Օրվա ամփոփում․ Հանրայինի շուրջ սկանդալը շարունակվում է, Գոռ Հակբյանի կինը լուսանկարով է կիսվել, Էվա Խաչատրյանի ծովափնյա լուսանկարները

Այսօր հայկական շոուբիզնեսում ուշադրության կենտրոնում էին ընտանեկան ջերմ հրապարակումները, հուզիչ խոստովանություններն ու հետաքրքիր բացահայտումները։
Գոռ Հակոբյանի կինը նոր ընտանեկան լուսանկար էր հրապարակել՝ գրելով․ «Աստծո տված պարգևը մարդուն դա լիարժեք ընտանիքն է», ինչը մեծ արձագանք ստացավ հետևորդների կողմից։
Մարիամ Ադամյանը նշեց իր 34-ամյակը։ Դերասանուհին հրապարակել էր կադր, որտեղ փչում է ծննդյան տորթի մոմերը՝ խոստովանելով, որ այս տարիքում իրեն ավելի լավ է զգում, քան երբևէ։
Էվա Խաչատրյանը վայելում է իր հանգիստը ծովի ափին։ Դերասանուհին նոր հրապարակում է կատարել՝ կիսվելով ծովափնյա գեղեցիկ ու արևային լուսանկարներով։
Աննա Հարությունյանը հրապարակել էր նշանածի հետ լուսանկար՝ սիրառատ շնորհավորանքով․ «Ծնունդդ շնորհավոր, իմ սեր»։ Հիշեցնենք՝ ավելի վաղ դերասանուհին հայտնել էր նշանադրության մասին։
Յանա Դանիելյանը ներկայացրել էր նոր ֆոտոշարք՝ նշելով, որ սովորաբար հեռու է photoshoot-երից, սակայն այս նկարները «մի քիչ ուրիշ են»։
Արաքսյա Մելիքյանը դստեր՝ Կարինեի 13-ամյակի առթիվ հրապարակել էր հուզիչ շնորհավորանք՝ լի մայրական սիրով ու ջերմությամբ։
Գրիգոր Դանիելյանի որդիների՝ Ալբերտո Դանիելյանի և Ռոբերտո Դանիելյանի լուսանկարները նույն տարիքում քննարկման առիթ դարձան նրանց շատ նմանության պատճառով։
Տաթև Ասատրյանը կրկին հայտնվեց ուշադրության կենտրոնում՝ Նժդեհի հետ համատեղ լուսանկար հրապարակելուց հետո։ Նրանց ջերմ հարաբերությունները շարունակում են սիրվել հանրության կողմից։
Անի Երանյանը կիսվել էր իր մտքերով՝ խոստովանելով, որ տարիների ընթացքում տունն իր համար դարձել է ամենասիրելի վայրը, որտեղ կարողանում է լիարժեք հանգստանալ։
Սոֆյա Պողոսյանն ու որդին՝ Միքայելը, մասնակցել էին հայտնի թրենդին՝ ստեղծելով հումորային ու շատ ջերմ տեսանյութ, որը լայն տարածում գտավ համացանցում։
Մովսես Երեմյանի երկարատև պասիվությունից հետո նրա կինը՝ Աննա Երեմյանը, նոր լուսանկար հրապարակեց՝ ցույց տալով զույգի ընտանեկան խաղաղ ու ջերմ մթնոլորտը։
Հիշվեց նաև հայկական ամենասիրելի հումորային նախագծերից մեկը՝ Կարգին հաղորդումը։ Պարզվեց, որ տարիներ առաջ հայտնի դարձած պատանի դերասան Անդրանիկ Բարսեղյանն այսօր այլ ոլորտում է գործունեություն ծավալում, ունի ընտանիք ու դուստր։
Իսկ մեդիա դաշտում շարունակվում են քննարկումները Հանրային հեռուստաընկերության շուրջ։ Վերջին շրջանում հեռուստաընկերությունից հեռանալու կամ այնտեղ չաշխատելու թեմայով խոսել են Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լևոնյանը և Լուսինե Թովմասյանը։

















