Հայտնի դերասանուհու որդու անժամանակ մшհը, օրվա հուզիչ խոստովանություններն ու կարևոր իրադարձությունները… Աստղային օրվա ամփոփում

Օրը հագեցած էր թե՛ աստղային ուրախություններով, թե՛ ցավալի դեպքերով։
2025-ը հիշարժան դարձավ մի շարք շքեղ հարսանիքներով․ ընտանիք կազմեցին Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը, ամուսնացան նաև Արամ Ասատրյանը, դերասան Աշոտ Պողոսյանը, պարուհի Սոֆի Դևոյանը և երգիչ Արթուր Խաչենցը։
Դիմահարդար Գոհար Ավետիսյանի ջերմ հրապարակումը․ նա ծաղիկների և դաշնամուրային մեղեդիների միջոցով ստեղծել էր փոքրիկ «այգի»՝ հմայելով հետևորդներին իր նուրբ տրամադրությամբ։
Մարջան Ավետիսյանը հայտարարեց, որ արդեն երկրորդ տարին է բնակվում Երևանում։
Ցավալի լուրը կապված էր դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդու մահվան հետ․ Զովունիում տեղի ունեցած կրակոցներից հետո 31-ամյա երիտասարդը մահացել է հիվանդանոցում։ Նախաքննությունը շարունակվում է։
Սարգիս Գրիգորյանի ընտանիքը մասնակցել է պատարագի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինում։
Պարուհի Մարիա Չանդիրյանի ընտանիքում նշվել է փոքրիկի 40 օրականը և ամուսնու ծնունդը։
Անահիտ Կիրակոսյանը շարունակում է իր հանգիստը Բալիում՝ կիսվելով հեքիաթային կադրերով։

















