«Իմ սեր»․ Անի Երանյանի մայրիկը դստեր հետ ջերմ ֆոտոշարքով է կիսվել

Դերասանուհի Անի Երանյանի մայրիկը՝ Կարինե Ավանեսյանը, ինստագրամյան իր էջում դստեր հետ ջերմ լուսանկարաներով է կիսվել ու դրանց կից գրել․

«Իմ սեր»։

Նշենք, որ ավելի վաղ, շնորհավորելով դստեր ծննդյան տարեդարձը, տիկին Կարինեն գրել էր․

«Թանկագին աղջիկս, թող քո կյանքը լինի հրաշալի հեքիաթի նման, որտեղ դու գլխավոր հերոսուհին ես՝ օծված շնորհով, իմաստությամբ և անվերջ երջանկությամբ։ Մաղթում եմ, որ դու միշտ հավատաս ինքդ քեզ այնքան, որքան ես, փայլես բոլոր աստղերից ավելի պայծառ և ուրախություն գտնես ամեն մի փոքրիկ բանի մեջ։ Թող աշխարհը բացի իր դռները քեզ համար, և թող գարունը միշտ ապրի քո սրտում։ Ես անսահման սիրում եմ քեզ, շնորհավոր ծնունդդ»։