«Քլունգը ֆռռում է Գարիկի վրա, բայց Գարիկը շատ ճիշտ դատող է». Արսեն Գրիգորյանը «երկու Աստղ» նախագծի մասին

«Թիվ թվաբանություն» հաղորդաշարի հերթական հյուրը երգիչ՝ Արսեն Գրիգորյանն է։

StarNews -ը հետևեց հաղորդմանը։

Հաղորդավարուհու հարցին, թե ինչպես հայտնվեց «Երկու աստղ» նախագծում ՝ երգիչը պատասխանեց.

«Շատ պատահական՝ մեկ զանգով։ 

Ճիշտն ասած, որ զանգեցին ու ասեցին, ոչ մի բանի մասնակցության հավես չկար, բայց երբ, որ իմացա զուգընկերս Արսեն Գրիգորյանն է… Արսենի հետ միասին մեծացել էնք Քանաքեռում, նույն դպրոցն ենք ավարտել, համ էլ ընկերոջս փոքր եղբայրն է։

Ինձ թվում է, որ Արսենի հետ չլիներ մասնակցությունը ես երևի շուտ կամովոր դուրս էի եկել։

Արսենի հետ այնքան հեշտ է , որ ոչ մի բառ չասած, կես բառից իրար հասկանում ենք։ Ոնց որ նույն ձև մտածենք, բայց Արսենի մտքերը գիգանտ են»։

Արսեն Գրիգորյանի կարծիքով ամենաանաչառ ժյուրին ըստ ժողովրդի՝ Գարիկ Պապաոյանն է, սակայն նա շատ օբյեկտիվ է.

«Մի քիչ ժողովրդական խոսքով  ասեմ ՝ քլունգը ֆռռում է Գարիկի վրա, բայց Գարիկը շատ ճիշտ դատող է»։

«Նախահարսանեկան շրջանում եմ»… Սոֆի Դևոյանը պատրաստվում է իր հարսանիքի՞ն. Բացառիկ հրապարակում

Սոֆի Դևոյան կրտսերը շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում։

Առաջին, չստացված հարաբերությունից հետո պարուհին փորձում է փակ պահել իր անձնական կյանքը և այն մասամբ է ցույց տալիս հանրությանը՝ միայն հայտնի է, որ Սոֆին նոր սիրելի ունի։

Պարուհին վերջին շրջանում հաճախ էր սիրելի մասնակցությամբ հրապարակումներ անում, իսկ երեկ արդեն Սոֆին ակնարկել է, որ պատրաստվում է իր հարսանիքին։


«Ես իմ նախահարսանեկան շրջանում եմ».- տելեգրամյան ալիքում գրել էր Սոֆին։

«Թատրոնում և կինոյում ստեղծած նրա կերպարները շարունակելու են ապրել՝ որպես բարձրակարգ արվեստի և նվիրումի վկայություն». Նիկոլ Փաշինյանի ցավակցական խոսքը՝ Գուժ Մանուկյանի մասին

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Գուժ Մանուկյանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել.

«Հայ թատերարվեստը անդառնալի կորուստ կրեց. կյանքից հեռացել է թատրոնի և կինոյի անվանի վարպետ, ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը։

Նա ձևավորել է դերասանի այն կերպարը, որի համար արվեստը կեցության ձև էր։ Նրա դերակատարումները միշտ հատկանշվել են խոր մտածվածությամբ, կերպարի հոգևոր աշխարհը մինչև վերջ բացահայտելու ճշգրտությամբ։

Գուժ Մանուկյանը թատրոնի և կինոյի միջև տեսնում էր բնական, անխզելի կապ և կարողանում էր երկու աշխարհներում էլ պահպանել իր մտածողության ամբողջականությունն ու գեղարվեստական արժանապատվությունը։

Հայաստանի Հանրապետության Կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Գուժ Մանուկյանի ընտանիքին, հարազատներին, նրա արվեստի բազմահազար երկրպագուներին։ Թատրոնում և կինոյում ստեղծած նրա կերպարները շարունակելու են ապրել մեր էկրաններին և հիշողության մեջ՝ որպես բարձրակարգ արվեստի և նվիրումի վկայություն».- նշել էր Նիկոլ Փաշինյանը ։

Հայտնի է՝ որտեղ և երբ տեղի կունենա Գուժ Մանուկյանի հոգեհանգիստը

ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ հունիսի 25-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ հունիսի 26-ին՝ ժամը 13:00, նույն վայրից:

Այդ մասին հայտնում է Հայաստանի Թատերական գործիչների միությունը։

Հիշեցնենք, որ սիրված դերասանը կյանքից հեռացավ 88 տարեկան հասակում։

«Եթե դուք տեսնում եք այս հոլովակը, ուրեմն ես արդեն ծննդատանն եմ». Էլեն Ազնավուրյանը հուզիչ հոլովակ է տեղադրել

Ամիսներ առաջ դերասանուհի Էլեն Ազնավուրյանը՝ անակնկալ կերպով, ամուսնուն և ինստագրամյան հետևորդներին հայտնեց, որ սպասում է երկրորդ երեխային։ Արդեն այսօր Էլենը  ամուսնուն դուստր կպարգևի։

Դերասանուհին նոր հոլովակով է կիսվել ու գրել. 

«Եթե դուք տեսնում եք այս հոլովակը, Ուրեմն ես արդեն ծննդատանն եմ».- նշել է Էլենը։

Տեսանյութը կարող եք դիտել StarNews-ի տելեգրամյան ալիքում։

Նշենք նաև, որ դերասանուհին ամուսնությունից հետո դադարեց նկարահանվել հեռուստասերիալներում, սակայն պահպանեց ակտիվությունը սոցիալական էջերում։

Մերի Մակարյանը արխիվային լուսանկար է հրապարակել Գուժ Մանուկյանի հետ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք երեկ կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը:

Սա մեծ ցավ է ոչ միայն սիրված դերասանի ընտանքի անդամների համար, այլ նաև ողջ հանրության։ Հայ հայտնիներից շատերը հրապարակումներ են արել՝ հայտնելով իրենց ափսոսանքը։

Դերասանուհի Մերի Մակարյանը արխիվային լուսանկար է հրապարակել՝ Գուժ Մանուկյանի հետ նկարահանվելու օրերից։

Հիշեցնենք՝ 88-ամյա դերասանի, ՀՀ վաստակավոր արտիստի մահվան մասին հայտնի դարձավ այսօր առավոտյան։ Լուրը հայտնել էր Հայաստանի թատերական գործիչների միությունը։

Ռոզա Դավթյանը ամուսնու հետ միջոցառման է մասնակցել. Դերասանուհին կիսվել է կադրերով

Դերասանուհի Ռոզա Դավթյանը շարունակում է մնալ ամենաքննարկած մեդիադեմքերից մեկը։ Դերասանուհու ցանկացած հրապարակում լայն տարածում է գտնում համացանցում, նրան սիրում են, քննարկում երբեմն նաև քննադատում։

Ռոզա Դավթյանը նաև շատ ակտիվ է սոցիալական էջերում, որտեղ հիմնականում հրապարակում է նկարահանման տաղավարից կադրեր։

Այսօր Ռոզան ամուսնու հետ միջոցառման է մասնակցել ու սոցիալական էջում կիսվել է կադրերով։ դերասանուհին չի նշել թե ինչ խնջույք է, սակայն ինչպես երևում է լուսանկարներից նա հատուկ է պատրաստվել օրվան։

«Իմ տիեզերք». Անդրեի նախկին կինը դստեր մասնակցությամբ նոր հրապարակում է արել. Լուսանկար

Երգիչ Անդրեի նախկին կինը՝ Անի Օհանյանը, իր սոցիալական էջերում շարունակում է ակտիվ հրապարակումներ անել։ Վերջին շրջանում Անին հրապարակում է, ոչ միայն իր անձնական լուսանկարները, այլ նաև ցույց է տալիս դստեր հետ անցկացրած ժամանցը։

Հերթական անգամ երգչուհին տեղադրել է դստեր լուսանկարն ու գրել.
«Իմ տիեզերք»։

Հարկե նշել, որ Անդրեի և Անիի դուստրը՝ Եվան առավել նման է հայրիկին։

«Լույսերի մեջ մնաք մեծ արտիստ». Դիանա Գրիգորյանը արխիվային լուսանկար է հրապարակել Գուժ Մանուկյանի հետ և գրառում կատարել

Մեծ ցավով տեղեկացրել ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը:

Այդ մասին սոցիալական էջում հայտնել էր Հայաստանի թատերական գործիչների միության էջը։

Պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը իր ինստագրամյան էջում արխիվայիպ լուսանկար է հրապարակել ու գրել.

«Եվ այո գնալով աղքատանում ենք։ Լույսերի մեջ մնաք մեծ արտիստ»։

Հիշեցնենք, որ սիրված դերասանը կյանքից հեռացավ 88 տարեկան հասակում։

ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի Գուժ Մանուկյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ 88 տարեկանում կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Մովսես Խորենացի մեդալակիր Գուժ Ալեքսանդրի Մանուկյանը:

ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի Գուժ Մանուկյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով:

Հիշեցնենք՝ 1980 թվականին Գուժ Մանուկյանը արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչման, 1998 թվականին պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով:

«Թատերասեր հանրության և նրա արվեստի երկրպագուների հիշողության մեջ Գուժ Մանուկյանը կմնա իր կերտած անզուգական և ինքնատիպ կերպարներով։

Գուժ Մանուկյանն այն ստեղծագործողների սերնդի ներկայացուցիչն էր, որն իր աշխարհայացքով, բեմական ու կինեմատոգրաֆիկ մտածողությամբ վերաձևակերպել է ազգային արվեստի մոդելները: Նա այդ ավանդույթը վերաիմաստավորել է իր ժամանակի ներսում՝ դարձնելով այն կենսունակ ու արդիական»,- ասված է ԿԳՄՍՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։