունդից հետո մասնակցել է մի քանի հարցազրույցի ու անկեղծ խոստովանություններ արել։ StarNews-ը առաջարկում է լսել դրանք՝

«Այն ժողովուրդը, որ մոռանում է մեռնում է». Հրաչյա Հարությունյանը գրառում է արել

Հայ դերասան, բեմադրիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Հրաչյա Հարությունյանը տարիներ շարունակ թատրոնի բեմում է։ Բազմաթիվ կայացած ներկայացումներ ու դերակատարումներ, որոնց մասին դերասանը խոսում է իր սոցիալական էջերում։

Երեկ սիրված դերասանը նոր լուսանկար է հրապարակել ու մտահոգ գրառում կատարել ու մեջբերել Ֆրանսուա Միտտերանի խոսքը.

«Այն ժողովուրդը, որ մոռանում է մեռնում է».- գրել էր Հրաչյա հարությունյանը։

«Իրերս հավաքելու եմ գնամ Մոսկվա». Մաշան Մաթևոսյանը՝ տղայի ապագայի և արտերկրում աշխատելու մասին

«Թիվ թվաբանություն» հաղորդաշարին հյուրընկալվել էր հաղորդավարուհի, դերասանուհի՝ Մաշա Մաթևոսյանը։ 

StarNews-ը հետևեց զրույցին։

Հարցին, թե դեռ ինչքան է իրեն պատկերացնում բեմում՝ Մաշան կես կատակ, կես լուրջ պատասխանեց.

«Մտածում եմ 10 տարուց հետո կունենամ վիլլաներ, կհանձնեմ՝ մարդիկ կապրեն, գումար կունենամ ու ինքս կապրեմ ուրիշ վիլլայում՝ ծովի ափին։

Իհարկե կուզենայի բեմում ավելի երկար աշխատել։ Ինձ թվում է, եթե այս ամենն ինձ մոտ վերջանա, իրերս հավաքելու եմ գնամ Մոսկվա, այնտեղ գումար կվաստակեմ»։

Ինչով է զբաղվում Մարիայի տղան, ինչ է ուզում դառնալ և արդյոք ապագան պատկերացնում է հայրենիքում՝ հարցեր, որոնք հետաքրքրում են շատերին.

«Ինքը շատ լավ է սովորում, 24 ժամ զբաղվում է բասկետբոլով ՝ անգամ տանը։ Իր կյանքը չի կարողանում պատկերացնի Ռուսաստանում։ Հնարավոր է ուրիշ երկրում պատկերացնում է , բայց Ռուսաստանում ՝ ոչ։ Անկեղծ ասած ինքս էլ իրոք չէի ուզենա, որովհետև բոլոր մինուսներով մեր երկրում ավելի լավ է»։

Զարուհի Բաբայանի որդին երկար դադարից հետո Հայաստան է վերադարձել. Ինչպես է ընտանիքը դիմավորել նրան՝ տեսանյութ

Զարուհի Բաբայանի ընտանիքը մշտապես հանրության ուշադրության կենտրոնում է եղել։

StarNews-ը արդեն հայտնել է, որ երգչուհու որդին՝ Գոգան իր ուսումը շարունակում է արտերկրում։
Երեկ նա Հայաստան է վերդարձել, այդ մասին ինստագրամյան էջում հայտնել է Սոֆի Դևոյան կրտսերը.

«Հարազատ հոգիս եկավ».- հոլովակին կից գրել էր Սոֆին։

«Մեր օրը». Արմեն Պերտրոսյանի դուստրը՝ Էլինան նոր կադրեր է հրապարակել իր հարսանիքից

StarNews-ը արդեն տեղեկացրել է, որ ԱՄՆ-ում՝ Հունիսի 5-ին տեղի ունեցավ դերասան և պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի՝ Մենչի դստեր հարսանյան խնջույքը։ 

Զույգը ԱՄՆ-ի հայկական եկեղեցում ստացավ Աստծո օրհնությունը, ունեցավ շքեղ ֆոտոշարք ու երեկոյան ընկերների և մտերիմ մարդկանց հետ տոնեց օրը։ Էլինան և սիրելին՝ Անդրանիկը օրը կազմակերպել էին իրենց նախասիրություններին հարմար։

Այս օրերի ընթացքում Արմեն Պետրոսյանի դուստրը հասցրել է իր ինստագրամյան էջում կիսվել կադրերով։ Քիչ առաջ ևս Էլինան նոր լուսանկարներ է հրապարակել ու գրել.
« Մեր օրը»։

Նշենք նաև, որ հարսանյաց օրվա բացառիկ կադրերը StarNews-ը ներկայացրել էր Ձեր ուշադրությանը։

«Նրանք քեզ մեղադրում են, բայց իրենց անարգանքը չեն տեսնում». Անդրեի քույրիկի պատասխանը՝ Անի Օհանյանի գրառումներին

Ամիսներ շարունակ ողջ համացանցը քննարկում է երգիչ Անդրեի անձնական կյանքն ու սկանդալային ամուսնալուծությունը։ Անդրեի նախկին կնոջ՝ Անի Օհանյանի գրառումից հետո շատերն են սպասում երգչի պարզաբանմանը, սակայն Անդրեն լուռ է։

Անդրեն միայն երբեմն հրապարակում է դստեր մասնակցությամբ ջերմ կադրեր։

Քիչ առաջ գրառմամաբ հանդես եկավ Անդրեի քույրը՝ Անուշը, ով նաև երգչի պրոդյուսերն է։

Նա գրել է.
«Գիտե՞ք, թե ինչ է մանիպուլյացիան։ Դա այն է, երբ նրանք քեզ մեղադրում են՝ իրենց թունավոր վարքագծի նկատմամբ ձեր արձագանքի մեջ, ընդորում նրանք երբեք չեն տեսնում իրենց անարգանքը, որը սկզբում քեզ հրահրել է»։

Անդրեի քույրիկի գրառումը կարծես պատասխանն է երգչի նախկին կնոջ՝ անվերջ հնչող մեղադրանքներին։

Անի Երանյանը ավելի է գեղեցկացել. դերասանուհին նոր լուսանկարներ է հրապարակել

Դերասանուհի Անի Երանյանը շարունակում է լինել հանրության ուշադրության կենտրոնում։

ԱՄՆ-ում բնակություն հաստատած Անին շատ ակտիվ է իր ինստագրամյան էջում, որտեղ էլ բացի իր լուսանկարներից կիսվում է նաև աշխատանքային նորություններով, իսկ վերջին ամիսները բուռն աշխատանքային են դերասանուհու համար։

Անի Երանյանը իր սոցիալական էջերում նոր լուսանկարներ է տեղադրել, հրապարակման մեկնաբանություններում երկրպագուները փաստում են, որ Անին գնալով ավելի է գեղեցկանում։

Հավելենք նաև, որ վերջին շրջանում Անի Երանյանը սկսել է նոր հեռուստասերիալում նկարահանվել Մովսես Երեմյանի հետ ինչը, իհարկե տարբեր քննարկումների առիթ է դարձել։

«Եվրատեսիլից հետո, փորձում եմ հաղթահարել դեպրեսիան». ՊԱՐԳ-ի անկեղծ հայտարարությունը

Այս տարի «Եվրատեսիլ 2025»-ը տեղի ունեցավ Շվեյցարիայի Բազել քաղաքում։ Հայաստանը ներկայացրեց ՊԱՐԳ-ը՝ ով հանդես եկավ հիանալի կատարմամբ: Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը։

ՊԱՐԳ-ը այսօր էլ շարունակում է ակտիվ լինել սոցիալական իր էջերում, որտեղ կիսվել է նոր հոլլվակով.
«Ես՝ Եվրատեսիլից հետո, փորձում եմ հաղթահարել դեպրեսիան».- նշել էր երգիչն ու ցույց տվել՝ ինչպես է վազում։